040.0383.100412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2012 թվականի N 383-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
(7-րդ մաս)
Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի ֆինանսավորումը
աղյուսակ 7.9
._____________________________________________________________________.
|Միջոցառման անվանումը |Իրականացման |Ֆինանսավորման|Ֆինանսավորման|
| |ժամանակահատվածը|աղբյուրը |ծավալը (հազ. |
| | | |դրամ) |
|_________________________|_______________|_____________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_________________________|_______________|_____________|_____________|
|Մրցունակ ագրոպարենային |2012-2015 |գյուղացիական |100000.0 |
|համակարգի կայացում և | |տնտեսություն-| |
|կայուն զարգացում | |ներ | |
|1. Գյուղատնտեսական | | | |
|հողատեսքերի միավորում և | | | |
|տնտեսությունների | | | |
|խոշորացում | | | |
| | | | |
|2. սերմնաբուծության և |2012-2015 |ՀՀ պետբյուջե,|50000.0 |
|տնկարանային | |այլ | |
|տնտեսությունների | |աղբյուրներ | |
|զարգացմանն ուղղված | | | |
|միջոցառումների | | | |
|իրականացում | | | |
| | | | |
|3. անասնապահության |2012-2015 |ՀՀ պետբյուջե,|մոտ |
|ոլորտում տոհմային գործի | |Համաշխարհային|1100000.0 |
|բարելավում, արոտավայրերի | |բանկ, | |
|օգտագործման | |Հայաստան | |
|արդյունավետության | |Համահայկական | |
|բարելավում | |հիմնադրամ, | |
| | |համայնքներ | |
| | | | |
|4. գյուղտեխնիկայի |2011-2015 թթ |այլ |1200000.0 |
|հավաքակայանների | |աղբյուրներ, | |
|արդիականացում, կոոպերատիվ| |համայնքներ, | |
|հիմունքներով տեխնիկական | |մասնավոր | |
|միջոցների համատեղ | |ներդրողներ | |
|օգտագործման մեխանիզմների | | | |
|ներդրում | | | |
| | | | |
|5. գյուղմթերքների |2012-2015 |վարկային |300000.0 |
|վերամշակման ոլորտի | |ծրագրեր | |
|տեխնիկական վերազինում | | | |
| | | | |
|6. գյուղատնտեսական |2012-2015 |ՀՀ պետբյուջե |500000.0 |
|ոլորտում ռիսկերի | | | |
|կանխարգելում, տարերային | | | |
|աղետների մեղմացում | | | |
| | | | |
|7. սուբսիդիաների և |2012-2015 |ՀՀ պետբյուջե,|250000.0 |
|սուբվենցիաների, ինչպես | |համայնքներ, | |
|նաև արտոնյալ վարկերի | |ծրագրեր | |
|տրամադրում | | | |
| | | | |
|8. կոոպերատիվների, |2012-2015 |գյուղացիական |10000.0 |
|ընկերությունների և այլ | |տնտեսություն-| |
|միավորումների ստեղծում | |ներ | |
|_________________________|_______________|_____________|_____________|
|Սննդամթերքի |2012-2015 |ՀՀ |2100000.0 |
|ինքնաբավության ապահովում | |կառավարու- | |
|1. բազմամյա տնկարկների | |թյուն, | |
|տարածքների ավելացում | |«Գյուղական | |
| | |տարածքների | |
| | |տնտեսական | |
| | |զարգացման | |
| | |ԾԻԳ» | |
| | |ՊՀ, այլ | |
| | |ծրագրեր | |
| | | | |
|2. բանջարաբուծության |2012-2015 |այլ դոնորներ,|75000.0 |
|զարգացման ծրագրերի | |գյուղացիական | |
|իրականացում | |տնտեսություն-| |
| | |ներ | |
| | | | |
|Սննդամթերքի անվտանգության|2012-2015 |ՀՀ պետբյուջե,|62000.0 |
|և որակի ապահովում | |այլ դոնորներ | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 7.10 ՄԶԾ ծրագրավորվող գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը
2012-2015 թթ. (մլն դրամ)
.___________________________________________________________.
|ՄԶԾ ոլորտը |Պլանավորվող ֆինանսավորումը 2012-2015 թթ |
| |________________________________________|
| |2012 թ.|2013 թ.|2014 թ.|2015 թ.|Ընդամենը|
| | | | | |2012- |
| | | | | |2015 թթ |
|__________________|_______|_______|_______|_______|________|
|Գյուղատնտեսություն|5644.0 |6914.2 |5186.2 |1727.2 |19471.8 |
.___________________________________________________________.
Գյուղատնտեսության ոլորտի տրամաբանական հենքը
.____________________________________________________________________.
|Ոլորտային նպատակներ/ |Արդյունքային ցուցանիշներ|Կարևոր նախապայմաններ|
|ակնկալվող արդյունքներ| | |
|_____________________|________________________|_____________________|
|Ոլորտային նպատակ` |1. Գյուղացիական |Ֆինանսական |
|Ավելացնել |տնտեսությունների |ռեսուրսների |
|գյուղացիական |աղքատության |առկայություն |
|տնտեսությունների |մակարդակը % | |
|եկամուտները և |2. Գյուղատնտեսության |Բնակլիմայական գործոնի|
|կրճատել աղքատությունը|համախառն արտադրման, |ազդեցություն |
|գյուղական |մլրդ դրամ | |
|բնակավայրերում |3. Գյուղատնտեսության | |
| |համախառն արտադրանքի | |
| |տեսակարար կշիռը | |
| |հանրապետության | |
| |ծավալում % | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 1. |1.1. Ոռոգվող |Ֆինանսական և |
|Ոռոգման համակարգի |գյուղատնտեսական |տեխնիկական |
|բարելավում |նշանակության հողերի |ռեսուրսների |
| |մակերեսը, հա |առկայություն |
| |1.2. Էլեկտրաէներգիայի | |
| |ծախսի տեսակարար կշիռը, %|Համակարգի ընթացիկ |
| |1.3. Ջրի կորուստների |պահպանման |
| |տեսակարար կշիռը, % |հնարավորություն |
| |1.4. Վերանորոգված | |
| |ոռոգման և տեխնիկական | |
| |ջրի ջրագծերի |Բնակլիմայական գործոնի|
| |երկարությունը, կմ |ազդեցություն |
| |Թիրախ` 2008 թ.-ին 40 կմ | |
| |(ԳԶՄՀ, ՄԶՆ) Ներդրման | |
| |չափ` 2.9 մլն. ԱՄՆ դոլար | |
| |(ԳԶՄՀ), 2.0 մլն. ՀՀ դրամ| |
| |(ՄԶՆ) | |
| |1.5. Վերակառուցված | |
| |պոմպակայանների թիվը | |
| |Թիրախ` 2011 թ.-ին 2 հատ,| |
| |(ՀՄՀ) Ներդրման չափ` | |
| |1,900.0 հազար ԱՄՆ դոլար | |
| |(ՀՄՀ) | |
| |1.6. Վերականգնված | |
| |ջրանցքները Ներդրման չափ`| |
| |2009-11 թթ.-ին 745.0 | |
| |հազար ԱՄՆ դոլար երրորդ | |
| |կարգի ջրանցքների | |
| |վերականգնման համար (ՀՄՀ)| |
| |1.7. Ոռոգման | |
| |ծառայություններից | |
| |բնակչության | |
| |բավարարվածության | |
| |աստիճանը, % (2007 թ. ԱՎԾ| |
| |հետազոտություն) | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 2. |2.1. Գյուղատնտեսական |Ֆինանսական |
|Գյուղատնտեսական |մշակաբույսերի համախառն |ռեսուրսների |
|մշակաբույսերի |բերքը, հազ. տ. |առկայություն |
|բերքատվության և |2.2. Գյուղատնտեսական | |
|արտադրության |մշակաբույսերի |Որակյալ սերմերի, |
|արդյունավետության |բերքատվությունը, ց/հա |տնկանյութի |
|բարձրացում |2.3. Սերմնաբուծական և |առկայություն |
| |տնկարանային | |
| |տնտեսությունների թիվը |Բնակլիմայական |
| |2.4. Խոշորացված |գործոնի |
| |ֆերմերային |ազդեցություն |
| |տնտեսությունների, | |
| |ձևավորված | |
| |կոոպերատիվների թիվը | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 3. |3.1. Կաթի արտադրության |Տոհմային գործի |
|Գյուղատնտեսական |ծավալները, հազ.տ. |բարելավման |
|կենդանիների |3.2. Իրացված միսը |համար անհրաժեշտ |
|մթերատվության |կենդանի քաշով, հազ.տ. |ռեսուրսների |
|ավելացում, |3.3. Ընդհանուր |առկայություն |
|հիվանդությունների |անասնագլխաքանակը (խոշոր | |
|կանխում, |եղջերավոր անասուններ, |Անասնաբուժական |
|անասնապահական |խոզեր, ոչխարներ, այծեր),|կանոնների ճիշտ և |
|մթերքի որակի և |հազ. գլուխ |ժամանակին կիրառում |
|արտադրության |3.4. Արհեստականորեն | |
|արդյունավետության |սերմնավորված |Գյուղկենդանիների |
|բարձրացում |անասնագլխաքանակը, |հիվանդությունների |
| |հազ. գլուխ |բռնկման |
| |3.5. Համաճարակների դեմ |կանխարգելում |
| |պատվաստված | |
| |անասնագլխաքանակը, հազ. | |
| |գլուխ Ներդրման չափ` | |
| |2008 թ.-ին 55.2 միլիոն | |
| |ՀՀ դրամ (պետբյուջե) | |
| |3.6. Գյուղկենդանիների | |
| |հիվանդացության մակարդակը| |
| |% | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 4. |4.1. Օգտագործվող |Ֆինանսական, մարդկային|
|Հողային և մարդկային |վարելահողերի մակերեսը, |և տեխնիկական |
|ռեսուրսների լիարժեք |հա |ռեսուրսների |
|օգտագործման ապահովում|4.2. Չօգտագործվող հողերի|առկայություն |
| |մակերեսը, հա | |
| |4.3. Գյուղատնտեսու- | |
| |թյունում զբաղվածների | |
| |տեսակարար կշիռը, % | |
| |4.4. Վերամշակող | |
| |արդյունաբերությունում | |
| |զբաղվածների տեսակարար | |
| |կշիռը, % | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 5. |5.1. Գյուղացիական |Ֆինանսական և |
|Գյուղատնտեսության |տնտեսությունների թիվը |տեխնիկական |
|արտադրական |5.2. Առևտրային |ռեսուրսների |
|ենթակառուցվածքների |կազմակերպությունների |առկայության |
|բարելավում |թիվը | |
| |5.3. Գյուղարտադրանքի |Արտադրական |
| |շուկաների թիվը |ենթակառուցվածքների և |
| |5.4. Կաթի ընդունման |գյուղտեխնիկայի |
| |կետերի թիվը (9) |ընթացիկ պահպանման |
| |5.5. Մթերող և |հնարավորություն |
| |վերամշակող | |
| |կազմակերպությունների |Բնակլիմայական գործոնի|
| |թիվը (խաղող-5), պտուղ, |ազդեցություն |
| |հատապտուղ-4, ծխախոտ-100 | |
| |հատ չորանոց/; | |
| |սպանդանոցներ-1 հատ, | |
| |սառնարանային | |
| |տնտեսություն-5 հատ/ | |
| |5.6. Նորացված | |
| |գյուղտեխնիկա ունեցող | |
| |համայնքների թիվը | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 6. |6.1. Գյուղարտադրանքի |Ֆինանսական և |
|Գյուղմթերքի իրացման |իրացման ծավալները, % |տեխնիկական |
|հնարավորությունների |6.2. Մեծածախ առևտրում |ռեսուրսների |
|ընդլայնում |ընդգրկված ֆերմերների |առկայություն |
| |թիվը | |
| |6.3. Գյուղարտադրանքի | |
| |(հացահատիկ, կարտոֆիլ, | |
| |բանջարանոցային | |
| |մշակաբույսեր, պտուղ, | |
| |խաղող, միս, կաթնամթերք, | |
| |ձու, բուրդ, մեղր) | |
| |ապրանքայնության | |
| |մակարդակը, % | |
| |6.4. Վերականգնված | |
| |ներ-/միջհամայնքային, | |
| |դաշտամիջյան ճանապարհների| |
| |երկարությունը, կմ | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 7. |7.1. Տեխնիկական |Տեխնիկական |
|Գյուղացիական |աջակցություն ստացած |աջակցության |
|տնտեսությունների |ֆերմերների, գյուղացիական|նպատակայնություն |
|մասնագիտական |կազմակերպությունների, |Առաջարկվող |
|կարողությունների |համայնքների թիվը |ծառայություններից |
|բարձրացում` ուղղված |7.2. Ֆերմերների |օգտվելու ցանկություն |
|եկամտաբեր, շուկայամետ|բավարարվածության |գյուղացիական |
|գյուղատնտեսության |աստիճանը մատուցված |տնտեսությունների |
|զարգացմանը |ծառայությունների որակից,|կողմից |
| |% (ՀՄՀ) | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 8. |8.1. Առևտրային |Վարկերի |
|Գյուղատնտեսության |բանկերից և |հասանելիություն |
|վարկավորման |միկրոֆինանսավորման |գյուղացիական |
|մատչելիության |կառույցներից վարկային |տնտեսությունների, |
|բարձրացում, |միջոցներ ստացած |կազմակերպությունների |
|արդյունքում` |գյուղացիական |համար |
|գյուղացիական |տնտեսությունների | |
|տնտեսությունների |/կազմակերպությունների | |
|տնտեսական բազայի |թիվը | |
|ամրապնդում և |8.2. ՀՄՀ ջրից դեպի | |
|գյուղարտադրության |շուկա ենթածրագրի | |
|զարգացում |շրջանակներում | |
| |տրամադրված վարկերի | |
| |քանակը | |
|_____________________|________________________|_____________________|
|Արդյունք 9. |9.1. Գյուղատնտեսական |Պետական աջակցություն |
|Գյուղատնտեսության |արտադրության բարձր ռիսկի|համակարգի զարգացմանը |
|ոլորտում |նվազում, % | |
|ապահովագրական |9.2. Ապահովագրական | |
|համակարգի զարգացում |համակարգին առնչվող, | |
| |ապահովագրության | |
| |հարաբերությունները | |
| |կարգավորող իրավական | |
| |ակտերի փաթեթի | |
| |առկայություն | |
| |9.3. Գյուղացիական | |
| |տնտեսությունների, | |
| |գյուղատնտեսական | |
| |կոոպերատիվների իրավական | |
| |կարգավիճակի հստակեցման | |
| |դեպքերի թիվը | |
.____________________________________________________________________.
7.2. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
7.2.1. Բնապահպանության ոլորտի հիմնախնդիրները
246. 2012-2015 թթ. Տավուշի մարզային զարգացման ծրագրում բնապահպանական խնդիրները հիմնականում կարևորվել էին կենսաբազմազանության պահպանության առումով` հաշվի առնելով, որ մարզի տարածքում է գտնվում Դիլիջան ազգային պարկը և հանրապետության անտառային պաշարների 50%-ը:
247. Տավուշի մարզի բնապահպանական հիմնախնդիրները հիմնականում կապված են անտառային էկոհամակարգերի գերշահագործման հետ, որը եթե ինչ-որ չափով արդարացված էր էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ արժեքավոր ծառատեսակներն օգտագործվում էին որպես վառելափայտ, ապա վերջին 10 տարիներին հիմնականում պայմանավորված է անտառկառավարման և վերահսկողության իրականացման թերություններով: Ապօրինի և անկանոն անտառահատումների պատճառով անտառների բնական վերաճի պայմանները խաթարվել են և առանց լրացուցիչ անտառվերականգնման աշխատանքների և բնականաբար դրա հետ կապված լրացուցիչ ֆինանսական ներդրումների հնարավոր չէ վերականգնել հանրապետության անտառային էկոհամակարգերի նախկին վիճակը:
248. Ապօրինի անտառհատումների հետևանքով ակտիվացել են հողերի էռոզիոն երևույթները և սողանքները: Բուսածածկի վերացումը նպաստել է մակերևութային հոսքի կարգավորման թուլացմանը, և դրա արդյունքում ավելացել են հեղեղների պատճառած վնասները, իսկ բնական աղբյուրների զգալի մասը սակավաջուր է դարձել: Հողերի դեգրադացիայի մյուս հիմնական պատճառը դա մշակվող գյուղատնտեսական հողերի ծավալների նվազումն է:
249. Հայաստանի Հանրապետության 2003 թ. մշակված Կայուն զարգացման ծրագրում անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանության խնդիրները կարևորվել են որպես աղքատության նվազեցման քաղաքականության իրականացման երաշխիք: ՀՀ նախագահի 07.02.2007 թ. ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը: Այդ փաստաթղթում նույնպես բնապահպանական խնդիրների և բնական պաշարների արդյունավետ կառավարման խնդիրների շարքում առանձնակի կարևորվել է անտառային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը, անտառածածկույթի պահպանումը և վերականգնումը, ինչպես նաև բնակչության բնապահպանական իրազեկության ու կրթվածության ապահովումը:
250. Անտառային ռեսուրսների պահպանության հարցը փոխկապակցված է հողերի, կենսաբազմազանության, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանության հետ: ՀՀ բնապահպանության նախարարության 2010 թ. հաշվետվության մեջ թերությունների ու բացթողումների շարքում նշվել է նաև հանրապետության անտառների պահպանման և դրանց արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողության ոչ բավարար լինելը: Տավուշի մարզի անտառային էկոհամակարգերի պահպանության խնդիրը եղել է նաև էկոլրագրողների կողմից ընտրված Հայաստանի 3 թեժ խնդիրների շարքում:
251. Վերը նշված խնդիրները վերջին տարիներին եղել և մնում են կառավարության ուշադրության կենտրոնում, և դա կարելի է համարել կարևոր նախադրյալ Տավուշի մարզի անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման համար:
252. Մարզի 2012-2015 թթ. զարգացման ծրագրի բնապահպանության ոլորտի եռամյա պլանի նպատակն է եղել բարելավել բնապահպանական իրավիճակը մարզում` մասնավորապես իրականացնելով. ա) անտառների վերականգնում և անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարում, «ԲՀՊՏ-ի կառավարման համակարգի բարելավում» բ) հանրային իրազեկում բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ներառյալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացումը և շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ՀԿ-ների կարողությունների բարելավումը, գ) էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման խթանումը:
253. Ծրագրերի կազմման համար հիմք էին ծառայել դոնորների և շահագրգիռ կողմերի հետ իրականացված քննարկումները և առաջարկությունները, միաժամանակ փորձ էր արվել գնահատել այդ խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները և դրանց տրամադրման իրատեսությունը:
254. Մարզային բնապահպանական կառույցները և ընդհանրապես բնակչությունը բավականին սուղ և թերարժեք տեղեկատվություն է ստանում մարզում իրականացվող բնապահպանական ծրագրերի, Դիլիջան ազգային պարկի գործունեության, անտառների հավատարմագրային կառավարման հետ կապված նոր գործընթացների վերաբերյալ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ընթացակարգերով նախատեսված հանրային լսումների գործընթացը, որը լուրջ լծակ է հանրային իրավունքի պաշտպանության իրականացման համար, կրում է ձևական բնույթ: Սա կարելի է համարել հասարակության իրավագիտակցության և իրազեկության բարձրացմանը նպատակաուղղված սահմանափակ աշխատանքի, տեղեկատվության տարածման համար օգտագործվող միջոցների (հիմնականում թերթերի փոքր տպաքանակի և մարզերում դրանց սպառողների սահմանափակ քանակի հետ) և մասամբ իրենց կարծիքի արտահայտման արդյունավետության նկատմամբ թերահավատ վերաբերմունքի հետևանք:
255. Տավուշի մարզում ներկայումս առկա են 36 օգտակար հանածոների հանքավայրեր, որոնցից շահագործվում են 26-ը, որոնցից երկուսը` հանքային ջրերի հանքավայրեր են: Մարզի մնացած 10 հանքերևակումներում իրականացվում են երկրաբանա-հետախուզական ուսումնասիրություններ:
256. Էկոհամակարգերի վրա ճնշման նվազեցման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, քանի որ միայն գյուղատնտեսության և բնական ռեսուրսների շահագործման վրա հենված տնտեսությունը հանգեցնում է բնական ռեսուրսների սպառման, որը չի կարող կարգավորվել միայն վերահսկողության ուժեղացմամբ:
7.2.2. 2012-2015 թթ. զարգացման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը և խնդիրները
257. ՄԶԾ իրականացման դիտարկվող ժամանակահատվածը բավականին կարճ է, որպեսզի գնահատվի իրականացված միջոցառումների, մասնավորապես անտառային ռեսուրսների և բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրական և կառավարման համակարգի բարեփոխումների ազդեցությունը մարզի բնապահպանական վիճակի վրա, սակայն ծրագրերի իրականացման ընթացքի վերլուծությունը ՈԱԽ-ի կողմից թույլ է տվել գնահատել, թե ինչքանով նախատեսված միջոցառումները արդիական են նոր ժամանակահատվածի համար, բացի այդ, բացահայտվել են ծրագրերի իրականացման մեխանիզմների թերությունները:
258. Վերլուծության համար հիմք են ծառայել կառավարման մարմինների և միջազգային աջակցության ծրագրերի հաշվետվությունները, վիճակագրական տեղեկագրքերը, տարեկան աշխատանքային պլանի մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունները, առանձին միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ ՈԱԽ անդամների կարծիքը, ինչպես նաև գնահատվել են վերջին 3 տարիների ընթացքում օրենսդրական դաշտի փոփոխությունները և ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերն ու ծրագրերը:
259. ՄԶԾ-ով նախատեսված միջոցառումները ֆինանսավորվել են պետական բյուջեի, գլոբալ բնապահպանական հիմնադրամի և միջազգային աջակցության այլ գրանտային ու վարկային միջոցներից:
260. Հաշվի առնելով, որ մարզի 23 համայնքներում առկա են սողանքային գոտիներ, որոշակի աշխատանքներ են կատարվել բնակավայրերի և ինժեներական ենթակառուցվածքների պահպանության համար:
261. Ընթացքի մեջ են համայնքների վարչական տարածքներում գտնվող անտառների գույքագրման, քարտեզագրման և սահմանների ճշտման աշխատանքները, որոնց հիման վրա կկազմվեն կառավարման պլաններ և պետք է սկսվի հավատարմագրային կառավարման գործընթացը:
262. Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրով մասնավոր ներդրողներին արտոնյալ պայմաններով տրամադրվել են վարկային միջոցներ փոքր հիդրոկայանների կառուցման համար: Նախատեսված է 23 փոքր ՀԷԿ-երի կառուցումով կավելանա Աղստևի գետավազանում, 33770 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ: Իրականացվել է նաև կենսագազի կայանների տեղադրում 7,2 մլն դրամ ընդհանուր ներդրումներով:
263. ԵԱՀԿ գրասենյակը Տավուշի մարզպետարանի հետ ստորագրած հուշագրի շրջանակներում Դիլիջան և Իջևան քաղաքներում հիմնադրել է Օրհուսի կենտրոններ, որոնք լայնածավալ բնապահպանական միջոցառումներ ու ծրագրեր են իրականացնում մարզում: Մարզում գրանցված 66 հասարակական կազմակերպություններից (ներառյալ մասնաճյուղերը և միությունները) 17-ը ունեն բնապահպանական ուղղվածություն: Այդ կազմակերպություններին համապատասխան օժանդակության պայմաններում դրանք կարողացել են ապահովել մարզի բնապահպանական հիմնախնդիրներին և գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության բավարար մակարդակ:
264. Բացի դրանից, բնապահպանական իրավիճակի բարելավմանը նպաստել են ոռոգման համակարգի վերակառուցման և զարգացման աշխատանքները, գազամատակարարման համակարգի ընդլայնումը: Այսպես, եթե 2002-2003 թթ. Տավուշի մարզում փայտով ջեռուցվող տնատիրությունները կազմում էին 74.5%, ապա 2010-2011 թթ. դրանք կազմել են միայն 40%): Համագործակցված միջոցառումների արդյունքում 2011 թ մարզում տնկվել է 12 հազար հատ ծառ, որոնք ունեն կպչողականության բարձր տոկոս:
265. Այլ մարզերի համեմատ Տավուշի մարզում կարելի է միանշանակ արձանագրել զգալի առաջընթաց բնապահպանական խնդիրների լուծման առումով: Սակայն պետք է նշել, որ 2008-2011 թթ. ՄԶԾ նախատեսված միջոցառումներն իրականացվել են ոչ ամբողջ ծավալով, դեռևս չի հաղթահարված ՄԶԾ-ի մշակման սկզբում վերհանված այն խնդիրը, որը վերաբերում է մարզում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի մասին մարզային կառույցների հետ համաձայնեցման, արդյունքների քննարկման և տեղեկատվության տրամադրման համակարգման խնդրի կարգավորմանը:
266. Պետք է նշել, որ մարզում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` նաև բնապահպանական ոլորտում դեռևս բավարար չեն արձանագրելու բնական ռեսուրսների պահպանության և զարգացման կայուն երաշխիքներ: Օրենսդրության կիրարկման մեխանիզմները բավարար չեն մշակված, և օբյեկտիվ վերահսկողության իրականացման համար հակակոռուպցիոն ռիսկերը հաղթահարված չեն:
267. 2008-2011 թթ. ՏԱՊ-ի շրջանակներում նախատեսված միջոցառումներից չեն իրականացվել հետևյալ աշխատանքները` արտադրական և կենցաղային կոշտ թափոնների տեղադրման համակարգի կատարելագործում (գործող աղբավայրերի բարեկարգում և նորերի ստեղծում) և կեղտաջրերի մաքրման պարզ տեխնոլոգիաների կիրառում գետային ավազանների աղտոտման կանխարգելման համար: Անհրաժեշտ է նաև մարզի տարածքում աղտոտված հողերի մոնիտորինգի իրականացումը: Հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ մարզի օդային ավազանի աղտոտման մակարդակը գնահատվում է որպես լավ, հողերի և ջրերի աղտոտման խնդիրը էական և արդիական է մարզում օրգանական գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման համար:
7.2.3. Բնապահպանության ոլորտի 2012-2015 թթ. զարգացման ուղղությունները
268. «Դիլիջան» ազգային պարկի մասնակցային կառավարում - Մարզի բնապահպանական հիմնախնդիրները հիմնականում կապված են Դիլիջան ազգային պարկի կառավարման պլանի արդյունավետ իրականացման հետ, որը կարող է երաշխավորել մարզում բնապահպանական իրավիճակի բարելավման կայուն հիմքեր: Սակայն ազգային պարկի կառավարման պլանի իրականացումը չի կարող դիտարկվել առանց կառավարման առկա համակարգի փոփոխության: Ըստ ԱՊ կանոնադրության շահագրգիռ համայնքների մասնակցության, որոշումների կայացման գործընթացների թափանցիկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանները դեռևս չեն ստեղծված: ԱՊ հարակից համայնքները չեն մասնակցում համայնքների շահերին անմիջականորեն առնչվող որոշումների ընդունման գործընթացին, դրանով էլ մասամբ բացատրվում է ԱՊ վերահսկողական գործառույթների թուլությունը և հարակից համայնքների հետ կոնֆլիկտների առկայությունը:
269. Միևնույն ժամանակ, ԱՊ կառավարման պլանում առաջարկվում է 2012 թ. կառավարման վարչարարության կատարելագործման համար ստեղծել խորհրդակցական մարմին: Այդ խորհրդակցական մարմնի աշխատանքի արդյունքում ակնկալվում է նաև, որ ԱՊ, տարածքային կառավարման մարմնի ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության և վստահության մթնոլորտի համար կստեղծվեն համապատասխան պայմաններ:
270. Բնօգտագործման ոլորտը կարգավորող իրավական ակտերը, թույլտվությունների և սահմանափակումների ոչ օպտիմալ համակարգը, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման չարդարացված բարդ ընթացակարգը բնակչության համար ստեղծում են հիմքեր կենսառեսուրսների ապօրինի օգտագործման համար:
271. «Դիլիջան» ազգային պարկին հարակից համայնքներում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ակտիվացումը կնպաստի բնական ռեսուրսների վրա ճնշման նվազեցմանը: 2010 թ. դրությամբ հարակից համայնքներում ձկնաբուծական գործունեություն են իրականացնում շուրջ 11 կազմակերպություններ, անտառօգտագործող կազմակերպությունների թիվը հասնում է 77-ի, շուրջ 80 կազմակերպություններ զբաղվում են հանգստի կազմակերպման, հյուրանոցային և ռեստորանային սպասարկման բնագավառներում: Սակայն հաշվի առնելով նախկինում արձանագրված բացասական փորձը, վարձակալների կողմից տարածքների կառուցապատման աշխատանքները պետք է անցնեն բնապահպանական լիարժեք փորձաքննություն, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության ներգրավման միջոցով, որը կնվազեցնի հնարավոր անցանկալի կոնֆլիկտներն ապագայում:
272. Էկոտուրիզմի զարգացումը կարող է նպաստել Դիլիջանի տուրիստական սեզոնի երկարացմանը: Ռեկրեացիոն գոտու գրավչությունը բարձրացնելու համար պետք է կանոնակարգել տարերայնորեն իրականացվող կառուցապատումը, որը հաշվի չի առնում լանդշաֆտների պահպանության տարրական նորմերը, դրանով նվազեցնելով տարածքի գրավչությունը: Պետք է հաշվի առնել նաև, որ «Դիլիջան» ազգային պարկին հարակից համայնքներում ամբողջությամբ բացակայում է կոյուղու համակարգը, իսկ Դիլիջան քաղաքի կոյուղու կոլեկտորը չի վերականգնվել երկրաշարժից հետո, և կեղտաջրերն անարգել թափանցում են Աղստև ավազան: Տուրիզմի ու հանգստի գոտիների զարգացմանը զուգընթաց պետք է ապահովել կեղտաջրերի մաքրման կենսաբանական ինքնավար համակարգերի կիրառման խնդիրը և ապահովել զարգացման պլաններում այդ ենթակառուցվածքների վերականգնման համար համապատասխան միջոցներ:
273. Մարզի բնապահպանական հիմնախնդիրներից է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման տակ գտնվող պետական երեք արգելավայրերի (Գանձաքարի` 908 հա, Իջևանի` 5908 հա և Արջատխլենու` 40 հա) սահմանների հստակեցման և արգելավայրային ռեժիմի պահպանման ու համապատասխան կառավարման իրականացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև պետական արգելավայրերի և բնության հուշարձանների բնապահպանական խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները կամ առաջնահերթ ծրագրերը: Որպես կենցաղային թափոնների կառավարման բարելավման առաջնահերթ միջոցառում է մնում մարզում կենցաղային աղբի կուտակման համար կափարիչով կոնտեյներների տեղադրման, փակ թափքերով աղբատար մեքենաների շահագործման խնդիրը:
274. Անտառկառավարման աշխատանքներում համայնքների մասնակցության պայմանների ապահովում - Անտառների հավատարմագրային կառավարման գործընթացում համայնքների իրավունքների և շահերի պաշտպանության խնդիրն արդիական է պլանավորվող ժամանակահատվածի համար: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ պետական կառավարման համագործակցությանը կարող է նպաստել նաև 24.05.2007 թ. Կառավարության N 806 որոշումը, որով ամրագրվել է, որ պետական անտառները կամ անտառային հողերն օգտագործման տալու ընթացակարգով նախատեսված է, որ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավվեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնց վարչական տարածքում է գտնվում անտառօգտագործման տրամադրվող տարածքը: Այդ մեխանիզմի նպատակային օգտագործման համար կարևոր է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին բնապահպանական մոտեցումների և համայնքային շահերի պաշտպանության երաշխիքների ապահովման համար: Կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության բնապահպանական իրավագիտության ուսուցման դասընթացների կազմակերպմանը տալ շարունակական բնույթ:
275. Անտառտնտեսությունները անտառահատված տարածքների բնական և արհեստական վերարտադրության, պլանտացիոն անտառաբուծության կազմակերպման աշխատանքներում պետք է առավելագույնս օգտագործեն տեղական համայնքների հետ համագործակցության տարբեր եղանակները, ինչպես մասնավոր տնկարկների հիմնումը, անտառի կողմնարդյունքի հավաքման և մշակման մեջ համայնքների բնակիչների ներգրավումը:
276. Այս գործընթացի արդյունավետությունը կբարձրանա, եթե վարձակալության տրվող տարածքների կադաստրային արժեքները լիարժեք գնահատվեն և հաշվի առնվեն անտառային հողերի բնապահպանական և ռեկրեացիոն արժեքները:
277. Կենցաղային և արտադրական թափոնների կառավարման բարելավում-Բավականին հրատապ է դարձել կոշտ կենցաղային և արտադրական թափոնների հավաքման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդիրը, որը բացասական ազդեցություն է թողնում ինչպես բնակավայրերի էկոլոգիական վիճակի, այնպես էլ մարզի որպես ռեկրեացիոն գոտու գրավչության վրա: Այն պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, առաջնահերթ նվազագույն ներդրումներ պահանջող բարելավման և ցանկապատման աշխատանքների իրականացում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, ՏԻՄ-երին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում կազմակերպելու համար աղբահանության աշխատանքները: Միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ:
278. Ամենացավոտ հարցը բնակավայրերում կոյուղու ցանցի քայքայված և վտանգված վիճակն է: Հաշվի առնելով, որ մարզի ջրային ավազանների աղտոտվածության հիմնական աղբյուրը դա կենցաղային կեղտաջրերն են և գյուղատնտեսական գործունեության հետևանքով առաջացող թափոնները, անհրաժեշտ է ուսումնասիրել գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման ոչ ծախսատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Այդ խնդիրն առանձնապես սուր է Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան քաղաքային համայնքների համար:
279. Ջրօգտագործողների միջև կոնֆլիկտային իրավիճակների բացառման համար անհրաժեշտ է ակտիվացնել ջրավազանային կառավարման մարմիններում տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մարզի բնապահպանական բաժնի մասնագետների մասնակցությունը:
280. Մասնավոր համագործակցության խթանում բնապահպանական ծրագրերի իրականացման համար հեռանկարային կարող է լինել համաֆինանսավորման սկզբունքով պետական և համայնքային, ինչպես նաև մասնավոր ներդրողների ներգրավման միջոցով իրականացվող բնապահպանական նախագծերի մշակումը և իրականացումը: Այդ մեխանիզմով կարող են իրականացվել ինչպես անտառապատման, այնպես էլ ձկնաբուծության, մեղվաբուծության, խոտաբույսերի և հատապտուղների հավաքի ու վերամշակմանը միտված զարգացման ծրագրեր: Միաժամանակ նման ծրագրերը կապահովեն աշխատատեղեր մարզում և կնվազեցնեն ճնշումը բնական ռեսուրսների վրա:
281. Հաշվի առնելով օդերևութաբանական արտակարգ երևույթների հաճախացումը և դրանց հետևանքով մարզի գյուղատնտեսության վարման ռիսկայնությունը, անհրաժեշտ է ապահովել հուսալի կանխատեսումների և նախազգուշացումների ծառայություններ, ինչպես նաև շահառու սպառողներին այդ տեղեկատվության հասանելիության ապահովման արդյունավետ ուղիներ: Պետական աջակցության շրջանակներում պետք է ապահովել հակակարկտային համակարգի ներդնումը մարզում, ինչպես նաև ապահովել ոռոգելի տարածքների բաժնեմասի ավելացումը:
282. Սողանքների, սելավների և ջրհեղեղների հետևանքով հասցվող վնասի նվազեցման համար պետք է ուսումնասիրվեն առավել խոցելի տարածքները: Հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակների և հողերի դեգրադացիայի կանխարգելման համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ վտանգավոր տարածքների կառուցապատման ինժեներապաշտպանական միջոցառումների կազմակերպման համար, մարզային և համայնքային իշխանությունների կողմից կմշակվի համաձայնեցված միջոցառումների պլան:
ՄԶԾ ծրագրավորվող բնապահպանական ոլորտի ֆինանսավորումը 2012-2015 թթ.
(մլն.դրամ)
Աղյուսակ 7.11
.__________________________________________________________.
|ՄԶԾ ոլորտը |Պլանավորվող ֆինանսավորումը 2012-2015 թթ. |
| |_________________________________________|
| |2012 թ.|2013 թ.|2014 թ.|2015 թ.|Ընդամենը |
|________________|_______|_______|_______|_______|_________|
|Բնապահպանություն|20.0 |25.0 |30.0 |40.0 |115.0 |
.__________________________________________________________.
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում