Սեղմել Esc փակելու համար:
ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՄԻՐ ՇԵՅԽ ՍԱԲԱՀ ԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՄԻՐ ՇԵՅԽ ՍԱԲԱՀ ԱԼ ՋԱԲԵՐ ԱԼ ՍԱԲԱՀԻ ՀԱՐԱԶԱՏ ՔՈՒՅՐ, «ՕՐԻՆԱԿԵԼԻ ...

 

 

041.0462.240512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2012 թվականի N 462-Ա

 

ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՄԻՐ ՇԵՅԽ ՍԱԲԱՀ ԱԼ ՋԱԲԵՐ ԱԼ ՍԱԲԱՀԻ ՀԱՐԱԶԱՏ ՔՈՒՅՐ, «ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՇԵՅԽԱ ՖԱՐԻՀԱ ԱԼ ԱՀՄԱԴ ԱԼ ՋԱԲԵՐ ԱԼ ՍԱԲԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբահ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հարազատ քույր, «Օրինակելի Մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի գլխավորած պատվիրակության (16 մարդ)` 2012 թվականի մայիսի 11-15-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսեր` 10161000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.05.2012
N 462-Ա
Որոշում