Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ Հ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 1984 թվականի թիվ 663

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.

1. Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 40 հոդվածին համապատասխան հաստատել Հայկական ՍՍՀ-ում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին առդիր կանոնադրությունը:

2. Սահմանել, որ ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի որոշումների հիման վրա բնակելի մակերեսի ֆոնդերը ըստ մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բաշխում են տվյալ բնակավայրում շահագործման հանձնվող բնակելի մակերեսի փաստացի ծավալին համապատասխան:

3. Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրությանը, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների գործադիր կոմիտեներին, արհեստակցական միությունների հանրապետական, քաղաքային և շրջանային կոմիտեներին` անհրաժեշտ աշխատանք կատարել սույն որոշմամբ հաստատված կանոնադրության կիրառման կարգը բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների արհմիութենական կոմիտեների բնակարանային-կենցաղային հանձնաժողովների անդամների, ինչպես նաև բնակչության շրջանում պարզաբանելու ուղղությամբ:

4. Հայկական ՍՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին` երկամսյա ժամկետում.

ա) հանրապետության ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին, մինիստրություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ուղարկելու և բնակչությանը վաճառելու համար հրատարակել սույն որոշմամբ հաստատված կանոնադրությունը.

բ) Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության, ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի հայտերով անհրաժեշտ քանակությամբ բազմացնել նշված կանոնադրությանը կցված փաստաթղթերի բլանկները:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի հետևյալ որոշումները`

1977 թ. օգոստոսի 17-ի «Հայկական ՍՍՀ-ում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, բնակելի տարածության բաշխման ու բնակեցման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 553 որոշումը.

1979 թ. հունիսի 1-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1977 թ. օգոստոսի 17-ի թիվ 553 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ-ում բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, բնակելի տարածության բաշխման և բնակեցման կարգի մասին կանոնադրության մասնակի ճշտման և լրացման մասին» թիվ 343 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ԵՎ ՀԱՄԽ-Ի 1984 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի

ԹԻՎ 663 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համար սահմանում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու, բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը որոշելու, ինչպես նաև պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում այդ տարածությունները հատկացնելու կարգը:

2. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին, որպես կանոն, բնակելի տարածությունները հատկացվում են մեկ ընտանիքին իբրև առանձին բնակարան:

3. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը, բնակելի տարածությունների հատկացման հերթականության որոշումը, ինչպես նաև պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում այդ տարածությունների հատկացումը իրականացվում է հասարակական վերահսկողությամբ և հրապարակայնության պահպանմամբ:

Այդ նպատակով ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային և գյուղական սովետների գործադիր կոմիտեների որոշմամբ այդ գործադիր կոմիտեներին առընթեր ստեղծվում են բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործադիր կոմիտեի նախագահի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), սովետի դեպուտատները, արհմիութենական և հասարակական մյուս կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, ինչպես նաև բնակարանային մարմինների և առողջապահության մարմինների աշխատողները:

Նշված հանձնաժողովների առաջարկությունները ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները հաշվի են առնում բնակելի տարածությունների հատկացման հարցերը լուծելիս:

4. Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման վիճակի նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների և արհեստակցական միությունների համապատասխան մարմինների կողմից:

5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամները, անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն (տան մի մասը) ունեցող քաղաքացիները այդ տներում բնակվող մյուս քաղաքացիները բնակելի տարածություններով ապահովվում են ընդհանուր հիմունքներով:

6. Բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման ընդունելու հարցը լուծելիս քաղաքացիների բնակարանային պայմանները հաշվի են առնվում միայն ըստ նրանց գրանցման վայրի, բացառությամբ ժամանակավոր բնակիչների և պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության ենթավարձակալության կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների կամ անհատական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության պայմաններով բնակվող անձանց:

7. ՍՍՀՄ զինված ուժերի (սովետական բանակի և ռազմածովային նավատորմի, սահմանապահ ու ներքին զորքերի), ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի զորքերի և մարմինների զինծառայողները բնակելի տարածություններով ապահովվում են ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

ՍՍՀՄ զինված ուժերի այն բանվորներն ու ծառայողները, որոնք բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն, հաշվառման են ընդունվում ընդհանուր հիմունքներով, բացի ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

8. Քաղաքացիների հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ մշտական բնակության վայրի` ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեում:

9. Բնակարանային ֆոնդ ունեցող և բնակարանային շինարարություն կատարող կամ բնակարանային շինարարությանը փայատիրական մասնակցություն ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատող քաղաքացիների հաշվառումը իրականացվում է ըստ աշխատանքի վայրի, իսկ նրանց ցանկությամբ` նաև ըստ բնակության վայրի: Նրանց հետ հավասար հաշվառման են ընդունվում կենսաթոշակի անցնելու կապակցությամբ այդ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքը թողած քաղաքացիները:

Այն դեպքում, եթե կենսաթոշակառուն աշխատանքի է անցնում, նրա ցանկությամբ նրա համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու և այն աշխատանքի վայրից բնակելի տարածություն ստանալու իրավունքը, որտեղից նա գնացել է կենսաթոշակի:

Տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին անմիջականորեն սպասարկող բժշկական, կուլտուր-լուսավորական, հասարակական սննդի և մյուս հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողները հաշվառման են ընդունվում այդ ձեռնարկությունում` նրա բանվորների և ծառայողների հետ համահավասար:

Հանրապետության մի բնակավայրում մշտապես բնակվող և այլ բնակավայրերի ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատող քաղաքացիները իրավունք ունեն հաշվառման ընդունվելու և բնակելի տարածություն ստանալու ըստ աշխատանքի վայրի (բացի Երևան քաղաքից):

10. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ են համարվում այն քաղաքացիները.

ա) որոնց ապահովվածությունը բնակելի մակերեսով կազմում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար հինգ և հինգից պակաս քառակուսի մետր:

Ընտանիքի կազմում հաշվվում են ընտանիքի ժամանակավորապես բացակայող անդամները, որոնք զորակոչվել են ՍՍՀՄ զինված ուժեր, աշխատանքի են գործուղվել արտասահման, սովորելու են մեկնել այլ բնակավայրեր և այլ անձինք, որոնց համար պահպանվում է բնակելի մակերեսի իրավունքը նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում:

Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) սովետների գործադիր կոմիտեները հնարավորության դեպքում բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունելու համար Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի թույլտվությամբ բնակելի մակերեսի նորմա կարող են սահմանել մեկ մարդու համար հինգ քառակուսի մետրից ավելի.

բ) որոնք բնակվում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության ենթավարձակալության կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում կամ անհատական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության պայմաններով, որոնք չունեն այլ բնակելի տարածություն, ինչպես նաև ժամանակավոր բնակիչների.

գ) որոնք բնակվում են հանրակացարաններում, բացառությամբ սեզոնային և ժամանակավոր աշխատողների, ինչպես նաև սովորելու ժամանակ դրանցում բնակեցված քաղաքացիների.

դ) որոնք բնակվում են սահմանված սանիտարական պայմաններին և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող բնակելի տանը (բնակելի տարածությունում), անկախ զբաղեցրած բնակելի տարածության (վթարային, խարխուլ տներում, բարաքներում, նկուղային շենքերում, ցոկոլային հարկերում և բնակության համար ոչ պիտանի այլ շինություններում) չափից, ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի տված տեղեկանքների և սանէպիդկայանի եզրակացությունների համաձայն.

ե) որոնք բնակվում են ֆաբրիկաների, գործարանների և մյուս արտադրական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև դպրոցների և հիվանդանոցների տարածքներում գտնվող բնակելի տարածություններում, անկախ զբաղեցրած բնակելի տարածության չափերից.

զ) որոնց ընտանիքներում ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, բացի ամուսիններից, բնակվում են մեկ սենյակում, անկախ զբաղեցրած բնակելի տարածության չափերից.

է) որոնք (այդ թվում նաև նրանց ընտանիքների անդամները) տվյալ բնակավայրում անձնական սեփականության իրավունքով ունեն բնակելի տուն (տան մի մասը), եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապահովվածությունը կազմում է հինգ և հինգից պակաս քառակուսի մետր բնակելի մակերես.

ը) որոնք տառապում են ՍՍՀՄ առողջապահության մինիստրի 1983 թ. մարտի 28-ի թիվ 330 հրամանով հաստատված ցուցակում (կցվում է) թվարկված հիվանդություններով, եթե հիվանդին առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես հատկացնելու դեպքում նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին կմնա հինգ և հինգից պակաս քառակուսի մետր բնակելի մակերես.

թ) որոնք անընդմեջ ու բարեխղճորեն աշխատել են նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ոչ պակաս, քան տասնհինգ տարի, իսկ ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի և ՀԱՄԿԽ-ի 1974 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 298/P -22 որոշմամբ հաստատված ցուցակի համաձայն` աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում առնվազն տասը տարի և շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, եթե նրանց զբաղեցրած բնակելի մակերեսը կազմում է վեց և վեցից պակաս քառակուսի մետր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, կամ բնակելի մակերեսով ապահովված են նշված չափից ավելի, բայց ապրում են ընդհանուր բնակարաններում:

Քաղաքացիները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ կարող են ճանաչվել նաև ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

11. Բնակարանային պայմանների բարելավման հաշվառման են ընդունվում այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են տվյալ բնակավայրում, ընդ որում, Լենինական և Կիրովական քաղաքներում` առնվազն վերջին հինգ տարին, իսկ Երևան քաղաքում` առնվազն վերջին տասը տարին: Բնակության ժամանակը որոշվում է տվյալ բնակավայրում գրանցման առկայությամբ:

Անկախ տվյալ բնակավայրում մշտապես բնակվելու ժամկետից և գրանցման առկայությունից, բնակարանային պայմանների բարելավման հաշվառման են ընդունվում`

ա) սույն կանոնադրության 30-րդ կետի «դ» ենթակետում և 31-րդ կետում (բացի «ա» ենթակետից) նշված քաղաքացիները.

բ) այն մասնագետները, որոնք աշխատանքի են հրավիրվել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից ուրիշ բնակավայրից Հայկական ՍՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների կոլեգիաների (կոմիտեների) որոշումների հիման վրա, իսկ այնտեղ, որտեղ չկան կոլեգիաներ (կոմիտեներ)` վերադաս մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև այն մասնագետները, որոնք աշխատանքի են հրավիրվել միութենական ենթակայության ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից վերադաս մարմնի համաձայնությամբ (Երևան քաղաքում` հատուկ սահմանված կարգով), կամ էլ այն մասնագետները, որոնք վերադաս մարմնի կողմից աշխատանքի են ուղարկվել Հայկական ՍՍՀ տարածքում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն:

Եթե քաղաքացին ժամանակավորապես բացակայել է Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 59 և 61 հոդվածներով նշված հիմքերով և նորից վերադարձել է բնակության նախկին վայրը, ապա նրա բացակայության ամբողջ ժամանակաշրջանը մտցվում է բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունելու համար սահմանված ժամկետի մեջ:

Սույն կետի գործողությունը Երևան, Լենինական, Կիրովական քաղաքներում բնակության տևողության մասում չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք նշված քաղաքներում բնակվել են մինչև սույն կանոնադրության հաստատումը: Այդ քաղաքացիները բնակարանային պայմանների բարելավման հաշվառման են ընդունվում Երևան քաղաքում բնակվելու հինգ տարին և Լեինիական ու Կիրովական քաղաքներում` երեք տարին լրանալուց հետո:

12. Այն քաղաքացիները, որոնք իրենց բնակարանային պայմանները արհեստականորեն վատթարացրել են` բնակելի տարածությունը պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի տներում փոխանակելու հետևանքով, ինչպես նաև անձնական սեփականության իրավունքով իրենց պատկանող և տվյալ բնակավայրում բնակության համար պիտանի բնակելի տունը (տան մի մասը) օտարելու, քանդելու կամ փչացնելու ճանապարհով կամ այլ ճանապարհով կարող են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունվել իրենց բնակարանային պայմանները վատթարացնելու օրվանից հինգ տարի անցնելուց հետո:

Նշված կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին տվյալ բնակավայրում ժառանգել է բնակության համար պիտանի բնակելի տուն (տան մի մասը) և օտարում է այն:

Նշված կանոնը չի կիրառվում դատարանի վճռի հիման վրա բնակելի տարածության հարկադրական փոխանակման հետևանքով բնակարանային պայմանների վատթարացման դեպքում:

13. Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները, զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքները և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձինք, ինչպես նաև քաղաքացիական կռիվների և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում և ՍՍՀՄ պաշտպանության համար մարտական այլ գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնվող անձինք, քաղաքացիական կռիվների և Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններն ու ՍՍՀՄ պաշտպանության համար մարտական այլ գործողություններին մասնակցած մյուս անձինք համարվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, եթե նրանք անկախ զբաղեցրած բնակելի մակերեսից, բնակվում են ընդհանուր բնակարաններում:

14. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեում ըստ բնակության վայրի հաշվառման կարող է ընդունվել ընտանիքի միայն մեկ անդամը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ընտանիքի յուրաքանչյուր աշխատող անդամը: Ընդ որում, ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեում հաշվառման ընդունվող կոնկրետ անձը որոշվում է ընտանիքի չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Բոլոր դեպքերում ընտանիքը բնակելի տարածություն է ստանում մի տեղում:

15. Հաշվառման ընդունելու մասին դիմումը քաղաքացիները տալիս են համապատասխանաբար ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին` ըստ բնակության վայրի կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային` ըստ աշխատանքի վայրի: Դիմումը ստորագրում են ընտանիքում ապրող բոլոր չափահաս անդամները, որոնք հաշվառման են ընդունվում:

Դիմումի մեջ պետք է նշվի, թե ընտանիքի քանի անդամ է ընդունվում բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ և համատեղ ապրողներից քանի մարդ պետք է մնա նրանց զբաղեցրած բնակելի տարածությունում:

Դիմումին կցվում է տեղեկանք ընտանիքի կազմի և զբաղեցրած բնակելի տարածության չափի մասին, որը տալիս է համապատասխան բնակարանային-շահագործման կազմակերպությունը, բնակարանային-շինարարական կոոպերատիվը, ըստ գրանցման վայրի ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն, կամ տեղեկանք անհատական բնակարանային ֆոնդի տներում վարձով բնակվելու մասին և ընտանիքի կազմի մասին, որը տալիս է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն:

Անհրաժեշտության դեպքում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հարցումով դիմումին կցվում են բժշկական հիմնարկի, սանէպիդկայանի, տեխնիկական գույքագրման բյուրոյի կամ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի համապատասխան ծառայության տեղեկանքները և այլ փաստաթղթեր:

Ստացվող դիմումները քաղաքացիների դիմումների հաշվառման ընդհանուր մատյանում գրանցվելուց հետո գրանցվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներին հաշվառման ընդունելու մասին քաղաքացիների դիմումների գրանցման մատյանում (հավելված թիվ 1):

16. Ըստ բնակության վայրի քաղաքացիների դիմումների հաշվառումը վարում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի բնակելի տարածությունների հաշվառման ու բաշխման բաժինը (սեկտորը) կամ համապատասխան աշխատողը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների արհմիության կոմիտեների բնակարանային-կենցաղային հանձնաժողովները կամ այն աշխատողը, որի վրա դրված է այդ պարտականությունը:

17. Ըստ բնակության վայրի դիմումներ տված քաղաքացիների բնակարանային պայմանները պետք է մանրակրկիտ ստուգվեն ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեի բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի կողմից, իսկ ըստ աշխատանքի վայրի դիմումներ տված քաղաքացիներինը` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիության կոմիտեի բնակարանային-կենցաղային հանձնաժողովի կողմից:

Ըստ հետազոտման արդյունքների կազմվում է բնակարանային պայմանների ստուգման ակտ (հավելված թիվ 2):

18. Հաշվառման ընդունելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները նրանց բնակարանային պայմանների ստուգման ակտերի և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում (անհրաժեշտության դեպքում դիմողների ներկայությամբ) ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի նիստում կամ այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիության կոմիտեի համատեղ նիստում, որտեղ լուծվում է այն հարցը, թե քաղաքացու դիմումը ենթակա է մերժման կամ բավարարման:

Ըստ բնակության վայրի քաղաքացիների հաշվառման ընդունումը կատարվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ` հաշվի առնելով բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի կարծիքը, իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ:

Հաշվառման ընդունված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք մերժվել են հաշվառման ընդունվելու, մեկշաբաթյա ժամկետում գրավոր ձևով իրազեկ են պահվում որոշում ընդունած մարմնի կողմից:

Ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիները կարող են այն գանգատարկել համապատասխան վերադաս մարմիններին:

19. Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետների գործադիր կոմիտեներում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում հաշվառման ընդունվածների թվից կազմվում են հետևյալ ցուցակները`

ա) ընդհանուր հիմունքներով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների.

բ) առաջնահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից օգտվողների (սույն կանոնադրության 30-րդ կետ), այդ թվում առանձին` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքների և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց, որոնց համար հատկացվում է բնակարանային ֆոնդի 10 տոկոսը.

գ) արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից օգտվողների (սույն կանոնադրության 31-րդ կետ):

20. Հաշվառման ընդունված քաղաքացիների ցուցակները ենթակա են ճշգրտման մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը և մեկամսյա ժամկետում հաստատվում են ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի կողմից: երևան քաղաքում հաշվառման ընդունված քաղաքացիների ցուցակների ճշգրտման ու հաստատման ժամկետները սահմանում է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն: Հաստատվելուց հետո ցուցակները փակցվում են տեսանելի տեղում` ի գիտություն բոլորի:

21. Հաշվառման ընդունված քաղաքացիների ազգանունները մտցվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանի մեջ (հավելված թիվ 3), որը պետք է լինի համարակալված, ժապավինված, և վավերացված ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կնիքով և նրա ղեկավարի ու արհմիության կոմիտեի նախագահի ստորագրությամբ, իսկ ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներում` ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեի կնիքով և նախագահի տեղակալի ստորագրությամբ:

Քաղաքացիների հաշվառման մատյանը պահվում է որպես խիստ հաշվետվության փաստաթուղթ, նրանում ուղղումներ չեն թույլատրվում:

2. Հաշվառման ընդունված յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Գործում գտնվող փաստաթղթերի ցուցակը ստորագրվում է հաշվառման ընդունված քաղաքացու կողմից:

Քաղաքացիների հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում նրանց ազգանունների դիմաց նշված համարների հետ:

Քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելուց հետո հաշվառման գործերը պահվում են հինգ տարի ժամանակով որպես խիստ հաշվետվության փաստաթղթեր, որից հետո ոչնչացվում են սահմանված կարգով:

23. Հաշվառման մեջ գտնվելու իրավունքը պահպանվում է այն քաղաքացիների համար`

ա) ովքեր ժամանակավորապես բացակայում են` Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 59 և 61 հոդվածներին համապատասխան բնակելի տարածություններից օգտվելու նրանց իրավունքի պահպանման ժամանակաընթացքում, բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերից.

բ) ովքեր անցել են ընտրովի պաշտոնի.

գ) ովքեր անցել են տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակի.

դ) ովքեր հաշվառման ընդունվելուց հետո ստացել են պաշտոնեական բնակելի տարածություն կամ հանրակացարան.

ե) որոնց ընտանիքի կազմը փոփոխվել է` եթե ընտանիքի յուրաքանչյուր մնացած անդամին հասնում է վեց և վեցից պակաս քառակուսի մետր բնակելի մակերես.

զ) մեկ տարվա ընթացքում նախկին աշխատանքի վայրում այն բանվորների ու ծառայողների համար ովքեր իրենց համաձայնությամբ տվյալ բնակավայրում փոխադրվել են աշխատանքի այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն.

է) ՍՍՀ միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ սահմանված մյուս դեպքերում:

24. Բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ գտնվող ղեկավար աշխատողները և առաջատար մասնագետները, որոնք վերադաս մարմինների որոշումների հիման վրա աշխատանքի են փոխադրվել միևնույն բնակավայրի այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն, նոր աշխատանքի վայրում հաշվառման են ընդունվում, հաշվի առնելով նախկին աշխատանքի վայրում նրանց հաշվառման ընդունելու ժամանակը:

Նախկին աշխատանքի վայրում հաշվառման ընդունելու ժամանակը հաշվի է առնվում նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառում վարող ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միավորման, բաժանման կամ վերացման, հաստիքների և աշխատողների թվի կրճատման կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերում:

Շրջանային բաժանում ունեցող քաղաքի ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի մի գործադիր կոմիտեում ըստ բնակության վայրի հաշվառման մեջ գտնվող քաղաքացիները, որոնք այնուհետև բնակության են տեղափոխվել այդ նույն քաղաքի մի այլ շրջան, պահպանում են ըստ նախկին բնակության վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեում հաշվառման մեջ գտնվելու իրավունքը կամ նրանց ցանկությամբ հաշվառման են ընդունվում ըստ նոր բնակության վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեում, հաշվի առնելով նախկին բնակության վայրում հաշվառման ընդունվելու ժամանակը:

25. Այն դեպքում, երբ հաշվառման մեջ գտնվող քաղաքացին մշտական բնակության է մեկնում ուրիշ վայր, նրա փոխարեն հաշվառման է ընդունվում նրա ընտանիքի անդամներից մեկը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու հիմքերը, ընդ որում, ընտանիքի անդամը, ըստ աշխատանքի վայրի հաշվառման է ընդունվում միայն այն դեպքում, եթե նա աշխատում է տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

Հաշվառման ընդունված քաղաքացու մահվան դեպքում, եթե հիմքեր կան նրա ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու, նրա հետ միասին հաշվառման ընդունված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

26. Քաղաքացիները հաշվառումից հանվում են`

ա) բնակարանային պայմանների բարելավման դեպքում, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) մշտական բնակության համար ուրիշ բնակավայր փոխադրվելու դեպքում.

գ) ըստ աշխատանքի վայրի հաշվառման մեջ գտնվող քաղաքացու կողմից ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում, բացի սույն կանոնադրության 23-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերից.

դ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու կամ հաշվառման ընդունելու հարցը լուծելիս պաշտոնատար անձանց կողմից ապօրինի գործողություններ թույլ տալու դեպքում.

ե) վեց ամսից ավելի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև աքսորի կամ արտաքսման դատապարտվելու դեպքում:

Հաշվառումից հանում են այն մարմինները, որոնք իրավունք ունեն որոշում կայացնելու հաշվառման ընդունելու մասին սույն կանոնադրության 18-րդ կետի համաձայն:

Շահագրգռված քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ որոշվում է նրանց հաշվառումից հանելու հարցը: Առանց հարգելի պատճառների նիստին քաղաքացիների չներկայանալը խոչընդոտ չի հանդիսանում հարցը լուծելու համար: Ընդունված որոշման մասին քաղաքացիներին հայտնվում է գրավոր ձևով:

27. Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների, բայց ոչ ավելի, քան երեք տարի այն քաղաքացու նկատմամբ, որը.

ա) չարամտորեն խախտել է աշխատանքային կարգապահությունը.

բ) հարբեցողության կամ խուլիգանության համար մեկ տարվա ընթացքում բազմիցս ենթարկվել է վարչական տույժի կամ հասարակական ներգործության միջոցների.

գ) կատարել է պետական կամ հանրային գույքի մանր հափշտակում.

դ) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եթե, ընդ որում, նա ենթակա չէ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառումից հանվելու սույն կանոնադրության 26-րդ կետի «ե» ենթակետի համապատասխան.

ե) հանրօգուտ աշխատանքով չի զբաղվում ավելի քան երեք ամիս շարունակ կամ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս.

զ) զրկված է ծնողական իրավունքներից.

է) վերջին հինգ տարիների ընթացքում արհեստականորեն վատթարացել է իր բնակարանային պայմանները` բնակելի տարածությունը պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի կամ բնակարանային-շինարակական կոոպերատիվի ֆոնդի տներում փոխանակելու հետևանքով, ինչպես նաև անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող և տվյալ բնակավայրում բնակության համար պիտանի բնակելի տունը (տան մի մասը) օտարելու, քանդելու կամ փչացնելու ճանապարհով կամ այլ ճանապարհով.

ը) հրաժարվել է սույն կանոնադրության 44-րդ և 46-րդ կետերի պահանջներին համապատասխան հատկացված բնակելի տարածություն ստանալուց.

թ) ակնհայտ կերպով անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների ամենամյա ճշգրտման ժամանակ:

Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների նաև ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Նշված քաղաքացիների նկատմամբ բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին որոշումները կայացնում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` արհմիության կոմիտեի հետ համատեղ, կամ ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեն` բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ, քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կամ նրանց նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կիրառելու մասին նյութերի հիման վրա:

Հերթականությունը փոխադրելու մասին ադմինիստրացիայի և արհմիության կոմիտեի որոշումը հաստատվում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի կողմից:

Ըստ բնակության վայրի հաշվառման մեջ գտնվող վերոհիշյալ քաղաքացիների նկատմամբ բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին առաջարկությունները մտցվում են ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտե այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ու արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ, որտեղ նրանք աշխատում են:

Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելու վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն ոչ ուշ, քան վարչական տույժի կամ հասարակական ներգործության միջոցների կիրառումից կամ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

28. Հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացվում են ցուցակներով սահմանված հերթականության կարգով, ելնելով հաշվառման մեջ ընդունելու ժամանակից և շահագործման հանձնվող ու ազատվող բնակելի մակերեսի ծավալից:

Հերթականությունը որոշվում է`

ըստ բնակության վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների նկատմամբ` ժողովրդական դեպուտետների համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի կողմից, բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ.

ըստ աշխատանքի վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների նկատմամբ` ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի կողմից, արհմիության կոմիտեի հետ համատեղ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները տվյալ տարվա բնակարանային ֆոնդը ստանալուց հետո բնակելի տարածությունները շահագործման հանձնելու սահմանված ժամկետից երեք ամիս առաջ ճշգրտում են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ գտնվող քաղաքացիների ցուցակները (հավելված թիվ 4) և որոշում նրանց բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը: Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները ճշգրտված ցուցակների պատճենները վերը նշված ժամկետին հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ ներկայացնում են ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտե` վերահսկողության համար: Դիտողությունների առկայության դեպքում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեները մեկշաբաթյա ժամկետում գրավոր ձևով այդ մասին հայտնում են ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, որոնք նույնպես մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են քննարկել այդ դիտողությունները: Դրանց վերաբերյալ վերջնական որոշումը ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում ընդունում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն:

Քաղաքացիների ցուցակները, որոնց բնակելի տարածություններ են հատկացվում, հաստատվելուց հետո փակցվում են տեսանելի տեղում` ի գիտություն բոլորի:

29. Բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը որոշելիս հիմնական գործոն է հանդիսանում քաղաքացիներին հաշվառման ընդունելու թվականը, իսկ հավասար պայմանների դեպքում` բնակելի տարածություններով նրանց ապահովվածության աստիճանը, տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքի ստաժը, մասնակցությունը հանրօգուտ գործունեությանը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և այլն:

30. Բնակելի տարածությունները առաջին հերթին հատկացվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող`

ա) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

բ) Սովետական Միության հերոսներին, Սոցիալիստական աշխատանքի հերոսներին, ինչպես նաև Փառքի, Աշխատանքային փառքի և «ՍՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց.

գ) քաղաքացիական կռիվների ու Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում և ՍՍՀՄ պաշտպանության համար մարտական այլ գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև ՍՍՀՄ պաշտպանության համար մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.

դ) գեներալներին, ծովակալներին, սպաներին և ՍՍՀՄ զինված ուժերի, ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի զորքերի ու մարմինների 20 օրացուցային տարուց ոչ պակաս զինվորական ծառայության մեջ գտնված գերակետիկ ծառայության զինծառայողներին, որոնք պաշտոնաթող են արվել կամ պահեստ են արձակվել հաստիքների կրճատման, առողջական վիճակի կամ տարիքի կապակցությամբ.

ե) աշխատանքի I ու II խմբերի հաշմանդամներին և զինծառայողների թվից I ու II խմբերի հաշմանդամներին.

զ) ՍՍՀՄ առողջապահության մինիստրի 1983 թվականի մարտի 28-ի թիվ 330 հրամանով հաստատված ցուցակում (կցվում է) թվարկված հիվանդություններով տառապող անձանց.

է) պետական կամ հասարակական պարտականություններ կատարելիս, մարդկային կյանքի փրկության, սոցիալսիտական սեփականության և իրավակարգի պահպանության ժամանակ ՍՍՀՄ քաղաքացու պարտքը կատարելիս զոհված կամ արտադրության մեջ դժբախտ դեպքի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.

ը) արտադրության ոլորտում առնվազն տասնհինգ տարի, իսկ ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի և ՀԱՄԿԽ-ի 1974 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 298/P - 22 որոշմամբ հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում` առնվազն տաս տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.

թ) այն մայրերին, որոնց շնորհված է «Հերոսուհի մայր» կոչումը, հինգ և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին և միայնակ մայրերին, ինչպես նաև պետական մանկական հիմնարկներից մեկ և ավելի երեխա որդեգրած անձանց.

ժ) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.

ի) վթարային և խարխուլ տներում, բարաքներում, նկուղներում, ցոկոլային հարկերում և բնակության համար ոչ պիտանի այլ շինություններում, ինչպես նաև սահմանված կարգով նախկինում հատկացված, բայց բնակության համար ոչ պիտանի ճանաչված այլ բնակելի տարածություններում բնակվող քաղաքացիներին:

Նշված քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովում են ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները այն մինիստրություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հատկացվող բնակարանային ֆոնդերի հաշվին, որտեղ նրանք աշխատում են, այդ մինիստրություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին հիմնարկներին, կազմակերպություններին նախապես ծանուցելուց հետո, իսկ ընտանիքում աշխատող չունենալու դեպքում` ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեն` իրեն հատկացված բնակարանային ֆոնդերի հաշվին.

լ) 50 և ավելի տարի ՍՄԿԿ շարքերում գտնվող անձանց, միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակառուներին.

խ) հանրակրթական դպրոցների և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և մյուս մանկավարժական աշխատողներին.

ծ) ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ նախատեսված այլ կատեգորիայի քաղաքացիներին.

Ընտանիքի այն անդամներին, որոնց վրա տարածվում է սույն կետի «ա» և «է» ենթակետերի գործողությունը, դասվում են զոհվածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ կենսաթոշակ է վճարվում, ծնողները, նոր ամուսնության մեջ չմտած ամուսինը անկախ կենսաթոշակ ստանալուց, իրենց ընտանիքները չունեցող երեխաները կամ իրենց ընտանիքներն ունեցող, բայց մինչև չափահաս դառնալը հաշմանդամ դարձած երեխաները, ինչպես նաև իրենց ընտանիքն ունեցող այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ զոհվել են կամ անհայտ կորել, կամ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել է կամ անհայտ կորել:

Սույն կետում նշված քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը որոշվում է սույն կանոնադրության 29-րդ կետին համապատասխան:

Սույն կետում թվարկված քաղաքացիների վրա, բացառությամբ «դ» ենթակետում նշված քաղաքացիների, տարածվում է սույն կանոնադրության 11-րդ կետի առաջին պարբերության գործողությունը:

Առաջնահերթ կարգով բնակելի տարածություն ստանալու իրավունք է վերապահվում այն ընտանիքին, որի կազմում կա այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ այն բանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմում տվել հաշվառման ընդունելու մասին:

31. Արտահերթ բնակելի տարածություն հատկացվում է այն քաղաքացիներին`

ա) որոնց բնակարանը տարերային աղետի հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի.

բ) ովքեր վերադարձել են պետական մանկական հիմնարկներից, ազգականների, խնամակալի կամ հոգաբարձուի մոտից, եթե օրենքով նրանց համար պահպանվել է իրավունքը նախկինում զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ, սակայն բնակվել այդ տարածությունում հնարավոր չէ.

գ) ովքեր ավարտել են ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և այլ ուսումնական հաստատություններ և բաշխման կարգով աշխատանքի են ուղարկվել, եթե դա կապված է այլ վայր տեղափոխվելու հետ.

դ) ովքեր ապօրինի դատապարտվել և հետագայում արդարացվել են, եթե հնարավոր չէ նրանց կողմից նախկինում զբաղեցրած բնակելի տարածությունը վերադարձնել.

Արդարացված քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովվում են ժողովրդական դեպուտատների տեղական սովետների այն գործադիր կոմիտեները, որոնց տարածքներում նրանք բնակվել են մինչև դատապարտվելը:

ե) ղեկավար աշխատողներին և առաջատար մասնագետներին, ովքեր վերադաս կազմակերպության կողմից աշխատանքի են փոխադրվել այլ բնակավայր, ինչպես նաև այն անձանց, ովքեր անցել են ընտրովի պաշտոնի, եթե դա կապված է ուրիշ բնակավայր տեղափոխվելու հետ, իսկ Երևան քաղաք աշխատանքի փոխադրվածների համար` պահպանելով Երևան քաղաքի համար հատկապես սահմանված պահանջները:

Առաջատար մասնագետների թվին դասվող պաշտոնների կատեգորիաները որոշում են մինիստրությունները, պետական կոմիտեները և գերատեսչությունները.

զ) ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

IV. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

32. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի կողմից:

33. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները պետական կապիտալ ներդրումների հաշվին շահագործման հանձնվող բնակելի տների ընդհանուր մակերեսի բաշխման մասին Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի որոշմանը համապատասխան ամեն տարի մինիստրություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին ամրացնում են բնակարանների ընդհանուր մակերեսի նրանց հասանելիք ֆոնդը, նշելով բնակելի տների, բնակարանների գտնվելու տեղը, համարները և բնակելի մակերեսի չափը:

34. Բնակարանային շինարարություն իրականացնող կամ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի որոշմանը համապատասխան ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներից բնակարանային ֆոնդ ստացող մինիստրությունները, պետական կոմիտեները և գերատեսչությունները արհեստակցական միությունների համապատասխան հանրապետական կոմիտեների հետ համատեղ բնակարանային ֆոնդը բաշխում են ըստ ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, հնարավորության սահմաններում ապահովելով բնակարանների պահանջվող կառուցվածքը` քաղաքացիներին բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը պահպանելու համար:

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջև բնակարանային ֆոնդի բաշխման վերահսկողությունն իրականացնում է ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեն:

35. Գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ, որը հաստատվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեի կողմից:

Բնակելի տարածություն հատկացնելու հարցի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիության կոմիտեի միջև եղած տարաձայնությունները, ինչպես նաև սույն կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված որոշումները քննարկում է այն վերադաս կազմակերպությունը, որի ենթակայության տակ գտնվում է տվյալ ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը` վերադաս արհմիության կոմիտեի հետ համատեղ: Այդ հարցերի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործկոմը:

36. Մինչև բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշման ընդունումը բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովը կամ բնակարանային-կենցաղային հանձնաժողովը նորից ստուգում է քաղաքացիների բնակարանային պայմանները և նրանց ներկայացրած փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում, պահանջում է ներկայացնել այլ փաստաթղթեր, ինչպես նաև ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից ստորագրված գրավոր պարտավորություն հատկացված բնակելի տարածությունում բնակեցումից հետո պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում: Նախկինում զբաղեցրած բնակելի տարածությունները տասն օրվա ընթացքում նրանց կողմից ազատելու մասին:

Տվյալ բնակավայրում անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն (տան մի մասը) ունեցող քաղաքացիները պետք է գրավոր պարտավորություն ներկայացնեն իրենց զբաղեցրած բնակության համար ոչ պիտանի բնակելի տունը (տան մի մասը) տասնօրյա ժամկետում քանդելու և հողամասն ազատելու մասին կամ բնակության համար պիտանի բնակելի տունը (տան մի մասը) անվնաս վիճակում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին հանձնելու մասին: Բնակության համար պիտանի բնակելի տունը (տան մի մասը) ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին է հանձնվում նաև այն դեպքում, երբ այնտեղ մնում են տան (տան մի մասի) սեփականատիրոջ հետ համատեղ բնակված անձինք:

Պարտավորության ստորագրությունները վավերացվում են ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի բնակարանային-շահագործման կազմակերպությունների կողմից:

37. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ սույն կանոնադրության 28-րդ կետով սահմանված ժամկետներում հաշվառման ընդունված քաղաքացիների թվից կազմվում է այն անձանց ցուցակը, որոնց նախատեսված է բնակելի տարածություն հատկացնել տվյալ տարում (հավելված թիվ 5):

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները նշված ցուցակների հետ միասին ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներ են ներկայացնում սույն կանոնադրության 36-րդ կետում նշված գրավոր պարտավորությունները:

Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները իրենց մոտ հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներից հաստատում են այն անձանց ցուցակը, որոնց նախատեսված է բնակելի տարածություն հատկացնել տվյալ տարում:

Տվյալ տարում առաջնահերթ և արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց համար կազմվում են առանձին ցուցակներ:

Այն քաղաքացիների ցուցակները, որոնք աշխատում են իրենց մշտական բնակության վայրի քաղաքից կամ շրջանից դուրս գտնվող ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և բնակելի տարածություն են ստանում այդ ձեռնարկություններից, հիմնարկներից կազմակերպություններից, հաստատում է հատկացվող բնակելի տարածության գտնվելու վայրի ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն:

38. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն կամ նրան առընթեր ստեղծվող բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովը ստուգում է քաղաքացիների բնակարանային պայմանները, որոնք մտցված են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացրած այն անձանց ցուցակների մեջ, որոնց նախատեսված է հատկացնել բնակելի տարածություններ, որից հետո ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն նշված ցուցակների հիման վրա որոշում է ընդունում բնակելի տարածություններ հատկացնելու մասին: Եթե նշված ցուցակների վերաբերյալ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն ունի դիտողություններ, նա գրավոր ձևով այդ մասին անհրաժեշտ հիմնավորումներով հաղորդում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, որոնք պարտավոր են քննարկել դրանք: Եթե համաձայնություն չի կայացել, որոշումը ընդունում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ներկայացուցչի ներկայությամբ:

Ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի որոշումը կարող է գանգատարկվել վերադաս մարմնին:

39. Բնակելի մակերեսը այն տներում, որոնք կառուցվել են սոցիալ-կուլտուրական միջոցառումների և բնակարանային շինարարության ֆոնդի միջոցների հաշվին և ձեռնարկությունների, միավորումների (կոմբինատների), կազմակերպությունների մյուս այն միջոցների հաշվին, որոնք կարող են ուղղվել բնակարանային շինարարությանը, քաղաքացիներին է հատկացվում տվյալ ձեռնարկության, միավորման (կոմբինատի), կազմակերպության բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների ցուցակին խիստ համապատասխան, որը հաստատվել է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի կողմից:

40. Հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են համապատասխան կազմակերպության մարմնի և նրա արհմիության կոմիտեի համատեղ որոշմամբ, սույն կանոնադրության 39-րդ կետով սահմանված կարգով:

41. Սույն կանոնադրության 39-րդ և 40-րդ կետերում նշված բնակելի տարածությունները չեն կարող հանձնվել ուրիշ կազմակերպությունների կամ օգտագործվել այլ նպատակներով առանց աշխատավորական կոլեկտիվների համաձայնության:

42. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին հանձնված տներում ազատվող բնակելի տարածությունները (բացառությամբ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով նախատեսված ֆոնդային պահումների ձևով ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին հանձնված բնակելի տարածությունների), ինչպես նաև փայատիրական մասնակցության կարգով ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ կառուցված տներում ազատվող բնակելի տարածությունները, հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում, բնակեցնում են առաջին հերթին այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող աշխատողներին, այդ թվում կենսաթոշակի անցած և ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներում հաշվառման մեջ գտնվողներին: Բնակեցման նշված կարգը կիրառվում է անկախ բնակելի տունը հանձնելու կամ կառուցումն ավարտելու ժամանակից:

Սույն կետով սահմանված կարգը չի կիրառվում այն բնակելի տարածությունների նկատմամբ, որոնք ժողովրդական դեպուտատների տեղական սովետներին հանձնելուց հետո փոխանակվել են վարձակալների կողմից:

43. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների բնակարանային ֆոնդի տներում ազատվող բնակելի տարածությունները մնում են ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետների գործադիր կոմիտեների տնօրինության տակ, բացառությամբ այն դեպքերի, երբ ՍՍՀՄ կառավարության որոշումներով առանձին մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների իրավունք է վերապահվել բնակեցնել ժողովրդական դեպուտատների տեղական սովետների բնակարանային ֆոնդի տներում ազատվող բնակելի տարածությունները:

ՍՍՀՄ զինված ուժերի և ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի սպայական կազմի զինծառայողների մեկնելու կապակցությամբ ժողովրդական դեպուտատների տեղական սովետների բնակարանային ֆոնդի տներում ազատվող բոլոր բնակելի տարածությունները բնակեցվում են տվյալ կայազորի պետի ցուցումով:

44. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 41 հոդվածով սահմանված բնակելի մակերեսի նորմայի սահմաններում, սակայն մեկ մարդու համար յոթ ու կես քառակուսի մետր բնակելի մակերեսից ոչ պակաս:

Բնակելի տարածությունը հատկացվում է ելնելով հետևյալ հաշվարկից` մեկ սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի պատկանող մեկ-երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին. երկու սենյականոց բնակարան` տարբեր սեռի պատկանող ինը տարեկանից բարձր երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին. երեք սենյականոց բնակարան` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին, և չորս սենյականոց բնակարան` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

Արգելվում է մեկից ավելի բնակարան հատկացնել ութից պակաս մարդուց բաղկացած ընտանիքներին:

Ութ և ավելի մարդուց բաղկացած ընտանիքներին մեկից ավելի բնակարան հատկացնելու հարցը յուրաքանչյուր առանձին դեպքում լուծում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն:

Ընտանիքին մեկից ավելի բնակարան հատկացնելու դեպքում դրանք ըստ հնարավորին տրվում են նույն մուտքում և նույն հարկում:

Ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) սովետների գործադիր կոմիտեները բացառիկ դեպքերում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջնորդությամբ առանձին ընտանիքների բնակելի տարածություն հատկացնելիս կարող են շեղումներ թույլ տալ բնակելի մակերեսի հատկացման սահմանված նորմաներից, իսկ Երևան քաղաքում` հետագայում հաղորդելով ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեին:

Բնակելի մակերեսի նորմայից ավելի առանձին կատեգորիաների քաղաքացիների հատկացվում է լրացուցիչ բնակելի մակերես` մեկ սենյակի ձևով կամ տասը քառակուսի մետրի չափով: Որոշ ծանր խրոնիկական հիվանդություններով տառապող քաղաքացիների համար, ինչպես նաև այն քաղաքացիների համար, որոնց այդ մակերեսը անհրաժեշտ է նրանց կատարած աշխատանքի պայմաններից ու բնույթից ելնելով, լրացուցիչ բնակելի մակերեսի չափը կարող է ավելացվել:

ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, լրացուցիչ բնակելի մակերես հատկացնելու կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաների ցանկը սահմանվում են ՍՍՀ Միության օրենսդրությամբ:

45. Բնակելի տարածություն հատկացվում է ընտանիքի հաշվառման ընդունված այն անդամներին, որոնք պահպանել են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը և բնակելի տարածություն հատկացնելու պահին գրանցված են տվյալ հասցեում: Ընտանիքի անդամների թվին են դասվում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Մյուս անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն:

Հատկացվող բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև կանանց 20 շաբաթական հղիությունը, որը հաստատվում է Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության սահմանած կարգով տրված տեղեկանքով:

Սույն կանոնադրության 44-րդ կետով սահմանված` բնակելի տարածության հատկացման նորման չի տարածվում ընտանիքի այն անդամների վրա (բացի նոր ամուսնացածներից և նորածիններից), որոնք տվյալ հասցեում գրանցվել են ընտանիքը հաշվառման ընդունելուց հետո: Այդ անձինք նույնպես կարող են գրվել բնակելի տարածության օրդերի մեջ և բոլոր դեպքերում ամբողջ ընտանիքի հետ միասին պետք է ազատեն զբաղեցրած բնակելի տարածությունը:

46. Բնակության համար քաղաքացիներին հատկացվող բնակելի տարածությունը պետք է լինի բարեկարգ` տվյալ բնակավայրի պայմաններին համեմետ, համապատասխանի սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին:

Հատկացվող բնակելի տարածությունները պետք է գտնվեն տվյալ բնակավայրի սահմաններում:

Չի թույլատրվում վթարային և խարխուլ տներում, բարաքներում, նկուղներում, ցոկոլային հարկերում և բնակության համար ոչ պիտանի այլ շինություններում, ինչպես նաև քանդման, հիմնական նորոգման կամ ոչ բնակելի տարածության փոխադրման ենթակա տներում ազատված բնակելի տարածությունների բնակեցում:

47. Եթե բնակարանում, որտեղ ապրում է վարձակալը, ազատվել է սենյակ, որը մեկուսացված չէ նրա զբաղեցրած բնակելի տարածությունից և նրան կից է, այդ սենյակը ենթակա է հանձնելու նրա օգտագործմանը:

Եթե մեկուսացված սենյակը ազատվել է այն բնակարանում, որտեղ բնակվում են մի քանի վարձակալներ, այն հատկացվում է ըստ Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 41 հոդվածով սահմանված նորմայի բնակելի մակերեսով չապահովված վարձակալին, ընդ որում, ազատվող սենյակն ստանալու իրավունք ունի այն վարձակալը, որի ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման առավել կարիք ունի:

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների բացակայության դեպքում ազատված մեկուսացված սենյակը բնակեցվում է ընդհանուր կարգով:

48. Մշտական բնակության համար ամբողջ ընտանիքով մի բնակելի տարածությունից մյուսը փոխադրվելու դեպքում վարձակալը նախկինում զբաղեցրած բնակելի տարածությունը և նրա սարքավորումները պարտավոր է բնակելի տարածության ընդունման-հանձնման ակտով հանձնելու բնակարանային շահագործման կազմակերպությանը, պահպանելով բնակելի տարածության վարձակալության պայմանագրով նախատեսված պայմանները:

 

V. ՕՐԴԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ

 

49. Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական սովետի գործադիր կոմիտեն քաղաքացուն տալիս է բնակելի տարածության օրդեր (հավելված թիվ 6) , որը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է:

Օրդերը կարող է տրվել միայն ազատ, մեկուսացված բնակելի տարածության համար:

Օրդերների բլանկները պահվում են որպես խիստ հաշվետվության փաստաթղթերի բլանկներ:

Զինվորական ավաններում բնակելի տարածությունների օրդերները տրվում են ՍՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

50. Օրդերի ձևակերպման համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը` բնակելի ֆոնդ հատկացնելու մասին համապատասխան մարմինների որոշումը. բնակելի տարածությունների բաշխման ցուցակը` հաստատված ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեի կողմից, բացառությամբ սույն կանոնադրության 39-րդ և 40-րդ կետերով նախատեսված դեպքերի, քաղաքացու գրավոր պարտավորությունը, որը նա ըստ աշխատանքի վայրի տվել է ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը սույն կանոնադրության 36-րդ կետին համապատասխան, ընտանիքի անդամների անձնագրերը` նախկին բնակության վայրից դուրս գրվելու մասին նշումով, ընտանիքի անչափահաս այն անդամների ծննդյան վկայականները, որոնք մտցվում են օրդերի մեջ:

Այն դեպքում, երբ բնակելի տարածությունը հատկացվում է համատեղ բնակվող անձանց մի մասին, ներկայացվում է նաև ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի, իսկ գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի տեղեկանքը` նախկինում զբաղեցրած բնակելի տարածությունում մնացած անձանցից որևէ մեկին վարձակալ ճանաչելու համաձայնության մասին:

51. Օրդերի մեջ գրվում է այն քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, որին հատկացվել է բնակելի տարածությունը, նրա ընտանիքի անդամների ազգանունները, անունները և հայրանունները, նրանց ծննդյան տարեթվերը և ազգակցության աստիճանը:

Օրդերը քաղաքացին ստանում է անձամբ կամ նրա գրավոր հանձնարարությամբ նրա ընտանիքի անդամներից մեկը:

Ընտանիքին մեկից ավելի բնակարան հատկացնելու դեպքում, հատկացվող բնակարաններին մեկ օրդեր կամ յուրաքանչյուր բնակարանին առանձին օրդերներ տալու հարցը լուծում է օրդերը տվող ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն, ելնելով բնակարանների դասավորությունից և ընտանիքի կազմից, ինչպես նաև հաշվի առնելով ընտանիքի չափահաս անդամների ցանկությունները, պայմանով, որ բնակեցումից հետո ընտանիքի մի մասը բնակարանային պայմանների բարելավման կարիք չի ունենա:

52. Նոր կառուցված բնակելի տներում բնակելի տարածության զբաղեցման օրդերը ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործկոմը կարող է տալ միայն տունը շահագործման ընդունելու մասին պետական ընդունող հանձնաժողովի ակտի առկայության դեպքում:

53. Օրդերը քաղաքացուն է հանձնում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը, կամ նրանց հանձնարարությամբ` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարը, արհմիության կոմիտեի նախագահը:

54. Եթե օրդերն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում քաղաքացին չզբաղեցնի իրեն հատկացված բնակելի տարածությունը կամ անհարգելի պատճառներով նշված ժամկետում օրդերը չստանա, ապա ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջնորդագրով իրավունք ունի վերանայելու իր որոշումը և այդ բնակելի տարածությունը հերթականության կարգով հատկացնելու ուրիշ քաղաքացու, որը այդ նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում գտնվում է բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ:

Եթե առանց հարգելի պատճառների ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը նշված ժամկետից հետո մեկ ամսվա ընթացքում այդ բնակելի տարածությունը չհատկացնի հաշվառման մեջ գտնվող այլ անձի, ապա նշված բնակարանային ֆոնդը անցնում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի տնօրինությանը անհատույց:

Հարգելի պատճառների առկայության դեպքում ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը պարտավոր են ժամանակին գրավոր ձևով այդ մասին տեղյակ պահել ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեին:

55. Բնակելի տարածության օրդերի հանձնումը կարող է կասեցվել, իսկ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի որոշումը վերանայվել հետևյալ դեպքերում`

ա) երբ քաղաքացիները նախկինում իրենց զբաղեցրած բնակելի տարածությունը հանձնում են, չկատարելով բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանները.

բ) երբ խախտվում է սեփական բնակելի տունը (տան մի մասը) անվնաս վիճակում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին հանձնելու մասին պարտավորությունը.

գ) երբ ընտանիքի փաստական կազմը, որի անդամներին բնակելի տարածություն է հատկացվում, չի համապատասխանում ներկայացված տեղեկություններին.

դ) երբ ի հայտ են գալիս այլ հանգամանքներ, որոնք կարող էին ազդել տվյալ քաղաքացուն բնակելի տարածություն հատկացնելու հարցի լուծման վրա, բայց նախկինում հայտնի չեն եղել ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին կամ ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը:

56. Իրեն հատկացված բնակելի տարածությունում բնակվելու համար օրդեր ստացած քաղաքացին այն ներկայացնում է վարձատուին` բնակարանային-շահագործման կազմակերպությանը, իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը` բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքելու համար:

57. Բնակելի տարածության օրդերը դատական կարգով անվավեր կարող է ճանաչվել այն դեպքերում, եթե քաղաքացիները ներկայացրել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, եթե խախտվել են այլ քաղաքացիների կամ կազմակերպությունների իրավունքները օրդերում նշված բնակելի տարածության նկատմամբ, եթե պաշտոնատար անձինք անօրինական գործողություններ են կատարել բնակելի տարածություն հատկացնելու հարցը լուծելիս, ինչպես նաև բնակելի տարածություններ հատկացնելու կարգի ու պայմանների խախտման այլ դեպքերում:

Օրդերը անվավեր ճանաչելու մասին պահանջը կարող է ներկայացվել այն տալու օրվանից երեք տարվա ընթացքում:

Օրդերն ստացած անձանց ապօրինի գործողությունների հետևանքով բնակելի տարածության օրդերն անվավեր ճանաչվելու դեպքում այդ անձինք ենթակա են վտարվելու առանց այլ բնակելի տարածության հատկացման: Եթե օրդերում նշված քաղաքացիները նախկինում բնակելի տարածությունից օգտվել են պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը, նրանց պետք է հատկացվի այն բնակելի տարածությունը, որը նրանք զբաղեցրել էին, կամ այլ համարժեք բնակելի տարածություն: Այլ հիմքերով բնակելի տարածության օրդերը անվավեր ճանաչվելու դեպքում օրդերում նշված քաղաքացիները ենթակա են վտարման, հատկացնելով այլ բնակելի տարածություն կամ այն բնակելի տարածությունը, որը նրանք զբաղեցնում էին նախկինում:

58. Առանց օրդերի բնակելի տարածություն զբաղեցրած քաղաքացիները ենթակա են վտարման վարչական կարգով դատախազի սանկցիայով առանց այլ բնակելի տարածության հատկացման, ընդ որում, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են քննարկել յուրաքանչյուր այդպիսի դեպք և մեղավորներին պատասխանատվության ենթարկել ընդհուպ մինչև բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելը:

59. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների նախագահները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները և արհմիության կոմիտեների նախագահները անձնական պատասխանատվություն են կրում սույն կանոնադրության պահանջների խախտման համար:

60. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու կարգի խախտման, բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելու գործում մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը համապատասխան:

 

-------------------------------------------------

հեղինակների կողմից - հավելվածները տես հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
23.10.1984
N 663
Որոշում