Սեղմել Esc փակելու համար:
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1984 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1984 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 1984 թվականի թիվ 435

 

i

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1984 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 668 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունելի ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1984 թվականի հունիսի 26-ի թիվ 668 որոշմամբ`

ա) հաստատել է օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օբյեկտների տեղադրման համար ընդերքի օգտագործման կարգի մասին կանոնադրությունը և այն գործողության մեջ է մտցրել 1984 թվականի հուլիսի 1-ից (կցվում է).

բ) հանձնարարել է մինիստրություններին և գերատեսչություններին` 1984-1986 թվականներին ապահովել օբյեկտների տեղադրման համար հեռանկարային լեռնային ստորգետնյա հանքատեղերի (այդ թվում ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվողները) կոնսերվացման միջոցառումների անցկացումը` ըստ ՍՍՀՄ պետշինի կողմից սահմանվող ցանկի, ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության հետ համաձայնեցնելով.

գ) հանձնարարել է իրենց իրավասության տակ ստորգետնյա մեթոդով բնական քարե շինանյութերի, գիպսի, կրի արտադրության համար հումք, ինչպես նաև քարաղ և կալիումական աղեր արդյունահանող ձեռնարկություններ ունեցող մինիստրություններին ու գերատեսչություններին` 1984-1986 թվականներին բնական քարե շինանյութերի, գիպսի, կրաքարի և քարաղի, ինչպես նաև կալիումական աղերի հանքավայրերի առանձին տեղամասերի մշակման ժամանակ իրականացնել հանքատեղերի արտադրանքի երկարատև անվթարությունը և դրանց օգտագործման հետագա արդյունավետության հնարավորությունն ապահովող նպատակային նախապատրաստման անցումը:

Հանձնարարել է մինիստրություններին ու գերատեսչություններին` ՍՍՀՄ պետշինի, ՍՍՀՄ պետպլանի և ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության հետ համաձայնեցնելով որոշել հանքավայրերի մշակման ժամանակ ստորգետնյա լեռնային հանքատեղերի նպատակային նախապատրաստման անցումն իրականացնող ձեռնարկությունների ցանկը.

դ) հանձնարարել է իրենց տնօրինության տակ օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված ժողովրդական տնտեսության գործող և կառուցվող ստորգետնյա օբյեկտներ ունեցող մինիստրություններին ու գերատեսչություններին` 6-ամսյա ժամկետում ՍՍՀՄ պետպլան, ՍՍՀՄ պետշին և ՍՍՀՄ պետլեռտեխհսկողություն ներկայացնել նշված օբյեկտների ցանկը` անվանացանկում նրանց հետ համաձայնեցված.

ե) հանձնարարել է ՍՍՀՄ երկրաբանության մինիստրությանը`

Սկսած 1984 թ. հուլիսի 1-ից իրականացնել օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օբյեկտների տեղադրման համար օգտագործման նախանշված ստորգետնյա լեռնային հանքատեղերում մասնագիտացված ինժեներական որոնումների անցկացումը` շահագրգռված կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով.

Սկսած 1984 թվականից ՍՍՀՄ պետշին ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օբյեկտները ընդերքում տեղադրելու համար հեռանկարային շրջանների ինժեներաերկրաբանական քարտեզավորման նյութերը.

զ) հանձնարարել է ՍՍՀՄ պետլեռտեխհսկողությանը`

իրականացնել օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օգտագործման տրամադրված ընդերքի պետական հաշվառումը և ՍՍՀՄ պետշինի հետ համաձայնեցնելով սահմանել այդ հաշվառումը կատարելու կարգը.

1985 թվականին հաստատել օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված ժողովրդական տնտեսության ընդերքում տեղադրվող օբյեկտների շինարարության (վերակառուցման) և լեռնատեխնիկական շահագործման ժամանակ անվտանգության միջճյուղային կանոնները.

է) հանձնարարել է ՍՍՀՄ առողջապահության մինիստրությանը` մշակել և 1985 թվականին հաստատել ընդերքում տեղադրված օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված ժողովրդական տնտեսության օբյեկտներում աշխատանքի պայմանների նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջները, նկատի ունենալով հետագայում հաստատել համապատասխան նորմաներն ու կանոնները.

ը) հանձնարարել է ՍՍՀՄ պետշինին` իրականացնել օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված ժողովրդական տնտեսության օբյեկտների տեղադրման համար ընդերքի օգտագործման աշխատանքների մեթոդական ղեկավարությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984թ.

հունիսի 26-ի թիվ 668 որոշմամբ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

I. Ընդհանուր ցուցումներ

 

1. Սույն կանոնադրությունը ուղղված է ընդերքի ռացիոնալ և կոմպլեքսային օգտագործման, դրանցում օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օբյեկտների տեղադրման (հետագայում կկոչվեն «օբյեկտներ») և այդպիսի օբյեկտների շինարարության (վերակառուցման) և շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման ապահովմանը:

2. Օբյեկտները ընդերքում տեղադրելու համար պետք է օգտագործվեն օգտակար հանածոների արդյունահանության և լեռնային այլ աշխատանքների անցկացման ժամանակ գոյացած ստորգետնյա լեռնային հանքատեղերը, ինչպես նաև բնական խոռոչները (քարանձավները) և հատուկ անցկացրած ստորգետնյա լեռնային հանքատեղերը (հետագայում կկոչվեն «հանքատեղեր»):

ՍՍՀՄ մինիստրություններն ու գերատեսչությունները և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդները ժողովրդական տնտեսության ճյուղերի և արդյունաբերության ճյուղերի զարգացման և տեղադրման սխեմաների, արտադրողական ուժերի զարգացման և ըստ տնտեսական շրջանների և միութենական հանրապետությունների տեղադրման սխեմաների մշակման ժամանակ, հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները և տնտեսական նպատակահարմարությունը, պետք է նախատեսեն հանքատեղերի, ինչպես նաև օբյեկտների տեղադրման համար հեռանկարային տեղամասերի օգտագործումը:

3. Հանքատեղերում տեղադրման են ենթակա առավելապես արտաքին ներգործությունների նկատմամբ կայունության, գործելու հուսալիության ապահովում և բարձր ճշգրտության արտադրություն պահանջող օբյեկտները, տրանսպորտի և էներգետիկայի օբյեկտները, գազի, նավթի և նավթամթերքների պահեստները, պարենային և արդյունաբերական ապրանքների պահեստները և երկարատև պահման ուրիշ պահեստները, բաշխիչ սառնարանները, պետական արխիվները, արժեքավոր փաստաթղթերով պահոցները, հատուկ նշանակության օբյեկտները և այլ օբյեկտներ:

4. Հանքատեղերում օբյեկտների տեղադրումը իրականացվում է առաջին հերթին կառուցապատման համար պիտանի սահմանափակ հողատարածություններով շրջաններում, ինչպես նաև արժեքավոր գյուղատնտեսական հանդակներով և վերգետնյա շինարարության համար ծանր պայմաններով շրջաններում:

Օբյեկտները հանքատեղերում պետք է տեղադրել, որպես կանոն, ստորգետնյա արդյունաբերական հանգույցների կազմում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման տեղադրումը հակասում է տեխնոլոգիական, սանիտարական կամ հատուկ պահանջներին:

5. Հանքատեղերում օբյեկտների շինարարության (վերակառուցման) և շահագործման ժամանակ պետք է ապահովվեն աշխատողների և բնակչության անվտանգության, ինչպես նաև իրականացվեն ընդերքի պահպանման ուղղությամբ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների գործող օրենսդրությունից բխող միջոցառումներ:

Օբյեկտներում աշխատանքների կատարման և ընդերքի պահպանման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա: Աշխատանքների կատարման անվտանգությունը և ընդերքի պահպանումը օբյեկտներում ապահովվում է աշխատանքների լեռնատեխնիկական, իսկ անհրաժեշտ դեպքերում, նաև երկրաբանական սպասարկումն իրականացնող գերատեսչական (միջգերատեսչական) լեռնատեխնիկական ծառայության կողմից:

6. Հանքատեղերում տեղադրված օբյեկտներում շինարարության (վերակառուցման) շրջանում և շահագործման ժամանակ պետք է միջոցառումներ մշակվեն վթարների կանխման և վերացման ուղղությամբ: Դրանցում ստեղծվում են լեռնափրկիչ օժանդակ խմբեր: Այդ օբյեկտներից առավել կարևորները սահմանված կարգով սպասարկվում են ռազմականացված լեռնափրկիչ զորամասերի կողմից:

7. Հանքատեղերում տեղադրված օբյեկտների նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության, ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության և պետական հսկողության մյուս մարմինների կողմից` իրենց իրավասության սահմաններում:

 

II. Հանքատեղերի, ինչպես նաև օբյեկտների տեղադրման համար

ընդերքի հեռանկարային տեղամասերի հաշվառումը

 

8. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում գտնվող, ինչպես չգտնվող հանքատեղերը, ինչպես նաև օբյեկտների տեղադրման համար ընդերքի հեռանկարային տեղամասերը ենթակա են հաշվառման սույն որոշմանը համապատասխան:

9. Օբյեկտների տեղադրման համար հեռանկարային հանքատեղերի ընտրությունն ու սկզբնական հաշվառումը իրականացվում են`

ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվողները` այն մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից, որոնց տնօրինության տակ են այդ ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները.

ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում չգտնվողները` ՍՍՀՄ երկրաբանության մինիստրության կողմից.

օբյեկտների տեղադրման համար ընդերքի հեռանկարային տեղամասերի ընտրությունն իրականացվում է ՍՍՀՄ պետշինի կողմից միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հետ համաձայնեցնելով` ՍՍՀՄ երկրաբանության մինիստրության կողմից կատարվող երկրի տարածքի ինժեներաերկրաբանական քարտեզավորման բազայի վրա:

Հանքատեղերի և օբյեկտների տեղադրման համար ընդերքի տեղամասերի ընտրությունը կատարվում է ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության մասնակցությամբ:

10. ՍՍՀՄ պետշինը մինիստրությունների ու գերատեսչությունների տվյալների հիման վրա իրականացնում է հանքատեղերի և օբյեկտների տեղադրման համար ընդերքի հեռանկարային տեղամասերի ընդհանուր միութենական հաշվառումը և հաշվառման տվյալները հաղորդում է շահագրգռված մինիստրություններին ու գերատեսչություններին:

Նշված հանքատեղերի և ընդերքի տեղամասերի հաշվառման կարգը սահմանվում է ՍՍՀՄ պետշինի կողմից:

 

III. Օբյեկտների տեղադրման համար հեռանկարային հանքատեղերի

կոնսերվացումը և դրանց անվթարության ապահովումը

 

11. ՍՍՀՄ պետշինի կողմից հաշվառված հանքատեղերը ենթակա են կոնսերվացման մինչև դրանք շահագրգռված ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հանձնելը:

Հանքատեղերի կոնսերվացման կարգը և այն ժամանակաշրջանը, որի ընթացքում հանքատեղը կոնսերվացման մեջ է գտնվում, սահմանված է ՍՍՀՄ պետշինի կողմից, ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության համաձայնությամբ:

12. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող հանքատեղերի կոնսերվացումը պետք է իրականացվի այդ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից:

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում չգտնվող հանքատեղերի կոնսերվացումը պետք է իրականացվի օգտակար հանածոների արդյունահանման ձեռնարկությունների կողմից` ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային սովետի գործկոմի, ինքնավար հանրապետության Մինիստրների խորհրդի, մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետության Մինիստրների խորհրդի հանձնարարությամբ, համաձայնեցնելով այն մինիստրությունների ու գերատեսչությունների հետ, որոնց տնօրինության տակ են գտնվում օգտակար հանածոների արդյունահանման նշված ձեռնարկությունները:

13. Մինիստրություններն ու գերատեսչությունները ապահովում են հանքատեղերը կոնսերվացնելու և հանքատեղերը այդպիսի վիճակում պահպանելու աշխատանքների կատարումը հանքատեղերի կոնսերվացումը իրականացնող ենթագերատեսչական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին անհրաժեշտ նյութական և աշխատանքային ռեսուրսների, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների առանձնացումը` աշխատանքների նախահաշվային արժեքի չափով:

Հանքատեղերի կոնսերվացման ծախսերը կատարվում են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պլանային շահույթից մասհանվող հատուկ միջոցների հաշվին:

14. ՍՍՀՄ պետշինի կողմից հաշվառված հանքատեղերի վերացումը թույլ է տրվում բացառիկ դեպքերում ՍՍՀՄ պետշինի և ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության հետ համաձայնեցնելով:

 

IY. Օբյեկտների տեղադրման համար

ընդերքից օգտվելը

 

15. Բնական քարե շինանյութերի, գիպսի, կրաքարի և քարաղի հանքավայրերի, ինչպես նաև կալիական աղերի հանքավայրերի առանձին տեղամասերի ստորգետնյա մշակումը իրականացնող մինիստրություններն ու գերատեսչությունները պարտավոր են նախատեսել հանքատեղերի նպատակային նախապատրաստումը դրանց հետագա արդյունավետ օգտագործման համար և ապահովել այդ հանքատեղերի երկարատև անվթարությունը:

Հանքատեղերի հետագա օգտագործման նպատակային նախապատրաստական հիմնական սկզբունքների որոշումը և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՍՍՀՄ պետշինի կողմից ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության հետ համատեղ և նշված մինիստրությունների ու գերատեսչությունների մասնակցությամբ:

16. Բնական քարե շինանյութերի, գիպսի և կրաքարի արդյունահանությունը իրականացնող մինիստրություններն ու գերատեսչությունները ժողովրդական տնտեսության ճյուղերի և արդյունաբերության ճյուղերի զարգացման և տեղադրման սխեմաները մշակելիս պետք է քննարկեն այդպիսի օգտակար հանածոների հանքավայրերի ստորգետնյա կամ կոմբինացված մշակման հնարավորությունը և նպատակահարմարությունը, կառուցապատման համար պիտանի սահմանված հողատարածություններով շրջաններում և արժեքավոր գյուղատնտեսական հանդակներ ունեցող շրջաններում:

Նշված պայմաններում հանքավայրերի մշակման մեթոդի վերաբերյալ որոշումն ընդունվում է, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ պետշինի և ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության հետ համաձայնեցնելով:

17. ՍՍՀՄ պետշինի կողմից, որպես օբյեկտների տեղաբաշխման համար հեռանկարային, հաշվառված հանքատեղերի և ընդերքի տեղամասերի օգտագործման մասին որոշումը պետք է շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից նախօրոք համաձայնեցված լինի ՍՍՀՄ պետշինի հետ, իսկ անհրաժեշտ դեպքերում, նաև այլ կազմակերպությունների հետ:

18. Օբյեկտների տեղաբաշխման համար ընդերքի տրամադրումը իրականացվում է լեռնային հատկացումը հավաստիացնող ակտի հիման վրա:

Օբյեկտների տեղաբաշխման համար լեռնային հատկացումը (բացի կոմունալ-կենցաղային նշանակության շինությունների) կատարվում է ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության մարմինների կողմից:

19. Իրենց հաշվեկշռում հանքատեղեր ունեցող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները մինչև շահագրգռված ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին դրանց հանձնելը պետք է, որպես կանոն, սահմանված կարգով դուրս գրեն հիմնական ֆոնդերի` լեռնակապիտալ հանքատեղերի (հանքահողերի հիմնանցքեր, բովանցքեր, հորանցքեր, կամարներ և այլն), մասնագիտացված շենքերի և կառուցվածքների մնացորդային արժեքը: Ամբարձիչ-տրանսպորտային, օդափոխիչ և հանքատեղում տեղադրվող օբյեկտի շահագործման համար անհրաժեշտ այլ սարքավորումները և շինանյութերը փոխանցվում են հաշվեկշռային արժեքով, հաշվի առնելով մաշվածությունը:

20. Օգտակար հանածոների արդյունահանման ձեռնարկություններին սույն կանոնադրության 15 և 16-րդ կետերից բխող միջոցառումների իրականացման հետ կապված լրացուցիչ ծախսերի հատուցման աղբյուրներն ու կարգը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է ՍՍՀՄ պետպլանի և ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության կողմից:

21. Օգտակար հանածոների արդյունահանման գործող (կառուցվող) ձեռնարկությունների հանքատեղերում օբյեկտների տեղաբաշխման տնտեսական նպատակահարմարության և տեխնիկական հնարավորության դեպքում և այդ օբյեկտների տեղաբաշխման պահանջներին հանքատեղերի պարամետրերի անհամապատասխանության դեպքում, հանքատեղերում օբյեկտների տեղաբաշխման գործում շահագրգռված մինիստրություններն ու գերատեսչությունները` համապատասխան այն մինիստրությունների ու գերատեսչությունների հետ, որոնց իրավասությանը ենթակա են օգտակար հանածոների արդյունահանության ձեռնարկություններ, համաձայնեցնում են հանքատեղերի առանձին տեղամասերի նախապատրաստման առաջադրված պարամետրերը և փոխհատուցում են նրանց դրա հետ կապված լրացուցիչ ծախսերը` սահմանված կարգով համապատասխան նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների հանձնման միջոցով:

Առաջադրված պարամետրերով հանքատեղերի նախապատրաստումը կատարվում է այն մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծերի հիման վրա, որոնք շահագրգռված են դրանց մեջ օբյեկտների տեղաբաշխման գործում:

 

Y. Նախագծաորոնողական աշխատանքներ

 

22. Հանքատեղերում տեղաբաշխված օբյեկտների նախագծումը իրականացվում է մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից, նախագծի լեռնաշինական մասերի մշակման համար լեռնային և հանքահորաշինական պրոֆիլի նախագծային կազմակերպություններին` պարտադիր ներգրավումով:

Իրենց տնօրինության տակ նշված նախագծային կազմակերպություններ ունեցող մինիստրություններն ապահովում են իրենց մասնակցությունը ինչպես շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների պատվերներով հանքատեղերում տեղաբաշխված օբյեկտների նախագծման գործում, այնպես էլ արդյունաբերական ստորգետնյա հանգույցների գլխավոր հատակագծերի սխեմաների և ՍՍՀՄ պետշինի պատվերով հանքատեղերում տեղադրված նախագծով օբյեկտների տեղադրման սխեմաների մշակման գործում:

23. Հանքատեղերի կոնսերվացում իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները աջակցում են հանքատեղերում տեղաբաշխված օբյեկտների նախագծման բոլոր փուլերում հանքատեղերի, հետազոտման անցկացմանը, ներառյալ ինժեներական որոնումները:

24. Օբյեկտների տեղաբաշխման համար օգտագործման նախատեսված հանքատեղերում մասնագիտացված ինժեներական որոնումները անց են կացվում ՍՍՀՄ երկրաբանության մինիստրության երկրաբանական արտադրական կազմակերպությունների կողմից` պատվիրատու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:

25. Հանքատեղերում օբյեկտների տեղաբաշխումը հիմնավորելու համար. որոշվում է դրանց նախագծման և շինարարության նպատակահարմարությունը նույնպիսի ֆունկցիոնալ նշանակություն ունեցող համանման վերգետնյա օբյեկտների համեմատությամբ, հաշվի առնելով օբյեկտների կայունությունը արտաքին ներգործությունների նկատմամբ:

26. Ստորգետնյա արդյունաբերական հանգույցների գլխավոր հատակագծերի սխեմաները և հանքատեղերում տեղադրվող նախագծվող օբյեկտների տեղաբաշխման սխեմաները ենթակա են հաստատման ՍՍՀՄ պետշինի կողմից:

Հանքատեղերում տեղաբաշխված օբյեկտների շինարարության նախագծերը, անկախ նրանց նախահաշվային արժեքից, ենթակա են ՍՍՀՄ պետշինի փորձաքննության և հաստատվում են սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
09.07.1984
N 435
Որոշում