040.0592.150512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 մայիսի 2012 թվականի N 592-Ա
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, նախկինում «Գավառի բժշկական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, շենքերը և շինություններն ու դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը` համաձայն հավելվածի, հետ վերցնել ու ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 10-ի
N 592-Ա որոշման
 
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
 
.____________________________________________________________________.
|NN |Անվանումը  |Չափի     |Ներքին  |Հասցեն               |Սկզբնական  |
|ը/կ|           |միավորը  |մակերեսը|                     |արժեքը     |
|   |           |         |        |                     |(հազ. դրամ)|
|___|___________|_________|________|_____________________|___________|
|1. |Կենտրոնական|քառ. մետր|  6499.3|ՀՀ Գեղարքունիքի մարզ,|179617.0   |
|   |մասնաշենք  |         |        |քաղ. Գավառ,          |           |
|___|___________|_________|________|Նալբանդյան 116       |           |
|2. |Կաթսայատուն|քառ. մետր|    26.0|                     |           |
|___|___________|_________|________|                     |           |
|3. |Լվացքատուն |քառ. մետր|   382.9|                     |           |
|___|___________|_________|________|                     |           |
|4. |Հողամաս    |հա       | 1.09772|                     |           |
|___|___________|_________|________|_____________________|           |
|5. |Պահակատուն |քառ. մետր|     8.8|ՀՀ Գեղարքունիքի մարզ,|           |
|___|___________|_________|________|քաղ. Գավառ,          |           |
|6. |Հողամաս    |հա       | 0.01971|Նալբանդյան 116/1     |           |
|___|___________|_________|________|_____________________|           |
|7. |Ավտոտնակ   |քառ. մետր|   147.0|ՀՀ Գեղարքունիքի մարզ,|           |
|___|___________|_________|________|քաղ. Գավառ,          |           |
|8. |Դիահերձարան|քառ. մետր|    60.5|Նալբանդյան 116/2     |           |
|___|___________|_________|________|                     |           |
|9. |Հողամաս    |հա       |  0.2069|                     |           |
.____________________________________________________________________.