Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՍՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱ ...

 

 

040.0169.190399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 1999 թվական թիվ 169

 

i

ՄԻՆՉԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ`

i

ա) գործող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով իրավաբանական անձանց համար նախատեսված կանոնները.

բ) սույն որոշման համաձայն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով.

գ) սույն որոշմամբ սահմանված կարգով վերակազմակերպված կամ վերագրանցված ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և այլ իրավաբանական անձինք ազատվում են գրանցման կամ վերագրանցման համար նախատեսված պետական տուրքերի վճարումից, անկախ այն հանգամանքից, թե գրանցումը կամ վերագրանցումն իրականացնելիս դրանց կանոնադրություններում գրանցման կամ վերագրանցման հետ չառնչվող այլ փոփոխություններ կատարվել են, թե ոչ.

i

դ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ չէ և չի ներկայացվում իրավաբանական անձը գրանցող մարմիններ.

ե) իրավաբանական անձանց լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձի պետական գրանցումից հետո լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար.

i

զ) առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու օրենքով չարգելված կամ լիցենզավորման ենթակա ցանկացած գործունեությամբ, անկախ այն հանգամանքից, թե դրանց կանոնադրության մեջ կամ գրանցման վկայականում դրա մասին նշված է, թե ոչ:

(2-րդ կետը փոփ. 14.06.00 թիվ 315 որոշում)

3. Հիմնադրամները գրանցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Առևտրային կազմակերպությունների հիմնադրած իրավաբանական անձանց միությունները գրանցում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրած իրավաբանական անձանց միությունները և սպառողական կոոպերատիվները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

i

4. Սահմանել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, բաժնետիրական ընկերությունները, կոոպերատիվները, լիակատար և կոմանդիտային տնտեսական ընկերակցությունները, հասարակական, հասարակական-քաղաքական ու կրոնական կազմակերպությունները, պետական բյուջետային և ոչ բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները մինչև 2001 թվականի հունվարի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին և վերագրանցվեն:

(4-րդ կետը փոփ. 11.03.00 թիվ 104 որոշում)

5. Մինչև 2001 թվականի հունվարի 1-ը սույն որոշմամբ սահմանված կարգով չգրանցված կամ չվերագրանցված ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և այլ իրավաբանական անձինք ենթակա են լուծարման օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 11.03.00 թիվ 104 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 19-ի N 169 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ

գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների,

կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց

վերակազմակերպման

 

i

Հայաստանի Հանրապետության ստեղծված այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և այլ իրավաբանական անձինք, որոնց կազմակերպական-իրավական տեսակները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով, մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ենթակա են վերակազմակերպման հետևյալ կարգով:

(նախաբանը փոփ. 11.03.00 թիվ 104 որոշում)

1. Անհատական ձեռնարկությունները և մեկ անդամից բաղկացած գյուղացիական տնտեսություններն իրենց հիմնադրի (սեփականատիրոջ) որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերությունների:

2. Ընտանեկան ձեռնարկությունները, մեկից ավելի անդամներից բաղկացած գյուղացիական տնտեսությունները, լիակատար և կոմանդիտային տնտեսական ընկերակցությունները, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության կամ արտադրական կոոպերատիվի:

Եթե լիակատար կամ կոմանդիտային տնտեսական ընկերակցությունների բոլոր լիակատար անդամներն առևտրային կազմակերպություններ (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) կամ անհատ ձեռնարկատերեր (անհատ ձեռներեցներ) են, ապա նրանք կարող են վերակազմակերպվել նաև լիակատար կամ վստահության վրա հիմնված ընկերակցությունների:

3. Դուստր ձեռնարկություններն իրենց հիմնադիրների (սեփականատերերի) որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

Եթե դուստր ձեռնարկության հիմնադիրը մեկ անձից կազմված ընկերություն է և այն չի վերակազմակերպվում մեկից ավելի անդամ ունեցող ընկերության, ապա հիմնադրի բարձրագույն մարմնի որոշմամբ դուստր ձեռնարկությունը միացվում կամ միաձուլվում է հիմնադիր ընկերությանը կամ լուծարվում է:

Եթե դուստր ձեռնարկությունն ունի շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ, ապա հիմնադրի որոշմամբ կարող է վերակազմակերպվել նաև հիմնադրամի:

i

4. Շահույթ ստանալու նպատակով չհետապնդող կազմակերպություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել հիմնադրամների:

(4-րդ կետը փոփ. 14.06.00 թիվ 315 որոշում)

5. Եթե միավորման բոլոր անդամներն առևտրային կազմակերպություններ (իրավաբան անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) են, ապա ձեռնարկությունների տնտեսական միավորումներն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության, ինչպես նաև իրավաբանական անձանց միության:

6. Պետական ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորած մարմնի որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված կազմակերպական-իրավական ձևի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության, իսկ եթե լրատվության միջոցի բոլոր հիմնադիրներն առևտրային կազմակերպություններ (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ) կամ անհատ ձեռնարկատերեր (ձեռներեցներ) են, ապա նրանք կարող են վերակազմակերպվել նաև լիակատար կամ վստահության վրա հիմնված ընկերակցությունների:

Եթե մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիրները միայն քաղաքացիներ են, ապա նրանք կարող են վերակազմակերպվել նաև արտադրական կոոպերատիվի:

Վերակազմակերպված ու գրանցված մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներն իրենց խմբագրությունների կանոնադրությունները պետք է համապատասխանեցնեն իրենց կանոնադրություններին:

8. Որպես հիմնադրամ գրանցված հասարակական կազմակերպություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել հիմնադրամի կամ հասարակական միավորման (հասարակական կազմակերպության):

9. Համատիրությունների, հասարակական և այլ կազմակերպությունների միավորումներն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել իրավաբանական անձանց միությունների:

10. Օտարերկրյա պետությունների հասարակական կազմակերպությունների իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն իրենց հիմնադիրների որոշմամբ կարող են վերակազմակերպվել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների:

11. Հասարակական-քաղաքական կազմակերպությունների (կուսակցությունների) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները (մասնաճյուղեր, մարզային, շրջանային կազմակերպություններ և այն) իրենց իրավասու մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղի կամ ներկայացուցչության կամ ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

12. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բյուջետային հիմնարկները իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկներն են:

i

13. Պետական բյուջետային և ոչ բյուջետային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորած անձի մարմնի որոշմամբ կարող են վերակազմակերպվել ցանկացած ձևի տնտեսական ընկերության կամ հիմնարկի:

14. Այգեգործական ընկերությունները կարող են իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ վերակազմակերպվել սպառողական կամ արտադրական կոոպերատիվի, կամ ցանկացած ձևի տնտեսական ընկերության:

15. Սույն կարգի համաձայն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.1999
N 169
Որոշում