030.0252.230399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով արդարադատության Խորհրդի 1999 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողներին դասային աստիճաններ շնորհելու մասին» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ և 95 հոդվածի 5-րդ կետերով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության դատախազության ներքոհիշյալ աշխատողներին շնորհել դասային աստիճաններ.
Արդարադատության երրորդ դասի պետական
խորհրդական
ԱՎԱԳՅԱՆ Վոլոդյա Եղիազարի - Շիրակի մարզի դատախազ
ԳՅՈՒԼԱՄԲԱՐՅԱՆ Արամայիս Զաքարի - Հայաստանի Հանրապետության
դատախազության կազմակերպական
վերահսկողական բաժնի պետ
ԳՐԻԳՈՐՅԱՆ Ռուդիկ Արտաշեսի - Սյունիքի մարզի դատախազ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արմեն Հրանտի - Հայաստանի Հանրապետության զինվորական
դատախազի տեղակալ, դատարաններում
քրեական գործերով մեղադրանքի
պաշտպանության բաժնի պետ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ռուդիկ Երջանիկի - Լոռու մարզի դատախազ
ՄԱՆՈՒԿՅԱՆ Սամվել Հրանտի - Հայաստանի Հանրապետության դատախազության
նախարարության և հետաքննության
օրինականության նկատմամբ հսկողություն
իրականացնող վարչության պետ
ՄԻՐԶՈՅԱՆ Անդրանիկ Գառնիկի - Հայաստանի Հանրապետության
դատախազության քննչական վարչության պետ
ՄԿՐՏՉՅԱՆ Աշոտ Հովհաննեսի - Արմավիրի մարզի դատախազ
ՊԱԼՅԱՆ Հովհաննես Սարգսի - Հայաստանի Հանրապետության զինվորական
դատախազի տեղակալ, հետաքննության և
նախաքննության օրինականության նկատմամբ
հսկողություն իրականացնող բաժնի պետ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 մարտի 1999 թ. ՆՀ-251