Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅՈՍՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅՈՍՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0418.100512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2012 թվականի N 418-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅՈՍՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային ցուցահանդեսին, ցուցահանդեսի բացման արարողությանը (2012 թվականի մայիսի 12-ին), ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվա միջոցառումներին (2012 թվականի մայիսի 15-ին) մասնակցելու նպատակով Յոսու (Հարավային Կորեայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Պետրոսյանի` Յոսու գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Յոսու գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ա. Պետրոսյանինը` Յոսու գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2012 թվականի մայիսի 14-15-ի գիշերավարձը` ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից.

2) Ռ. Հարությունյանինը, Հ. Թումանյանինը, Ռ. Չախոյանինը և Հ. Խանջյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1921-Ա որոշմամբ սահմանված` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար նախատեսված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո» ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Յոսու գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի մայիսի 10-ի

N 418-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՅՈՍՈՒ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության

                         ղեկավար, 2012 թվականի մայիսի 10-16-ը)

 

Ռ. Հարությունյան  - «Զարգացման հայկական գործակալություն» փակ

բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (2012

թվականի մայիսի 10-16-ը)

 

    Հ. Թումանյան       - «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային

                         ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի ղեկավար (2012     

                         թվականի ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ը)

                         (համաձայնությամբ)

 

    Ռ. Չախոյան         - «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային

                         ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի անդամ (2012

                         թվականի մայիսի 2-21-ը) (համաձայնությամբ)

 

    Հ. Խանջյան         - «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային

                         ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի անդամ (2012

                         թվականի մայիսի 7-16-ը) (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.05.2012
N 418-Ա
Որոշում