Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ, ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԵՎ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՆԳ ՀԱԶԱՐ, ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԵՎ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱ ...

 

 

050.0120.240512

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        05            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2012 թվականի թիվ 120-Ն

 

ՀԻՆԳ ՀԱԶԱՐ, ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԵՎ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2012 թվականի հունիսի 25-ից շրջանառության մեջ դնել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով 2012 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով 2012 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003 և 2009, տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006 և 2008, քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007 և 2009 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով 2012 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նկարագրությունները, որոնք թղթադրամների նմուշների հետ ներկայացված են սույն որոշման Հավելվածում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մայիսի 15-ի

թիվ 120-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2012 թվականի թողարկման Հայաստանի

Հանրապետության թղթադրամի

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 143 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Թումանյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են` կանաչը և դարչնագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 5000» մանրատառաշարը:

 

Դիմերես

 

Թղթադրամի ձախ մասում բաց դարչնագույն ֆոնի վրա մոխրագույն գույնով պատկերված է հայ մեծ գրող, հասարակական քաղաքական գործիչ Հովհաննես Թումանյանի դիմանկարը: Դիմանկարից ձախ սև գույնով ուղղահայաց գրված է «Հովհաննես Թումանյան 1869-1923», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Հովհաննես Թումանյանի կիսադեմը դեպի աջ ու դրամի խորհրդանշանը` ««, և մի զարդանախշ ու «5000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում է «5000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ): Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «5000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «5000» թիվը: Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված է թղթադրամի համարանիշը` բաղկացած «ԲԲ» տառերից (թղթադրամի սերիա) և 8 թվից (թղթադրամի համար): Դիմանկարից ձախ, թղթադրամի ներքևի անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «5000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ մոխրագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 5000» կրկնվող բառերը և թվերը: Նշված բառերից ներքև երկնագույնով տպագրված է ութանկյուն զարդանախշ: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսի նույն ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Դիմանկարից աջ, կանաչ ֆոնի վրա պատկերված են Սանահինի եկեղեցու գրապահոցի կամարները, որի ներքևի մասում սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:

Թղթադրամի միջնամասի կանաչ գույնի ֆոնով շերտի ներքևի մասում երկու տողով գրված են «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մոխրագույնից շագանակագույնի, ապա կարմրամանուշակագույնի:

Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի համարանիշը: Նրանից աջ մուգ շագանակագույնով պատկերված է մեկ թեք գծիկ և երկու կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում տպագրված է բացված գրքի պատկեր: Դրանից ներքև կարմրամանուշակագույն և մուգ մոխրագույն գույներով պատկերված է «5000» թիվը: «5000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2012»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ:

Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում բաց մանուշակագույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «5000» թիվը և «AMD» տառերը:

 

Դարձերես

 

Հիմնական մոտիվը ներկայացնում է Լոռվա բնությունը պատկերող` Մարտիրոս Սարյանի կտավներից մի դրվագ: Թղթադրամի վերևի մասում, մուգ կանաչ գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով` «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 5000» կրկնվող բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում, գրված է «5000» թիվը: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում, որից ձախ` թղթադրամի անվանական արժեքը` «5000» թիվը տպագրված է հորիզոնական ալիքաձև գծով բաժանված մուգ և բաց կանաչ գույներով, որի ներքևի` մուգ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP...):

Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «5000» թիվը և դրամի խորհրդանշանը` ««: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով:

Թղթադրամի ձախ մասում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում դեղին գույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «5000» թիվը և «AMD» տառերը:

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2012 թվականի թողարկման Հայաստանի

Հանրապետության թղթադրամի

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 150 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Ավետիք Իսահակյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույնն է` մանուշակագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 10000» մանրատառաշարը:

 

Դիմերես

 

Թղթադրամի ձախ մասում բաց մանուշակագույն ֆոնի վրա, որը պատկերում է հայ մեծ նկարիչ Մ. Սարյանի Արագած լեռան գծանկարից մի դրվագ, մուգ մանուշակագույնով պատկերված է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը: Դիմանկարից ձախ սև գույնով ուղղահայաց գրված է «Ավետիք Իսահակյան 1875-1957», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Ավետիք Իսահակյանի կիսադեմը անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև դեպի աջ ու դրամի խորհրդանշանը` ««, և մի զարդանախշ ու «10000» գրառումը, որոնք դիտման երևում է «10000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ): Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «10000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «10000» թիվը: Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի համարանիշը` բաղկացած «ԳԱ» տառերից (թղթադրամի սերիա) և 8 թվից (թղթադրամի համար): Դիմանկարից ձախ, թղթադրամի ներքևի անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «10000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ մանուշակագույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 10000» կրկնվող բառերը և թվերը: Նշված բառերից ներքև բաց կանաչ գույնով տպագրված է ութանկյուն զարդանախշ: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսի նույն ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Թղթադրամի միջնամասի ներքևի մասում սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:

Ստորագրությունների ներքևի մասում երկու տողով գրված են «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մանուշակագույնից մուգ վարդագույնի:

Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի համարանիշը: Նրանից աջ մուգ վարդագույնով պատկերված է երկու թեք գծիկ և մեկ կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում տպագրված է փետուրե գրչի և թանաքամանի տեսքով պատկեր: Դրանից ներքև մուգ մանուշակագույնով և մուգ վարդագույնով պատկերված է «10000» թիվը: «10000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2012»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ:

Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում բաց մանուշակագույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «10000» թիվը և «AMD» տառերը:

 

Դարձերես

 

Հիմնական մոտիվը ներկայացնում է հին Գյումրիից մի պատկեր: Թղթադրամի վերևի մասում, մուգ մանուշակագույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով` «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 10000» կրկնվող բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում, գրված է «10000» թիվը: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում, որից ձախ` թղթադրամի անվանական արժեքը` «10000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ և բաց մանուշակագույներով, որի ներքևի` մուգ մանուշակագույն մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը մուգ մանուշակագույնից կարմիրի և հակառակը (STEP...):

Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «10000» թիվը և դրամի խորհրդանշանը` ««: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով:

Թղթադրամի մեջտեղում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում բաց մանուշակագույն գույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «10000» թիվը և «AMD» տառերը:

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2012 թվականի թողարկման Հայաստանի

Հանրապետության թղթադրամի

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա: Թղթադրամի չափսերն են` 155 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Մարտիրոս Սարյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են` դեղինը և շագանակագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 20000» կրկնվող մանրատառաշարը:

 

Դիմերես

 

Թղթադրամի ձախ մասում դեղին, նարնջագույն և մանուշակագույն ֆոնի վրա (Մ. Սարյանի նկարներից մեկից մի դրվագ), շագանակագույնով պատկերված է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Դիմանկարից ձախ սև գույնով ուղղահայաց գրված է «Մարտիրոս Սարյան 1880-1972», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Մարտիրոս Սարյանի կիսադեմը դեպի աջ ու դրամի խորհրդանշանը ««, և մի զարդանախշ ու «20000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում է «20000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ): Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «20000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «20000» թիվը: Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված է թղթադրամի համարանիշը` բաղկացած «ԴԲ» տառերից (թղթադրամի սերիա) և 8 թվից (թղթադրամի համար): Դիմանկարից ձախ, թղթադրամի ներքևի անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «20000» թվի թաքնված պատկերը: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ շագանակագույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով` «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» կրկնվող բառերը և թվերը: Նշված բառերից ներքև նարնջագույնով և մանուշակագույնով տպագրված է թափանցիկ պատկերը` ութանկյուն զարդանախշի տեսքով: Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսին պատկերված ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը:

Թղթադրամի միջնամասի ներքևի մասում սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը:

Ստորագրությունների ներքևի մասում երկու տողով գրված են «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ շագանակագույնից մուգ նարնջագույնի:

 

Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի համարանիշը: Նրանից աջ մուգ նարնջագույնով պատկերված է երկու թեք գծիկ և երկու կետ: Սպիտակ շերտի ներքևի մասում տպագրված է վրձինների և ներկապնակի պատկեր: Դրանից ներքև տպագրված է «20000» թիվը: «20000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2012»: Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում դարչնագույն ներկով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «20000» թիվը և «AMD» տառերը:

 

Դարձերես

 

Հիմնական մոտիվը ներկայացնում է Մ. Սարյանի նկարներից մեկից մի դրվագ: Թղթադրամի վերևի մասում, մուգ շագանակագույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով` «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» կրկնվող բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում, գրված է «20000» թիվը: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում, որից ձախ` թղթադրամի անվանական արժեքը` «20000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ շագանակագույնով և նարնջագույնով, որի ներքևի` մուգ շագանակագույն մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը մուգ շագանակագույնից կանաչի և հակառակը (STEP...):

Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «20000» թիվը և դրամի խորհրդանշանը` ««: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով:

Թղթադրամի ձախ մասում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում նարնջագույնով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «20000» թիվը և «AMD» տառերը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.05.2012
N 120-Ն
Որոշում