Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈ ...

 

 

040.0173.220399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 1999 թվական թիվ 173

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով 1999 թվականի մարտի 25-ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով`

ա) «Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման համար անհրաժեշտ միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

բ) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

գ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

դ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերություններին սոցիալական վճարումների կատարման արտոնություն սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

ե) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

զ) միջազգային պայմանագրի վավերացում`

«Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման և դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիա.

է) «Անշարժ գույքի պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

ը) «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» N 166 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.1999
N 173
Որոշում