Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 մարտի 2012 թվականի N 8

 

52. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» փոխառության համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 1-ի

նիստի N 8 արձանագրային

որոշման

 

Փոխառություն թիվ 8125-AM

 

Փոխառության համաձայնագիր

(Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

միջև

 

Ամսաթիվ` փետրվարի 15, 2012

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

2012 թվականի փետրվարի 15-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Փոխառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (»Բանկ») միջև Ծրագրին (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի Հավելվածում) օժանդակելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով կնքվել է Համաձայնագիր: Բանկը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել, ի թիվս այլնի, (ա) Ծրագրի շրջանակում Փոխառուի կողմից արդեն իրականացված գործողությունների հիման վրա, որոնք նկարագրվում են սույն Համաձայնագրին կից Լրացում 1-ի I Բաժնում և (բ) Փոխառուի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան շրջանակի պահպանման հիման վրա: Հետևաբար, Փոխառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի Հավելվածում) սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:

1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացություններն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում իրենց վերագրված իմաստները:

 

ՀՈԴՎԱԾ II. ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

 

2.01. Բանկը համաձայն է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Փոխառուին տրամադրել երեսուն միլիոն դոլար գումար ($30,000,000), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` Սույն Համաձայնագրի 2.07 Բաժնի դրույթների համաձայն («Փոխառություն»):

2.02. Փոխառուն կարող է առհանել Փոխառության միջոցները Ծրագրին օժանդակելու համար` սույն Համաձայնագրի Լրացում 1-ի II Բաժնի համաձայն:

2.03. Փոխառուի կողմից վճարման ենթակա Սկզբնական վճարը հավասար է գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):

2.04. Փոխառուի կողմից Տոկոսագումարի յուրաքանչյուր Ժամանակահատվածի համար վճարման ենթակա Տոկոսագումարի Դրույքաչափը հավասար է Փոխառության Արժույթի Կողմնորոշիչ Դրույքաչափի և Փոփոխական Սպրեդի գումարին` հաշվի առնելով, որ Փոխառության ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի Փոխարկման դեպքում, Փոխարկման Ժամանակահատվածում Փոխառուի կողմից այդպիսի գումարի վճարման ենթակա տոկոսագումարը պետք է որոշվի Ընդհանուր Պայմանների Հոդված IV-ի դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին, եթե Փոխառության Առհանված Մնացորդի որևէ գումարի վճարման ժամկետը լրանում է, սակայն չի վճարվում և երեսուն օրվա ընթացքում վճարումը շարունակում է չկատարվել` Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր Պայմանների 3.02 (ե) Բաժնում նախատեսված ձևով:

2.05. Վճարման Ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը և հուլիսի 15-ը:

2.06. Փոխառության մայր գումարը պետք է վերադարձվի սույն Համաձայնագրի Լրացում 2-ում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:

2.07. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը հեշտացնելու նպատակով Փոխառուն կարող է ցանկացած պահի դիմել Փոխառության պայմանների հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու համար` (i) Փոխառության մայր գումարի առհանված կամ չառհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Փոխառության Արժույթի փոփոխություն` Հաստատված Արժույթի և (ii) Փոխառության մայր գումարի առհանված և չմարված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի բազայի փոփոխություն Փոփոխական Դրույքաչափից Հաստատագրված Դրույքաչափի կամ հակառակը, կամ Փոփոխական Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից Հաստատագրված Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի:

(բ) Սույն Բաժնի (ա) կետի համաձայն հայցվող ցանկացած փոխարկում, որ ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում»` ըստ Ընդհանուր Պայմանների սահմանման և իրականացվում է Ընդհանուր Պայմանների Հոդված IV-ի և Փոխարկման ՈՒղեցույցերի դրույթների համաձայն:

 

Բաժին 2.08. Առանց Ընդհանուր Պայմանների 5.08 Բաժնի (վերահամարակալված` ըստ սույն Համաձայնագրի Հավելվածի II Բաժնի 3-րդ կետի և կապված Համագործակցության և Խորհրդատվության հետ) դրույթների սահմանափակման` Փոխառուն պետք է անհապաղ Բանկին ներկայացնի տեղեկություններ սույն Հոդված II-ի դրույթների վերաբերյալ, որը Բանկը կարող է, ժամանակ առ ժամանակ, ողջամտորեն պահանջել:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ

 

3.01. Փոխառուն հայտարարում է Ծրագրի և այն իրականացնելու իր հանձնառության մասին: Այդ նպատակով և ի լրումն Ընդհանուր Պայմանների 5.08 Բաժնի.

 

(ա) Փոխառուն և Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ, կողմերից որևէ մեկի դիմումով, տեսակետներ փոխանակեն Փոխառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի և Ծրագրի իրականացման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացի վերաբերյալ,

 

(բ) նախքան տեսակետների նման փոխանակումը Փոխառուն պետք է Բանկի ուսումնասիրությանն ու քննարկմանը ներկայացնի Ծրագրի իրականացման առաջընթացի մասին հաշվետվություն այնպիսի մանրամասնությամբ, ինչպես Բանկը ողջամտորեն կպահանջի, և

 

(գ) առանց սույն Բաժնի (ա) և (բ) կետերի դրույթների սահմանափակման` Փոխառուն պետք է Բակին անհապաղ տեղեկացնի ցանկացած իրավիճակի մասին, որը կարող է Ծրագրի նպատակների կամ Ծրագրի շրջանակում ձեռնարկված ցանկացած գործողության, այդ թվում` սույն Համաձայնագրի Լրացում 1-ի I բաժնում նշված ցանկացած գործողության վրա ունենալ էապես փոփոխող ազդեցություն:

 

ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4.01. Կասեցման Լրացուցիչ դեպքը հետևյալն է, մասնավորապես` որ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որն անհավանական է դարձնում Ծրագրի կամ դրա զգալի մասի իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

5.01. ՈՒժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմաններն հետևյալ են, որ`

(ա) Բանկին բավարարում է Փոխառուի կողմից Ծրագրի իրականացման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացը և Փոխառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի համապատասխանությունը:

 

(բ) Ֆինանսավորման համաձայնագիրը կնքվել և հանձնվել է, և դրա ուժի մեջ մտնելու կամ դրա համաձայն առհանումներ կատարելու Փոխառուի իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ միայն Փոխառության համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարվել են:

5.02. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Փոխառուի ներկայացուցիչը նրա Ֆինանսների նախարարն է:

6.02. Փոխառուի հասցեն է`

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան փողոց 1

Երևան, 0010

Հայաստանի Հանրապետություն

 

Ֆաքս`

+374-10-524282

 

6.03. Բանկի հասցեն է`

International Bank for Reconstruction and Development

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

        Հեռատիպ`            Տելեքս`                 Ֆաքս`

       INTBAFRAD           248423(MCI) or      1-202-477-6391

       Washington, D.C.    64145(MCI)     

                    

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է Հայաստանի Հանրապետության ք. Երևանում վերոնշյալ առաջին ամսաթվի և տարեթվի դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ

Լիազոր ներկայացուցիչ

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

 

Լիազոր ներկայացուցիչ

 

ԼՐԱՑՈՒՄ 1

 

Ծրագրի գործողություններ, Փոխառության միջոցների առկայություն

 

ԲԱԺԻՆ I. Գործողություններ Ծրագրի շրջանակում

 

Ծրագրի շրջանակում Փոխառուի կողմից իրականացված գործողությունները ներառում են հետևյալը`

1. Փոխառուն պահպանել է սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակների և սոցիալական գերակա ծախսային ծրագրերն անապահով և խոցելի խմբերի համար` պահպանելով դրանց մասնաբաժինը 2011 թվականի բյուջեում:

2. Փոխառուի կառավարության կողմից ընդունվել է թիվ 978-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգի մասին, այդ թվում` մասնագիտական կրթության որակի ապահովման քաղաքականություն, չափանիշներ, չափորոշիչներ, ընթացակարգեր և ուղեցույցեր` շահագրգիռ կողմերի, հաստատությունների և գործատուների հետ քննարկելուց հետո:

3. Փոխառուի Կառավարությունն իրականացրել է` (ա) համավճարների համապարփակ քաղաքականություն 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1762-Ն որոշման ընդունմամբ և (բ) անհետաձգելի և գինեկոլոգիական ծրագրերի համար համավճար, այդ թվում անապահովների համար պաշտպանության ընդլայնումը` 2011 թ. հունվարի 27-ի թիվ 91-Ն, 2011 թ. հունվարի 31-ի թիվ 101-Ա, 2011 թ. փետրվարի 18-ի թիվ 232-Ա, 2011 թ. փետրվարի 25-ի թիվ 314-Ա և 2011 թ. ապրիլի 6-ի թիվ 613-Ա որոշումների ընդունմամբ:

4. Փոխառուն Երևան քաղաքում լիարժեք գործարկել է «Մեկ պատուհանի» սկզբունքը բիզնեսի ռեգիստրի համար և առցանց կապ ստեղծել մյուս համայնքներում ձեռնարկությունների ռեգիստրի հետ:

5. Փոխառուի Ազգային ժողովը ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխությունները 2011 թվականի հունիսի 23-ին` ռիսկի վրա հիմնված մոտեցումների սահմանման, հայեցողական իրավասությունները կրճատելու և թափանցիկությունը բարձրացնելու համար:

6. Փոխառուն իրականացրել է մասնավոր հատվածի մասնակցության արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովող միջոցառումներ` «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության»` սկզբունքների համաձայն և ավելացրել է մասնավոր ներդրողների համար հանքարդյունաբերության ոլորտի գրավչությունը` ընդունելով (ա) «Ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը հաստատելու մասին» կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1901-Ն որոշումը և (բ) «Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող հանքի փակման ծրագրին և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացվող պահանջների մասին» էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 249-Ա հրամանը:

7. Փոխառուն լրացուցիչ առաջընթաց է ապահովել բիզնես գործընթացների վերակազմակերպման (ԲԳՎ) ուղղությամբ` (ա) կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 1017-Ն որոշմամբ հաստատելով Բանկի համար բավարար ԲԳՎ և այն իրականացնելու համար համապատասխան գործողությունների ծրագիր` ժամանակացույցով, (բ) Կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1636-Ն որոշմամբ ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների լիարժեք գործող համակարգ, (գ) իրականացնելով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացում` «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների (2009 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 194-Ն, 2010 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 197-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 218-Ն) համաձայն:

8. Փոխառուն իրականացրել է լիարժեք գործող «կանաչ ուղի»` այն որպես մաքսազերծման հիմնական գործառնություն խթանելու (ապահովված հետբացթողումային հավաստիացումներով, հսկողությամբ, ստուգումներով և հետաքննություններով) և մաքսային կանխարգելիչ և կիրարկման կարողություններն ամրապնդելու համար` Մաքսային օրենսգրքի 2011 թվականի հունվարի 15-ի (25-Ն) փոփոխություններով:

 

Բաժին II. Փոխառության միջոցների առկայություն

 

Ա. Ընդհանուր: Փոխառուն կարող է առհանել Փոխառության միջոցները` սույն Բաժնի դրույթների և այնպիսի լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Բանկը կարող է սահմանել` ծանուցելով Փոխառուին:

 

Բ. Փոխառության գումարների հատկացում: Փոխառությունը (բացառությամբ Սկզբնական Վճարը վճարելու համար պահանջվող գումարների) հատկացվում է առհանման մեկ մասնաբաժնով (տրանշով), որից Փոխառուն կարող է կատարել Փոխառության միջոցների առհանումներ: Փոխառության գումարների հատկացումն այդ նպատակով սահմանված է ստորև ներկայացված աղյուսակում.

 

._________________________________________.

| Հատկացումներ               |Հատկացված   |

|                            |փոխառության |

|                            |գումար      |

|                            |(արտահայտված|

|                            |դոլարով)    |

|____________________________|____________|

|(1) Առհանման մեկ տրանշ      |  29,925,000|

|____________________________|____________|

|(2) Սկզբնական վճար          |      75,000|

|____________________________|____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ            |  30,000,000|

._________________________________________.

 

Գ. Առհանման տրանշի բացթողնման պայմանները

1. Առհանման Առաջին Մեկ Տրանշից չպետք է առհանում կատարվի, մինչև Բանկին չբավարարի (ա) Փոխառուի կողմից իրականացվող Ծրագիրը և (բ) Փոխառուի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի համապատասխանությունը:

 

Դ. Փոխառության գումարների մուտքագրումը: Բացառությամբ Բանկի հետ այլ համաձայնության դեպքերի.

1. Փոխառության Հաշվից առհանումը պետք է Բանկի կողմից մուտքագրվի Փոխառուի կողմից հատկացված և Բանկի համար ընդունելի հաշվին, և

 

2. Փոխառուն պետք է ապահովի, որ այդ հաշվին Փոխառության գումարի մուտքագրման ժամանակ համարժեք գումար հաշվառվի Փոխառուի բյուջեի կառավարման համակարգում` Բանկի համար ընդունելի եղանակով:

 

Ե. Բացառված ծախսեր: Փոխառուն պարտավորվում է Փոխառության միջոցները չօգտագործել Բացառված ծախսերի ֆինանսավորման համար: Եթե ցանկացած ժամանակ Բանկը որոշում է, որ Փոխառության որևէ գումար օգտագործվել է Բացառված Ծախսերի դիմաց վճարելու նպատակով, Փոխառուն պետք է, Բանկից ծանուցում ստանալով, անհապաղ Բանկին վերադարձնի այդ վճարման գումարին համարժեք գումար: Նման պահանջի համաձայն Բանկին վերադարձված գումարները չեղյալ են համարվում:

 

Է. Ավարտի ամսաթիվ: Ավարտի ամսաթիվը 2012 թ. դեկտեմբերի 31-ն է:

 

ԼՐԱՑՈՒՄ 2

 

Մարման ժամանակացույց

 

1. Հետևյալ աղյուսակում ներկայացվում են Փոխառության Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին Փոխառության վճարման ենթակա ընդհանուր մայր գումարի տոկոսը («Մասնավճար»): Եթե Փոխառության միջոցները Մայր Գումարի Վճարման առաջին Ամսաթվի դրությամբ ամբողջությամբ առհանված լինեն, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, Բանկի կողմից պետք է որոշվի` (ա) Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ` առհանված Փոխառության Մնացորդը բազմապատկելով (բ) Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվի համար Մասնավճարով, մարման ենթակա այդպիսի գումարն ըստ անհրաժեշտության պետք է ճշգրտվի` սույն Լրացման 4-րդ կետում նշվող ցանկացած գումար հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

 

.____________________________________________________________.

| Մայր գումարի վճարման ամսաթիվ              |Մասնավճար       |

|                                           |(տոկոսային      |

|                                           |արտահայտությամբ)|

|___________________________________________|________________|

|Յուրաքանչյուր հունվարի 15-ը և  հուլիսի 15-ը|                |

|սկսած 2022 թ. հուլիսի 15-ից                |                |

|մինչև  2036 թ. հուլիսի 15-ը                |   3.33%        |

|___________________________________________|________________|

|2037 թ. հունվարի 15-ին                     |   3.43%        |

.____________________________________________________________.

 

2. Եթե Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Փոխառության միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, Փոխառության մայր գումարը, որը Փոխառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, պետք է որոշվի հետևյալ ձևով.

 

(ա) Եթե Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Փոխառության միջոցներից առհանվել է գումար, Վարկառուն պետք է մարի Առհանված Փոխառության Մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` համաձայն սույն Լրացման 1-ին կետի:

 

(բ) Մայր Գումարի Վճարման առաջին Ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է մարվի այդ առհանման ամսաթվից հետո Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, Բանկի կողմից որոշված գումարով` յուրաքանչյուր նման առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Մայր Գումարի Վճարման նշված Ամսաթվի համար սույն Լրացման 1-ին կետի աղյուսակում սահմանված սկզբնական Մասնավճարն է («Սկզբնական Մասնավճար»), իսկ հայտարարը` այդ ամսաթվին կամ դրանից հետո Մայր Գումարի Վճարման Ամսաթվերի բոլոր մնացած Մասնավճարների գումարը, ընդ որում բոլոր այդ վճարման ենթակա գումարները պետք է ըստ անհրաժեշտության ճշգրտվեն, սույն Լրացման 4-րդ կետում հիշատակված բոլոր այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

 

3. (ա) Մայր Գումարի Վճարման որևէ Ամսաթվից առաջ երկու օրացուցային ամսվա ընթացքում առհանված Փոխառության գումարները պետք է` բացառապես Մայր Գումարի Վճարման ցանկացած Ամսաթվի դրությամբ վճարման ենթակա մայր գումարների հաշվարկման նպատակով, առհանմանը հաջորդող օրը Մայր Գումարի երկրորդ Վճարման Ամսաթվին համարվեն առհանված և չմարված և պետք է ենթակա լինեն մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվից հետո Մայր Գումարի երկրորդ Վճարման Ամսաթվից:

 

(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին` եթե Բանկը որևէ պահի ընդունի վճարման ամսաթվով հաշիվների ներկայացման համակարգ, որի շրջանակում հաշիվ-ապրանքագրերը տրվում են Մայր Գումարի համապատասխան Վճարման Ամսաթվին կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթները այլևս չեն տարածվի հաշիվների ներկայացման նման համակարգի ընդունումից հետո կատարված առհանումների վրա:

 

4. Չնայած սույն Լրացման 1-ին և 2-րդ կետերի դրույթների, Առհանված փոխառության մնացորդի ամբողջ գումարի կամ որևէ մասի Արժույթը Հաստատված Արժույթի Փոխարկման դեպքում, Հաստատված Արժույթի այդպես փոխարկված գումարը, որը Փոխարկման ժամանակահատվածի ընթացքում ենթակա է մարման Մայր Գումարի վճարման ցանկացած Ամսաթվին, պետք է որոշվի Բանկի կողմից` այդ գումարը բազմապատկելով արժույթով, որով արտահայտված էր, Փոխարկումից անմիջապես առաջ կամ (i) փոխարժեքով, որն արտացոլում է մայր գումարները Հաստատված Արժույթով, որոնք Բանկի կողմից ենթակա են վճարման Փոխարկմանն առնչվող Արժույթի Հեջավորման Գործարքի շրջանակում, կամ (ii) եթե Բանկը Փոխարկման ՈՒղեցույցերի համաձայն այդպիսի որոշում կայացնի` Տերմինալի Դրույքաչափի (Screen Rate) փոխարժեքի բաղադրիչով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. «Բացառված ծախս» նշանակում է ցանկացած ծախս`

 

(ա) պայմանագրով մատակարարվող ապրանքների կամ ծառայությունների համար, որը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել Բանկից կամ Ընկերակցությունից բացի որևէ այլ ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատություն կամ գործակալություն կամ որը Բանկը կամ Ընկերակցությունը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել այլ փոխառության, վարկի կամ դրամաշնորհի շրջանակում.

 

(բ) Միացյալ Ազգերի կողմից վիճակագրական փաստաթղթերում հրապարակված (M շարքեր, թիվ 34/Rev.3 (1986) (SITC)) Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման 3-րդ փոփոխության (SITC, Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ SITC-ի հետագա փոփոխությունների փոխարինող խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար, ինչպես նշված է Բանկի կողմից Փոխառուին ուղղված ծանուցման մեջ:

 

._____________________________________________________________________.

|Խումբ|Ենթախումբ|              Ապրանքի նկարագրություն                 |

|_____|_________|_____________________________________________________|

|112  |         |Ալկոհոլային խմիչքներ                                 |

|_____|_________|_____________________________________________________|

|121  |         |Ծխախոտ` չմշակված, ծխախոտի մնացորդներ                 |

|_____|_________|_____________________________________________________|

|122  |         |Ծխախոտ` մշակված (ծխախոտին փոխարինող նյութ պարունակող |

|     |         |կամ չպարունակող)                                     |

|_____|_________|_____________________________________________________|

|525  |         |Ռադիոակտիվ և  նմանատիպ նյութեր                       |

|_____|_________|_____________________________________________________|

|667  |         |Մարգարիտներ, թանկարժեք և  կիսաթանկարժեք քարեր,       |

|     |         |չմշակված կամ մշակված                                 |

|_____|_________|_____________________________________________________|

|718  |   718.7 |Ատոմային ռեակտորներ և  դրանց մասեր, վառելիքային      |

|     |         |տարրեր (փամփուշտներ), չճառագայթված`ատոմային          |

|     |         |ռեակտորների համար                                    |

|_____|_________|_____________________________________________________|

|728  |  728.43 |Ծխախոտի մշակման սարքավորումներ                       |

|_____|_________|_____________________________________________________|

|897  |   897.3 |Ոսկուց, արծաթից կամ պլատինի խմբի մետաղներից          |

|     |         |պատրաստված զարդեր (բացառությամբ ժամացույցերի և       |

|     |         |ժամացույցի պատյանների) և  ոսկերչական կամ             |

|     |         |արծաթագործական իրեր (այդ թվում` ակնեղեն)             |

|_____|_________|_____________________________________________________|

|971  |         |Ոսկի, ոչ մոնետար (բացառությամբ ոսկու հանքաքարի և     |

|     |         |խտանյութի)                                           |

._____________________________________________________________________.

 

(գ) ռազմական կամ ռազմականացման նպատակով կամ շքեղության սպառման համար նախատեսված ապրանքների համար.

 

(դ) շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքներ, որոնց արտադրությունը, օգտագործումը կամ ներմուծումն արգելվում է Փոխառուի օրենքներով կամ միջազգային համաձայնագրերով, որոնց Կողմ է հանդիսանում Փոխառուն [,և ցանկացած այլ ապրանքներ, որոնք Փոխառուի և Բանկի միջև համաձայնությամբ շրջակա միջավայրի համար վտանգավոր կհամարվեն).

 

(ե) որը պայմանավորված է Միացյալ ազգերի անվտանգության խորհրդի` Միացյալ ազգերի կանոնադրության VII գլխի համաձայն ընդունված որոշմամբ արգելված որևէ վճարման հետ.

 

(զ) որի վերաբերյալ Բանկը որոշում է, որ կիրառվել են կոռումպացված, խարդախ, գաղտնի համաձայնության կամ պարտադրման գործելակերպեր Փոխառուի ներկայացուցիչների կամ Փոխառության միջոցներն այլ ստացողի կողմից` առանց նման գործելակերպերի առաջացման ժամանակ դրանց շտկման ուղղությամբ Փոխառուի (կամ նման այլ ստացողի) կողմից ժամանակին և պատշաճ` Բանկին բավարարող գործողության ձեռնարկման:

 

2. «Ֆինանսավորման համաձայնագիր» նշանակում է Փոխառուի և Ընկերակցության միջև Ծրագրին օժանդակելու համար կնքված` սույն Համաձայնագրի ամսաթվով համաձայնագիր, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: «Ֆինանսավորման համաձայնագիրը» ներառում է Ֆինանսավորման համաձայնագրին կից բոլոր հավելվածները, լրացումները և համաձայնագրերը:

3. «Ընդհանուր Պայմաններ» նշանակում է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառությունների համար ընդհանուր պայմանները»` թվագրված 2010 թվականի հուլիսի 31-ով, սույն Հավելվածի II Բաժնում սահմանված փոփոխություններով:

4. «Ծրագիր» նշանակում է աճը խթանելու և աղքատության կայուն կրճատման հասնելու համար նախագծված և Փոխառուից Բանկին ուղղված 2011 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված նամակում սահմանվող կամ հիշատակվող գործողությունների, նպատակների և քաղաքականության ծրագիր, որում հայտարարվում է Փոխառուի` Ծրագրի կատարման հանձնառության մասին և Բանկից հայցվում է աջակցություն Ծրագրի կատարման ընթացքում օժանդակելու համար:

5. «Առհանման Մեկ տրանշ» նշանակում է սույն Համաձայնագրի Լրացում 1-ի II Բաժնի Բ մասում ներկայացված աղյուսակում «Առհանման Մեկ Տրանշ» անվամբ կատեգորիային հատկացված Փոխառության գումար:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Ընդհանուր Պայմանների փոփոխությունները հետևյալն են.

 

1. Բաժին 2.03-ի (ա) կետի վերջին նախադասությունը (կապված Առհանման հայտերի հետ) ամբողջությամբ հանվում է:

2. Բաժին 2.04-ը (Հատկացված հաշիվներ) և Բաժին 2.05-ը (Ընդունելի ծախսեր) ամբողջությամբ հանվում են, իսկ Հոդված II-ի մնացած բաժինները համապատասխանաբար վերահամարակալվում են:

3. Բաժին 5.01-ը (Ծրագրի կատարումն ընդհանրապես) և Բաժին 5.09-ը (Ֆինանսական կառավարում, Ֆինանսական հաշվետվություններ, Աուդիտ) ամբողջությամբ հանվում են, իսկ V հոդվածի մնացած Բաժինները համապատասխանաբար վերահամարակալվում են:

4. Բաժին 5.05-ի (ա) կետը (վերահամարակալված վերոնշյալ 3-րդ կետի համաձայն և կապված Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործման հետ) ամբողջությամբ հանվում է:

5. Բաժին 5.06-ի (գ) կետը (վերահամարակալված վերոնշյալ 3-րդ կետի համաձայն) փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 5.06. Ծրագրեր, փաստաթղթեր, գրանցումներ

 

... (գ) Փոխառուն պետք է բոլոր գրանցումները (պայմանագրեր, պատվերներ, հաշիվ-ապրանքագրեր, հաշիվներ, ստացականներ և այլ փաստաթղթեր), որոնք փաստում են Փոխառության շրջանակում կատարված ծախսերի մասին, պահի Ավարտի ամսաթվից հետո երկու տարվա ընթացքում: Փոխառուն պետք է Բանկի ներկայացուցիչներին հնարավորություն տա ուսումնասիրելու այդ գրանցումները»:

 

6. Բաժին 5.07-ի (գ) կետը (վերահամարակալված վերոնշյալ 3-րդ կետի համաձայն) փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ.

 

Բաժին 5.07. Ծրագրի մոնիտորինգ և գնահատում

 

... (գ) Փոխառուն պետք է պատրաստի կամ հանձնարարի պատրաստել և Ավարտի ամսաթվից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում Բանկին ներկայացնի այնպիսի ծավալով կամ մանրամասնությամբ հաշվետվություն, որը Բանկը ողջամտորեն կպահանջի` Ծրագրի կատարման, Փոխառության կողմ հանդիսացողների և Բանկի կողմից իրավական համաձայնագրերի շրջանակում ստանձնած համապատասխան պարտավորությունների կատարման և Փոխառության նպատակների իրագործման վերաբերյալ»:

 

7. Հավելվածում սահմանված հետևյալ հասկացություններն ու սահմանումները փոփոխվում են հետևյալ կերպ կամ հանվում են, և Հավելվածն այբբենական կարգով լրացվում է հետևյալ նոր հասկացություններով ու սահմանումներով` հասկացությունները համապատասխանաբար վերահամարակալելով:

(ա) «Ընդունելի ծախս» հասկացության սահմանումը փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ.

«Ընդունելի ծախս» նշանակում է Փոխառության ցանկացած օգտագործում Ծրագրին օժանդակելու նպատակով, բացի Փոխառության համաձայնագրի համաձայն բացառված ծախսերի ֆինանսավորումից»:

(բ) «Ֆինանսական հաշվետվություններ» հասկացությունը և դրա սահմանումն ամբողջությամբ հանվում են.

(գ) «Նախագիծ» հասկացությունը փոխարինվում է «Ծրագիր» հասկացությամբ, և դրա սահմանումը փոփոխվում է հետևյալ խմբագրությամբ (և սույն Ընդհանուր Պայմանների ողջ տեքստում «Նախագծին» արված բոլոր հղումները համարվում են «Ծրագրին» արված հղումներ). «Ծրագիր» նշանակում է Փոխառության համաձայնագրում հիշատակվող ծրագիրը, որին օժանդակելու նպատակով տրամադրվել է Փոխառությունը»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 8
Արձանագրային որոշում