Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 մայիսի 2012 թվականի N 19

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մայիսի 17-ի նիստի

N 19 արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Այդուհանդերձ, կցանկանայինք անդրադառնալ ծրագրի առանձին հատվածներում ներկայացված որոշ գնահատականներին և դրանցից բխող դրամավարկային քաղաքականության նախանշվող ուղղություններին` վերջինս դիտարկելով հարկաբյուջետային քաղաքականության հետ կոորդինացման և մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման համատեքստում:

Անդրադառնալով 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի առանձին բաժիններին` նշենք հետևյալը`

«Աշխատանքի շուկա» բաժնում ներկայացված է, որ 2012 թվականի առաջին եռամսյակում անվանական աշխատավարձերը կաճեն 4.7 տոկոսով: Նույն ժամանակահատվածում կաճեն միավոր աշխատուժի ծախսերը` գնաճային ճնշումներ առաջացնելով, որը գնաճին կնպաստի 0.2 տոկոսային կետով: Իսկ 2012 թ. հունվար-դեկտեմբերին միավոր աշխատուժի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք:

Մեր գնահատականներով տնտեսության արտադրողականության աճի միտումներն առավել առաջանցիկ են (մասնավորապես, արդյունաբերությունում նախնական գնահատականներով այն կազմել է 22 տոկոս): Նշված միտումների պահպանման պայմաններում, եթե տարվա հաջորդող ամիսներին միավոր աշխատուժի ծախսերի ազդեցությունը գնահատվում էր չեզոք, ապա տարեվերջին այն կարող է դառնալ զսպող:

«Համախառն առաջարկ» բաժնում ներկայացված է 2012 թվականի շինարարության ճյուղի 3.5-5.5 տոկոս միջակայքում աճի կանխատեսում:

Մեր սպասումները շինարարության տարեկան աճի վերաբերյալ ավելի համեստ են` 2.5 տոկոս: 2012 թ. առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը ևս վկայում է շինարարության ոլորտում վարընթաց ռիսկերի մասին, քանի որ ճյուղի համախառն թողարկումն առաջին եռամսյակում իրական արտահայտությամբ նվազել է 5.5 տոկոսով:

Նույն բաժնում բազային սցենարի ռիսկերի վերաբերյալ ներկայացված է, որ շինարարության ճյուղից սպասվում է աճի ուղղությամբ ռիսկեր` կապված ճանապարհաշինության և ենթակառուցվածքների շինարարության աշխատանքների հետ:

Այս ենթադրությունը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ նշված ոլորտներում սպասվող շինարարության ծավալներն արդեն իսկ արտացոլված են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում, իսկ միջազգային վարկային ծրագրերով երրորդ եռամսյակից շուտ աշխատանքներ չեն սկսվի: Արդյունքում շինարարության գծով վերընթաց ռիսկեր չենք սպասում:

«Համախմբված բյուջե» բաժնում նշվում է, որ 2012 թվականի հունվարի 1-ից գործող հարկային օրենսդրության փոփոխությունների և օրենքով նախատեսված սոցիալական ծախսերի ավելացման ազդեցությունները կչեզոքացնեն համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակի 0,6 տոկոսային կետ գնահատված զսպող ազդեցությունը: Այս կանխատեսումը պարզաբանման կարիք ունի երկու տեսանկյունից: Նախ` պահանջարկի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների ազդեցությունն արդեն իսկ արտացոլվում է հարկաբյուջետային ազդակի ցուցանիշում: Իսկ եթե ենթադրվում է հարկերի ազդեցությունն անմիջապես գնաճի վրա` առաջարկի տեսանկյունից, ապա պետք է նշվեր, որ հարկային օրենսդրության փոփոխությունները կչեզոքացնեն հարկաբյուջետային քաղաքականության համախառն պահանջարկի միջոցով դրսևորվող զսպողական ազդեցությունը գնաճի վրա, այլ ոչ թե` համախառն պահանջարկի: Երկրորդ` ծախսերի ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա գնահատելու ժամանակ սոցիալական ծախսերի ազդեցությունն արդեն իսկ ներառվում է, հետևաբար, դրանց առանձին դիտարկումը և համադրումը հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ազդակի հետ, հիմնավորված չէ: Այլ խնդիր է, եթե հարկաբյուջետային ազդակից զատ փորձագիտական գնահատական է տրվում համախառն պահանջարկի վրա ծախսերի կառուցվածքում սոցիալական ծախսերի կշռի մեծացման լրացուցիչ ազդեցությանը: Սակայն այս դեպքում ևս խնդիրը վիճարկելի է, քանի որ բյուջեի ընթացիկ ծախսերի կառուցվածքում կան այնպիսի ծախսման ուղղություններ, որոնց լրացուցիչ ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա համադրելի է սոցիալական ծախսերի ազդեցության հետ: Հաշվի առնելով այս հանգամանքները` առաջարկի և պահանջարկի միջոցով հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ազդեցությունը կարելի է բնութագրել որպես զսպող:

Այսպիսով, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման ելակետային սցենարի, առկա է գնանկումային ուղղվածություն: Մյուս կողմից, հարկաբյուջետային քաղաքականությունը, պարտադրված լինելով պարտքի կայունության ապահովման խնդրով, խիստ սահմանափակ հնարավորություններ ունի ընդլայնող քաղաքականություն իրականացնելու առումով: Հետևաբար, դրամավարկային քաղաքականության ելակետային չեզոք սցենարի ընտրության ներքո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետք է շարունակի ցուցաբերել առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում` պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2012
N 19
Արձանագրային որոշում