Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0597.160512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 686-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 597-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհեր ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Բուհերն առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարում են տվյալ ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի համաձայն:

3. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:

4. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության բուհեր կարող են ընդունվել` համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ըստ ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

5. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ: Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը: Եթե տվյալ մասնագիտության քննական առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բուհերի ընդունելության քննությունների ցանկում նշված է երկու աստղանիշով (**), ապա սույն կարգով նախատեսված դեպքերում բուհեր ընդունվելու համար դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:

(5-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն որոշում)

6. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված, ներբուհական և Արարատյան բակալավրիատի քննություններն են: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն), իսկ Արարատյան բակալավրիատի քննությունները կազմակերպում և անցկացնում է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը` «Այբ» կրթական հիմնադրամը` գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ: Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ:

(6-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն, 15.12.16 թիվ 1295-Ն որոշումներ)

7. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից:

8. Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:

(8-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն որոշում)

9. Միասնական քննությունների տևողությունն է`

1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները` 180 րոպե.

2) «Օտար լեզու» առարկայի քննությունը` 150 րոպե:

10. Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ քննական առարկաների առանձնահատկություններից:

11. Կենտրոնացված քննություններն են գրավոր (ստեղծագործական) քննությունը և «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները:

12. Կենտրոնացված քննությունների տևողությունն է`

1) գրավոր (ստեղծագործական) քննությունը` 240 րոպե.

2) բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը` 30 րոպե:

13. Բուհեր ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով ու խնդրագրքերով: Քննական առաջադրանքներն ու գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:

14. Ներբուհական են`

1) Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» ու Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

6) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

7) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Լրագրության հիմունքներ» և «Լրագրության տեսության պատմություն» մասնագիտական առարկաների քննությունները.

9) Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

10) Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

11) Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

12) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

13) Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

14) Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

15) Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի «021503.00.6 Թատերական արվեստ», «021101.00.6 Տեսալսողական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

16) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները.

17) «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը:

(14-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն, 19.05.16 թիվ 510-Ն որոշումներ)

15. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 14-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:

16. Սույն կարգի համաձայն բուհեր ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների.

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և ըստ բուհերի ու մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած տեղերի:

Տվյալ ուսումնական տարում դիմորդներն ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:

(16-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 355-Ն, 02.08.18 թիվ 862-Ն որոշումներ)

17. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար ու վճարովի ուսուցման համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:

18. Հանրակրթական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, ընդունելության քննությունները միայն լրացուցիչ փուլում կարող են հանձնել ռուսերեն թարգմանությամբ` բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» և մյուս օտար լեզուների քննությունների:

19. Սույն կարգի պահանջները չեն տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք իրականացնում են զինվորական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:

 

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

20. Միասնական, կենտրոնացված քննության դիմում-հայտերը լրացնելը, ընդունելը և մուտքագրելը`

1) դիմորդը միասնական, կենտրոնացված քննությանը մասնակցելու համար լրացնում է միասնական, կենտրոնացված քննության դիմում-հայտ (այսուհետ` քննության դիմում-հայտ), իսկ քննության դիմում-հայտը փոփոխելու, ճշգրտելու և հաստատելու համար լրացնում է ցուցակ: Քննության դիմում-հայտի և ցուցակի ձևերը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

2) գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ տարվա հունվարի 20-ից առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են քննության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, գնահատման և թեստավորման կենտրոնից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

4) դպրոցը գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջից դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը.

5) դիմորդը քննության դիմում-հայտի պատճենին կցում է անձնագրի, դրա բացակայության դեպքում` ծննդյան վկայականի պատճենը, մեկ էլեկտրոնային լուսանկար (3x4 սմ չափսի), յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին.

6) դպրոցի տնօրենն ստուգում է դիմորդի կողմից քննության դիմում-հայտի ճիշտ լրացված լինելը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և դիմորդին տալիս է ստացական.

7) նախորդ տարիների շրջանավարտների քննությունների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.

8) նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում.

9) միասնական, կենտրոնացված քննությունները հայտագրվում են հետևյալ եղանակով`

ա. գնահատման և թեստավորման կենտրոնի առցանց համակարգում գրանցված դպրոցները դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային կապով,

բ. գնահատման և թեստավորման կենտրոնի առցանց համակարգում չգրանցված դպրոցները դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով.

10) դպրոցը շրջանավարտի անձնագրի կամ նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենն ու քննությանը մասնակցության վճարի անդորրագիրը գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով.

11) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների դիմում-հայտերի ընդունումն սկսվում է տվյալ տարվա փետրվարի 1-ից և ավարտվում տվյալ տարվա մարտի 15-ին.

12) դիմորդի մասին մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու, ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը լիազոր մարմնի աշխատակազմերի միջոցով տվյալներն ուղարկում է դպրոց:

(20-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն որոշում)

21. Քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`

1) դիմորդը քննության դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնել` մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը.

2) քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելու համար դիմորդը դիմում է դպրոցի տնօրենին և համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը վերջնական տվյալներով (ճշգրտված, փոփոխված) ցուցակները մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն.

3) գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդների փոփոխված և քննության նոր դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում (այսուհետ` բազա) կատարում է համապատասխան փոփոխություններ.

4) քննության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստում է դիմորդների ցուցակները ըստ քննական առարկաների և կենտրոնների.

5) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են անցաթղթեր, որոնք գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը ուղարկում է դպրոցներ.

6) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.

7) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է քննության դիմում-հայտ: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

(21-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն որոշում)

 

III. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

22. Դիմորդները կենտրոնացված և ներբուհական քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը:

23. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18:00-ն:

24. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18:00-ն:

(24-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն որոշում)

25. Դիմում-հայտերի հանձնման ընթացքին հետևելու համար գնահատման և թեստավորման կենտրոնն ուղարկում է դիտորդներ` բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, որոնց ցանկը, բուհի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Դիտորդները, առանց գործընթացին միջամտելու, իրավունք ունեն իրենց դիտարկումները ներկայացնելու գնահատման և թեստավորման կենտրոն:

26. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:

27. Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

28. Բուհի ընդունելության գործընթացը կազմակերպում և իրականացնում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):

29. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

30. Դիմորդը փաստաթղթերը հանձնելու համար տեխնիկական անձնակազմի կողմից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ մասնագիտությունների ընտրության մասին, ծանոթանում դիմում-հայտը լրացնելու կարգին:

31. Դիմորդը կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդի կողմից տրված լիազորագրում նշված անձը լրացնում է ընդունելության դիմում-հայտը և այն, ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:

(31-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն որոշում)

32. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

1) ստուգում է դիմորդի` ժամկետային զինվորական ծառայության ավարտի մասին տեղեկանքը կամ զինվորական գրքույկը և ընդունում փաստաթղթերը.

2) ստուգում է ընդունելության դիմում-հայտը, այն հաստատում ստորագրությամբ, տալիս է ստացական փաստաթղթերն ընդունելու մասին: Դիմորդը կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդի կողմից տրված լիազորագրում նշված անձը, հանձնելով ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը, ստորագրում է գրանցման մատյանում.

3) դիմորդին հայտնում է քննական թերթիկ ստանալու օրը.

4) ընդունելության դիմում-հայտերը դրանց ընդունման հաջորդ օրը հանձնում է գնահատման և թեստավորման կենտրոն` գրանցման մատյանում նշելով հանձնման ժամանակը, ընդունելության դիմում-հայտերի, մեդալակիրների, միջազգային մրցույթների հաղթողների և բանակից զորացրվածների թիվը:

(32-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն, 21.05.15 թիվ 538-Ն որոշումներ)

33. Ընդունելության դիմում-հայտերի հիման վրա գնահատման և թեստավորման կենտրոնում պատրաստվում են քննական թերթիկներ: Ընդունելության դիմում-հայտերն ու քննական թերթիկները գնահատման և թեստավորման կենտրոն հանձնումից հետո եռօրյա ժամկետում գնահատման և թեստավորման կենտրոնը դրանք կնքում և վերադարձնում է ընդունող հանձնաժողովին: Ընդունելության դիմում-հայտերը և քննական թերթիկները վավերացվում են բուհի կողմից:

34. Քննական թերթիկը դիմորդին հանձնվում է անձնագիրը և ստացականը նրա կողմից ներկայացվելուց հետո, որի համար դիմորդն ստորագրում է մատյանում:

35. Քննական թերթիկը պարունակում է դիմորդի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, լուսանկարը, անձնական համարը, պահպանվող միասնական քննությունների ցանկը, կենտրոնացված կամ ներբուհական քննությունները, դրանք հանձնելու օրը և ժամը, հայտագրված մասնագիտությունները, օլիմպիադայի դիպլոմի առկայության փաստը, դիմորդի` մեդալակիր լինելու փաստը, ինչպես նաև տեղեկություններ զինվորական ծառայության մասին:

36. Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).

2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 21.05.15 թիվ 538-Ն որոշում)

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.

5) զինապարտի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ, ինչպես նաև զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: Սույն ենթակետում նշված փաստաթղթերը չներկայացնելը չի կարող հիմք ծառայել դիմորդի ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը չընդունելու համար.

6) սույն կարգի 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.

7) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները.

8) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը.

9) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում:

(36-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն, 21.05.15 թիվ 538-Ն, 19.05.16 թիվ 510-Ն որոշումներ)

37. Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:

38. Սույն կարգի 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

39. Ընդունող հանձնաժողովն առանձին սոցիալական խմբերի քաղաքացիների կարող է ազատել ներբուհական քննությունների, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված վճարից:

40. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Սույն տեղեկանքը մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձը ներկայացնում է բուհի ընդունող հանձնաժողովին: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության մասնագիտությունները, որոնք լիազորագրում նշված անձը ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 107-րդ կետով սահմանված արտոնությունից:

(40-րդ կետը փոփ. 29.05.14 թիվ 564-Ն որոշում)

41. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդին է տալիս վկայագիր, որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում, համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

 

IV. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

42. Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները` ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

43. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Դիմորդը, պահպանելով գնահատականը, կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

44. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին մասնակցած, արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:

(44-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 510-Ն որոշում)

45. Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի` մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

46. Դիմորդներն ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են մեկ անգամ:

47. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`

1) '031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» կրթական ծրագիր) մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

2) «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն (»023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան)», «023201.00.6 Լեզվաբանություն (»023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն (ռուսաց լեզու)» կրթական ծրագիր) (Երևանի պետական համալսարան) մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր քննություն.

3) «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկայից:

(47-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն, 19.05.16 թիվ 510-Ն որոշումներ)

48. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:

49. Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:

50. «091201.00.7 Բուժական գործ», «091101.00.7 Ստոմատոլոգիա», «091601.00.6 Ֆարմացիա», «091202.00.7 Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունների դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:

(50-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 510-Ն որոշում)

51. Սույն կարգի 50-րդ կետում նշված մասնագիտությունների համար մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշված առարկայի քննական գնահատականին:

 

V. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ՈՒՂՂԵԼԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

 

52. Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել` մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը` ժամը 18:00-ն:

53. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել` մինչև տվյալ տարվա հուլիսի 2-ը` ժամը 18:00-ն:

54. Ընդունելության դիմում-հայտը լրացնելու օրը դիմորդը կարող է անձնագրի և ստացականի առկայության դեպքում հետ վերցնել կամ փոփոխություն կատարել ընդունելության դիմում-հայտում, իսկ ընդունելության դիմում-հայտը լրացնելու հաջորդ օրվանից սկսած, մինչև ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, դիմորդը կարող է հետ վերցնել կամ փոփոխություն կատարել ընդունելության դիմում-հայտում` քննական թերթիկի և ստացականի առկայության դեպքում:

55. Ընդունելության դիմում-հայտը հետ վերցնելու կամ դրանում փոփոխություն կատարելու համար դիմորդը դիմում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Պատասխանատու քարտուղարն առանձնացնում է դիմորդի անձնական գործը, տալիս վերադարձման թույլտվություն` այն վավերացնելով բուհի կնիքով:

 

VI. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՈՒՄԸ

 

56. Ընդունելության դիմում-հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն ստորագրում են ընդունելության դիմում-հայտերի բազայի մասին ակտը, որում նշվում են ընդունելության դիմում-հայտերի թիվը, քննությունների թիվը, քննությունների համար վճարված ընդհանուր գումարը, քննությունների վարձից ազատված դիմորդների թիվը:

57. Բազայում կատարվող բոլոր փոփոխությունների և ճշտումների մասին կազմվում է արձանագրություն:

58. Բազան էլեկտրոնային կրիչների տեսքով տվյալ տարվա հունիսի 2-ին հանձնվում է գնահատման և թեստավորման կենտրոնին` ի պահ:

59. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների բազան էլեկտրոնային կրիչներով տվյալ տարվա հուլիսի 3-ին հանձնվում է գնահատման և թեստավորման կենտրոնին` ի պահ:

60. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը դիմորդների արտոնությունները հաստատող փաստաթղթերի կրկնօրինակները մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը հանձնում է գնահատման և թեստավորման կենտրոնին:

 

VII. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ` ԿՈՐՑՐԱԾ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

61. Դիմորդը քննական թերթիկը կորցնելու մասին դիմում է ներկայացնում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, որը դրա մասին անմիջապես զեկուցում է գնահատման և թեստավորման կենտրոնին:

62. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում և 24 ժամվա ընթացքում դիմորդին է տալիս նոր քննական թերթիկ: Նոր քննական թերթիկում քննության օրերը չեն փոխվում` բացառությամբ սույն կարգի 64-րդ կետում նշված դեպքի:

63. Եթե քննական թերթիկը կորել է քննության օրը, դիմորդն այդ քննությունը հանձնում է գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից նոր քննական թերթիկում նշանակված օրը:

64. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը քննական թերթիկը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների բազայի հիման վրա:

 

VIII. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

65. Միասնական քննությունների կազմակերպումը`

1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) ցանկը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

3) քննական կենտրոնի ղեկավարը քննական գործընթացը կազմակերպում է տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.

4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում.

5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 60 դիմորդի համար գնահատման և թեստավորման կենտրոնի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.

6) Միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները և կազմակերպիչները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.

7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը հաստատում է նաև պատասխանատու օպերատորների ցուցակը, ովքեր իրենց քննական կենտրոններում կազմակերպում են օպերատորների աշխատանքը: Հերթապահների կազմը հաստատում է քննական կենտրոնի ղեկավարը.

8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.

9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, եթե քննասենյակի վերջին խմբում կա 20 և ավելի դիմորդ` ևս մեկ կազմակերպիչ.

10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.

11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.

12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ, այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.

13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`

ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,

բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում.

14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ, որոնք մնում են քննական կենտրոնի ղեկավարի մոտ.

15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.

16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է դիմում-հայտում.

17) դիմորդների մուտքը կենտրոն սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով.

18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահներն ու պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.

19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է առնվազն երկու կազմակերպչի կողմից: Դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.

20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.

21) քննասենյակում դիմորդներին տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը քննական կենտրոնի ղեկավարից գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ, ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա.

22) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.

23) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:

(65-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 355-Ն, 21.05.15 թիվ 538-Ն որոշումներ)

66. Միասնական քննության անցկացումը`

1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.

2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակի վրա կատարում նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ.

3) միասնական քննությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9:30-ին.

4) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունն արձանագրում է, հաշվարկում և պահում իր մոտ.

5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը.

6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` զուգարանից օգտվելու կամ վատառողջության պատճառով` քննասենյակի պատասխանատու կազմակերպչի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.

7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.

8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է` «Խոտանված է».

9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը.

10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.

11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում` իրենց հատկացված սեղանների մոտ: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և այլ կապի միջոցներից: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը սույն պահանջների խախտման մասին տեղյակ է պահում կենտրոնի ղեկավարին, որն էլ կարող է կազմակերպչին հեռացնել քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ու կենտրոնի ղեկավարի կողմից.

12) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում` հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից.

13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.

14) դիմորդի` քննությունից հեռացվելու փաստը դիմորդի բողոքի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում, որն ընդունում է որոշում դիմորդին լրացուցիչ քննությանը թույլատրելու մասին.

15) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը.

16) հարգելի պատճառով միասնական քննությանը չներկայացած (փաստաթղթով հիմնավորված), հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ լրացուցիչ միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում լրացուցիչ միասնական քննության օրը:

(66-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն որոշում)

67. Միասնական քննության ավարտը`

1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Դիմորդը թեստը և պատասխանների ձևաթուղթը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Դիմորդը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ.

2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, դիմորդների ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.

3) քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.

4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.

5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:

68. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`

1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` գնահատման և թեստավորման կենտրոն տեղափոխելու համար.

2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում քննության ավարտից հետո` նույն օրվա ընթացքում.

3) գնահատման և թեստավորման կենտրոնում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սկանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:

69. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`

1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են գնահատման և թեստավորման կենտրոնում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.

2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.

3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:

70. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`

1) միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը` բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Լրացուցիչ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը.

2) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.

3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից.

4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.

5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: Գնահատման և թեստավորման կենտրոնը միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է դպրոցներ.

6) դպրոցը միասնական քննության ավարտական մասի արդյունքը գրանցում է դիմորդի` միջնակարգ կրթության ատեստատում.

7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից.

8) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որոնցում նշվում են միասնական քննություններից դիմորդի ստացած միավորները.

9) վկայագրի ձևը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

10) դիմորդները մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականը:

(70-րդ կետը փոփ. 06.11.14 թիվ 1216-Ն, 21.05.15 թիվ 538-Ն որոշումներ)

71. Միասնական քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`

1) բողոքարկումը կարող է լինել`

ա. քննության անցկացման կարգի խախտման մասին,

բ. քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին.

2) բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա.

3) դիմորդը միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին.

4) պատասխանատու կազմակերպիչը բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին.

5) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին.

6) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոն.

7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.

8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.

9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու լրացուցիչ քննությանը.

10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`

ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.

11) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ն կարող է բողոքարկել այն.

12) արդյունքի հետ անհամաձայնության մասին բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն պատասխանատու օպերատորին, որտեղ հանձնել է քննությունը: Պատասխանատու օպերատորն ստացված բողոք-դիմումները գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.

13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է ընդունվել որոշում քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա հիմնական փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության բողոքարկման ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների լրացուցիչ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

 

(71-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 538-Ն որոշում)

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2012
N 597-Ն
Որոշում