041.0421.150512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2012 թվականի N 421-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի դատահոգեբուժական փորձաքննությունների բաժանմունքի պահպանության ընթացքում առաջացող խնդիրների օրենսդրական լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
(որոշումը փոփ. 24.07.12 թիվ 678-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի մայիսի 15-ի
N 421-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետական պահպանության գլխավոր վարչության
ծառայության վարչության պետի տեղակալ, շարային
և ռազմականացված ստորաբաժանումների բաժնի
պետ, ոստիկանության գնդապետ
Ա. Հովսեփյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետական պահպանության գլխավոր վարչության
կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի
1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության
փոխգնդապետ
Լ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
հասարակական կարգի ապահովման վարչության պետի
տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Մարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
իրավաբանական վարչության իրավական
փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության
փոխգնդապետ
Ա. Դաշյան - ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության պահպանության
ապահովման բաժնի պետ, արդարադատության
փոխգնդապետ
Տ. Սահակյան - ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական,
իրավական և միջազգային հարաբերությունների
բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր
Ս. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ
բաժնետիրական ընկերության տնօրեն, ՀՀ
առողջապահության նախարարության գլխավոր
հոգեբույժ
Թ. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առողջապահական ծրագրերի և որակի կառավարման
վարչության որակի կառավարման բաժնի գլխավոր
մասնագետ