Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0383.100412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2012 թվականի N 383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

(10-րդ մաս)

 

398. Միջհամայնքային միավորումներին աջակցելու նպատակը ամրագրված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, որը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այն նախատեսված է նաև ԿԶԾ-ում: Նոր կազմավորվելիք միջհամայնքային միավորումները պետք է ստանան պետության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է ներգրավվել նաև միջազգային կազմակերպությունների ջանքերն ու կարողությունները:

 

Աղյուսակ 9.1. Տավուշի մարզի գյուղական համայնքներն ըստ բնակչության թվի

 

.___________________________________________________.

|Համայնքներ                         |Տավուշ|Հայաստան|

|___________________________________|______|________|

|Մինչև  100 բնակիչ ունեցող          |0     |27      |

|___________________________________|______|________|

|101-ից մինչև  200 բնակիչ ունեցող   |1     |79      |

|___________________________________|______|________|

|201-ից մինչև  500 բնակիչ ունեցող   |10    |181     |

|___________________________________|______|________|

|501-ից մինչև  1000 բնակիչ ունեցող  |16    |189     |

|___________________________________|______|________|

|1001-ից մինչև  2000 բնակիչ ունեցող |22    |309     |

|___________________________________|______|________|

|2001-ից մինչև  5000 բնակիչ ունեցող |8     |57      |

|___________________________________|______|________|

|5001-ից մինչև  10000 բնակիչ ունեցող|0     |29      |

|___________________________________|______|________|

|Ընդամենը                           |57    |871     |

.___________________________________________________.

 

399. Ինչպես երևում է ներկայացված աղյուսակի տվյալներից, մարզի 57 գյուղական համայնքներից 27-ը կամ շուրջ 47.3%-ն ունեն մինչև 1000 բնակիչ, իսկ 3000 ավել բնակիչ ունեն ընդամենը 8 գյուղական համայնքներ կամ ընդհանուրի մոտ 14%-ը:

400. Համայնքային բյուջեների ցուցանիշների (հավելված 15) վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջնային խնդիրներն են համայնքների կարողությունների բարձրացումը և բյուջեների հավաքագրման ապահովումը:

401. Վերջին տարիների դրական տեղաշարժերից մեկը պետք է համարել այն, որ պետական բյուջեով նախատեսված դոտացիաները բոլոր համայնքներին հատկացվում են 100%-ով: Սակայն չլուծված հիմնախնդիրներից մեկը մնում է համայնքի բյուջեի հավաքագրման ապահովումը:

402. Ապակենտրոնացմանը խոչընդոտող երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների բացակայությունն է, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորությունները և առավել արդյունավետ կառավարել տեղերում: Այդ իսկ պատճառով, կարողությունների բարձրացումը ապակենտրոնացման ընթացքում կարևոր նախապայման է: Կարողությունների զարգացման տարբեր մեթոդներ կան: Նախ և առաջ դա ուսուցողական դասընթացներն են, որոնք կազմակերպվում են տեղական և կենտրոնական մակարդակով թե՛ կառավարության, թե՛ դոնորների կողմից: Դրանք հիմնականում ուղղված են կարողությունների զարգացմանը բյուջետավարման, համայնքային և մարզային զարգացման պլանավորման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև բնակչությանը որակյալ ծառայությունների մատուցման բնագավառներում: Կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, անշուշտ, պետք է շարունակվեն և ընդլայնվեն:

403. Համայնքների բյուջեների հավաքագրման կարևոր նախապայմաններից մեկը պլանավորվող բյուջեների իրատեսությունն է և բազաների հստակությունը: Պլանավորվող ժամանակաշրջանում անհրաժեշտ է շարունակել համայնքների բյուջեներում հատկապես գույքահարկի, հողի հարկի, տուրքերի բազաների ճշգրտման աշխատանքները:

404. Այս բնագավառում մարզպետարանի կարևորագույն խնդիրներից է պետական մակարդակում ընթացող նոր նախաձեռնությունների մասին ՏԻՄ-երին տեղեկացնելը և համապատասխան մեթոդաբանական օգնություն տրամադրելը: Օրինակ, Հայաստանի ֆինանսիստների միության կողմից շրջանառության մեջ է դրվել պետական բյուջեից դոտացիաների տրամադրման նոր հայեցակարգը, որը լայնորեն քննարկելուց հետո դրվելու է համապատասխան օրենսդրական ակտի հիմքում: Սա նշանակում է, որ մարզպետարանը պետք է նախաձեռնի շրջանառվող նախագծի վերաբերյալ լայնածավալ հանրային ու մասնագիտական քննարկումներ դոտացիաների հաշվարկման նոր բանաձևերի ու մոտեցումների կիրառման համար ՏԻՄ-երի համապատասխան մասնագետներին վերապատրաստման ուղղությամբ:

405. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման վարչատարածքային կարևոր խնդիրներից են համայնքների սահմանների նկարագրումն ու սահմանանիշերի տեղադրման աշխատանքները, համայնքների գլխավոր հատակագծերի կազմումը կամ դրանց ժամանակակից պայմաններին հարմարեցումը, համայնքների բյուջետային կարողությունների ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև բյուջեների հավաքագրման մակարդակի բարձրացումը` այն հասցնելով պլանավորված մակարդակին:

406. Տեղական ինքնակառավարման բնագավառի 2012-2015 թթ.-ի գերակայություններն են.

1) ամրապնդել ու զարգացնել համայնքների բյուջետային կարողությունները, ինչպես նաև բարձրացնել բյուջեների հավաքագրման մակարդակը:

2) Ավարտել համայնքների սահմանների ճշգրտման և սահմանանիշերի տեղադրման աշխատանքները:

3) Նպաստել միջհամայնքային միավորումների ստեղծմանը:

4) Մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել համայնքներին բյուջեների կազմման ու բազաների ճշգրտման աշխատանքներում:

 

9.5. Համայնքային ծառայություն

 

407. ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է օրենք «Համայնքային ծառայության մասին», համաձայն որի ՀՀ կառավարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատվել են օրենքից բխող բոլոր նորմատիվ-իրավական փաստաթղթերը: Համայնքների ղեկավարների կողմից հաստատվել են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերն ու պաշտոնների անձնագրերը: Ներկայումս ավարտվել է համայնքային ծառայողների երկրորդ վերապատրաստման աշխատանքները: 2010-2011 թթ վերապատրաստվել են նաև համայնքի ղեկավարները և ավագանու անդամները: Ապահովվել է համայնքային ծառայության օրենսդրական փաստաթղթերի և հարցաշարերի տրամադրումը համապատասխան աշխատակազմերին: Մարզում ստեղծման փուլում է միասնական տեղեկատվական համակարգ, որը տեղեկություններ կպարունակի այս կամ այն պաշտոնին համապատասխան կադրերի վերաբերյալ` թափուր պաշտոնները հնարավորինս արագ համալրելու նպատակով: Իրականացվել է օրենսդրական փոփոխություններ, որը հնարավորություն է տալիս իրականացնել աշխատակազմերի քարտուղարների թափուր պաշտոնների համալրումը:

 

9.6. Տեխնիկական ապահովվածություն

 

408. Տեղական ինքնակառավարման համակարգում կարևոր և դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը շարունակում է մնալ համայնքների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը, որը կակտիվացնի նաև ապակենտրոնացման գործընթացը: Սակայն, համայնքները ժամանակակից տեխնիկայով և հեռահաղորդակցության համակարգերով (ինտերնետային կապ, ցանցային ծրագրեր և այլն) ապահովելը բավարար չէ այդ գործընթացի արդյունավետ իրականացման համար: Հարկավոր է նաև բարձրացնել ՏԻՄ-երի կարողությունները` ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեխնիկական աջակցություն այս բնագավառում տրամադրվում է բազմաթիվ դոնոր կազմակերպությունների կողմից:

409. 2013 թ.-ին բոլոր համայնքները պետք է ապահովված լինեն ժամանակակից համակարգիչներով և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով: Համակարգչին տիրապետելու հմտությունները պետք է ներառվեն համապատասխան համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերում` իրականացնելով ծրագրերի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:

410. Ցավալի իրողություն է այն, որ համայնքների մեծ մասը պատշաճ կերպով տեղեկացված չեն օրենսդրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ: Պաշտոնական տեղեկագրերի ոչ մատչելի գները հնարավորություն չեն տալիս համայնքներին կազմակերպել բաժանորդագրություն և տեղեկանալ իրականացվող զարգացումներին ու փոփոխություններին: Այս խնդրի լուծման նպատակով մարզային թերթերի միջոցով պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող իրավական ակտերի ոչ պաշտոնական հրապարակում:

1) Ցավալի իրողություն է այն, որ համայնքների մեծ մասը պատշաճ կերպով տեղեկացված չեն օրենսդրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ: Այս խնդրի լուծման նպատակով մարզային թերթերի միջոցով պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող իրավական ակտերի ոչ պաշտոնական հրապարակում և համայնքներին ինտերնետային կայքով ապահովում:

 

9.7. Համայնքային զարգացման ծրագրեր

 

411. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային բյուջեները կրում են ծրագրային բնույթ, այսինքն` դրանք ընդունվում են նախապես հաստատված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիման վրա, 2012-2015 թթ.-ին անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել համայնքային զարգացման ծրագրերի մշակման և հաստատման գործընթացին: Տեղական ինքնակառավարման օրենսդրությունը համայնքային զարգացման ծրագրերի մշակման միասնական մոտեցումներ և պահանջներ չի սահմանում, ինչի հետևանքով շատ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը չունեն իրատեսական հիմնավորումներ և չեն իրականացնում իրենց հիմնական ֆունկցիան: Նկատի ունենալով ներկա իրողությունը, ինչպես նաև մարզային և համայնքային զարգացման ծրագրերի ներդաշնակության ապահովման անհրաժեշտությունը, 2012-2015 թթ.-ին անհրաժեշտ է մշակել համայնքի զարգացման ծրագրերի միասնական մեթոդաբանական ուղեցույցներ, և դրանց հիման վրա համայնքային զարգացման ծրագրերը համապատասխանեցնել միասնական կառուցվածքային չափանիշներին: Սա կպահանջի վերապատրաստման դասընթացներ, որոնց պետք է մասնակցեն ՏԻՄ-երի համապատասխան ծառայողները: Կարևորն այն է, որ միասնականությունը թույլ կտա խուսափել կրկնողություններից և բարձրացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

412. Համայնքային զարգացման ծրագրերի որակը էապես պայմանավորված է դրանց առկա հիմնախնդիրների և համայնքի բնակչության ցանկությունների համապատասխանությունից: Հաշվի առնելով այն իրողությունը, որ դեռևս ձևավորված չէ բնակչության ակտիվ մասնակցությամբ ծրագրերի քննարկման և հաստատման ավանդույթ, նպատակահարմար է, որ մարզի տարածքում գոյություն ունեցող առավել ակտիվ հասարակական կազմակերպությունների և տեղեկատվական-վերլուծական կենտրոնների մասնակցությամբ, սկզբնական շրջանում պետության աջակցությամբ, սակայն հետագայում համայնքների և միջհամայնքային միավորումների միջոցներով, համայնքներում իրականացվեն հարցումներ և ուսումնասիրություններ` պարզելու համար բնակչության կարիքները, ցանկությունները, դժգոհությունները, ինչպես նաև սահմանելու համայնքային հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները: Այս ուսումնասիրությունները պետք է հիմք հանդիսանան սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման համար: Այս առումով կարևոր դեր կարող են խաղալ Տավուշի մարզի զարգացման ծրագրերը և նրանց մշակման և իրականացման ընթացքում ձեռքբերված փորձը, որը հիմք կհանդիսանա համայնքների կողմից ծրագրերի կազմման մեթոդաբանության համար և կօգնի խուսափել կրկնողություններից, հաշվի առնելով, որ այս խնդիրներին մարզում արդեն անդրադարձ է եղել 2008-2011 թթ.-ի ՄԶԾ-ի շրջանակներում, և մի շարք համայնքներ ուղղակիորեն մասնակցել են համապատասխան աշխատանքներին:

413. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը հատկապես լուրջ դժվարությունների է հանդիպում փոքր համայնքներում, որոնք զրկված են բավարար ֆինանսական միջոցներից և որտեղ առավել ցածր մակարդակի վրա են գտնվում բյուջեների հավաքագրման ցուցանիշները, 2012-2015 թթ.-ին անհրաժեշտ է քննարկել և համայնքների առանձնահատկություններից ելնելով առաջարկություններ ներկայացնել համայնքների խոշորացմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումներ իրականացնելու իմաստով:

414. Մնացյալ բոլոր դեպքերի համար 2012-2015 թթ.-ին գործուն ջանքեր պետք է ներդրվեն միջհամայնքային համագործակցության ամրապնդման և խորացման ուղղությամբ: Հաշվի առնելով համայնքների միությունների արդեն իսկ կուտակած որոշակի փորձն ու համագործակցության դրական դրսևորումները, պետք է միջոցներ ձեռնարկվեն միջհամայնքային միավորումների ստեղծման ուղղությամբ:

415. Միջհամայնքային միավորումների կազմավորման համար էական են համարվում հետևյալ նախադրյալները:

1) Նոր վարչատարածքային բաժանման ժամանակ, որպես կանոն, հիմք է ընդունվել «մեկ բնակավայր մեկ համայնք» սկզբունքը: Արդյունքում գյուղական համայնքների զգալի մասը փոքր են, սեփական միջոցները չեն բավարարում նույնիսկ ՏԻՄ աշխատակազմերի աշխատավարձերի ապահովմանը:

2) Բնակչությանը մատուցվող ծառայությունների մի զգալի մասն իրականացվում է նախկին շրջանների տարածքներում և ապակենտրոնացում իրականացնելիս դրանք հնարավոր չէ տրոհել առանձին համայնքների միջև:

3) Համայնքների մասնագիտական և ֆինանսական ռեսուրսների սակավության պատճառով դժվարանում է համայնքներին նոր խնդիրներ վերագրելու գործընթացը, դանդաղում է կառավարման ապակենտրոնացման իրականացումը:

4) Միջհամայնքային միավորումների ձևավորումը կապահովի ռեսուրսների համակենտրոնացում, որը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել արդեն իսկ մատուցվող ծառայությունների որակը, այլև մատուցել նոր ծառայություններ և այլն:

 

9.8. Քաղաքացիական հասարակություն

 

416. Ժամանակակից արդյունավետ կառավարման նախապայմաններից մեկն ակտիվ քաղաքացիական հասարակության կայացումն ու որոշումների ընդունման գործընթացում բնակչության և քաղաքացիական ակտիվ խմբերի մասնակցության ապահովումն է: Քաղաքացիական հասարակության տարբեր խավերի մասնակցությունը կառավարման գործընթացներում ոչ միայն ժողովրդավարության ամրապնդման երաշխիքն է, այլև կարողությունների զարգացման բնագավառում կարևորագույն ուղիներից մեկը: Համայնքային և մարզային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում մասնակցային մոտեցումը կնպաստի տեղական մարմինների կարողությունների բարձրացմանը` համայնքների զարգացմանն ուղղված այլընտրանքային կարծիքների հավաքագրման և համապարփակ ծրագրերի կազմման աշխատանքներում: Միևնույն ժամանակ, ՏԻՄ-երի ղեկավարները պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները` մասնակցային գործընթացները արդյունավետ համակարգելու նպատակով: Համայնքներում ՄԶԾ-ով նախատեսված միջոցառումներ իրականացնելիս, հատկապես դրանց պլանավորման, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման ժամանակ, մասնակցային մոտեցումը կապահովի թափանցիկություն և հրապարակայնություն, ինչպես նաև կբարձրացնի բնակչության վստահությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ:

417. 2012-2015 թթ.-ի ընթացքում տարածքային կառավարման մարմինների առավել թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով, մարզպետարանի աշխատակազմի, մարզի հասարակական կազմակերպությունների ջանքերով, նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) միջոցներ ձեռնարկել մարզային հեռուստատեսության հիմնադրման ուղղությամբ:

2) լոկալ հեռուստաընկերությունների միջոցով պարբերաբար հեռարձակել հաղորդումներ` ներկայացնելով մարզպետի, մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեությունը, ներկայացնելով գոյություն ունեցող հիմնախնդիրները և կատարվող ծրագրերը:

3) մարզային թերթերում պարբերաբար հրապարակել առավել լայն կիրառություն ունեցող օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, դրանցում կատարվող փոփոխությունները` տալով պարզաբանումներ և մեկնաբանություններ:

4) պատրաստել և համայնքներին առաքել հանրամատչելի տեղեկատվական թերթիկներ մարզի զարգացման ծրագրի, ինչպես նաև մարզի տարածքում պետական բյուջեի և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին:

5) հասարակության հետ հարաբերությունները, այդ թվում տեղեկատվության տարածումը, կազմակերպել ոչ միայն մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, այլև մարզի տարածքում գոյություն ունեցող հասարակական կազմակերպությունների ջանքերով:

6) հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակից դարձնել մարզխորհրդի նիստերին, ինչպես նաև մարզպետարանում ձևավորվող ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներին:

418. 2012-2015 թթ.-ի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) ստեղծել բոլոր համայնքների պաշտոնական ինտերնետային էջեր:

2) փորձնական ծրագրեր իրականացնել մի շարք համայնքներում` կազմակերպելու համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի կամ գլխավոր հատակագծի հրապարակային քննարկումներ:

3) համայնքների հնարավորություններից ելնելով` հրապարակել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և համայնքային բյուջեների հանրամատչելի և վերլուծական ձեռնարկներ, և դրանք անվճար տարածել բնակչությանը:

4) հասարակական կազմակերպությունների և համայնքի ակտիվ հասարակական խմբերի ներկայացուցիչներին հրավիրել համայնքի ավագանու նիստերին:

5) համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու որոշումների մեկական օրինակ տեղադրել համայնքի ղեկավարի նստավայրի հանրության համար մատչելի վայրերում:

6) հասարակական կազմակերպությունների ջանքերով կազմակերպել բնակչության իրազեկման ծրագրեր, որոնց արդյունքում բնակչությանը իրավական տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրվի գույքային իրավունքների գրանցման, պայմանագրային հարաբերությունների հաստատման և բանկային վարկերի ստացման վերաբերյալ:

7) նախաձեռնել և իրականացնել համայնքային հանրաքվե` ստեղծելով դրա նախադեպը, և համայնքային հետաքրքրություն ունեցող հարցերի քննարկում հանրաքվեի միջոցով:

419. Քաղաքացիական հասարակության ակտիվության ապահովման համար անհրաժեշտ է հանրային կառավարման հարաբերություններում մշտական մասնակցային դեր վերապահել գոյություն ունեցող տարաբնույթ կազմակերպություններին և հասարակական խմբերին (օրինակ` համայնքների միություններ, Տավուշի մարզի ՀԿ ցանց, ՓՄՁ զարգացման մարզային խորհուրդ, դպրոցական խորհուրդներ, «Դիլիջան» ազգային պարկ, Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատ և այլն):

420. Մարզի զարգացման ծրագրերի մշակման ինստիտուցիոնալ համակարգը - Անհրաժեշտ ենք համարում ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրից այստեղ մեջբերել ՀՀ մարզերում համալիր զարգացման ծրագրերին վերաբերող հիմնարար դրույթները, ընդ որում դրանց փորձը հաշվի առնելով «ՀՀ կառավարությունը մշակել է տարածքային զարգացման հայեցակարգ».

1) Մարզերի զարգացման հիմնական գերակայությունները և ուղղությունները պետք է արտացոլվեն մարզերի զարգացման միջնաժամկետ համալիր ծրագրերում, որոնք կազմվում են մարզպետարանների կողմից և հաստատվում է ՀՀ կառավարության կողմից:

2) Մարզային զարգացման ծրագրերի (ՄԶԾ) հիմնական նպատակը ԿԶԾ-ով և Կառավարության այլ ռազմավարական ծրագրերով նախանշված գերակա զարգացման ուղղությունների ապահովումն է` հաշվի առնելով մարզերին բնորոշ առանձնահատկությունները:

3) ՄԶԾ-ների կազմումը և իրագործումը ընթանում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ:

4) ՄԶԾ-ները պարբերաբար վերանայվում են` կապված, նախ և առաջ, ԿԶԾ և Կառավարության այլ ռազմավարական ծրագրերի վերանայման և ընդունման հետ, ինչպես նաև հիմք ընդունելով ՄԶԾ-ների իրականացման ընթացքում ի հայտ եկած տարբեր հանգամանքները, որոնք ցուցահանվում են մոնիտորինգի և գնահատման գործառույթով:

5) ՄԶԾ-ների կազմման և իրագործման ընթացքում բարձրացվել են մարզային խորհուրդների դերը, իսկ մարզպետարաններում ստեղծվել են անհրաժեշտ կարողություններ` այդ ողջ գործընթացը համակարգելու և կառավարելու համար:

6) Միասնական մեթոդաբանությամբ կազմված ՄԶԾ-ների հիման վրա հստակեցվել և կանխորոշվել են ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականության գերակայությունները, որոնք նախ և առաջ ուղղված են մարդկային և եկամտային աղքատության հաղթահարմանը և մարզերի զարգացման անհամամասնությունների նվազեցմանը:

7) Սոցիալական ենթակառուցվածքներում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի տարածքային կառուցվածքը նպատակադրվել է առաջին հերթին նվազեցնելու մարդկային աղքատության մակարդակը` գերակայությունը տալով այս առումով առավել աղքատ մարզերին:

8) Եկամտային աղքատությունը նվազեցնելու և մարզերի տնտեսական զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով ՀՀ Կառավարությունը.

ա. Միջոցներ է հատկացնում` ուսումնասիրելու համար յուրաքանչյուր մարզի տնտեսական ներուժը:

բ. Ըստ ամենայնի նպաստում է մարզերում գերակա ոլորտների զարգացման ծրագրերի կազմմանը և այդ ծրագրերի ներքին և արտաքին ներդրողներին և գործարարներին ներկայացմանը:

գ. Որոշակի ներդրումներ են կատարվել մարզային ենթակառուցվածքներում (այդ թվում` համագործակցելով մասնավոր հատվածի հետ)` նպատակ ունենալով էապես բարելավելու գործարարության զարգացման համար անհրաժեշտ պայմանները:

ե. Առանձին դեպքերում իրականացվելու են ուղղակի և անուղղակի ֆինանսական աջակցություն գործարարներին` առավել աղքատ մարզերում և տարածաշրջաններում (մասնավորապես` բարձր լեռնային և սահմանամերձ) գործունեություն ծավալելու նպատակով:

421. Ահա այս համատեքստում է, որ կարևորվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԶՆ-ի դրամաշնորհային ֆինանսավորմամբ 2003 թ.-ից գործող Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի փորձը (2003-2008 և 2009-2011 թթ-ների համար նախատեսված Հայաստանի տարածքային զարգացման ծրագիրը գործում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ծրագրերի նպատակն էր մարզերում աղքատության նվազեցումը և աղքատամետ զարգացման ծրագրեր կազմելու ու իրականացնելու բնագավառում մարզպետարանների կարողությունների ուժեղացումը: Այժմ մշակվել է ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թթ. Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:

422. Մարզպետարանի առաջնորդությամբ, արդեն որպես ավանդույթ մարզային զարգացման ծրագրի մշակման աշխատանքներին լծվել են մարզի քաղաքացիական հասարակությունը, մասնագիտացված կազմակերպությունները, դոնոր կազմակերպությունները, ճյուղային նախարարությունների և պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Առաջին անգամ Հայաստանում Տավուշի և Գեղարքունիքի մարզերում ստեղծվեցին և գործադրվեցին ՄԶԾ-ի մշակման աշխատանքները: 2012-2015 թթ.մարզի զարգացման ծրագրի մշակման աշխատանքները ավանդույթ է դարձել, ինչպես նաև ՄԳ գործընթացների մեխանիզմները, մարզերի զարգացման պլանավորման նոր ինստիտուցիոնալ համակարգը արդեն ավելի մատչելի են: Այս լայնածավալ աշխատանքները համակարգում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

423. Մարզային զարգացման ծրագրի մշակման ու հետագա գործունեության ընթացքում փորձարկվել են և հաջող գործադրվել այնպիսի նոր մեթոդներ ու կառույցներ և ուժեղացվել են գործողները, ինչպիսիք են «Աղքատության մասնակցային գնահատումը» համայնքային թիրախային խմբերը, ոլորտային աշխատանքային խմբերը (ընդ որում` իշխանության և հասարակության հավասարաչափ անդամակցությամբ), Մարզային զարգացման հանձնաժողովը և Տարեկան աշխատանքային պլանները, մոնիտորինգի և գնահատման կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և դրանց դերը հաջորդ ժամանակահատվածի պլանավորման ընթացքում, ինչպես նաև հրապարակայնության և բնակչության իրազեկվածության ապահովման գործառույթը:

424. ՄԶԾ-ի նվաճումներից մեկը մարզային զարգացման պլանավորման ու իրականացման ինստիտուցիոնալ համակարգն է, որը խարսխված է ՄԶԾ-ների շուրջ ձևավորված Մոնիտորինգի և գնահատում բաժնում արձանագրված սկզբունքների վրա: ՄԶԾ-ների շուրջ ձևավորված գործընթացների գերակա նպատակներից են մարզում փաստացի առկա և պոտենցիալ միջոցների առավել արդյունավետ պլանավորումն ու օգտագործումը, իրականացնող մարմինների հաշվետվողականությունն ու նրանց գործունեության թափանցիկությունը, պոտենցիալ ներդրողներին առաջնահերթ ծրագրերի և միջոցառումների առաջադրումը: Այստեղ հարկավոր է նաև նշել, որ պլանավորման գործընթացն իր մեջ անպայմանորեն պարունակում է առաջնահերթ ծրագրերի ընտրության համար հստակ մշակված չափանիշները, որը պետք է իրականացվի ոլորտային աշխատանքային խմբերի համապատասխան մասնագետների կողմից:

425. Բխելով Հայաստանի Հազարամյակի զարգացման նպատակներից, ԿԶԾ-ից և գործող ոլորտային քաղաքականություններից, այն հնարավորություն է տալիս համակարգել գոյություն ունեցող մարդկային, ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսները և դրանք ուղղել լայն հասարակության հետ համաձայնեցված առաջնահերթությունների իրականացմանը: Բնականաբար, գործող ինստիտուցիոնալ համակարգը դեռևս կպահանջի զգալի լրամշակումներ և շահագրգիռ մարմինների առաջարկություններ և մեկնաբանություններ, սակայն մեր խորին համոզմամբ, համակարգի ճկունությունը և համապարփակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այն խարսխված է Հայաստանում գործող վարչատարածքային բաժանման, բյուջետավարման, գնումների, միջնաժամկետ պլանավորման գործող համակարգերի օգտագործման (բոլոր տեսակի ֆինանսական միջոցների համար), մասնակցային ու հրապարակային գործընթացների պարտադիր կիրառման, ու հստակ հաշվետվողականության սկզբունքների վրա, թույլ է տալիս վստահ ասել, որ մշակված այս համակարգը դարձել է Հայաստանում մարզերի զարգացման պլանավորման ու ծրագրերի իրականացման մոդելի հիմքը: Բացի այդ, ունենալով արդեն ավելի քան 9 տարվա փորձ, Տավուշի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում իր ուժերի սահմաններում հանդես գալ որպես այլ մարզերում ու մարզպետարաններում մոդելի տարածմանը նպաստող փորձի փոխանակման, մասնագիտական, ինչպես նաև մեթոդաբանական աջակցության ռեսուրս:

426. Հետևաբար անհրաժեշտ ենք համարում նշել, որ մարզպետարանը հավանություն տալով ինստիտուցիոնալ համակարգին, նպատակահարմար է գտնում ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը առաջարկել մոդելային այս համակարգը տարածել ՀՀ այլ մարզերում, ինչը հնարավորություն կտա միասնականացնել մարզային զարգացման ծրագրերի մշակման, միջոցների ծրագրավորման, դրանց մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև հրապարակայնության հետ կապված խնդիրները: Բացի այդ, միջին ժամկետ ծրագրերը նախատեսում են նաև տարեկան աշխատանքային պլանների կազմման աշխատանքներ, որոնք համահունչ են ծրագրային բյուջետավարման բնագավառում ընթացող վերափոխումների հետ, ինչպես նաև բավարարում են աղքատության գնահատման ու դրա վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական մոնիտորինգային համակարգերին:

 

Աղյուսակ 9.2. ՄԶԾ ծրագրավորվող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների ֆինանսավորումը 2012-2015 թթ. (մլն. դրամ)

 

._____________________________________________________________________.

|ՄԶԾ ոլորտը                      |Պլանավորվող ֆինանսավորումը          |

|                                |2012-2015 թթ.                       |

|                                |____________________________________|

|                                |2012 թ|2013 թ|2014 թ|2015 թ|Ընդամենը|

|                                |      |      |      |      |2012-   |

|                                |      |      |      |      |2015 թթ.|

|________________________________|______|______|______|______|________|

|Տարածքային կառավարում և  տեղական|15.0  |15.0  |15.0  |15.0  |60.0    |

|Ինքնակառավարում.                |      |      |      |      |        |

|                                |      |      |      |      |        |

|Քաղաքացիական ծառայություն       |      |      |      |      |        |

._____________________________________________________________________.

 

Տավուշի մարզային զարգացման պլանավորման և իրականացման ինստիտուցիոնալ համակարգ

 

Գծապատկեր

. ._____________________________________________________________.

Ի | |Քաղաքականության վերլուծություն` տրամաբանական հենքով սահմանված|

Ր | |աշխատանքների տարեկան պլանավորման գործընթացի (Տարեկան         |____.

Ա | |աշխատանքային պլան) միջոցով                                   |    |

Կ | ._____________________________________________________________.    |

Ա |     .___________________________________________________.          |

Ն |.________. .______. .________.._________.._________..__________.    |

Ա ||Գյուղա- | |Բնապահ| |Սոցիալա-||Ենթակա-  ||ՓՄՁ և    ||Տարածքային|    |

Ց ||տնտեսու-| |պանու-| |կան     ||ռուցվածք-||մասնավոր ||կառավարում|    |

ՈՒ||թյուն   | |թյուն | |ոլորտ   ||ներ      ||հատվածի  ||և  տեղական|    |

Մ |.________. .______. |կրթու-  ||ճանապարհ-||զարգացում||ինքնակառա-|    |

|   /|\              |թյուն   ||ներ, ջուր|._________.|վարում    |    |

|    |        /|\    |առողջա- ||գազ      |    /|\    .__________.    |

|    |         |     |պահու-  |._________.     |          /|\        |

|    |         |     |թյուն   |    /|\         |           |         |

|    |         |     |սոց.    |     |          |           |         |

|    |         |     |պաշտպա- |     |          |           |         |

|    |         |     |նություն|     |          |           |         |

|    |         |     .________.     |          |           |         |

|    |         |        /|\         |          |           |         |

|    ._________|___________________________________________.         |

|              |              |                                      |

|     .__________.       .________.                                  |

.     |Պետ բյուջե|<______|Դոնորներ|<______.           .____________. |

.     |(ՄԺԾԾ և   |       .________.       |           |Մարզպետարանի| |

Մ |.__> |ԿԶԾ       |                        |           |ՄԳ թիմ և    |_.

Շ ||    |գործընթաց)|                        |           |ՀԿ սեկտոր   |

Ա ||    .__________.                 .______________.   .____________.

Կ ||    .__________.                 |Մոնիտորինգի   |         |

ՈՒ||    |ՀՀ        |                 |և  գնահատման  |         |

Մ |.____|կառավարու-|<____________.   |համակարգ`     |         |

|     |թյան ՄԶԾ-ի|             |   |միջանկյալ և   |         |

|     |հաստատում |             |   |տարեկան       |         |

|     .__________.             |   |հաշվետվություն|         |

|   .__________.  ._________.  |   |ներ,          |         |

|   |Տարածքային|  |ՏԿ նախարա|  |   |մասնակցային   |         |

|._>|զարգացման |_>|րություն |__.   |մոնիտորինգ,   |<________.

||  |հանձնաժ., |  ._________.      |ազդեցություն  |

||  .__________.<.                 |գնահատում     |

|._____________. |                 |տարեկան ժողով |

|   |Ոլորտային | |                 .______________. .________________.

|   |աշխատանքա-|<|__<___________________>__________>|ՀԿ-ներ (ցանց) և |

|._>|յին խմբեր | |                                  |քաղաքացիական    |

||  .__________. |                                  |հասարակություն  |

||      /|\      |                                  .________________.

|.____.  |       |                                           |

|   .______.     |                                           |

|   |Ֆոկուս|<____|                                           |

|   |խմբեր |     |                                           |

|   .______.     .___________________________________________.

.

                                             

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի տրամաբանական հենքը

 

.___________________________________________________________________.

|Ամփոփ նկարագիր     |Արդյունքային ցուցանիշ    |Կարևոր  նախապայմաններ|

|___________________________________________________________________|

|                      Տարածքային կառավարում                        |

|___________________________________________________________________|

|Ոլորտային նպատակ`  |Մարզպետարանի նոր,        |Օրենսդրության        |

|Մարզում պետական    |ընդլայնված ինստիտուցիոնալ|հստակեցում           |

|կառավարման         |համակարգի արդյունավետ    |                     |

|(տարածքային        |գործարկում               |                     |

|կառավարման)        |Օրենսդրությամբ           |                     |

|արդյունավետության  |մարզպետին վերապահված     |                     |

|բարձրացում         |լիազորությունների        |                     |

|                   |արդյունավետ իրականացում  |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 1.        |                         |Նորմատիվ իրավական    |

|Մարզպետարանի և     |                         |դաշտի առկայություն,  |

|ՏԻՄ-երի միջև       |                         |այդ թվում` մարզային  |

|համագործակցության  |                         |մակարդակով           |

|մակարդակի          |                         |                     |

|բարձրացում         |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |Օրենսդրական պահանջներ|

|1.1 Կառավարության  |                         |                     |

|կողմից սահմանված   |                         |                     |

|չափորոշիչների      |                         |                     |

|յուրացում          |                         |                     |

|1.2 Մարզպետարանում |                         |                     |

|աշխատող            |                         |                     |

|քաղաքացիական       |                         |                     |

|ծառայողների        |                         |                     |

|մասնագիտական       |                         |                     |

|վերապատրաստման     |                         |                     |

|ապահովում          |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 2.        |Մոնիտորինգի և  գնահատման |                     |

|Մարզպետարանի       |աշխատանքների համակարգման |                     |

|վերափոխված         |և  ՄԳ հաշվետվությունների |                     |

|կառավարման         |ամփոփման նպատակով        |                     |

|կազմակերպական      |Ծրագրերի և  ներդրումների |                     |

|կառուցվածք         |բաժնի առանձնացում որպես  |                     |

|                   |կառուցվածքային           |                     |

|                   |ստորաբաժանում` մարզպետի  |                     |

|                   |տեղակալի անմիջական       |                     |

|                   |ենթակայության ներքո      |                     |

|                   |(համապատասխան            |                     |

|                   |ենթաօրենսդրական ակտի     |                     |

|                   |ընդունում)               |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |                     |

|2.1 Համապատասխան   |                         |                     |

|կարգավորող որոշման |                         |                     |

|նախագծի ներկայացում|                         |                     |

|ՀՀ կառավարությանը  |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 3.        |3.1 Մարզպետարանի         |ՀՀ կառավարության     |

|Սոցիալական         |առանձնացված              |կողմից փորձնական     |

|ծառայությունների   |ստորաբաժանումներ         |ծրագրի իրականացման   |

|ապակենտրոնացում    |հանդիսացող սոցիալական    |ընթացք               |

|                   |ծառայությունները         |                     |

|                   |կփոխանցվեն համայնքներին  |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |                     |

|3.1 ՀՀ օրենսդրական |                         |                     |

|բարեփոխումների     |                         |                     |

|իրագործում,        |                         |                     |

|համայնքներին       |                         |                     |

|համապատասխան       |                         |                     |

|տեղեկատվության     |                         |                     |

|տրամադրում         |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 5.        |Գործող ինտերնետ          |Արդեն իսկ գոյություն |

|Մարզի բոլոր        |կենտրոնների թիվը մարզի   |ունի նման կենտրոն:   |

|քաղաքային և  խոշոր |քաղաքային և  խոշոր       |Հնարավոր է օգտագործել|

|գյուղական          |գյուղական համայնքներում  |տեղական հասարակական  |

|համայնքներում      |                         |կազմակերպությունների |

|ինտերնետային       |                         |տեխնիկական           |

|կենտրոնների        |                         |հնարավորությունները  |

|ստեղծում, դրանց    |                         |և  տարածքները:       |

|տեխնիկական         |                         |Հանրակրթական         |

|միջոցներով և       |                         |դպրոցներն ապահովված  |

|ինտերնետով         |                         |են համակարգչային     |

|ապահովում          |                         |տեխնիկայով:          |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |                     |

|5.1 Համակարգչային  |                         |                     |

|տեխնիկայի          |                         |                     |

|ձեռքբերում,        |                         |                     |

|ծրագրային ապահովում|                         |                     |

|և  շահագործում,    |                         |                     |

|5.2 Համապատասխան   |                         |                     |

|կազմակերպություննե-|                         |                     |

|րի հետ պայմանագրերի|                         |                     |

|կնքում,            |                         |                     |

|5.3 Հանրակրթական   |                         |                     |

|դպրոցների հետ      |                         |                     |

|կազմակերպական      |                         |                     |

|աշխատանքների       |                         |                     |

|իրականացում:       |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 6.        |Միասնական տեղեկատվական   |Արդեն իսկ գոյություն |

|Մարզպետարանի և     |ցանցում ընդգրկված        |ունի նման կենտրոն:   |

|համայնքների միջև   |համայնքների թիվը         |Հնարավոր է օգտագործել|

|միասնական          |                         |տեղական հասարակական  |

|տեղեկատվական ցանցի |                         |կազմակերպությունների |

|ստեղծում           |                         |տեխնիկական           |

|                   |                         |հնարավորությունները  |

|                   |                         |և  տարածքները:       |

|                   |                         |Հանրակրթական         |

|                   |                         |դպրոցներն ապահովված  |

|                   |                         |են համակարգչային     |

|                   |                         |տեխնիկայով:          |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |Մարզպետարանում և     |

|6.1 Համապատասխան   |                         |համայնքների մեծ      |

|տեխնիկական         |                         |մասում գոյություն    |

|ապահովում,         |                         |ունեն համակարգիչներ  |

|6.2 Ծրագրային      |                         |                     |

|ապահովում,         |                         |                     |

|6.3 Կադրերի        |                         |                     |

|վերապատրաստում     |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 7.        |                         |Հանրապետական գործադիր|

|Մարզպետարանի և     |                         |մարմնի տարածքային    |

|հանրապետական       |                         |ծառայություններն     |

|գործադիր մարմինների|                         |ունեն իրենց          |

|տարածքային         |                         |գործունեությունը     |

|ծառայությունների   |                         |կարգավորող           |

|հարաբերությունների |                         |նորմատիվային-իրավական|

|բարելավվում:       |                         |դաշտ                 |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |                     |

|7.1 Մշակել իրավական|                         |                     |

|ակտերի նախագծեր,   |                         |                     |

|որոնցով            |                         |                     |

|կարգավորվում են    |                         |                     |

|պետական կառավարման |                         |                     |

|մարմինների միջև    |                         |                     |

|փոխհարաբերություն- |                         |                     |

|ները:              |                         |                     |

|___________________________________________________________________|

|                     Տեղական ինքնակառավարում                       |

|___________________________________________________________________|

|Ոլորտային նպատակ`  |1. Տեղական               |Բավարար ֆինանսական   |

|Տեղական            |ինքնակառավարման          |միջոցների            |

|ինքնակառավարման    |մարմինների կողմից        |առկայություն         |

|մարմինների         |մատուցվող                |                     |

|արդյունավետության  |ծառայությունների         |ՀՀ կառավարությունը   |

|բարձրացում         |որակից բնակչության       |շարունակում է        |

|                   |բավարարվածության         |ապակենտրոնացման      |

|                   |աստիճան                  |քաղաքականությունը:   |

|                   |2. Համայնքային           |                     |

|                   |մակարդակում հավաքագրվող  |                     |

|                   |հարկեր և  տուրքեր, %     |                     |

|                   |նախորդ տարվա նկատմամբ    |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 1.        |1.1 Համայնքային          |գոյություն ունի      |

|Համայնքային        |բյուջեների հավաքագրման   |բյուջետային ոլորտի   |

|բյուջեների         |մակարդակ (% պլանավորված  |հստակ կերպով         |

|հավաքագրման        |եկամուտների նկատմամբ)    |կարգավորվող          |

|ցուցանիշների աճ    |                         |օրենսդրություն       |

|                   |                         |համայնքային          |

|                   |                         |բյուջեների           |

|                   |                         |հարկային եկամուտների |

|                   |                         |հավաքագրման աստիճանի |

|                   |                         |բարձրացում           |

|                   |                         |յուրաքանչյուր տարի   |

|                   |                         |ավելանում են պետական |

|                   |                         |բյուջեից համայնքային |

|                   |                         |բյուջեներին          |

|                   |                         |տրամադրվող           |

|                   |                         |դոտացիաների ծավալները|

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |                     |

|1.1 Հստակեցնել հողի|                         |                     |

|հարկի, գույքահարկի |                         |                     |

|և  տուրքերի        |                         |                     |

|բազաները           |                         |                     |

|1.2 Կազմել նախորդ  |                         |                     |

|տարիներից կուտակված|                         |                     |

|ապառքների մարման   |                         |                     |

|ժամանակացույց և    |                         |                     |

|հետևողականորեն     |                         |                     |

|միջոցներ ձեռնարկել |                         |                     |

|դրանց մարման       |                         |                     |

|ուղղությամբ:       |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 2.        |1.1 Մշակված գլխավոր      |                     |

|բնակավայրի գլխավոր |հատակագծեր ունեցող       |                     |

|հատակագծերի և      |համայնքների թիվը         |                     |

|գոտիավորման        |Թիրախ` (2012-2015 թ.     |                     |

|նախագծերի կազմում  |կիրականացվեն մարզի բոլոր |                     |

|                   |համայնքներում            |                     |

|                   |բնակավայրերի գլխավոր     |                     |

|                   |հատակագծերի կազմումը)    |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |                     |

|2.1 Հողերի         |                         |                     |

|գոտիավորման և      |                         |                     |

|օգտագործման        |                         |                     |

|սխեմաների կազմում  |                         |                     |

|2.2 Բնակավայրերի   |                         |                     |

|գլխավոր հատակագծերի|                         |                     |

|կազմում            |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Արդյունք 3.        |3.1. ժամանակակից         |Նոր ընտրված տեղական  |

|Տեղական            |տեխնիկայի և  կապի        |իշխանությունները     |

|ինքնակառավարման    |միջոցներով վերազինված    |շարունակում են       |

|մարմինների         |աշխատատեղերի քանակը, %   |համայնքային          |

|տեխնիկական և       |Թիրախ` (Աշխատատեղի 90%-ը |կարողությունների     |

|մասնագիտական       |կապահովվի համակարգիչներով|զարգացման համար      |

|հմտությունների     |2012-2015 թթ. ընթացքում) |մշակված մոտեցումների |

|զարգացում          |3.2. 2012-2015 թթ.       |կիրառումը            |

|                   |նախատեսվում է մարզի      |                     |

|                   |համայնքների ղեկավարների  |                     |

|                   |աշխատակազմերում          |                     |

|                   |համայնքային ծառայողների  |                     |

|                   |վերապատրաստում շուրջ 570 |                     |

|                   |մարդ:                    |                     |

|                   |3.3. Վերապատրաստում      |                     |

|                   |ստացած                   |                     |

|                   |համայնքապետարանների      |                     |

|                   |աշխատողների թիվը         |                     |

|                   |Թիրախ` (Տեղական          |                     |

|                   |ինքնակառավարման          |                     |

|                   |մարմինների աշխատակիցների |                     |

|                   |մասնագիտական գիտելիքների |                     |

|                   |և  աշխատանքային          |                     |

|                   |ունակությունների         |                     |

|                   |կատարելագործման          |                     |

|                   |նպատակով 2012-2015 թթ.   |                     |

|                   |մարզում նախատեսվում է    |                     |

|                   |վերապատրաստել            |                     |

|                   |յուրաքանչյուր տարին շուրջ|                     |

|                   |80-100 մարդ:)            |                     |

|                   |3.4. Տեղեկատվական        |                     |

|                   |համակարգ ունեցող         |                     |

|                   |համայնքների թիվը 20      |                     |

|___________________|_________________________|_____________________|

|Միջոցառումներ      |                         |Համապատասխան         |

|3.1 Համայնքների    |                         |մարդկային ռեսուրսների|

|աշխատակազմի        |                         |առկայություն         |

|աշխատատեղերի       |                         |                     |

|վերազինում         |                         |                     |

|ժամանակակից        |                         |                     |

|տեխնիկայի և  կապի  |                         |                     |

|միջոցներով         |                         |                     |

|3.2 Մարզում        |                         |                     |

|համայնքային        |                         |                     |

|ուսումնական        |                         |                     |

|կենտրոնի հիմնում   |                         |                     |

|3.3 Համայնքների    |                         |                     |

|վարչական-          |                         |                     |

|տեղեկատվական       |                         |                     |

|համակարգի          |                         |                     |

|ձևավորում          |                         |                     |

|3.4 ՏԻՄ-երի        |                         |                     |

|ղեկավարների և      |                         |                     |

|ավագանու անդամների |                         |                     |

|մասնագիտական       |                         |                     |

|որակավորման        |                         |                     |

|բարձրացում         |                         |                     |

|վերապատրաստման     |                         |                     |

|միջոցով            |                         |                     |

|___________________|_________________________|_____________________|

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 383-Ն
Որոշում