030.0095.190412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Բ. ՇԵՐՄԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ ՇԵՐՄԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
19 ապրիլի 2012 թվականի
ՆՀ-95-Ա