041.0423.150512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2012 թվականի N 423-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների համար 2012 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող առողջության ապահովագրության գործընթացների պատշաճ մակարդակով կազմակերպման, առողջապահության ոլորտում ֆինանսական հոսքերի կառավարման, մասնավորապես, առողջապահական ծառայությունների` ներառյալ դեղերի գների կարգավորման, պետական գնումների մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ և մինչև 2012 թվականի հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք քննարկումների արդյունքների վերաբերյալ.
2) նախապատրաստել առաջարկությունների փաթեթը և մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի մայիսի 15-ի
N 423-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության պետ
Ա. Տեր-Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական առողջապահական գործակալության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային
ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետ
Մ. Ղամբարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
պետական ներքին ֆինանսական հսկողության և
պետական գնումների մեթոդաբանության վարչության
պետ
Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի հաշմանդամների և
տարեցների հիմնահարցերի վարչության պետ
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի սոցիալական
աջակցության վարչության պետ
Ա. Փարսադանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական
վարչության պետ
Վ. Ավանեսյան - «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Օհանջանյան - «Ապահովագրական շուկայի մասնակիցների
ասոցիացիա» իրավաբանական անձանց միության
տնօրեն (համաձայնությամբ)