Սեղմել Esc փակելու համար:
ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱ ...

 

 

041.0453.230512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2012 թվականի N 453-Ա

 

ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ Է. ԳԻԼՄՈՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Է. Գիլմորի գլխավորած պատվիրակության` 2012 թվականի հունիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` տրամադրել անհրաժեշտ քանակով լցավորված ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2012
N 453-Ա
Որոշում