Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0668.290512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2012 թվականի N 668-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության` 27 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի մարտի 27-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 24-ի

N 668-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային    |Պետհամա- |Թողարկ-|Գույքի  |Գույքի |Գույքի   |

|ը/կ|միջոցի մակնիշը   |րանիշը   |ման    |գնահատ- |մեկնար-|արժեքի   |

|   |                 |         |տարե-  |ված     |կային  |որոշման  |

|   |                 |         |թիվը   |արժեքը  |գինը   |հետ      |

|   |                 |         |       |(դրամ)  |(դրամ) |կապված   |

|   |                 |         |       |        |       |վճարը`   |

|   |                 |         |       |        |       |ներառյալ |

|   |                 |         |       |        |       |ավելացված|

|   |                 |         |       |        |       |արժեքի   |

|   |                 |         |       |        |       |հարկը    |

|   |                 |         |       |        |       |(դրամ)   |

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

| 1 |      2          |    3    |   4   |    5   |   6   |    7    |

|__________________________________________________________________|

|70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                                 |

|__________________________________________________________________|

|1. |«ՎԱԶ-2106»       |166 LO 64|2001 թ.|  760000| 760000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|2. |«ՎԱԶ-2106»       |184 LO 64|1999 թ.|  670000| 670000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|3. |«ՊԱԶ-320502»     |274 ՏՏ 02|1999 թ.| 1350000|1350000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|4. |«ՎԱԶ-21213»      |023 ՏՏ 02|2000 թ.|  780000| 780000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|5. |«ՎԱԶ-2106»       |272 ՏՏ 02|2001 թ.|  760000| 760000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|6. |«ՎԱԶ-2106»       |058 ՏՏ 02|2001 թ.|  670000| 670000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|7. |«ՎԱԶ-2106»       |108 ՏՏ 02|2001 թ.|  760000| 760000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|8. |«ՎԱԶ-2106»       |172 LO 64|1999 թ.|  800000| 800000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|9. |«ԳԱԶ-311000»     |066 ՏՏ 02|2001 թ.| 1030000|1030000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|10.|«ՈՒԱԶ-3909»      |313 ՏՏ 02|1998 թ.|  350000| 350000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|11.|«ԳԱԶ-3110-192»   |097 ՏՏ 02|2003 թ.| 1350000|1350000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|12.|«ԳԱԶ-311000»     |042 ՏՏ 02|2001 թ.| 1250000|1250000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|13.|«ՎԱԶ-21213»      |480 ՏՏ 02|1999 թ.|  650000| 650000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|14.|«ՎԱԶ-2106»       |455 ՏՏ 02|1999 թ.|  640000| 640000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|15.|«ԳԱԶ-3110»       |055 ՏՏ 02|1998 թ.|  950000| 950000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|16.|«ՎԱԶ 2106»       |151 ՏՏ 02|1999 թ.|  670000| 670000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|17.|«ՄԱՐԶ-42191»     |118 ՏՏ 02|1999 թ.|  400000| 400000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|18.|«ՄԱՐԶ-42191»     |117 ՏՏ 02|1999 թ.|  400000| 400000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|19.|«ԿԱՎԶ-685»       |328 ՏՏ 02|1987 թ.|  350000| 350000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|20.|«ՎԱԶ-2106»       |189 ՏՏ 02|1999 թ.|  600000| 600000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|21.|«ՈՒԱԶ-31514»     |366 ՏՏ 02|1999 թ.|  650000| 650000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|22.|«ՈՒԱԶ-31514»     |474 ՏՏ 02|1998 թ.| 1380000|1380000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|23.|«ՈՒԱԶ-31514»     |397 ՏՏ 02|1999 թ.|  300000| 300000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|24.|«ՈՒԱԶ-31514»     |396 ՏՏ 02|1999 թ.|  300000| 300000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|25.|«ԿամԱԶ-5320»     |248 ՏՏ 02|1990 թ.| 2700000|2700000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|26.|«ԿԱՎԶ-3270»      |361 ՏՏ 02|1990 թ.|  350000| 350000|    18000|

|   |(ՏԱՐԶ-002)       |         |       |        |       |         |

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|27.|«ՎԱԶ-2106»       |451 ՏՏ 02|1999 թ.|  800000| 800000|    18000|

|___|_________________|_________|_______|________|_______|_________|

|   | Ընդամենը        |         |       |21670000|       |   486000|

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2012
N 668-Ա
Որոշում