030.0251.230399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ, 95 հոդվածի առաջին մասի 5-րդ կետերով և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 մարտի 1999 թ.
ՆՀ-251