031.0061.180512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիան (փոփոխություններով) քննարկելիս:
18 մայիսի 2012 թվականի
ՆԿ-61-Ա