Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐՈՒՄ, ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐՈՒՄ, ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՇԵՆՔԵՐՈՒՄ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 1972 թվականի թիվ 260

 

i

ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐՈՒՄ, ԿՈՄՈՒՆԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԾԽԱՕԴԱՓՈԽԻՉ ԱՆՑՔԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՈՒ ՄԱՔՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում է, որ վերջին տարիներս հաճախակի են դարձել գազով թունավորման դեպքերը, որոնք կապված են ծխաօդափոխիչ անցքերի վատ աշխատելու հետ: Դա հետևանք է այն բանի, որ ինչպես Կամավոր հրշեջ ընկերությունը, այնպես էլ տնային կառավարչությունները անբավարար են կատարում ծխաօդափոխիչ անցքերի վիճակի ստուգման և մաքրման աշխատանքները:

Շահագործվող բնակելի տներում ծխաօդափոխիչ անցքերի վիճակի ստուգումն ու մաքրումը անորակ է կատարվում: Այսպես, 1971 թվականին ծխնելույզները ժամանակին և որակով չմաքրելու պատճառով գազի սարքերն օգտագործելիս մահացու վախճանով թունավորման դեպքեր են եղել Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի թիվ 21, Վրացական փողոցի թիվ 21/1 բնակելի տներում: Օրջոնիկիձեի պողոտայի թիվ 6 տան ջեռուցման կաթսայատանը, Լենինական քաղաքի Կոշտոյանի փողոցի թիվ 20 բնակելի տանը և այլն:

1972 թվականի ապրիլին Լենինական քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 6 բնակելի տանը գազով թունավորվել է երկու մարդ:

Ստուգմամբ հայտնաբերվել են նաև բազմաթիվ փաստեր, երբ շինարարական կազմակերպությունները թույլ են տալիս ծխաօդափոխիչ անցքերի կառուցման տեխնոլոգիայի խախտումներ, ծայրակցվող ծխնելույզների բերանների տեղաշարժումներ, առանց ապահովելու նրանց սերտությունն ու մեկուսացածությունը:

Հայկական ՍՍՀ Ներքին գործերի մինիստրության Հրշեջ պահպանության վարչությունը անբավարար է վերահսկում նոր կառուցված տների ծխաօդափոխիչ անցքերի տեխնիկական վիճակը, չի ստուգում դրանց սարքինությունը բոլոր բնակարաններում, թույլ հսկողություն է իրականացնում բնակելի հասարակական և այլ շենքերի շինարարության ընթացքում:

Պետական ընդունող հանձնաժողովները բնակելի տները շահագործման ընդունելու ժամանակ պատվիրատուներից և շինարարական կազմակերպություններից ակտեր չեն պահանջում բոլոր ծխաօդափոխիչ անցքերի սարքինության մասին. այդ կապակցությամբ շատ բնակելի տներ շահագործման են հանձնվում ոչ սարքին ծխաօդափոխիչ անցքերով, որի հետևանքով գազի թունավորման և դժբախտ դեպքեր են լինում:

Այսպես, Երևան քաղաքի Նորքի բնակելի զանգվածի 2-րդ միկրոշրջանի թիվ 63, Թելմանի փող. թիվ 25ա, Կիևյան փող. թիվ 14 ա, Լենինական քաղաքի 4-րդ պուրակի թաղամասի թիվ 1 և այլ բնակելի տներում ծխաօդափոխիչ անցքեր կառուցելիս թույլ են տրվել ծայրակցվող բլոկների բերանների տեղաշարժումներ կամ միևնույն անցքին միացվել են տարբեր բնակարաններում դրված մի քանի գազասարքեր:

Հանրապետությունում չկա ծխաօդափոխիչ անցքերի մաքրման և դրանց վիճակի ստուգման պարզորոշ և հուսալի սիստեմ, այդ աշխատանքները կատարում են ինչպես Կամավոր հրշեջ ընկերությունը, այնպես էլ տնային կառավարչությունները, ըստ որում դա արվում է անորակ և ոչ ժամանակին:

1971 թվականի ընթացքում միայն Երևան քաղաքում տնային կառավարչություններ ուշացրել են 600 տների ծխաօդափոխիչ անցքերի սարքինության վերաբերյալ ակտերի ներկայացումը, իսկ 185 տներում, որոնց ակտերը ժամանակին են ներկայացվել, ծխնելույզները փաստորեն մաքրված չեն եղել:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը միաժամանակ նշում է, որ Երևանի քաղաքային սովետի և մյուս տեղական սովետների գործկոմները, Կոմունալ տնտեսության մինիստրությունը շարունակում են բնակելի տները շահագործման հանձնել առանց նախագծով նախատեսված տաք ջրամատակարարման: Այդ կապակցությամբ բնակիչները գազի կոլոնկաներ են դնում համապատասխան տեխնիկական պայմաններ (ծխնելույզներ, նորմաներով սահմանված ծավալներ) չունեցող լոգարաններում, օրինակ, Երևան քաղաքի Արարատյան զանգվածի թիվ թիվ 2, 4, 6, 8 և 10, Նորքի զանգվածի 1-ին միկրոշրջանի թիվ թիվ 6, 7, 8 և 30, Կոմիտասի փող. թիվ 46 բնակելի տներում և այլն:

Գլխգազի կազմակերպությունները փոխանակ նման փաստերն արգելելու, հաճախ իրենք, իրենց ուժերով, այդպիսի տներում տեղական սովետների գործկոմների պատվերներով գազի կոլոնկաներ են տեղադրում:

Բնակելի տներում, կոմունալ-կենցաղային օբյեկտներում, հասարակական և այլ շենքերում ծխաօդափոխիչ անցքերի կառուցման որակը և շահագործումը բարելավելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

i

1. Նոր կառուցվող և շահագործվող բնակելի տներում, կոմունալ-կենցաղային օբյեկտներում, հասարակական և մյուս շենքերում ծխաօդափոխիչ անցքերի տեխնիկական վիճակի ստուգումը և մաքրումը դնել միայն Կամավոր հրշեջ ընկերության վրա:

(1-ին կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

2. Սահմանել, որ նոր բնակելի տներ, կոմունալ-կենցաղային օբյեկտներ, հասարակական և այլ շենքեր շահագործման հանձնելիս պատվիրատուները այլ փաստաթղթերի հետ հավասարապես Պետական ընդունող հանձնաժողովին ներկայացնում են ծխաօդափոխիչ անցքերի վիճակի մասին ակտը և անցքերի փաստացի պատրաստման սխեման, որոնք պետք է ձևակերպված լինեն Գազի տնտեսության անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան: Գազի գործարկումից առաջ այդ ակտի պատճենը ներկայացնել գազի շահագործման կազմակերպություններին:

3. Պետպլանին (ընկ. Լ. Խաչատրյանին), Կոմունալ տնտեսության մինիստրությանը (ընկ. Ն. Թուխիկյանին) և Երևանի քաղսովետի գործկոմին (ընկ. Գ. Հասրաթյանին)` երկամսյա ժամկետում մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություն ներկայացնել բնակելի տները, որտեղ այդ նախատեսված է նախագծերով, տաք ջրամատակարարմամբ ապահովելու մասին:

Պետպլանին` քննության առնել նաև հանրապետությունում բոյլերի արտադրություն կազմակերպելու հարցը:

(3-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

4. Դատապարտել առանձին շինարարական կազմակերպությունների և պատվիրատուների կողմից ծխաօդափոխիչ անցքերի կառուցման նորմաների կոպիտ խախտումներով բնակելի տներ, կոմունալ-կենցաղային օբյեկտներ, հասարակական և այլ շենքեր շահագործման հանձնելու պրակտիկան:

Հանձնարարել Արդյունաբերական շինարարության մինիստրությանը (ընկ. Ս. Շահնազարյանին), Գյուղական շինարարության մինիստրությանը (ընկ. Գ. Թադևոսյանին) և մյուս շինարարական կազմակերպություններին` բարձրացնել ծխաօդափոխիչ անցքերի կառուցման որակը և խիստ վերահսկողություն սահմանել դրանց շինարարության նկատմամբ:

(4-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

5. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ Գլխգազին.

ա) կտրականապես արգելել ջրաջեռուցիչների տեղադրումը այն բնակելի տներում, որտեղ նախագծերով նախատեսված է ունենալ տաք ջրամատակարարում.

բ) երեքամսյա ժամկետում ստուգել բոլոր գազակայանքները և արգելել գազասարքերի շահագործումն այնտեղ, որտեղ համապատասխան տեխնիկական պայմաններ չկան դրանց անվտանգ շահագործման համար.

գ) գազասարքերի պրոֆիլակտիկ սպասարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ծխաօդափոխիչ անցքերի աշխատանքին:

(5-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

6. Պարտավորեցնել Կամավոր հրշեջ ընկերությանը (ընկ. Ա. Իսրայելյանին).

ա) բարձրացնել ծխաօդափոխիչ անցքերի մաքրման և ստուգման աշխատանքների որակը.

բ) Ընկերության տեղական մարմինների հաստիքները կոմպլեկտավորել համապատասխան կադրերով, գոյություն ունեցող դրույթների համաձայն կազմակերպել նրանց պատրաստումն ու ատեստավորումը և ապահովել անհրաժեշտ գործիքներով ու սարքավորումներով.

գ) մշակել և Հրշեջ պաշտպանության վարչության ու Հայկական ՍՍՀ Գլխգազի հետ համաձայնեցնելով մտցնել ծխաօդափոխիչ անցքերի վիճակի վերաբերյալ ակտերի միասնական ձև:

(6-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

7. Ներքին գործերի մինիստրությանը (ընկ. Վ. Դարբինյանին)` ուժեղացնել պետական հրշեջ հսկողությունը ծխաօդափոխիչ անցքերի կառուցման որակի և բնակելի տներում, կոմունալ-կենցաղային օբյեկտներում, հասարակական և այլ շենքերում դրանց նորմալ շահագործման նկատմամբ:

Խիստ պատասխանատվության ենթարկել ծխաօդափոխիչ անցքերի կառուցման և շահագործման սահմանված կարգը խախտող անձանց:

(7-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

8. Պետպլանին (ընկ. Լ. Խաչատրյանին) և Նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչությանը ( ընկ. Զ. Արմաղանյանին)` քննության առնել ավտոտրանսպորտի, սարքավորումների և նյութերի վերաբերյալ Կամավոր հրշեջ ընկերության հայտերը և որոնել դրանց բավարարման հնարավորություններ:

(8-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

9. Երևանի քաղսովետի գործկոմին (ընկ. Գ. Հասրաթյանին)` տեղամաս առանձնացնել Կամավոր հրշեջ ընկերության բազայի շինարարության համար:

(9-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

10. Աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմներին` պարտավորեցնել տնային կառավարչություններին, որպեսզի նրանք մեկամսյա ժամկետում Կամավոր հրշեջ ընկերության կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքեն և ապահովեն Գազի տնտեսությունում անվտանգության կանոններով սահմանված ժամկետներում ծխաօդափոխիչ անցքերի վիճակի ստուգումն ու մաքրումը: 1973 թվականի և հետագա տարիների համար պայմանագրերը կնքել նախընթաց տարվա չորրորդ եռամսյակից ոչ ուշ:

(10-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

11. Գների պետական կոմիտեին (ընկ. Բ. Սարկիսովին)` մեկամսյա ժամկետում ստուգել Կամավոր հրշեջ ընկերության կողմից կատարվող ծխաօդափոխիչ անցքերի ստուգման ու մաքրման աշխատանքների գործող գների տնտեսական հիմնավորվածությունը և անհրաժեշտության դեպքում ճշտումներ մտցնել դրանց մեջ:

(11-րդ կետն ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
12.05.1972
N 260
Որոշում