Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. Ղ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0436.180512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2012 թվականի N 436-Ա

 

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության կողմից գյուղատնտեսության բնագավառի ավագ պաշտոնյաների համար կազմակերպվող սեմինարին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի, Ա. Ղահրամանյանի և Ա. Պողոսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Տերտերյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2012
N 436-Ա
Որոշում