Սեղմել Esc փակելու համար:
«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ...

 

 

041.0416.100512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2012 թվականի N 416-Ա

 

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թվականի ծրագիրը համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ստեղծել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել ծրագրի իրականացման ժամանակացույցը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի մայիսի 10-ի

N 416-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ

«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստանի պարարվեստի միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստանի երգչախմբային ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.05.2012
N 416-Ա
Որոշում