030.0121.230512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
 
Արվեստի վաստակավոր գործչի`
 
     Ավիկ Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ           գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի 
                                       անվան գրականության ինստիտուտի տնօրեն
 
Մշակույթի վաստակավոր գործչի`
 
     Հասմիկ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ      Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական 
                                       գրադարանի տնօրեն
 
     Էդվարդ Գևորգի  ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ      «Գրքի և  հրատարակչական գործի կենտրոն» 
                                      ՊՈԱԿ-ի տնօրեն:
 
23 մայիսի 2012 թվականի
ՆՀ-121-Ա