Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0447.210512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2012 թվականի N 447-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության կառույցների ղեկավարների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2012 թվականի հունիսի 3-5-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Հ. Թութունջյանինը, Ա. Խուդոյանինը, Մ. Մելիքյանինը, Ք. Գրիգորյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Վարդանյանինը, Վ. Խուբլարյանինը և Վ. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տ. Դավթյանինը, Հ. Քուշկյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ա. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Վ. Ասոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին.

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2012 թվականի հունիսի 3-ին Երևան-Բրյուսել և 2012 թվականի հունիսի 5-ին Բրյուսել-Երևան երթուղիներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 07.06.12 թիվ 498-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի մայիսի 21-ի

N 447-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-5-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Հ. Քուշկյան        - ՀՀ առողջապահության նախարար

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         պաշտոնակատար

 

    Հ. Բերբերյան       - ՀՀ վարչապետի օգնական

 

    Հ. Թութունջյան     - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ս. Սարգսյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

 

    Ա. Խուդոյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու

 

    Մ. Մելիքյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ք. Գրիգորյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Խուբլարյան      - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Վ. Մկրտչյան        - թարգմանիչ

 

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի

                         օպերատոր

 

    Հ. Բաղդասարյան     - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան         - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

 

    Ն. Գալստյան        - «Հայնյուզ» լրատվական գործակալության գլխավոր

                         խմբագիր (համաձայնությամբ)

 

    Ի. Մկրտչյան        - «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության լրագրող

 

    Է. Ավագյան         - «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության

                         օպերատոր

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.05.2012
N 447-Ա
Որոշում