Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0463.250512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2012 թվականի N 463-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի մայիսի 29-30-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Աշգաբադի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ս. Ավետիսյանինը, Հ. Հակոբյանինը, Ա. Վարդանյանինը և Է. Աղախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Է. Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Ա. Մովսիսյանինը, Տ. Դավթյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Աշգաբադ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2012 թվականի մայիսի 29-ին` Երևան-Աշգաբադ, իսկ 2012 թվականի մայիսի 30-ին` Աշգաբադ-Երևան երթուղիներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշգաբադ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի մայիսի 25-ի

N 463-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-30-Ը ԱՇԳԱԲԱԴ (ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Մովսիսյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

         

    Տ. Դավթյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

           

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

             

    Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

               

    Վ. Ասոյան          - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         պաշտոնակատար

                 

    Ս. Սարգսյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

                   

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի վարիչ

                     

    Մ. Մելիքյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության առաջատար մասնագետ

 

Է. Հարությունյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

արարողակարգի ծառայություն» գործակալության

պաշտոնական այցերի բաժնի փորձագետ (մեկնում է

նախօրոք)

 

    Հ. Հակոբյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

           

    Ա. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

             

    Է. Աղախանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

               

    Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության օպերատոր

                 

    Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների

                         վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

    Ա. Պետրոսյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         լրագրող (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

         

    Ց. Միքայելյան      - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

           

    Ա. Հունանյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

             

    Ն. Մուրադյան       - «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող

                         (համաձայնությամբ)

               

    Ա. Գալստյան        - «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2012
N 463-Ա
Որոշում