Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 մարտի 2012 թվականի N 8

 

51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրին համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 1-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ ԹԻՎ 5954-AM

 

Ֆինանսավորման համաձայնագիր

(Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

միջև

 

Ամսաթիվ` փետրվարի 15, 2012

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

2012 թվականի փետրվարի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Ստացող») և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (»Ընկերակցություն») միջև Ծրագրին (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի Հավելվածում) օժանդակելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով կնքվել է Համաձայնագիր: Ընկերակցությունը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել, ի թիվս այլնի, (ա) Ծրագրի շրջանակում Ստացողի կողմից արդեն իրականացված գործողությունների հիման վրա, որոնք նկարագրվում են սույն Համաձայնագրին կից Լրացում 1-ի I Բաժնում և (բ) Ստացողի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան շրջանակի պահպանման հիման վրա: Հետևաբար, Ստացողը և Ընկերակցությունը սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի

Հավելվածում) սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:

 

1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում

մեծատառով օգտագործված հասկացություններն անեն Ընդհանուր

պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում իրենց վերագրված

իմաստները:

 

ՀՈԴՎԱԾ II. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

2.01. Ընկերակցությունը համաձայն է սույն Համաձայնագրում սահմանված կամ

նշված պայմաններով Ստացողին տրամադրել երեսուներկու միլիոն վեց

հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքներին (32,600,000 ՓՀԻ)

համարժեք գումարով վարկ, (տարբեր կերպ` Վարկ և Ֆինանսավորում):

 

2.02. Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման միջոցները Օրագրին

օժանդակելու համար` սույն Համաձայնագրի Լրացում 1-ի II Բաժնի

համաձայն:

 

2.03. Ստացողի կողմից Ֆինանսավորման Չառհանված Մնացորդի նկատմամբ վճարման

ենթակա Առավելագույն տարեկան Պարտավորության Վճարի Դրույքաչափը

պետք է կազմի մեկ տոկոսի մեկ երկրորդը (1%-ի 1/2-ը):

 

2.04. Ստացողի կողմից Վարկի Առհանված Մնացորդի նկատմամբ վճարման ենթակա

տարեկան Սպասարկման Վճարը պետք է հավասար լինի մեկ տոկոսի երեք

քառորդին (1%-ի 3/4):

 

2.05. Ստացողի կողմից Վարկի Առհանված Մնացորդի նկատմամբ վճարման

ենթակա տարեկան Տոկոսավճարը պետք է հավասար լինի մեկ և քառորդ

տոկոսին (1,25%)

 

2.06. Վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը և

հուլիսի 15-ը:

 

2.07. Վարկի մայր գումարը պետք է մարվի` սույն Համաձայնագրի Լրացում

2-ում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:

 

2.08. Վճարման արժույթը դոլարն է:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐԸ

 

3.01. Ստացողը հայտարարում է Ծրագրի և այն իրականացնելու իր

հանձնառության մասին: Այդ նպատակով.

 

(ա) Ստացողը և Ընկերակցությունը պետք է ժամանակ առ ժամանակ,

կողմերից որևէ մեկի դիմումով, տեսակետներ փոխանակեն Ստացողի

մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի և Ծրագրի իրականացման

ուղղությամբ ձեռքբերված առաջընթացի վերաբերյալ,

 

(բ) նախքան տեսակետների նման փոխանակումը Ստացողը պետք է

Ընկերակցության ուսումնասիրությանն ու քննարկմանը ներկայացնի

Ծրագրի իրականացման առաջընթացի մասին հաշվետվություն այնպիսի

մանրամասնությամբ, ինչպես Ընկերակցությունը ողջամտորեն

կպահանջի, և

 

(գ) առանց սույն Բաժնի (ա) և (բ) կետերի դրույթների սահմանափակման`

Ստացողը պետք է Ընկերակցությանն անհապաղ տեղեկացնի ցանկացած

իրավիճակի մասին, որը կարող է Ծրագրի նպատակների կամ Ծրագրի

շրջանակում ձեռնարկված ցանկացած գործողության, այդ թվում` սույն

Համաձայնագրի Լրացում 1-ի I Բաժնում նշված ցանկացած

գործողության վրա ունենալ էապես փոփոխող ազդեցություն:

 

ՀՈԴՎԱԾ IV. ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4.01. Կասեցման Լրացուցիչ դեպքը հետևյալն է, մասնավորապես` ստեղծվում է

այնպիսի իրավիճակ, որն անհավանական է դարձնում Ծրագրի կամ դրա

զգալի մասի իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ V. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

5.01. ՈՒժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմանները հետևյալն են, որ`

(ա) Ընկերակցությանը բավարարում է Ստացողի կողմից Ծրագրի

իրականացման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացը և Ստացողի

մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի

համապատասխանությունը:

 

(բ) Փոխառության համաձայնագիրը կնքվել և հանձնվել է, և դրա ուժի

մեջ մտնելու կամ դրա համաձայն առհանումներ կատարելու Ստացողի

իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ միայն

Ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարվել են:

 

5.02. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին

հաջորդող իննսուներորդ (90) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Ստացողի ներկայացուցիչը նրա ֆինանսների նախարարն է:

 

6.02. Ստացողի հասցեն է` Հայաստանի Հանրապետության ֆինանսների

նախարարություն Մելիք-Ադամյան փողոց 1 Երևան, 0010

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս`

+374 10-524282

 

6.03. Ընկերակցության հասցեն է`

International Development Association

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

    Հեռատիպ`          Տելեքս`           Ֆաքս`

 

    INDEVAS           248423(MCI)       1-202-477 6391

Washington, D.C.

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ է Հայաստանի Հանրապետության ք. Երևանում, վերոնշյալ առաջին ամսաթվի և տարեթվի դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից

Լիազոր ներկայացուցիչ

 

Լիազոր ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից

Լիազոր ներկայացուցիչ

 

ԼՐԱՑՈՒՄ 1

 

Ծրագրի գործողություններ, ֆինանսավորման միջոցների առկայություն

 

Բաժին I. Գործողություններ Ծրագրի շրջանակում

 

Ծրագրի շրջանակում Ստացողի կողմից իրականացված գործողությունները ներառում են հետևյալը`

 

1. Ստացողը պահպանել է սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները

և սոցիալական գերակա ծախսային ծրագրերն անապահով և խոցելի խմբերի

համար` պահպանելով դրանց մասնաբաժինը 2011 թվականի բյուջեում:

 

2. Ստացողի կառավարության կողմից ընդունվել է թիվ 978-Ն որոշումը

«Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր

իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց

մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգի մասին, այդ թվում`

մասնագիտական կրթության որակի ապահովման քաղաքականություն,

չափանիշներ, չափորոշիչներ, ընթացակարգեր և ուղեցույցեր` շահագրգիռ

կողմերի, հաստատությունների և գործատուների հետ քննարկելուց հետո:

 

3. Ստացողի կառավարությունը իրականացրել է` (ա) համավճարների համապարփակ

քաղաքականության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1762-Ն որոշման

ընդունմամբ և (բ) անհետաձգելի և գինեկոլոգիական ծրագրերի համար

համավճարը, այդ թվում անապահովների համար պաշտպանության ընդլայնումը`

2011 թ. հունվարի 27-ի թիվ 91-Ն, 2011 թ. հունվարի 31-ի թիվ 101-Ա,

2011 թ. փետրվարի 18-ի թիվ 232-Ա, 2011 թ. փետրվարի 25-ի թիվ 314-Ա և

2011 թ. ապրիլի 6-ի թիվ 613-Ա որոշումների ընդունմամբ:

 

4. Ստացողը Երևան քաղաքում լիարժեք գործարկել է «Մեկ պատուհանի»

սկզբունքը բիզնես ռեգիստրի համար և առցանց կապ ստեղծել մյուս

համայնքներում ձեռնարկությունների ռեգիստրի հետ:

 

5. Ստացողի Ազգային ժողովը ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում

փոփոխությունները 2011 թվականի հունիսի 23-ին` ռիսկի վրա հիմնված

մոտեցումների սահմանման, հայեցողական իրավասությունները կրճատելու և

թափանցիկությունը բարձրացնելու համար):

 

6. Ստացողն իրականացրել է մասնավոր հատվածի մասնակցության

արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն

ապահովող միջոցառումներ` «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության

նախաձեռնության» սկզբունքների համաձայն և ավելացրել է մասնավոր

ներդրողների համար հանքարդյունաբերության ոլորտի գրավչությունը`

ընդունելով (ա) «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի

հաշվարկման կարգը հաստատելու մասին» կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի թիվ 1901-Ն որոշումը և (բ) «Օգտակար հանածոների

արդյունահանման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող հանքի

փակման ծրագրին և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը

ներկայացվող պահանջների մասին» էներգետիկայի և բնական պաշարների

նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 249-Ա հրամանը:

 

7. Ստացողը լրացուցիչ առաջընթաց է ապահովել բիզնես գործընթացների

վերակազմակերպման (ԲԳՎ) ուղղությամբ` (ա) կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի թիվ 1017-Ն որոշմամբ հաստատելով Բանկի համար բավարար ԲԳՎ

և այն իրականացնելու համար համապատասխան գործողությունների ծրագիր`

ժամանակացույցով, (բ) Կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ

1636-Ն որոշմամբ ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների լիարժեք

գործող համակարգ, (գ) իրականացնելով էլեկտրոնային եղանակով հարկային

հաշվետվությունների ներկայացում` «Հարկերի մասին» օրենքում

փոփոխություններ կատարելու մասին օրենքների համաձայն (2009 թվականի

հոկտեմբերի 27-ի թիվ 194-Ն, 2010 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 197-Ն և

2011 թվականի հունիսի 23-ի թիվ 218-Ն):

 

8. Ստացողը իրականացրել է լիարժեք գործող «կանաչ ուղի»` այն որպես

մաքսազերծման հիմնական գործառնություն խթանելու (ապահովված

հետբացթողումային հավաստիացումներով, հսկողությամբ, ստուգումներով և

հետաքննություններով) և մաքսային կանխարգելիչ և կիրարկման

կարողություններն ամրապնդելու համար` Մաքսային օրենսգրքի 2011 թվականի

հունվարի 15-ի (25-Ն) փոփոխություններով:

 

Բաժին II. Ֆինանսական միջոցների առկայությունը

 

Ա. Ընդհանուր: Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման միջոցները` սույն

Բաժնի դրույթների և այնպիսի լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք

Ընկերակցությունը կարող է սահմանել` ծանուցելով Ստացողին:

 

Բ. Ֆինանսավորման գումարների հատկացում: Ֆինանսավորումը հատկացվում է

առհանման մեկ մասնաբաժնով (տրանշով), որից Ստացողը կարող է կատարել

Ֆինանսավորման առհանումներ: Ֆինանսավորման գումարների հատկացումն այդ

նպատակով սահմանված է ստորև ներկայացված աղյուսակում:

 

.___________________________________________________.

|Հատկացումներ       |Հատկացված Ֆինանսավորման գումար |

|                   |(արտահայտված ՓՀԻ-ով)           |

|___________________|_______________________________|

|Անհատական մեկ տրանշ|         32,600,000            |

|___________________|_______________________________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ   |         32,600,000            |

.___________________________________________________.

 

Գ. Առհանման տրանշի բացթողնման պայմանները

 

1. Առհանման մեկ տրանշից չպետք է առհանում կատարվի, մինչև

Ընկերակցությանը չբավարարի (ա) Ստացողի կողմից իրականացվող Ծրագիրը

և (բ) Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի

համապատասխանությունը:

 

Դ. Ֆինանսավորման գումարների մուտքագրումը: Բացառությամբ Ընկերակցության

հետ ձեռքբերված այլ համաձայնության.

 

1. Ֆինանսավորման հաշվից սահմանումները պետք է Ընկերակցության կողմից

մուտքագրվեն Ստացողի կողմից հատկացված և Ընկերակցության համար

ընդունելի հաշվին, և

 

2. Ստացողը պետք է ապահովի, որ այդ հաշվին Ֆինանսավորման գումարի

մուտքագրման ժամանակ համարժեք գումար հաշվառվի Ստացողի բյուջեի

կառավարման համակարգում` Ընկերակցության համար ընդունելի եղանակով:

 

Ե. Բացառված ծախսեր: Ստացողը պարտավորվում է Ֆինանսավորման միջոցները

չօգտագործել Բացառված ծախսերի ֆինանսավորման համար: Եթե ցանկացած

Ժամանակ Ընկերակցությունը որոշում է, որ Ֆինանսավորման որևէ գումար

օգտագործվել է, Բացառված ծախսերի համար վճարելու Նպատակով, Ստացողը

պետք է, Ընկերակցությունից ծանուցում ստանալով, անհապաղ

Ընկերակցությանը վերադարձնի այդ վճարման գումարին համարժեք գումար:

Նման պահանջի համաձայն Ընկերակցությանը վերադարձված գումարները չեղյալ

են համարվում:

 

Զ. Ավարտի ամսաթիվ: Ավարտի ամսաթիվը 2012 թվականի դեկտեմբերի 31-ն է:

 

ԼՐԱՑՈՒՄ 2

 

Մարման ժամանակացույց

 

._________________________________________________________________.

|Վճարման ամսաթիվ                               |Վարկի մարման      |

|                                              |ենթակա մայր       |

|                                              |գումար (տոկոսային |

|                                              |արտահայտությամբ) *|

|______________________________________________|__________________|

|Յուրաքանչյուր հունվարի 15-ին և  հուլիսի 15-ին`|                  |

|______________________________________________|__________________|

|սկսած 2017 թ. հուլիսի 15-ից մինչև  և  ներառյալ|1.65%             |

|2027 թ. հունվարի 15-ը                         |                  |

|______________________________________________|__________________|

|սկսած 2027 թ. հուլիսի 15-ից մինչև  և  ներառյալ|3.35%             |

|2037 թ. հունվարի 15-ը                         |                  |

._________________________________________________________________.

 

* Տոկոսները վարկի մարման ենթակա մայր գումարի տոկոսն են` բացառությամբ

այն դեպքերի, երբ Ընկերակցությունն այլ բան կարող է սահմանել`

Ընդհանուր պայմանների 3.03 (բ) Բաժնի համաձայն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ 1. «Բացառված ծախս» նշանակում է ցանկացած ծախս` (ա) պայմանագրով մատակարարվող ապրանքների կամ ծառայությունների համար, որը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել Ընկերակցությունից կամ Բանկից բացի որևէ այլ ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատություն կամ գործակալություն կամ որը Ընկերակցությունը կամ Բանկը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել այլ վարկի, դրամաշնորհի կամ փոխառության շրջանակում.

 

(բ) Միացյալ Ազգերի կողմից վիճակագրական Փաստաթղթերում հրապարակված (M շարքեր, թիվ 34/Rev. (1986) (SITC)) Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման 3-րդ փոփոխության (SITC, Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ SITC-ի հետագա փոփոխությունների փոխարինող խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար, ինչպես նշված է Ընկերակցության կողմից Ստացողին ուղղված ծանուցման մեջ:

 

.__________________________________________________________________.

|Խումբ| Ենթախումբ|Ապրանքի նկարագրություն                           |

|_____|__________|_________________________________________________|

|112  |          |Ալկոհոլային խմիչքներ                             |

|_____|__________|_________________________________________________|

|121  |          |Ծխախոտ` չմշակված, ծխախոտի մնացորդներ             |

|_____|__________|_________________________________________________|

|122  |          |Ծխախոտ` մշակված (ծխախոտին փոխարինող նյութ        |

|     |          |պարունակող կամ չպարունակող)                      |

|_____|__________|_________________________________________________|

|525  |          |Ռադիոակտիվ և  նմանատիպ նյութեր                   |

|_____|__________|_________________________________________________|

|667  |          |Մարգարիտներ, թանկարժեք և  կիսաթանկարժեք          |

|     |          |քարեր, չմշակված կամ մշակված                      |

|_____|__________|_________________________________________________|

|718  |718.7     |Ատոմային ռեակտորներ և  դրանց մասեր, վառելիքային  |

|     |          |տարրեր (փամփուշտներ), չճառագայթված` ատոմային     |

|     |          |ռեակտորների համար                                |

|_____|__________|_________________________________________________|

|728  |728.43    |Ծխախոտի մշակման սարքավորումներ                   |

|_____|__________|_________________________________________________|

|897  |897.3     |Ոսկուց, արծաթից կամ պլատինի խմբի մետաղներից      |

|     |          |պատրաստված զարդեր (բացառությամբ ժամացույցների    |

|     |          |և  ժամացույցի պատյանների) և  ոսկերչական կամ      |

|     |          |արծաթագործական իրեր (այդ թվում` ակնեղեն)         |

|_____|__________|_________________________________________________|

|971  |          |Ոսկի, ոչ մոնետար (բացառությամբ ոսկու հանքաքարի   |

|     |          |և  խտանյութի)                                    |

.__________________________________________________________________.

 

(գ) ռազմական կամ ռազմականացման նպատակով կամ շքեղության սպառման համար

նախատեսված ապրանքների համար.

 

(դ) շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքներ, որոնց արտադրությունը,

օգտագործումը կամ ներմուծումն արգելվում է Ստացողի օրենքներով կամ

միջազգային համաձայնագրերով, որոնց Կողմ է հանդիսանում Ստացողը և

ցանկացած այլ ապրանքներ, որոնք Ստացողի և Ընկերակցության միջև

համաձայնությամբ շրջակա միջավայրի համար վտանգավոր կհամարվեն).

 

(ե) որը պայմանավորված է Միացյալ ազգերի անվտանգության խորհրդի` Միացյալ

ազգերի կանոնադրության VII գլխի համաձայն ընդունված որոշմամբ

արգելված որևէ վճարման հետ.

 

(զ) որի վերաբերյալ Ընկերակցությունը որոշում է, որ կիրառվել են

կոռումպացված, խարդախ, գաղտնի համաձայնության կամ պարտադրման

գործելակերպեր Ստացողի ներկայացուցիչների կամ Ֆինանսավորման

միջոցները այլ ստացողի կողմից` առանց նման գործելակերպերի առաջացման

ժամանակ դրանց շտկման ուղղությամբ Ստացողի (կամ այդպիսի այլ ստացողի)

կողմից ժամանակին և պատշաճ` Ընկերակցությանը բավարարող գործողության

ձեռնարկման:

 

2. «Փոխառության համաձայնագիր» նշանակում է` Ստացողի և Բանկի միջև

Ծրագրին օժանդակելու համար կնքված` սույն Համաձայնագրի ամսաթվով

համաձայնագիր, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: «Փոխառության

համաձայնագիրը» ներառում է Փոխառության համաձայնագրին կից բոլոր

հավելվածները, լրացումները և համաձայնագրերը:

 

3. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է «Միջազգային զարգացման

ընկերակցության ընդհանուր պայմանները վարկերի և դրամաշնորհների

համար»` թվագրված 2012 թվականի հուլիսի 31-ով, սույն Հավելվածի II

Բաժնում սահմանված փոփոխություններով:

 

4. «Ծրագիր» նշանակում է աճը խթանելը և աղքատության կայուն կրճատման

հասնելու համար նախագծված և Ստացողից Ընկերակցությանն ուղղված 2011

թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված նամակում սահմանվող կամ հիշատակվող

գործողությունների, նպատակների և քաղաքականության ծրագիր, որում

հայտարարվում է Ստացողի` Ծրագրի կատարման հանձնառության մասին և

Ընկերակցությունից հայցվում է աջակցություն Ծրագրի կատարման

ընթացքում օժանդակելու համար:

 

5. «Առհանման Մեկ Տրանշ» նշանակում է սույն Համաձայնագրի Լրացում 1-ի II

Բաժնի Բ մասում ներկայացված աղյուսակում «Առհանման Մեկ Տրանշ» անվամբ

կատեգորիային հատկացված Ֆինանսավորման գումար:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են.

 

1. Բաժին 2.03-ի (ա) կետի վերջին նախադասությանը (կապված Առհանման

հայտերի հետ) ամբողջությամբ հանվում է:

 

2. Բաժին 2.04-ը (Հատկացված հաշիվներ) և Բաժին 2.05-ը (Ընդունելի ծախսեր) ամբողջությամբ հանվում են, իսկ Հոդված II-ի մնացած բաժինները համապատասխանաբար վերահամարակալվում են:

 

3. «Բաժին 3.02. Սպասարկման վճար և տոկոսավճար

(ա) Սպասարկման վճար: Ստացողը պետք է Ընկերակցությանը վճարի

սպասարկման վճար Առհանված վարկի մնացորդի նկատմամբ, Ֆինանսավորման

Համաձայնագրում սահմանված դրույքաչափով: Սպասարկման վճարը պետք է

հաշվեգրվի համապատասխան ամսաթվից, երբ Վարկի գումարները առհանվում

են և ենթակա լինի վճարման կիսամյակային կտրվածքով` ժամկետի

վերջում, յուրաքանչյուր Վճարման Ամսաթվին: Սպասարկման վճարները

հաշվարկվում են 30-օրյա տասներկու ամիսներից կազմված 360-օրյա

տարվա հիման վրա:

 

(բ) Տոկոսավճար: Ստացողը պետք է Ընկերակցությանը Վարկի Առհանված

Մնացորդի նկատմամբ վճարի տոկոսագումար` Ֆինանսավորման

համաձայնագրում սահմանված դրույքաչափով: Տոկոսագումարները պետք է

հաշվեգրվեն համապատասխան ամսաթվերից, երբ Վարկի գումարները

առհանվում են և պետք է ենթակա լինեն վճարման կիսամյակային

կտրվածքով` ժամկետի վերջում, յուրաքանչյուր Վճարման Ամսաթվին:

Տոկոսագումարները հաշվարկվում են 30-օրյա տասներկու ամիսներից

կազմված 360-օրյա տարվա հիման վրա»:

 

4. Բաժին 4.01-ը (Ծրագրի կատարումն ընդհանրապես) և Բաժին 4.09-ը

(ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտ)

ամբողջությամբ հանվում են, իսկ Հոդված IV-ի մնացած Բաժինները

համապատասխանաբար վերահամարակալվում են:

 

5. Բաժին 4.05-ի (ա) կետը (վերահամարակալված վերոնշյալ 3-րդ կետի

համաձայն և կապված Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

օգտագործման հետ) ամբողջությամբ հանում է:

 

6. Բաժին 4.06-ի (գ) կետը (վերահամարակալված վերոնշյալ 3-րդ կետի

համաձայն) փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 4.06. Ծրագրեր, փաստաթղթեր, գրանցումներ

 

... (գ) Ստացողը պետք է բոլոր գրանցումները (պայմանագրեր, պատվերներ,

հաշիվ-ապրանքագրեր, հաշիվներ, ստացականներ և այլ փաստաթղթեր), որոնք

փաստում են Ֆինանսավորման շրջանակում կատարված ծախսերի մասին, պահի

Ավարտի ամսաթվից հետո երկու տարվա ընթացքում: Ստացողը պետք է

Ընկերակցության ներկայացուցիչներին հնարավորություն տա

ուսումնասիրելու այդ գրանցումները»:

 

7. Բաժին 4.07-ը (վերահամարակալված վերոնշյալ 3-րդ կետի համաձայն)

փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 4.07. Ծրագրի մոնիտորինգ և գնահատում

 

... (գ) Ստացողը պետք է պատրաստի կամ հանձնարարի պատրաստել և Ավարտի

ամսաթվից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում Ընկերակցությանը

ներկայացնի այնպիսի ծավալով կամ մանրամասնությամբ հաշվետվություն,

որը Ընկերակցությունը ողջամտորեն կպահանջի` Ծրագրի կատարման,

իրավական համաձայնագրերի շրջանակում Ստացողի և Ընկերակցության

ստանձնած համապատասխան պարտավորությունների կատարման և

Ֆինանսավորման նպատակների իրագործման վերաբերյալ»:

 

8. Հավելվածում սահմանված հետևյալ հասկացություններն ու սահմանումները

փոփոխվում են հետևյալ կերպ կամ հանվում են, և Հավելվածն այբբենական

կարգով լրացվում է հետևյալ նոր հասկացություններով ու

սահմանումներով` հասկացությունները համապատասխանաբար

վերահամարակալելով:

 

(ա) «Ընդունելի ծախս» հասկացության սահմանումը փոփոխվում է հետևյալ

խմբագրությամբ.

«Ընդունելի ծախս» նշանակում է Ֆինանսավորման ցանկացած օգտագործում

Ծրագրին օժանդակելու նպատակով, բացի Ֆինանսավորման համաձայնագրի

համաձայն բացառված ծախսերի ֆինանսավորումից»:

 

(բ) «Ֆինանսական հաշվետվություններ» հասկացությունը և դրա

սահմանումը, ինչպես սահմանված է Հավելվածում, ամբողջությամբ

հանվում են:

 

(գ) «Ֆինանսավորման վճարում» հասկացությունը փոփոխվում է` «Սպասարկման

վճար» և «Պարտավորության վճար» բառերի միջև լրացնելով

«Տոկոսավճար» բառը:

 

(դ) «Տոկոսավճար» անվամբ նոր հասկացություն է սահմանվում հետևյալ

բովանդակությամբ`

 

««Տոկոսավճար» նշանակում է Ֆինանսավորման Համաձայնագրի Բաժին

3.02(բ)-ի նպատակով սահմանված տոկոսավճարը»:

 

(ե) «Վճարման Ամսաթիվ» հասկացությունը փոփոխվում է` «Սպասարկման վճար»

և «Պարտավորության վճար» հասկացությունների միջև ավելացնելով

«Տոկոսավճարներ» բառը:

 

(զ) «Նախագիծ» հասկացությունը փոխարինվում է «Ծրագիր» հասկացությամբ,

և դրա սահմանումը փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագիր» նշանակում է Ֆինանսավորման համաձայնագրում հիշատակվող

ծրագիրը, որին օժանդակելու նպատակով տրամադրվել է Ֆինանսավորումը»:

Սույն Ընդհանուր պայմանների ողջ տեքստում «Նախագծին» արված բոլոր

հղումները համարվում են «Ծրագրին» արված հղումներ:

 

(է) «Սպասարկման վճար» հասկացությունը փոփոխվում է` Բաժին 3.02-ի

հղումը փոխարինելով Բաժին 3.02 (ա) հղումով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 8
Արձանագրային որոշում