040.0589.150512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2012 թվականի N 589-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի Ե. Չարենցի 1 հասցեում գտնվող` 4748.5 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 515.76 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը և պետական սեփականություն հանդիսացող` 0,0832 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2012 թվականի փետրվարի 29-ի N 20922012-08-0032 վկայական) ու Ախուրյանի գյուղական համայնքի Ե. Չարենցի 20/5 հասցեում գտնվող 2089.5 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 682.95 քառ. մետր ավտոտնակները և պետական սեփականություն հանդիսացող 0.0935 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2012 թվականի փետրվարի 29-ի N 20922012-08-0033 վկայական) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ