030.0094.190412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ԷՇՅՈՒԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա ԷՇՅՈՒԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
19 ապրիլի 2012 թվականի
ՆՀ-94-Ա