Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0089.190412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների մրցանակների շնորհման հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակ շնորհել`

1) բնական գիտությունների զարգացման բնագավառում` Աշոտ ՍԱՂՅԱՆԻՆ` «Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ» մենագրության և գիտական հոդվածների շարքի համար.

2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Ալբերտ ՂՈՒԼՅԱՆԻՆ, Արմեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, Ռոբերտ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Համլետ ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ, Անդրանիկ ՍԱՆՈՅԱՆԻՆ` «Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում և ստեղծում» գիտական հոդվածների շարքի համար.

3) արվեստի բնագավառում` Գարրի ՌԱՇԻԴՅԱՆԻՆ` «Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար.

4) ֆիզիկայի զարգացման բնագավառում` Գագիկ ԿՐՅՈՒՉԿՅԱՆԻՆ, Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Դիանա ԱՆՏՈՆՈՍՅԱՆԻՆ, Աննա ՇԱՀԻՆՅԱՆԻՆ` «Ֆոտոնիկա` կառուցվածքային վակուումում և ոչ գծային նյութերում» գիտական հոդվածների շարքի համար.

5) գրականության բնագավառում` Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար.

6) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ` «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գրքի համար:

 

19 ապրիլի 2012 թվականի

ՆՀ-89-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.04.2012
N ՆՀ-89-Ա
Հրամանագիր