Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 1964 թվականի թիվ 201

 

i

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1963 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաշմանդամներին աշխատանքի տեղավորման բարելավման միջոցառումների մասին» թիվ 501 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է` հաստատել Հայկական ՍՍՌ ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկներում Հաշմանդամներին աշխատանքի տեղավորման ու օգտագործման Կանոնները, համաձայն հավելվածի:

Հաշմանդամների աշխատանքի տեղավորման և օգտագործման կանոններում 11-րդ և 12-րդ կետերով սահմանված արտոնություններն ու առավելությունները տրվում են արհեստագործական կոոպերացիայից որպես ինքնուրույն կազմակերպություններ և ձեռնարկություններ պետական օրգանների տնօրինությանը կամ ցեխերի կամ արտադրական տեղամասերի (առանց ցեխային կառուցվածքի դեպքում) իրավունքներով պետական կազմակերպությունների ու ձեռնարկությունների կազմի մեջ հայտնված կազմակերպություններում և ձեռնարկություններում` ինչպես արհեստագործական կոոպերացիայից փոխադրված հաշմանդամներին, այնպես էլ այն հաշմանդամներին, որոնք նոր են աշխատանքի ընդունվել այդ կազմակերպություններում, ձեռնարկություններում, ցեխերում և արտադրական տեղամասերում, թե դրանք մնում են որպես հաշմանդամների աշխատանքի տեղավորման մասնագիտացված օբյեկտներ:

/լրաց. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1965 թ փետրվարի 25-ի թիվ 79 որոշմամբ/

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ

1964 Թ. ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 201 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Հաշմանդամներին աշխատանքի տեղավորումը պետական սոցիալական ապահովության հիմնական ձևերից մեկն է հանդիսանում և նպատակ ունի արտադրությունում կադրերը պահպանել ու հաշմանդամների նյութական դրության բարելավումը:

2. Հաշմանդամների աշխատանքի տեղավորումը իրագործվում է կազմակերպությունների կողմից` Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1963 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 501 որոշման 4-րդ կետին համապատասխան:

3. Աշխատանքի տեղավորման ենթակա են.

ա) 16 տարեկանից ոչ փոքր հաշմանդամները, բժշկա-աշխատանքային էքսպերտ հանձնաժողովի համապատասխան եզրակացության առկայության դեպքում.

բ) սոցիալական ապահովության ու պետական այլ օրգաններից կենսաթոշակ ստացող թոշակառու-հաշմանդամները.

գ) կենսաթոշակ չստացող աշխատանքային, պատերազմի, զինվորական ծառայության, մանկությունից, պատահարներից և այլ հաշմանդամները.

դ) կույրերն ու խուլ-համրերը.

ե) այն անձինք, որոնց հաշմանդամության խումբը չի սահմանված, սակայն բժշկա-աշխատանքային էքսպերտ հանձնաժողովների եզրակացությամբ նրանց աշխատունակությունը սահմանափակված է:

4. Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության մարմինները և բնակչության զբաղվածության ծառայության բաժինները պարտավոր են`

ա) սիստեմատիկորեն, կիսամյակում մեկ անգամից ոչ պակաս անցկացնել աշխատող հաշմանդամների զննում, հասնելով ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից հաշմանդամների համար պատշաճ արտադրական ու կենցաղային պայմաններ ստեղծելու մասին Կառավարության որոշումների կատարմանը.

բ) հաշմանդամին աշխատանքում ոչ ճիշտ օգտագործում հայտնաբերելու դեպքում, սոցիալական ապահովության օրգանները ձեռնարկությունների կամ հիմնարկների ղեկավարների, ինչպես նաև արհմիութենական կազմակերպության առաջ խնդիր են դիում հաշմանդամին բժշկա-աշխատանքային էքսպերտ հանձնաժողովի (ԲԱԷՀ) եզրակացությանը համապատասխան մասնագիտության աշխատանք տալու մասին:

(4-րդ կետը փոփ. 25.03.92 թիվ 176 որոշում)

5. ԲԱԷՀ-ի եզրակացությունն արտահայտվում է աշխատանքային հանձնարարականի ձևով և պետք է ելնի հետևյալ սկզբունքից`

ա) բնակչության զբաղվածության ծառայության պետական մարմինները ինչպես նաև ձեռնարկությունների ու տնտեսությունների ադմինիստրացիային և իրեն հաշվամդամին այն մասին, թե նրան ինչ բնույթի աշխատանք ու աշխատանքի ինչպիսի պայմաններ պետք է հատկացվեն:

Աշխատանքային հանձնարարականը պետք է ձևակերպված լինի անհրաժեշտ լրիվությամբ և միևնույն ժամանակ պարզ: Նրանում շարադրվում են աշխատանքի այն պայմանները, որոնց ժամանակ հաշմանդամը կարող է շարունակել աշխատանքը.

բ) աշխատանքը պետք է հնարավորին չափ համապատասխանի հաշմանդամի մասնագիտական ու հանրակրթական պատրաստությանը, նրա պրոֆեսիոնալ ունակություններին ու հակասին.

գ) աշխատանքի պայմանները պետք է ստեղծեն հաշմանդամի կողմից աշխատանքի ավելի բարձր արտադրողականությամբ կատարելու հնարավորություն և դրանով իսկ պետք է նպաստեն հաշմանդամի նյութական ու կուլտուրական պահանջմունքների առավելագույն բավարարմանը.

դ) աշխատանքը պետք է ընտրվի առավել որակյալ պրոֆիլներով, հաշվի առնելով արտադրական որակավորման հետագա բարձրացման հնարավորությունը, հատկապես երիտասարդ ու միջին տարիքի հաշմանդամների համար.

ե) հաշմանդամները պետք է աշխատանքի տեղավորվեն ԲԱԷՀ-ի աշխատանքային հանձնարարականներին համապատասխան, առավելապես հաշմանդամներին նշանակելու ենթակա պաշտոնների և պրոֆեսիաների` կցվող օրինակելի ցանկում թվարկված ազատ պաշտոններում:

(5-րդ կետը փոփ. 25.03.92 թիվ 176 որոշում)

6. Ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները խիստ պատասխանատվություն են կրում առավելապես հաշմանդամներին նշանակելու ենթակա ազատ պաշտոնները թաքցնելու, ինչպես նաև հաշմանդամներին աշխատանքի ընդունելուց չհիմնավորված մերժման համար:

7. Ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները պետք է թեթևացնեն հաշմանդամների աշխատանքը, բարելավեն աշխատանքի պահպանությունն ու անվտանգության տեխնիկան:

8. Հաշմանդամների աշխատանքի տեղավորմանը ակտիվորեն մասնակցում է հասարակայնությունը: Ձեռնարկություններում ստեղծված թոշակային հարցերի հանձնաժողովները պետք է աշխատանք կատարեն հաշմանդամներին նյութա-կենցաղային օգնություն ցույց տալու, ԲԱԷՀ-ի աշխատանքային հանձնարարականներին համապատասխան նրանց ռացիոնալ աշխատանքի տեղավորման գծով:

9. Աշխատանքի կարիք զգացող հաշմանդամներին տեղավորել դասընթացային ուսուցման, դրանցից նրանց, ում անհրաժեշտ է մասնագիտություն ձեռք բերել կամ բժշկա-աշխատանքային էքսպերտ հանձնաժողովների եզրակացությամբ փոխել պրոֆեսիան:

(9-րդ կետն ուժը կորցրել է 25.03.92 թիվ 176 որոշում)

10. Ձեռնարկությունների ադմինիստրացիան և արհմիութենական օրգանները պարտավոր են բարելավել հաշմանդամների բնակարանային պայմաններն ու առաջին հերթին բնակարան հատկացնեն դրանցից նրանց, ովքեր հատկապես դրա կարիքն են զգում:

11. Բոլոր խմբերի ու կատեգորիաների հաշմանդամների առողջության պահպանումն ու աշխատանքի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար սահմանել հետևյալ արտոնությունները և առավելությունները.

ա) հերթական արձակուրդ հետևյալ տևողությամբ`

մինչև արձակուրդի իրավունքի առաջացման օրը հաշմանդամների 18-ամյա հասակի հասնելու դեպքում` III խմբի հաշմանդամների համար 18 բանվորական օր, արձակուրդի ժամանակի մեջ մտնող հանգստյան օրերի հավելումով, և I ու II խմբերի հաշմանդամների համար` 24 բանվորական օր, արձակուրդի ժամանակի մեջ մտնող հանգստյան օրերի հավելումով:

Մինչև արձակուրդի առաջացման օրը 18-ամյա հասակին չհասած հաշմանդամներին` մեկ օրացուցային ամիս, սակայն 24 բանվորական օրից ոչ պակաս, արձակուրդի ժամանակի մեջ մտնող հանգստյան օրերի հավելումով.

կույրերին` 24 բանվորական օր, նույնպես արձակուրդի ժամանակի մեջ մտնող հանգստյան օրերի հավելումով:

Ծանոթություն. այն ձեռնարկություններում, որտեղ ելնելով արտադրության բնույթից, բանվորների և ծառայողների համար արձակուրդը սահմանված է մեծ տևողությամբ (18 բանվորական օր և 24 բանվորական օր), այդ ձեռնարկություններում աշխատող հաշմանդամները ևս օգտվում են երկարատև արձակուրդներով, սակայն 24 բանվորական օրից ոչ ավելի.

բ) լրացուցիչ արձակուրդ-այն դեպքում, երբ հաշմանդամներն աշխատել են երկու տարուց ոչ պակաս` ամեն տարի, սկսած աշխատանքի երրորդ տարուց, աշխատած յուրաքանչյուր տարվա համար մեկական օրով, սակայն վեց լրացուցիչ օրից ոչ ավելի.

գ) I և II խմբերի հաշմանդամների համար սահմանել բանվորական օր 6 ժամ տևողությամբ:

12. Հաշմանդամների համար մտցնել արտադրանքի նորմաների սահմանման հետևյալ կարգը.

III խմբի հաշմանդամների համար արտադրանքի նորմաները սահմանվում են ոչ հաշմանդամների համար գործող արտադրանքի նորմաներից ցածր մինչև 10 տոկոս, հաշվի առնելով առողջության վիճակը և աշխատունակությունը կորցնելու աստիճանը.

I և II խմբերի հաշմանդամների, կույր-հաշմանդամների համար` III խմբի հաշմանդամների համար սահմանված արտադրանքի նորմաներն իջեցվում են աշխատանքային օրվա տևողությունը կրճատվելուն համապատասխան.

գործող Կանոնադրությանը համապատասխան տնային պայմաններում աշխատող I և II խմբերի հաշմանդամների համար արտադրանքի նորմաներ չեն սահմանվում:

13. Հաշմանդամության շարժառիթներով հաշմանդամների ազատում չի թույլատրվում: Այն հաշմանդամներին, որոնք առողջական պատճառներով չեն կարող հաջողությամբ կատարել իրենց աշխատանքային առաջադրանքները, անհրաժեշտ է փոխադրել այլ աշխատանքի կամ աշխատանքից ազատել միայն ԲԱԷՀ-ի հանձնարարականին համապատասխան:

 

ԲԺՇԿԱ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԷՔՍՊԵՐՏ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ԲԱԷՀ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐԻ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐ

 

Արխիվարիուսներ

Ռետուշյորներ

Առաքիչներ

Նախահաշիվ կազմողներ

Ապրանքագետներ

Գրադարանավարներ

Լաբորանտներ

Պատճենահանողներ

Կարգագրողներ

Գծագրողներ

Սրբագրիչներ

Նորմավորողներ

Մատենագետներ

 

ՎԱՐՉԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ

 

Խանութների, կրպակների, ճաշարանների վարիչի տեղակալներ

Գնման կետերի աշխատողներ

Պահեստապետներ

Պասպորտիստներ

Գործակալներ

Անցագրային բյուրոների աշխատողներ

Տնտեսվարներ

Պահեստապետներ

Դիսպետչերներ

Պատրաստի արտադրանք ընդունողներ

Գործիքներ բաժանողներ

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐ

 

Մանր դետալների փականագործ-հավաքողներ

Մանր դետալներ դրոշմողներ

Էլեկտրո և ռադիոապարատուրա հավաքողներ

Ժամագործներ

Փոքր գայլիկոնիչ, հղկիչ, խառատային, ֆրեզերային, դարձուն

հաստոցների հաստոցավարներ

Կարի, գրամեքենաների և հաշվիչ սարքերի նորոգման մեխանիկներ

Փայտ փորագրողներ

Կոշկակարներ

Տրիկոտաժագործներ

Կաշվեգալանտերեա, արհեստական ծաղիկներ, զարդարանքներ

պատրաստողներ

Էլեկտրոմոնտյորներ

Երաժշտական գործիքների նորոգման վարպետներ

Դերձակներ

Կարողներ

Կոմպրեսորագործ-մեքենավարներ

Փաթաթողներ

Վարսավիրներ

Փորագրողներ

Կազմարարներ

 

ՀԱՇՎԱ-ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐ

 

Հաշվետարներ

Գրասենյակների պետեր

Ցեխերի, արհեստանոցների հաշվառողներ

Գրանցողներ

Քարտավարներ

Կալկուլյատորներ

Հաշվապահներ

Քարտուղարներ

Տաբելավարներ

Գործերի կառավարիչներ

Թղթակցություններ ընդունողներ

Մեքենագրուհիներ

Խնայդրամարկղների, նոտարական գրասենյակների և տեղեկատու

բյուրոների մուտքի-ելքի դրամարկղների աշխատողներ

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՁԵՌՔԻ ԹԵԹԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐ

 

Կշռող-ծրարողներ

Տեսակավորողներ (Ֆասովշչիկի)

Կարամել փաթաթողներ

Համակաղապարիչներ

Պիտակավորողներ

Մանր իրեր և հումք տեսակավորողներ

Դրոշմողներ

Մանր դետալներ հավաքողներ

Ստվարաթղթե իրեր պատրաստողներ

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱ-ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐ

 

Գործվածքների գեղարվեստական նկարազարդում

Փայտի նկարազարդում

Խաղալիքների և արձանիկների գունազարդում

Ապակու գեղարվեստական նկարազարդում

Փայտից, տեքստիլից, ապակուց խաղալիքների պատրաստում

 

ԱՅԼ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՊՐՈՖԵՍԻԱՆԵՐ

 

Լաբորատորիաների, հանրակացարանների, բաղնիքների,

թատրոնների սպասարկող անձնակազմ

Հեռագրերի ցրիչներ

Թատրոնների և կինոների գանձապահներ

Կրպակների աշխատողներ

Ծխախոտային արտադրանքի, հատային ապրանքների վաճառողներ

Նամակատարներ

Հանդերձապահներ

Պահակներ

Թղթատարներ

Տոմս ստուգողներ

Հսկիչներ

Լիֆտավարներ

 

ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԻՐԵՐ

 

ՄԵՏԱՂՅԱ ԻՐԵՐ

 

Ռադիոապարատուրայի, էլեկտրատեղակայման իրերի

(անջատիչներ-վարդակներ, խրոցներ և այլն) հավաքում

Մանր փականագործական աշխատանքներ

Ծամակալներ

Մազերի սեղմիչներ

Անվտանգ գնդասեղներ

Հագուստի կոճգամներ

Ժամացույցի ապարանջաններ

Ճարմանդ «մոլնիյա»

Մետաղյա-գալանտերային ֆուրնիտուրա, կողպեքների, ֆիլմոսկոպների,

մանիկյուրի սարքերի, ձկնորսական պարագաների, զանգերի, ակնոցների,

ուլունքների, ճարմանդների և այլնի հավաքում, ոչ մեծ մամլիչների վրա

մամլման աշխատանքներ

Ինքնահոսների հավաքում, վարագույրների սեղմակներ

Փափուկ մետաղալարից զամբյուղների, պայուսակների, հացի ամանների

հյուսում

Տոնածառի էլեկտրաշղթաներ

Մանկական ժամացույցների հավաքում

Ժամացույցների վերանորոգում

Մետաղի վրա փորագրում

Մանր իրերի (ծամակալների, մազի սեղմակների, անվտանգ

գնդասեղների, հերակալների) փաթթոցում ու շարում

 

ԹՂԹԻՑ ԻՐԵՐ

 

Նախադպրոցական դիտողական պիտույքների, պապյե-մաշեից

տոնածառի զարդարանքների, դրոշակների և այլնի պատրաստում

Բնական չափով առարկաների (մուլյաժի) և դիտողական

պիտույքների, ստվարաթղթից, թղթի մանր գեղարվեստական իրերի, թղթից

ծաղիկների պատրաստում

Ստվարաթղթի աշխատանքներ` տուփերի ներդրակներ, եզրաքուղավորում

(օկանտովկա)

Թղթե մակետների պատրաստում

Բրոշյուրովկայի-կազմարարական թեթև աշխատանքներ (շապիկների,

անդամատոմսերի պատրաստում, ոչ մեծ գրքերի, ստվարաթղթե խաղալիքների

կազմում)

 

ՓԱՅՏԻՑ ԻՐԵՐ

 

Գրասենյակային համրիչների, քանոնների, անկյունաքանոնների

պատրաստում

Մանր ատաղձագործական և փայտի խառատային աշխատանքներ

Ատաղձագործական, խառատային իրերի լաքում, փայլեցում

Մանր փայտյա իրերի խանձում, սղոցում, կտրում

Երաժշտական գործիքների նորոգում

Գրչատուփերի սոսնձում

Ճիլոպե խոզանակների կապում

Մանկական խաղերի համար աղյուսիկների, խորանարդիկների,

խաղալիքների և այլնի պատրաստում

 

ԻՐԵՐ ԹԵԼԵՐԻՑ ՈՒ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻՑ

 

Ձեռքով հյուսված գխլաշորեր

Հյուսված բրդյա և կիսաբրդյա փողկապներ

Հելունով կամ ճաղերով հյուսվածք

Փողկապների, ժանյակների, գոտիների և այլնի հյուսում

Գորգիկների, ցանցերի, պայուսակների հյուսում

Հողաթափների կարում

Արհեստական ծաղիկներ

Քուղեր

Տրիկոտաժե կտորներից թաթմաններ ու հատուկ ձեռնոցներ

Կարի մեքենայի վրա կարում

Գործվածքների նկարազարդում

Բամբակե խաղալիքներ

 

ԿԱՇՎԵ ԻՐԵՐ

 

Արհեստական ծաղիկներ

Ժամացույցի փոքրիկ ռեմեններ

Կաշվե գոտիներ

 

ԱՅԼ ԻՐԵՐ

 

Կոճակների գունավորում, կարում և հավաքում

Մանր ֆիգուրաների ծեփում

Վրձինա-խոզանակային իրեր

 

ՀԱՇՎԱ-ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Սրբագրական, խմբագրական, հաշվային աշխատանք, նախահաշիվների

կազմում և այլն (տեխնիկական ու այլ տիպի)

Պատճենահանման աշխատանք

Գրագրություն, մեքենագրում

Ռետյուշորական աշխատանք

Դիագրամաների, պլակատների, գծագրերի պատրաստում

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
13.05.1964
N 201
Որոշում