Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 մայիսի 2012 թվականի N 19

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մայիսի 17-ի նիստի

N 19 արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2011 թվականը կարելի է բնութագրել որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի` երկու հիմնական տեսանկյուններով: Նախ` հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվեց մեղմել դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, ինչին նպաստեցին նաև ներքին և արտաքին մակրոտնտեսական բարենպաստ զարգացումները: Երկրորդ` արձանագրվեց տնտեսական աճի տեմպերի արագացում, ընդ որում, հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին: Արտաքին մակրոտնտեսական կայունության առումով դրական էին նաև ընթացիկ հաշվի զարգացումները:

Ըստ էության, տարվա ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորվել են ձևավորված և սպասվող մակրոտնտեսական միջավայրի պայմաններում բարձր գնաճի զսպման անհրաժեշտությամբ: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տարեսկզբին խստացրել է դրամավարկային պայմանները` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1,25 տոկոսային կետով:

Անդրադառնալով հաշվետվության առանձին բաժիններին` կարելի է նկատել, որ հաշվետվությունում ներկայացված գնահատականների համաձայն տնտեսության տարբեր հատվածներից եկել են գնանկումային ազդակներ` ընդհանուր առմամբ 0.8-0.9 տոկոսային կետի չափով: Մասնավորապես, «3.4. Համախառն պահանջարկ և առաջարկ» բաժնի «3.4.1. Համախառն պահանջարկ» ենթաբաժնում ներկայացված է, որ 2011 թվականի 4-րդ եռամսյակում մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծախսումներն ունեցել են թույլ գնանկումային` 0.1-0.2 տոկոսային կետ ազդեցություն: Նույն ենթաբաժնում նշվում է նաև, որ հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա եղել է 0.9 տոկոսային կետով զսպող: «3.5. Աշխատանքի շուկա» բաժնում ներկայացվում է, որ աշխատանքի շուկայից նշված ժամանակահատվածում եկել են թույլ` 0.2 տոկոսային կետ գնաճային ճնշումներ:

Միաժամանակ, «3.3.1. Տոկոսադրույքներ» ենթաբաժնում ներկայացված ֆինանսական շուկայի տոկոսադրույքների միտումները փաստում են, որ նոյեմբերի երկրորդ կեսից միջբանկային շուկայում տոկոսադրույքների էական աճ է նկատվել, այն դեպքում, երբ սեպտեմբերին, գնաճի նվազման միտումների արագացման պայմաններում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5-ից 8 տոկոսի: Կարծում ենք, որ առավել մանրամասն պետք է վերլուծվեին նշված միտումները պայմանավորող գործոնները, այդ թվում` պարզաբանվեր դրանց կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ ունենալու հանգամանքը, որից կախված առավել հասկանալի կլիներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամի առաջարկի և տոկոսադրույքների կարգավորման իրականացված քաղաքականության բնույթը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2012
N 19
Արձանագրային որոշում