040.0156.170399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 1999 թվական թիվ 156
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայգազ» պետական փակ բաժնետիրական ընկերության` Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի N 48 վարչական շենքը (957 քառ. մետր մակերեսով և 8,9 մլն դրամ հաշվեկշռային արժեքով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնօրինությանը` Արմավիրի մարզային դատախազությանը տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Արմավիր քաղաքի N 84 պրոֆտեխնիկական ուսումնարանի` Նալբանդյան փողոցի վրա գտնվող մասնաշենքը (2160 քառ. մետր մակերեսով, 1,05 հեկտար օժանդակ տարածքով և 17,5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել «Հայգազ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը երկշաբաթյա ժամկետում ապահովել նշված շենքերի և տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 17-ից: