030.0107.170512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ջ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Սփյուռքում երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության համար Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ, բարերար Ջեյմս ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
17 մայիսի 2012 թվականի
ՆՀ-107-Ա