Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱ ...

 

 

040.0503.280412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 503-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 10. ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՎԵՐԱՄՂՄԱՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐ

 

119. Պոմպակայանի շենքում տեղադրվում են օժանդակ և հիմնական սարքավորումները: Հիմնական սարքավորումներին են վերաբերում պոմպերը և իրենց հաղորդակները, միացման մեջ գտնվող պոմպային ագրեգատներ, որոնք իրականացնում են նավթամթերքի վերամղումը մայրուղային նավթամթերատարով, դեպի լցնող էստակադներ, ինչպես նաև իրականացնում են ներկայանային վերամղումը: Օժանդակ սարքավորումներին են վերաբերում մատակարարող պոմպային ագրեգատները, սառեցման և յուղման, արտահոսքի վերամղման, հսկողության և պաշտպանության համակարգերը: Բացի դրանից` պոմպակայանը զինում են ջրամատակարարման, ջերմամատակարարման, օդափոխման, կոյուղու, հրդեհամարման և այլ համակարգերով` նախագծի համաձայն:

120. Պոմպակայանի սենքում պետք է փակցված լինի ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված պոմպակայանի տեխնոլոգիական սխեման և հիմնական պոմպերի հավաքակցման սխեման:

121. Պոմպակայանում տեղադրված պոմպային ագրեգատները և օժանդակ սարքավորումները պետք է ունենան կարգային կայանային համար տեխնոլոգիական սխեմայի հետ համաձայն: Սարքավորումների համարները պետք է նշված լինեն սպիտակ ներկով երևացող տեղում, դրա հետ մեկ տեղ հիմնական ագրեգատների համարները նշվում են ինչպես պոմպերի, այնպես էլ շարժիչների վրա, եթե պոմպային ագրեգատները տեղադրված են միևնույն սրահում` միայն շարժիչին: Հնարավոր է համարների ձևավորումն աղյուսակների տեսքով կամ բաժանիչ պատի վրա նշելով:

122. Պոմպակայանի հիմնական և օժանդակ սարքավորումները, ինչպես նաև ջրամատակարարման, ջերմամատակարարման, օդափոխման, կոյուղու, հրդեհամարման և այլ համակարգերի տարրերը պետք է ունենան տարբերիչ ներկվածք (գործող ՆՏՓ-ի և նախագծի պահանջներին համապատասխան):

123. Պետք է ստուգվի պոմպակայանի և էլեկտրասրահի բաժանիչ պատի հերմետիկությունը ճաքերի առաջացման ժամանակ և այլ դեպքերում, բայց ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ:

124. Պոմպակայանների հատակները պետք է պատրաստված լինեն նավթամթերք չներծծող, հեշտ լվացվող և չսղեցնող նյութերից: Հատակին հարվածելուց կայծեր չպետք է առաջանան: Բացի դրանից` հատակը պետք է թեքություն ունենա դեպի հոսարանի ընդունիչները, որոնք միացված են ներքին արդյունաբերական կոյուղու հետ:

125. Պոմպակայանի սենքերում պետք է տեղակայված լինեն տվիչներ, որոնք չափում են ածխաջրածնի գոլորշիների պարունակությունն օդում: Եթե այդ պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորմերը, պոմպակայանում վերամղումը պետք է դադարեցնել, փակել սողնակը և անմիջապես միջոցներ ձեռնարկել վթարային գազացվածության վերացման համար:

126. Պոմպակայանն արգելվում է ծանրաբեռնել նյութերով, սարքավորումներով և այլ առարկաներով:

 

ԳԼՈՒԽ 11. ՊՈՄՊԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԸ

 

127. Պոմպային ագրեգատների (ՊԱ) տեղադրումը և մոնտաժումն անցկացվում են նախագծի համաձայն: Կարգաբերումը և փորձումն իրականացվում են արտադրող գործարանների համապատասխան հրահանգների պահանջների համաձայն:

128. Ագրեգատը մոնտաժվում է որակյալ անձնակազմի կողմից, որը ծանոթ է տեղակայված սարքերի գծագրերին և հրահանգներին:

129. Պոմպերը շարժիչների հետ միասին տեղադրվում են հիմքերի վրա և ուղղվում են տեղակապիչ առանցքի հանդեպ` նախագծի կողմից որոշված բարձրությամբ և ճշգրտությամբ:

130. Մինչ մոնտաժի սկիզբը փեղկերը և պոմպերը հուսալի ամրացվում են հիմքի վրա: Ներծծող և մղման խողովակաշարերն իրար միացնելուց հետո ստուգվում են ՊԱ-ի կենտրոնադրումը: Կենտրոնադրման ճշգրտությունը սահմանվում է տեղակայված պոմպերի համար նախատեսված գործարանային հրահանգներով, իսկ նման ցուցումների բացակայության դեպքում ճշգրտությունը պետք է լինի`

1) շառավղային զարկում` 0,05 մմ-ից ոչ շատ.

2) առանցքային զարկում` 0,03 մմ-ից ոչ շատ:

131. Կենտրոնադրման ստուգումն իրականացվում է ձեռքով, պոմպի և շարժիչի լիսեռի պտտման ճանապարհով, որոնք իրար մեջ կապված են կցորդիչներով: Լիսեռները պետք է պտտվեն հեշտ, առանց ծամելու: Պոմպերի և շարժիչների լիսեռների համառանցքությունը չափվում է համապատասխան գործիքներով:

132. Դիմհար և մայրուղային պոմպերը մոնտաժից առաջ ենթարկվում են հիդրոփորձարկումների գործարանային հրահանգներին համապատասխան: Դիմհար և մայրուղային պոմպերի, ինչպես նաև պոմպակայանի հավաքիչի ընդունող-վերամղող խողովակների հիդրոփորձարկումը մոնտաժից և նորոգումից հետո կատարվում է նախագծային փաստաթղթերի և ՍՆիՊ III-42-80 համաձայն:

133. ԳԱԿԿ-ի ճարտարագիտատեխնիկական աշխատակիցները, որոնք պատասխանատու են ՊԱ-ի շահագործման և գործարկման համար (էլեկտրամեխանիկը, մեխանիկը, ավտոմատիկայի և ՀՉԿ-ի ճարտարագետը), ՊԱ-ի նորոգումից հետո գործարկումից կամ առաջին գործարկումից պետք է անձամբ ստուգեն բոլոր օժանդակ համակարգերի պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկական և հրդեհային անվտանգության միջոցառումների կատարումը`

1) հիմնական գործարկումից ամենաշատը 15 րոպե առաջ պետք է համոզված լինեն, որ ՎԿ-ի բոլոր սենքերում գործում են առհոսող-արտաձգիչ օդափոխման համակարգերը.

2) ստուգեն էլեկտրասխեմայի պատրաստականությունը, յուղային անջատիչի վիճակը, ՀՉԿ-ի վիճակը և ավտոմատիկայի միջոցները.

3) համոզվեն օժանդակ համակարգերի գործարկման պատրաստականության մեջ.

4) համոզվեն հիմնական ՊԱ-ի գործարկման փակիչ արմատուրի պատրաստականության մեջ տեխնոլոգիական սխեմայի համաձայն.

5) ստուգեն յուղի անցումն առանցքակալների հանգույցները, պոմպերի հիդրոկցորդիչը, ինչպես նաև սառեցնող հեղուկի անցումը յուղասառեցուցիչներ (եթե նրանք օդային են, համոզվեն, որ նրանք միացված են).

6) ստուգեն օդի անհրաժեշտ ճնշման առկայությունը բաժանիչ պատում միացման լիսեռի օդախցիկում (կամ էլեկտրաշարժիչի կորպուսում):

134. Շահագործման ժամանակ այդ գործողություններն իրականացնում է հերթափոխ անձնակազմը (օպերատորը, մեքենավարը, էլեկտրիկը) իրենց պաշտոնական հրահանգների, ինչպես նաև սարքավորումների շահագործման և մատակարարման հրահանգներին համապատասխան:

135. Պոմպակայանի շահագործումը կատարվում է գործարանային հրահանգներով, որոնցում նշվում են հիմնական և օժանդակ սարքավորումների գործարկման և կանգնեցման գործողությունների հերթականությունը, նրանց մատակարարման կարգը և անձնակազմի գործողությունները վթարային իրավիճակներում: Ագրեգատն արգելվում է գործարկել`

1) առանց ուղղահոս-վերամղող օդափոխության.

2) առանց միացված յուղահամակարգի.

3) եթե պոմպը լցված չէ հեղուկով.

4) տեխնոլոգիական անսարքությունների առկայության դեպքում.

5) հրահանգներով նախատեսված այլ դեպքերում:

136. Արգելվում է ագրեգատը շահագործել հերմետիկության խախտման ժամանակ, ագրեգատի աշխատանքի ժամանակ արգելվում է ձգել ճնշման տակ գտնվող պարուրակային միացումները, անցկացնել աշխատանքներ կամ գործողություններ, որոնք նախատեսված չեն հրահանգներով:

137. ՎԿ-ի հերթապահ անձնակազմը պետք է անցկացնի ՊԱ-ի աշխատանքի հաշվառում (միացման և անջատման ժամանակը), հերթափոխային մատյանում գրանցեն բոլոր նկատած անսարքությունների և նրանց վերացման մասին տեղեկություններ:

138. Ավտոմատացված, հեռակառավարվող ՎԿ-ի գործարկումը և շահագործումն անցկացվում է հատուկ հրահանգներով: Այդ դեպքում պետք է կանոնակարգվի հիմնական և օժանդակ ագրեգատների գործարկման կարգը, որը բացառում է վթարային իրավիճակի հնարավորությունը` ագրեգատների և համակարգերի հեռակառավարվող սխալ միացման պատճառով: Նման դեպքերում օպերատիվ անձնակազմն ապահովում է ՎԿ-ի կառավարման հսկողությունը հեռուստամեխանիկայի ալիքներով և խառնվում է կառավարման գործընթացին միայն վթարային և նախավթարային իրավիճակներում:

139. Ոչ ավտոմատացված ՎԿ-ում ՊԱ-ի վթարային խափանումը պետք է իրականացվի հրահանգի հերթապահ անձնակազմի կողմից, այդ թվում`

1) բաժանիչ պատերի խտացումից, խցուկներից ծխի առաջացման ժամանակ.

2) աշխատող ագրեգատի նավթամթերքների չնչին արտահոսքի ժամանակ (նավթամթերքների ցրցայտում).

3) ագրեգատում մետաղյա ձայնի և աղմուկի առաջացման ժամանակ.

4) ուժեղ թրթռման ժամանակ.

5) արտադրող գործարանի կողմից սահմանված չափերից բարձր առանցքակալների կորպուսի բարձր ջերմաստիճանի ժամանակ.

6) հրդեհի և բարձր գազացվածության ժամանակ.

7) այն բոլոր իրավիճակներում, երբ շահագործող անձնակազմին և սարքավորումների շահագործման անվտանգությանը վտանգ է սպառնում:

140. Լիսեռի օդախցիկի և պոմպակայանի սրահի միջև ճնշման անկումը պետք է լինի 200 Պա-ից ոչ պակաս: ՊԱ-ի կանգառից հետո (այդ թվում` նրան պահեստարան տեղափոխելուց հետո) կիպացման օդախցիկ օդի մուտքը չի դադարում:

141. Պոմպերը, հիդրոկցորդիչները և շարժիչները պետք է զինված լինեն շարժիչներով, որոնք թույլ են տալիս հսկել շահագործման պարամետրերը կամ ազդանշանում են նրանց թույլատրելի առավելագույն նշանակության գերազանցման մասին: Այդ սարքերի տեղադրման և օգտագործման պայմանները ներկայացված են արտադրող գործարանների համապատասխան հրահանգներում:

142. Պոմպակայանների սենքերը պետք է ապահովված լինեն ներհոս և արտաձիգ օդափոխանակության համակարգով, ինչպես նաև սարքավորվեն գազացվածության հսկողության ձայնային ազդանշանման ավտոմատ համակարգով: ՈՒղղահոս-արտամղող օդափոխման ավտոմատ միացումից և պոմպերի անջատումից բացի պետք է նախատեսել օդափոխիչների ձեռքով կառավարումը, պոմպակայանի վթարի կանգնեցման կոճակը պետք է տեղադրված լինի պոմպակայանի դրսի կողմից մուտքի դռան մոտ:

143. Պոմպակայանների իրանները պետք է հողանցվեն` անկախ իրենց էլեկտրաշարժիչների հողանցումից:

144. Պոմպերի փչամաքրման և դրենաժային ծորակները պետք է զինված լինեն դեպի արտահոսքի հավաքիչ նավթամթերքի թափման և արտուղման համար նախատեսված խողովակներով, որոնք տեղակայված են սրահից դուրս: Պոմպերի փչամաքրման և դրենաժային նավթամթերքի արտանետումը մթնոլորտ արգելվում է:

145. ՊԱ-ի ոչ պլանային կանգնեցումից հետո հարկավոր է պարզել կանգառի պատճառը և մինչև նրա վերացումը չգործարկել տվյալ ագրեգատը: Հերթապահ անձնակազմն անմիջապես պետք է հայտնի կազմակերպության կարգավարին և հարևան ՎԿ-ին ագրեգատի կանգառի մասին:

146. Պահեստարանային մայրուղային կամ դիմհար ագրեգատի ներմուծումն ավտոմատ ռեժիմում իրականացվում է լիովին բաց ընդունող կամ փակ արտանետող փականի կամ երկու փականների բաց եղած ժամանակ: Առաջին դեպքում փականի բացումը պոմպի մղման վրա կարող է սկսել էլեկտրաշարժիչի գործարկման հետ միաժամանակ կամ 15-20 վ շուտ: Նախագծին համապատասխան կարող է նախատեսված լինել պահեստամասային ՊԱ-ի գործարկման այլ կարգ ավտոմատ ռեժիմում:

147. Պահեստարանային մայրուղային, դիմհար ագրեգատի կամ օժանդակ համակարգերի ագրեգատներից մեկի ավտոմատ ներմուծումն իրականացվում է հիմնական ագրեգատի անջատումից հետո` առանց ժամանակի պահման կամ ժամանակի չնչին պահումով:

148. ՊԱ-ի մոնտաժման հաջորդական սխեմայով կայանի գործարկման ժամանակ խորհուրդ է տրվում գործարկել մայրուղային ՊԱ նավթամթերքի հոսքի շարժմանը հակառակ, այսինքն` սկսելով ագրեգատի մեծ համարից մինչև փոքր համարը: Միայն մեկ ՊԱ-ի գործարկման ժամանակ հնարավոր է աշխատանքին պատրաստ յուրաքանչյուր ագրեգատներից մեկի գործարկումը:

149. ՊԱ-ն համարվում է պահեստային, եթե այն սարքին է և պատրաստ է աշխատանքին: ՊԱ-ի մոնտաժման համակարգի փականները, որոնք պահված են պահեստում (սառը), պետք է գտնվեն նախագծով և շահագործման հրահանգներով նախատեսված վիճակում:

150. ՊԱ համարվում է տաք պահեստում, եթե այն կարող է գործարկվել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում` առանց պատրաստման կամ ՎՎԱ-ի ռեժիմում:

151. ՎԿ-ի, ՊԱ-ի աշխատանքի հսկողությունն անցկացվում է այն սարքերի օպերատորի կողմից, որոնք տեղադրված են ավտոմատիկայի վահանի վրա: Սարքավորման նորմալ աշխատանքի ժամանակ ՊԱ-ի հսկվող պարամետրերը, սահմանված ցանկին համապատասխան, պետք է 2 ժամը մեկ անգամ գրանցվեն հատուկ մատյանում: Եթե սարքավորումների պարամետրերը շեղվում են տրված սահմաններից, անսարք ագրեգատը կանգնեցվում է, և գործարկվում է պահեստային ագրեգատը: Հերթապահ օպերատորն այդ դեպքում պետք է օպերատիվ մատյանում գրանցի պարամետրի նշանակությունը, որի պատճառով անջատվել է աշխատող ագրեգատը: Համապատասխան պարամետրերի ավտոմատ գրանցումը կատարվում է անմիջապես հատուկ վթարային գրանցիչով` նշելով նրա նշանակությունը և անվանումը համակարգչի էկրանին:

152. Սարքավորման շահագործման ժամանակ անհրաժեշտ է հետևել նրա պարամետրերին` հրահանգներին համապատասխան, մասնավորապես`

1) սարքավորման մոնտաժման հերմետիկությանը (պարուրակային և կցաշուրթային միացումներին, պոմպերի կիպությունների).

2) յուղահամակարգի ճնշման և սառեցնող հեղուկի (օդի) նշանակությանը, ինչպես նաև ուղղահոս-արտամղող և ընդհանուր օդափոխիչ համակարգերի աշխատանքներին:

153. Արտահոսքերի և անսարքությունների հայտնաբերման ժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նրանց վերացման նպատակով:

154. Պոմպակայաններում տեղադրվում են գազանալիզատորների տվիչներ, նախագծին համապատասխան, նախատեսվում է յուրաքանչյուր պոմպի մոտ այն վայրերում, որտեղ հնարավոր է գազի հնարավոր կուտակումը և պայթյունավտանգ գազերի և գոլորշիների արտահոսքը (խցուկային, մեխանիկական խտացումների, կցաշուրթային միացումների և այլ):

155. Մայրուղային պոմպերի հաղորդակների համար օգտագործվող էլեկտրաշարժիչները, ընդհանուր դահլիճում նրանց տեղավորման ժամանակ պետք է ունենան պայթյունապաշտպան կատարում, որը համապատասխանում է պայթյունավտանգ խառնուրդների կարգին և խմբին: Հակառակ դեպքում էլեկտրական սարքվածքների սրահը բաժանիչ պատով պետք է առանձնացված լինի պոմպակայանից: Նման դեպքերում բաժանիչ պատում, էլեկտրաշարժիչների և պոմպերի միացման տեղում տեղադրվում են հատուկ սարքեր, որոնք ապահովում են բաժանիչ պատի հերմետիկությունը, իսկ էլեկտրասարքավորումը պետք է ապահովի օդի ավելցուկային ճնշումը 0,4-0,67 կՊա:

156. Կայանի գործարկումն արգելվում է այն դեպքում, եթե էլեկտրասրահում օդի ջերմաստիճանը +5 oC ցածր է, գործարկման ցանկացած ռեժիմում (ավտոմատ, հեռակառավարվող կամ տեղային):

 

ԳԼՈՒԽ 12. ՅՈՒՂՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

157. Յուղման համակարգի մոնտաժումն իրականացվում է նախագծային կազմակերպության գծագրերով, մայրուղային ՊԱ-ի յուղամատակարարման սխեմայի հետ համապատասխան` տեղադրման գծագրերով և արտադրող գործարանների հրահանգներով: Նախագծում պետք է նախատեսված լինի հիմնական սարքավորումների յուղման պահեստային համակարգը, որն ապահովում է յուղի մատակարարումն ագրեգատներին վթարային անջատումների ժամանակ: Մոնտաժային աշխատանքների ավարտից հետո պետք է անցկացվեն ճնշումային և համաձույլ յուղատարերի մաքրում և լվացում, ինչպես նաև պետք է մաքրվեն և փոխարինվեն քամիչները:

158. Փորձարկման կարգաբերման աշխատանքների ժամանակ անցկացվում է յուղի պոմպում, յուղային համակարգով կարգավորվում է ՊԱ-ի առանցքակալներով յուղի ծախսը դրոսելային տափօղակների կամ փակիչ սարքերի ընտրման ճանապարհով: Յուղային համակարգն ստուգվում է կցաշուրթային միացումների և ամրանների խտության համար:

159. Փորձարկման կարգաբերման աշխատանքների ժամանակ ստուգվում են կուտակող յուղաբաքից ՊԱ-ի առանցքակալներին մատակարարվող յուղի հուսալիությունը, կանգնեցված յուղային պոմպերի ժամանակ մայրուղային ՊԱ-ի կանգաշարժի ապահովման համար:

160. ՊԱ-ի շահագործման ընթացքում պետք է հսկվեն յուղի ճնշումը և ջերմաստիճանն ագրեգատների առանցքակալների մուտքի մոտ, առանցքակալների ջերմաստիճանը և այլն: Յուղի սառեցման համակարգի ռեժիմը պետք է պահվի տեխնոլոգիական պաշտպանության նախադրման քարտեզով սահմանված սահմաններում և ապահովի ագրեգատների առանցքակալների ջերմաստիճանը ոչ բարձր թույլատրելի ջերմաստիճանից:

161. Յուղաբաքերում յուղի մակարդակը և ճնշումը պետք է լինեն էլեկտրաշարժիչների և պոմպի առանցքակալների հուսալի աշխատանքն ապահովող սահմաններում: Յուղաբաքերում յուղի մակարդակի հսկողությունն իրականացվում է հերթափոխի անձնակազմի կողմից: Յուղային համակարգերում յուղի ճնշումը հսկվում է ավտոմատ կերպով, մայրուղային ՊԱ ապահովվում են ավտոմատ պաշտպանությունով` յուղի մինիմալ ճնշումով պոմպի առանցքակալների և էլեկտրաշարժիչների մուտքի վրա: Յուղման համակարգերում ջերմաստիճանի, մակարդակի և ճնշման հսկողության կետերը որոշվում են նախագծով:

162. Յուղման համակարգում գտնվող յուղը հարկավոր է փոխարինել նորով, շահագործման հրահանգով սահմանված ժամկետում կամ սարքավորման աշխատանքից 3000-4000 ժ հետո:

163. ՊԱ-ի յուրաքանչյուր տեսակի համար պետք է սահմանված լինի յուղման համակարգից յուղի որակի ստուգման համար փորձանմուշների վերցման պարբերականությունը: Փորձանմուշները պետք է ընտրվեն «Նավթ և նավթամթերքներ: Փորձանմուշների ընտրման մեթոդները» ԳՈՍՏ 2517-85-ին համապատասխան:

164. ՊԱ-ի առանցքակալների յուղման համակարգում արգելվում է օգտագործել արտադրող գործարանի կողմից առաջարկված յուղի մակնիշին չհամապատասխանող մակնիշի յուղեր:

165. Մատակարարից յուղն ընդունվում է միայն համապատասխանության սերտիֆիկատի և յուղի որակի անձնագրի առկայության դեպքում: Տվյալ փաստաթղթերի բացակայության ժամանակ յուղի ընդունումը պետք է իրականացվի համապատասխան ֆիզիկաքիմիական անալիզների անցկացումից հետո, որ պարզեն արդյոք այն համապատասխանում է պահանջվող պարամետրերին, ինչպես նաև հատուկ լաբորատորիայի կողմից տրված եզրակացություններից հետո:

166. Յուղման համակարգի տարրերի մոնտաժումը (խողովակատարների, քամիչների, սառնարանների, յուղաբաքերի և այլ) պետք է համապատասխանի նախագծին և ապահովի յուղի ինքնահոսքը յուղաբաք առանց լճացման գոտիների առաջացման, մոնտաժային թեքությունները պետք է համապատասխանեն ՆՏՓ-ի պահանջներին: Համակարգի ներքևի մասում պետք է քամիչներ տեղադրվեն: Յուղման համակարգի տարրերը պետք է պարբերաբար մաքրվեն հրահանգով սահմանված ժամկետներում:

167. Յուրաքանչյուր պոմպի և շարժիչի համար սահմանվում են յուղի օգտագործման նորմերի գործարանային և շահագործվող տվյալների հիման վրա:

168. Յուղապոմպակայանում պետք է փակցված լինի ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված յուղման համակարգի տեխնոլոգիական սխեմա, որում նշված են յուղի ճնշման և ջերմաստիճանի նվազագույն և առավելագույն թույլատրելի նշանակությունները:

 

ԳԼՈՒԽ 13. ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

169. Դիրտից և կեղտոտ ջրից սառեցման համակարգերի ջերմափոխանակիչ սարքերի և ագրեգատների սառեցման խոռոչների մաքրման ժամկետները և միջոցները պետք է սահմանված լինեն` կախված սառեցման համակարգի կառուցվածքից, աղտոտվածության աստիճանից, կոշտությունից, ջրի ծախսից: Սառեցման համակարգի խողովակները պետք է կատարված լինեն հատուկ ծորակներով և խողովակապտուկներով ջրի ինքնահոսքն ապահովող թեքությամբ:

170. Հերթափոխի ընթացքում անհրաժեշտ է ամենաքիչը մեկ անգամ ստուգել սառեցնող ջրում նավթամթերքի կամ յուղի բացակայությունը: Դրանց հայտնաբերման դեպքում միջոցներ են ձեռնարկում վնասի հայտնաբերման և վերացման համար: Ջրում նավթամթերքների կամ յուղի առկայության ամսական ստուգման արդյունքները հարկավոր է գրանցել հերթափոխի մատյանում:

171. Սառեցման համակարգը պետք է բացառի ջրի ճնշման բարձրացման հնարավորությունն ագրեգատի սառեցնող խոռոչներում, արտադրող գործարանի կողմից նշված գերազանցող ճնշումից: Սառեցնող հեղուկի ջերմաստիճանն էլեկտրասարքավորումների ջերմափոխանակիչների դիմաց պետք է լինի +33 oC-ից ոչ ավելի:

172. Սառեցման համակարգի արտաքին տարրերը պետք է ժամանակին նախապատրաստված լինեն ձմռանն աշխատելու համար կամ պետք է դատարկվեն և անջատվեն հիմնական համակարգից:

173. Շարժիչների սառեցման համար օդի ընդունումը կատարվում է նախագծին համապատասխան, այն վայրերում, որտեղ չի պարունակվում նավթամթերքների գոլորշի, խոնավություն և այլն: Շարժիչների սառեցման համար մատակարարվող օդի ջերմաստիճանը պետք է համապատասխանի արտադրող գործարանի նախագծին և հրահանգին:

174. Պոմպակայանում պետք է լինի ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված սառեցման համակարգի տեխնոլոգիական սխեմա, որում նշված են սառեցնող միջավայրի ճնշման և ջերմաստիճանի թույլատրելի նշանակությունները:

 

ԳԼՈՒԽ 14. ՎԵՐԱՄՂՎՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

175. Սարքավորումը նորոգման համար կանգնեցնելու հիմնական փաստաթուղթ է հանդիսանում հաստատված տարեկան պլանը` պլանանախազգուշական նորոգման (ՊՆՆ) գրաֆիկը: Այն կազմվում է ՎԿ-ի, ԳԱԿԿ-ի տեխնիկական ծառայությունների ճարտարագետների կողմից կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ և կազմակերպության գլխավոր ճարտարագետը մինչև տարվա վերջ հաստատում է այն:

176. Մինչև շենքերի, սենքերի և կառույցների հիմնանորոգումն սկսելն անհրաժեշտ է`

1) կատարել շենքի հետազննություն.

2) սարքավորումների ուսումնասիրումից հետո կազմել թերությունների և աշխատանքների ցուցակը.

3) կատարել նախագծային աշխատանքներ, սահմանված կարգով նախագիծը համաձայնեցնել և հաստատել.

4) կազմել նորոգման գրաֆիկները նորոգման աշխատանքների կատարման նախագծերը.

5) նախագծին համաձայն պատրաստել անհրաժեշտ նյութեր:

177. ՎԿ-ի սարքավորումների, ջրամատակարարման, ջերմամատակարարման, կոյուղու խողովակաշարերի և այլ համակարգերի, ավտոմատիկայի միջոցների, հեռամեխանիկայի, ՉՓՍ և ԷՔՊ տեխնիկական սպասարկումը, ընթացիկ և արտապլանային (հրաժարմամբ պայմանավորված) նորոգումը որպես կանոն կատարում է ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի շահագործող-նորոգող անձնակազմը:

178. Բոլոր տեսակի հիմնանորոգումները և հիմնանորոգմանը մոտիկ կատարման ծանրությամբ կապված փոփոխումների, սարքավորումների ապամոնտաժման և մոնտաժման հետ արտապլանային նորոգումները կատարում են կազմակերպության հատուկ նորոգման բրիգադները կամ կողմնակի ներգրավված մասնագիտացված կազմակերպությունները:

179. Նորոգման հանձնման և նորոգումից ընդունման ժամանակ սարքավորումների հետ պետք է փոխանցվեն տեխնիկական անձնագիրը, աշխատանքների պատասխանատու կատարողի կարգագիր-թույլտվությունը, սարքավորման ընդունման-հանձնման ակտը: Պոմպային ագրեգատի նորոգման հանվելու ժամանակ անհրաժեշտ է ագրեգատի էլեկտրաշարժիչը հոսանքազրկել, փակել ընդունիչ և բացթողիչ փականները, դատարկել պոմպը նավթամթերքից, հոսանքազրկել պոմպային ագրեգատի էլեկտրաշարժիչի գործարկող սարքերը և փականների էլեկտրաշարժաբերը, համոզվել փականների հերմետիկության մեջ, նորոգման և օպերատիվ փաստաթղթերում կատարել համապատասխան գրառում, կախել նախազգուշացնող պաստառներ:

180. Հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվող պոմպերը, էլեկտրասարքավորումները, էլեկտրահաղորդման գծերը, հողակցող սարքվածքները պետք է ենթարկվեն ընդունման-հանձնման փորձարկումների:

181. ՎԿ-ի սարքավորումը համարվում է ընդունված շահագործման` նորոգումից աշխատանքային ռեժիմում նրա փորձարկումից հետո`

1) ընթացիկ նորոգումից հետո 8 ժամվա ընթացքում.

2) էլեկտրատեղակայանքների համար փորձարկումը բեռի տակ 24 ժամվա ընթացքում:

182. Հիմնական տեխնոլոգիական և էլեկտրական սարքավորումների հիմնանորոգման ժամանակ կատարված բոլոր աշխատանքներն ընդունվում են ակտով, որին կցվում է նորոգող ստորաբաժանման անձնագիրը` նորոգման անցկացման նշումով: Մնացած սարքավորումների համար հիմնանորոգման ժամանակ կատարված աշխատանքների գրառումը կատարվում է սարքավորման անձնագրում:

183. ՎԿ-ի սարքավորումների ընթացիկ և արտապլանային նորոգումների, տեխնիկական սպասարկման, անսարքությունների տեսակների և նրանց վերացման մեթոդների, աշխատանքի, պահեստամասերի և նյութերի ծախսերի վերաբերյալ տեղեկությունները պետք է գրվեն պլանանախազգուշական նորոգումների և արտապլանային նորոգումների հաշվառման մատյանում: Նորոգման մատյանների ձևերը որոշվում են ՄՆՄՏ օբյեկտների սարքավորումների ՊՆՆ համակարգով:

184. ՎԿ-ի կառուցվածքների նորոգման աշխատանքների կազմակերպումը և կատարումը պետք է իրականացվի մայրուղային նավթամթերքների շահագործման ժամանակ աշխատանքի պահպանման կանոններին ՄՆՄՏ-ի օբյեկտների սարքավորումների ՊՆՆ-ի համակարգին, սպառողների էլեկտրասարքավորումների շահագործման կանոններին, ՀՉԿ-ի, հեռամեխանիկայի և ավտոմատիկայի միջոցների տեխնիկական և անվտանգ շահագործման կանոններին, արտադրող գործարանների հրահանգներին և սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

185. Գազային աշխատանքները պետք է իրականացվեն գազային տնտեսությունում անվտանգության կանոններին համապատասխան:

186. Մեքենաների և կառույցների տեխնոլոգիական և էլեկտրական սխեմաների փոփոխությունը պետք է սահմանված կարգով պայմանավորված լինի և հաստատվի կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

 

IV. ՊԱՀԵՍՏԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

187. Օբյեկտի պահեստարանային հավաքակայանը խողովակատարներով իրար հետ միացված պահեստարանների համալիր է, որոնք նախատեսված են նավթամթերքների ընդունման պահպանման և պոմպահանման տեխնոլոգիական գործողությունների ապահովման և կատարման համար, ինչն ապահովվում է նավթամթերատարի տեղամասերի, լցնող էստակադների և այլ համատեղ աշխատանքը, ինչպես նաև չափող հանգույցի բացակայության դեպքում տեղափոխվող նավթամթերքների հաշվառումը:

188. Պահեստարանների խմբերի և առանձին պահեստարանների մեջ հեռավորությունը, իրար հանդեպ տեղաբաշխումը և տեղավորումը պետք է համապատասխանեն նախագծին, ՆՏՓ-ի, հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին:

189. Պահեստարանների շահագործման ընդունումը (նոր կառուցված և հիմնանորոգված) իրականացվում է պահեստարանների հիդրավլիկ փորձարկման արդյունքների և սարքավորումների աշխատունակության ստուգման արդյունքների հիման վրա, ՆՏՓ-ի և նախագծի պահանջներին համապատասխան: Պահեստարանների շահագործման ընդունումը ձևակերպվում է ակտով:

190. Պահեստարանների շահագործումը պետք է համապատասխանի պահեստարանների տեխնիկական շահագործման կանոնների և նրանց նորոգման հրահանգի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Յուրաքանչյուր պահեստարանի համար ձևակերպվում է անձնագիր, որում նշվում է պահեստարանի և նրա վրա տեղադրված սարքավորումների տեխնիկական տվյալները:

191. Յուրաքանչյուր պահեստարան պետք է զինված լինի սարքավորումների ամբողջ լրակազմով, որը նախատեսված է նախագծով և ապահովում է տեխնոլոգիական գործընթացի իրականացման հնարավորությունը:

192. Նախագծում փոփոխությունները և լրացումները, որոնք կարող են առաջանալ պահեստարանների շինարարության կամ շահագործման ժամանակ, պետք է համաձայնեցնել նախագծող կազմակերպության հետ: Բոլոր փոփոխությունները պետք է պահպանվեն կատարողական փաստաթղթերի կազմում կամ ներառվեն պահեստարանի անձնագրում:

193. ՎԿ-ի պահեստարանների հավաքակայանի ծավալը որոշվում է ճյուղավորված նավթամթերատարի տեխնոլոգիական նախագծման նորմերի դրույթներով:

194. Յուրաքանչյուր պահեստարանային հավաքակայանում պետք է նախատեսված լինի նավթամթերատարի երկժամյա թողունակության հաշվարկով` նավթամթերքի վթարային արտանետման համար ընդհանուր տարողության մաս, որն օգտագործվում է`

1) նավթամթերքների ընդունման համար կարգավարի հետ ՎԿ-ի կապի ժամանակավոր հնարավոր դադարի դեպքում.

2) սարքավորումների անսպասելի խցանման և փակիչ ամրանների ինքնակամ կամ սխալ միացման ժամանակ բարձր պահեստարանային հավաքակայանի փակիչ ամրանների և խողովակատարների, նավթամթերատարի վերջնամասի բարձր ճնշումից պահպանման համար նավթամթերքների արտանետման համար.

3) հիմնական և բարձրացնող պոմպերի տեղամասերի միջև` նավթամթերատարի, արմատուրայի, բարձրացնող պոմպերի գերբեռնումից պաշտպանության համար.

4) գծային մասում վթարի ժամանակ նավթամթերքներից խողովակի վնասված տեղամասի դատարկման համար:

195. Տարբեր նավթամթերքների հաջորդաբար վերամղման ժամանակ նշված նպատակներով պահեստարանների քանակը պետք է ավելացվի, բացի դրանից` պետք է նախատեսվի խառնուրդի թափման համար լրացուցիչ տարողություն:

196. ՄՆՄՏ-ի ԼԿ-ի ընդհանուր տարողության կազմում պահեստարանների չափսերը և քանակը որոշվում է նախագծման ժամանակ` հաշվի առնելով`

1) պահեստարանների տարողության օգտագործման գործակիցը պահպանման համար նավթամթերքների արտանետման համար.

2) հիմնական և բարձրացնող պոմպերի տեղամասերի միջև` նավթամթերատարների, ամրանների, բարձրացնող պոմպերի գերբեռնումից պաշտպանության համար.

3) գծային մասում վթարի ժամանակ նավթամթերքներից խողովակի վնասված տեղամասի դատարկման համար:

197. Տարբեր նավթամթերքների հաջորդաբար վերամղման ժամանակ նշված նպատակներով պահեստարանների քանակը պետք է ավելացվի, բացի դրանից` պետք է նախատեսվի խառնուրդի թափման համար լրացուցիչ տարողություն:

198. ՄՆՄՏ-ի ԼԿ-ի ընդհանուր տարողության կազմում պահեստարանների չափսերը և քանակը որոշվում են նախագծման ժամանակ` հաշվի առնելով`

1) պահեստարանների տարողության օգտագործման գործակիցը.

2) տարողությունների վերաբաշխումը` ըստ նավթամթերքների տեսակի, յուրաքանչյուր տեսակի լցման ծավալին համապատասխան.

3) շահագործման պայմաններով ամեն տեսակի նավթամթերքի համար երկու պահեստարաններից ոչ պակաս ունենալու անհրաժեշտություն.

4) հնարավոր առավել միատեսակ պահեստարանների պահանջը:

199. Պահեստարանային հավաքակայանների հարթակները պետք է ունենան թեքություն` անձրևաջրերը հավաքահորերում, որոնք միացված են հիդրավլիկ փականով արդյունաբերական կոյուղու համակարգին, ստուգելու համար:

200. Նավթամթերքների պահպանման համար պահեստարանների կամրջանավի կառուցվածքը պետք է ապահովի նրանց անջրասուզելիությունը:

201. Լողացող տանիքները պետք է ունենան սելավաջրերի և հալող ջրերի, պահեստարանի սահմանից դուրս, հեռացման սարքվածքներ:

202. Լողացող տանիքները, կամրջանավերը և նրանց ուղղորդիչները պետք է ունենան խցվածքներ (փականներ), որոնք ապահովում են ներկամրջային տարածության հուսալի հերմետիկությունը:

203. Մինչև փորձարկումների սկիզբը` պահեստարանների շահագործման ընդունման ժամանակ գլխավոր կապալառուն ներկայացնում է պետական հանձնաժողովին կատարողական փաստաթղթերը, որոնք համապատասխանում են պահեստարանների արտադրական, ընդունման, շահագործման և նորոգման գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

204. Լողացող տանիքներով, կամրջանավերով պահեստարանների համար պետք է ներկայացվեն լողացող տանիքների կամ կամրջանավերի հերմետիկության փորձարկման ակտեր:

205. Յուրաքանչյուր պահեստարանի վրա պետք է լինի հստակ գրություն` «Հրավտանգավոր», ինչպես նաև նշված լինի հետևյալ տեղեկատվությունը`

1) պահեստարանի հերթական համար.

2) թույլատրելի լցնում.

3) բազային բարձրության արժեքը (բարձրության նախշաքաղատար).

4) ծծափողային ծորակների և խլոպուշների կառավարման մարմինների դիրքի ցուցանակներ:

206. Յուրաքանչյուր պահեստարանային հավաքակայանի համար պետք է կազմի պահեստարանների շահագործման տեխնոլոգիական քարտեզ` նշելով յուրաքանչյուր պահեստարանի համար`

1) տեխնոլոգիական քարտեզով համարը.

2) որ նավթամթերքի համար է նախատեսված.

3) տարողությունը և տեսակը.

4) նավթամթերքների առավելագույն և նվազագույն թույլատրելի լցման արժեքները.

5) գոլորշացումից կորուստների դեմ պայքարի միջոցներ, կրակային ապահովիչների, շնչող և ապահովիչ կափույրների բնութագրերը և բնութագրերը, քանակը, տեսակը.

6) լցման և դատարկման թույլատրելի արտադրողականությունը (արագությունը).

7) այլ անհրաժեշտ տվյալներ (մակարդակի, փորձանմուշի վերցման, հրդեհաշիջման և այլ չափման համակարգեր):

207. Տեխնոլոգիական քարտեզը պետք է գտնվի օպերատիվ փոխարկումներ իրականացնող և նրանց ճիշտ կատարման համար պատասխանատու անձնակազմի աշխատանքային տեղում:

208. Տեխնոլոգիական քարտեզները հաստատում և 2 տարին մեկ վերահաստատում է (պահեստարանային հավաքակայանի տեխնոլոգիական սխեմաների, շահագործման պայմանների և այլ փոփոխությունների դեպքում) կազմակերպության գլխավոր ճարտարագետը:

 

ԳԼՈՒԽ 16. ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

209. Նավթամթերքների ընդունման, պահպանման և բացթողման համար օգտագործվող յուրաքանչյուր պահեստարան, անկախ նրա տարողունակությունից և նշանակությունից, պետք է ունենա աստիճանավորված աղյուսակ` կազմված գործող ՆՏՓ-ին համապատասխան:

210. Աստիճանավորված աղյուսակները վերանայվում են սահմանված ժամկետներում գործող նորմերի պահանջներին համապատասխան:

211. Տարողության փոփոխության հետ կապված յուրաքանչյուր նորոգումից հետո պահեստարանը պետք է աստիճանավորվի, իսկ նրա ներսի սարքավորումներով զինվածության փոփոխության ժամանակ աստիճանավորված աղյուսակը պետք է վերանայվի և հաստատվի սահմանված կարգով:

212. Օպերատիվ հսկողության համար նախատեսված պահեստարանների աստիճանավորված աղյուսակները հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը, իսկ հաշվառահաշվետվողական գործողությունների համար նախատեսված պահեստարաններինը հաստատում է սերտիֆիկացված/հավատարմագրված մարմինը:

213. Պահեստարանների աստիճանավորված աղյուսակներին պետք է կցված լինեն հատակի անհարթության վերաբերյալ ճշտությունները:

214. Նորոգումների անցկացման ժամանակ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի հատակի ճշտում` կազմելով յուրաքանչյուր պահեստարանի համար համապատասխան ակտ:

215. Պահեստարանների աստիճանավորման աշխատանքները կատարում են պահեստարանների տարողության չափումների կատարման վերաբերյալ ուսուցում անցած, սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված չափագիտական կազմակերպությունները կամ անձինք:

216. Գործող աստիճանավորված աղյուսակները և չափման ակտերը պետք է պահպանվեն` ՄՆՄՏ շահագործող կազմակերպությունների ստորաբաժանումներում, պահեստարաններ ունեցող ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում և ԼԿ-ում: Նոր աստիճանավորված աղյուսակների անցումը և նախորդների դուրսգրումը ու պահպանումը ձևակերպվում են կազմակերպության հրամանով:

 

ԳԼՈՒԽ 17. ԼՑՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

217. Ապահովիչ կափույրներով կամ օդափոխիչ կարճախողովակով սարքավորված պահեստարանի լցման (դատարկման) առավելագույն արտադրողականությունը որոշվում է նավթամթերքների օդագոլորշային խառնուրդի` նրանց միջով առավել հնարավոր ծախսով, որն առաջանում է միաժամանակ հետևյալ գործողությամբ` պահեստարանի լցման (դատարկման), մեկ պահեստարանից մյուսին անցման ժամանակ փակիչ ամրանների փոխանջատման գործողությունների արդյունքում լցվող պահեստարանից դատարկ պահեստարան նավթամթերքների փոխհոսքի, տեխնոլոգիական կամ մթնոլորտային երևույթների պատճառներով պահեստարանի գազային տարածությունում գազի ջերմային ընդլայնման (սեղման), ինչպես նաև նավթամթերքների գոլորշիների կամ նրանց մեջ լուծված գազերի անջատման դեպքում: Ընդ որում, գազի ծախսը պահեստարանում տեղադրված, բոլոր շնչող կափույրներով չպետք է գերազանցի 0,85 (օդափոխիչ կարճախողովակների համար` 0,45) նրանց գումարային նախագծային թողունակությանը:

218. Ապահովիչ կափույրների նախագծային գումարային թողունակությունը, որոնք տեղադրված են մեկ պահեստարանում, պետք է լինի ոչ ցածր, քան շնչող կափույրների թողունակությունը:

219. Կամրջանավերով կամ լողացող տանիքներով պահեստարանների լցման (դատարկման) արտադրողականությունը սահմանափակվում է պահեստարանում նավթամթերքների մակարդակի փոփոխման թույլատրելի արագությամբ, որը չպետք է գերազանցի 3,5 մ/ժ-ը, եթե նախագծով այլ բան նախատեսված չէ:

220. Տեխնոլոգիական սխեմային պահեստարանի միացման դեպքում պահեստարանների դատարկման կամ լցման հետ կապված ՎԿ-ի թողարկումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անձնակազմը հավաստիանա փականների ճիշտ փոխարկման մեջ: Հետագայում հերթափոխ անձնակազմն իրականացնում է նավթամթերքների` պահեստարան մուտքի կամ արտամղման անընդհատ վերահսկողություն, ինչպես նաև սարքավորումների ընթացիկ տեխնոլոգիական պարամետրերի համընկմանը նախագծային արժեքներին: Հիդրավլիկ հարվածներից խուսափելու համար պահեստարանների փականների փոխարկման ժամանակ անհրաժեշտ է պահպանել նրանց փոխարկման կարգը, որը նախատեսվում է կազմակերպության հրահանգներով:

221. Եթե նավթամթերքների մակարդակի կամ այլ տվյալների փոփոխությամբ հայտնաբերվում է, որ պահեստարանի լցման կամ դատարկման գործընթացը տարբերվում է տեխնոլոգիական քարտեզով սահմանված նախագծայինից, անձնակազմը պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի այդ անհամապատասխանության պատճառների բացահայտման և նրանց վերացման ուղղությամբ: Շեղման վերացման անհնարինության կամ պատճառի չբացահայտման դեպքում պահեստարանի լցնումը պետք է դադարեցվի, նավթամթերքն ուղարկվի ուրիշ պահեստարան, առաջինի վրա փականները պետք է փակվեն, կամ իրականացվեն հրահանգներով նախատեսված այլ գործողություններ:

222. Կամրջանավով պահեստարանում ստորին տեխնոլոգիական մակարդակը տեխնոլոգիական գործողությունների անցկացման ժամանակ չպետք է թույլատրի կամրջանավի կանգնումը հենասյուների վրա:

223. Պահեստարանային հավաքակայանն սպասարկող օպերատիվ անձնակազմը պետք է իմանա խողովակաշարերի տեղակայման սխեմաները և պահեստարանային հավաքակայանի փականների նշանակությունը, որպեսզի շահագործման ժամանակ, ինչպես նաև վթարների կամ հրդեհի ժամանակ, անսխալ կատարի անհրաժեշտ փոխարկումները:

224. Յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա բարձրության նախշակաղապար, այսինքն, չափիչ խողովակի կամ չափիչ դիտանցքի բկանցքի վրա տեղակայված չափիչ ձողի չափման խազի հաստատուն կետից մինչև պահեստարանի հատակն ուղղահայաց հեռավորությունը: Բարձրության նախշակաղապարի արժեքն անհրաժեշտ է ստուգել ամեն տարի և հիմնանորոգումից հետո կազմելով ակտ: Բարձրության նախշակաղապարի արժեքները պետք է գծանշված լինեն չլվացվող ներկով, չափիչ դիտանցքին մոտիկ երևացող տեղում:

 

ԳԼՈՒԽ 18. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

225. Պահեստարանների տեխնիկական սպասարկումը պետք է ներառի պահեստարանների, սարքավորումների և արմատուրի պարբերաբար զննումը, ինչպես նաև եռակցված կցվանքների արատանշումը, պահեստարանի հատակի և պատերի վիճակի ուլտրաձայնային կամ մագնիսական արատանշումը, պահեստարանների ձևի, չափսերի և նրա հիմքի, հաստության վերահսկում, իսկ անհրաժեշտության դեպքում տանիքի, պատերի և հատակի մեխանիկական և քիմիական հատկությունների հսկում:

226. Պահեստարանների և նրանց սարքավորումների պարբերաբար ստուգումն իրականացվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված պլանանախազգուշական աշխատանքների գրաֆիկին համաձայն, որը կազմված է շահագործման պայմանները հաշվի առնելով, պահեստարանների տեխնիկական շահագործման կանոնների և նրանց նորոգման հրահանգներին համապատասխան: Զննման արդյունքները պետք է գրառվեն պահեստարանների ամրանների և հիմնական սարքավորումների զննման մատյանում և նրանց անձնագրում:

227. Յուրաքանչյուր պահեստարանի հիմքի նստեցման հետևից պետք է սահմանված լինի կանոնավոր հսկողություն: Առաջին չորս տարում անհրաժեշտ է ամեն տարի անցկացնել հատակի եզրերի կամ ստորին գոտու վերևի բացարձակ նշումների մակարդակաչափում, ոչ պակաս, քան 6 մ իրարից հեռու ութ կետում: Հետագայում անհրաժեշտ է երեք տարին մեկ անգամ կանոնավոր անցկացնել ստուգողական մակարդակաչափում: Պահեստարանների հատակի հորիզոնական արտաքին եզրագծի թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն պահեստարանների տեխնիկական շահագործման կանոնների և նրանց նորոգման հրահանգների պահանջներին:

228. Ձմռանը, կլիմայական գոտուց կախված, ցածր ջերմաստիճանների ժամանակ (առանձնահատուկ I և II գոտիների ներքևից և ստորին անկյուններում) պողպատյա պահեստարանների կարերը պարբերաբար զննվում են արտադրող գործարանի առաջարկություններին համապատասխան: Զննման արդյունքները գրառվում են զննման մատյանում:

229. Հնարավոր հեղեղման գոտում տեղակայված պահեստարանների հավաքակայանները պետք է պատրաստ լինեն հեղեղումներին` պատնեշապատերը վերականգնված լինեն մինչև անհրաժեշտ մակարդակը, պատնեշապատերի ներսում մաքրվի տարածքը, աշխատանքին պատրաստ լինի արտադրահեղեղային կոյուղին և մաքրման կառույցները: Հեղեղման ժամանակ պահեստարանների երես ելնումը բացառելու համար նրանք պետք է լցվեն նավթամթերքներով կամ ջրով:

230. Բաց հատվածամասերով պողպատյա զոմերի, ինչպես նաև ալյումինե և սինթետիկ զոմերի տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է ՄՆՄՏ-ի պահեստարանների շահագործման գործող ղեկավարման փաստաթղթերով, զոմերն արտադրող կազմակերպության տեխնիկական և շահագործման փաստաթղթերով:

231. Մաքրման աշխատանքների կատարման ժամանակ զոմերը պետք է պարբերաբար կամ կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկին համաձայն, զննվեն նորմատիվների համապատասխան ժամկետներում:

232. Զննման արդյունքները և զոմերի զննման հետևանքով հայտնաբերված անսարքությունների վերացման վերաբերյալ գրառումները պետք է արտացոլված լինեն պահեստարանների հիմնական սարքավորումների և ամրանների զննման մատյանում:

233. Շահագործման մեջ գտնվող պահեստարանները ենթակա են նրանց փաստացի տեխնիկական վիճակի որոշման համար` պարբերաբար հետազոտման և արատանշման: Պահեստարանների հետազոտման մեթոդները և պարբերականությունը, այդ ընթացքում կատարվող աշխատանքների տեսակները որոշվում են` պահեստարանների տեխնիկական վիճակի արատորոշման վերաբերյալ գործող ՆՏՓ-ի պահանջներով:

234. ՈՒղղահայաց պողպատյա պահեստարանների սարքերով հետազոտման պարբերականությունը կազմում է`

1) լիակատար արատորոշում` ոչ ուշ, քան 10 տարին մեկ.

2) մասնակի արատորոշում` ոչ ուշ, քան 5 տարին մեկ:

235. Պահեստարանի արատորոշման հստակ ժամկետները սահմանվում են` կախված պահեստարանի շահագործման ինտենսիվությունից և տեխնիկական վիճակից, ինչպես նաև միջավայրի քայքայման ակտիվությունից:

236. Պահեստարանի մասնակի արատորոշման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները` պահեստարանի և նրա սարքավորումների տեսողական զննում, տանիքի և պատերի թիթեղների հաստության չափում, ուղղահայացից առաջացող պատի տեղային ձևախախտումների և հորիզոնական եզրային ելունի և նրա տակ գտնվող հիմքի շեղումների չափում, սալվածքի վիճակի ստուգում, պահեստարանի տեխնիկական վիճակի եզրակացության կազմում:

237. Պահեստարանի լիակատար արատորոշումը ներառում է բոլոր նշված աշխատանքները և բացի դրանից`

1) ներսից տեսողական զննում.

2) պատերի, հատակի, տանիքի և զոմի հաստության չափում.

3) զոմի (նրա առկայության դեպքում) տեսողական զննում.

4) եռակցված միացությունների չվնասող մեթոդներով ստուգում.

5) մետաղի մեխանիկական փորձարկում, մետաղագրաֆիկական հետազոտում և քիմիական վերլուծություն (անհրաժեշտության դեպքում).

6) արտահոսքի բացահայտման նպատակով պահեստարանի հիմքի և հատակի զոնդավորում.

7) պահեստարանի ինֆրակարմիր սպեկտրադիտման մեթոդով հետազոտման նպատակահարմարության որոշում և նման հետազոտման անցկացում.

8) պահեստարանի բոլոր տարրերի պատերի հաստության չափման արդյունքների մշակում և նրանց քայքայվածությունից կախված` մնացորդային ծառայության ժամկետների որոշում.

9) տարբեր գոտիների համար ստացված չափումների արդյունքների համեմատում թույլատրելի արժեքների հետ և պահեստարանների հետագա շահագործման վերաբերյալ որոշման կայացում.

10) համաձայն այլ հաշվարկների և ներկա պահին պահեստարանի տեխնիկական վիճակի և նշանակման` ցուցանիշների վերաբերյալ եզրակացության կազմում:

238. Լիակատար հետազոտումն անցկացվում է պահեստարանի մաքրումից և դեգազավորումից հետո, մասնակի հետազոտումը` առանց պահեստարանի շահագործումից դուրս բերելու:

239. Տեխնիկական հետազոտման տվյալները գրվում են անձնագրում` նշելով հետազոտման ամսաթիվը և եզրակացության համարը, անձնագրում ներդրվում է նաև եզրակացությունը:

240. Պահեստարանների հետազոտման հիման վրա կազմվում է` հաշվի առնելով պահեստարանային հավաքակայանի նավթամթերքների ընդունման, պահպանման և բացթողման անխափան աշխատանքի ապահովումը, նորոգման տարեկան գրաֆիկ:

241. Պահեստարանային սարքավորումների և ավտոմատացման միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է` այդ սարքավորումների համար արտադրող գործարանի հրահանգներում նշված, ինչպես նաև պահեստարանների տեխնիկական շահագործման կանոններով և նրանց նորոգման հրահանգներով սահմանված ժամկետներում:

242. Պահեստարանի հիմնանորոգումն իրականացվում է, անհրաժեշտության դեպքում, համալիր հետազոտման և թերությունների ամփոփագրի հիման վրա նախագծող մասնագիտացված կազմակերպության մշակած, անհատական նախագծով:

243. Հիմնանորոգման համար նախատեսված պահեստարանները պետք է ժամանակին ներառվեն հաջորդ տարվա հիմնանորոգման տիտղոսաթերթում, իսկ նորոգումից առաջ զննվեն կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված հանձնաժողովի կողմից:

244. Կրակային աշխատանքների կատարմամբ նորոգման ընթացքում, պահեստարանի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է խիստ պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

245. Կրակային աշխատանքներով պահեստարանի նորոգումը թույլատրվում է անցկացնել միայն նավթամթերքների մնացորդներից պահեստարանն ամբողջությամբ մաքրելուց, օդի միջավայրի վերլուծությամբ հաստատված դեգազավորումից, մերձակա տեղակայված պահեստարանների հրդեհային անվտանգության ապահովումից (նավթամթերքներից ազատում հուսալի հերմետիկությամբ, թափված նավթամթերքների հավաքում մազութավորված տեղերում` ավազի լցմամբ, կոյուղու հերմետիկացում, բոլոր հաղորդակցուղիների խլացում և այլ), աշխատատեղերի պատրաստվածությունից և կրակային աշխատանքների կատարումը սահմանված կարգով թույլատրող փաստաթղթերի պատրաստումից հետո:

246. Պահեստարանների պատրաստման և աշխատանքների կատարման ժամանակ օդափոխիչները, էլեկտրաշարժիչները և լուսամփոփները պետք է ունենան պայթյունապաշտպան կատարում և հողակցվեն: Լուսավորության լարումը պետք է լինի 12 Վ ոչ բարձր:

247. Նորոգմանը պատրաստված պահեստարաններում, վերցված օդի նմուշներում, ածխաջրածնի թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի համապատասխան նորմերով սահմանված արժեքը, իսկ այլ դեպքերում չպետք է գերազանցի 0,3 մգ/լ, բենզինի պահեստարաններում` 0,1 մգ/լ:

248. Կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկներին համապատասխան` պահեստարանները պետք է ենթարկվեն պարբերաբար մաքրման`

1) տարին երկու անգամից ոչ պակաս ավիացիոն բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի համար.

2) ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի համար:

249. Շարժիչային վառելիքների և նույնատիպ հատկություններով նավթամթերքների համար պահեստարաններն անհրաժեշտ է մաքրել նավթամթերքների որակի պահպանման և պահեստարանների ու սարքավորումների հուսալի շահագործման պայմաններից ելնելով, անհրաժեշտության դեպքում:

250. Նավթամթերքների երկար պահպանման ժամանակ մետաղական պահեստարանները թույլատրվում է մաքրել նրանց դատարկումից հետո: Պահեստարանները մաքրում են նաև հետևյալ դեպքերում`

1) նավթամթերքի տեսակի փոփոխման.

2) հանքային կեղտերի առկայությամբ բարձրամածուծիկ նստվածքների, ժանգի և ջրի ազատման.

3) հերթական կամ արտահերթ նորոգման.

4) համալիր արատանշման:

251. Պահեստարաններում առաջացած պինդ և բարձրամածուծիկ նստվածքները լվանում են ջրով, գոլորշով կամ հատուկ լվացող միջոցներով, մաքրում են կայծաանվտանգ գործիքներով, ինչից հետո հեռացնում են խարամահավաքիչ կամ հատուկ հարթակներ: Լվացված նստվածքների թափումը կոյուղի չի թույլատրվում:

252. Պահեստարանների մաքրման աշխատանքների ղեկավարումը հանձնարարվում է ՎԿ-ի (ԳԱԿԿ) ինժեներատեխնիկական աշխատակիցների կազմից պատասխանատու անձին: Պահեստարանների մաքրման միջոցառումները մշակում է ՎԿ-ի (ԳԱԿԿ) տեխնիկական ղեկավարը և հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը:

253. Պահեստարանի մաքրմանն են անցնում ՎԿ-ի (ԳԱԿԿ) ԱՊ-յան և ԱՏ-ի պատասխանատուների, շահագործման նորոգման վերականգնողական ծառայությունների և հրշեջ պաշտպանության ներկայացուցիչների կազմով, հանձնաժողովի կողմից ստորագրված, նրա մաքրման աշխատանքների պատրաստության վերաբերյալ ակտի ձևակերպումից հետո:

254. Մայրուղային նավթամթերատարի աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով, հիգիենիկ նորմատիվներով:

255. Մայրուղային նավթամթերատարում աշխատողները ենթակա են պարտադիր բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքի բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

256. Արտադրական վնասակար գործոնների ազդեցության ներքո աշխատանքները պետք է կատարվեն անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

257. Մայրուղային նավթամթերատարի ստորաբաժանումներում աշխատող մինչև 18 տարեկան անձանց և կանանց աշխատանքները կարգավորվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման պահանջներին համապատասխան: Մայրուղային նավթամթերատարի ստորաբաժանումներում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի քանակությունները պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 06.12.10 թ. N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 19. ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՈԹՆԵՐԸ

 

258. Ճնշման տակ աշխատող անոթները պետք է գրանցված լինեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գրանցման ենթակա անոթների ցանկը որոշվում է ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:

259. Անոթների նոր վայր տեղափոխման կամ ուրիշ սեփականատիրոջը փոխանցման ժամանակ, ինչպես նաև նրա միացման սխեմայի մեջ փոփոխությունների ներմուծման ժամանակ, անոթը թողարկումից առաջ պետք է վերագրանցվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

260. Սեղմված օդի համար նախատեսված բոլոր անոթները պետք է ունենան անձնագրեր և արտադրող գործարանի հրահանգներ, որոնք պահպանվում են անոթների անվտանգ գործողության և սարքին վիճակի համար պատասխանատուի մոտ:

261. Գրանցումից հետո անոթների շահագործման թույլտվությունը տալիս է գրանցումից, անոթների տեխնիկական զննումից, սպասարկող և վերահսկող կազմակերպության ստուգումից հետո համապատասխան «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

262. Գրանցման ոչ ենթակա անոթների շահագործման թույլտվությունը տալիս է տեխնիկական զննումից և սպասարկման կազմակերպման ստուգումից հետո, արտադրողի փաստաթղթերի հիման վրա, կազմակերպության (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ) հրամանով նշանակված պատասխանատու անձը, անոթների շահագործման և տեխնիկական վիճակի վերահսկման համար:

263. Անոթների շահագործման մուտքի թույլտվությունը գրառվում է նրա անձնագրում:

264. Յուրաքանչյուր անոթի վրա, նրա տեղադրումից և գրանցումից հետո երևացող տեղում կամ 200x150 մմ-ից ոչ պակաս ֆորմատի հատուկ ցուցանակով, ներկով նշում են գրանցման համարը, թույլատրելի ճնշումը, հաջորդ արտաքին և ներքին զննման և հիդրավլիկական փորձարկման վերաբերյալ տեղեկատվությունը:

265. Սեղմված օդի և այլ գազերի պահպանման համար անոթների շահագործումն իրականացվում է ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոններին համապատասխան:

266. Ճնշակային սենքերում պետք է փակցված լինի ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օդատարի տեխնոլոգիական սխեման, որի վրա նշված են ճնշակները, փոշեխոնավաբաժանարար օդամբարները, փականները և այլ սարքվածքներ: Սխեմայի վրա պետք է նաև նշված լինի համակարգում առավելագույն թույլատրելի ճնշումը:

267. Ճնշման տակ աշխատող անոթների շահագործման և տեխնիկական վիճակի վերահսկողության համար պատասխանատուին և անոթների անվտանգ գործողության և սարքին վիճակի համար պատասխանատուին նշանակում են ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի արտադրական ստորաբաժանումների հրամանով` սահմանված կարգով գիտելիքների ստուգում անցած ինժեներատեխնիկական աշխատակիցների կազմից:

268. Անոթների սպասարկումը կարող է հանձնարարվել 18 տարին լրացած, արտադրական ուսուցում, որակավորման հանձնաժողովի ատեստավորում, հրահանգավորում անցած և անոթների սպասարկման իրավունքի վկայական ունեցող անձինք:

269. Արտադրական ստորաբաժանումներում (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ) պետք է լինի կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված անոթների աշխատանքային ռեժիմի և նրանց անվտանգ սպասարկման հրահանգը: Հրահանգը պետք է փակցված լինի աշխատատեղերում, ինչպես նաև ստորագրությամբ տրված լինի սպասարկող անձնակազմին:

270. Անձնակազմի գիտելիքների պարբերաբար ստուգումն անցկացվում է արտադրական ստորաբաժանումների (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ) հրամանով նշանակված հանձնաժողովի կողմից` երկու ամսից ոչ պակաս ժամանակահատվածում: Հանձնաժողովի կազմը որոշվում է գործող ՆՏՓ-ով: Ստուգումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ` վկայականի մեջ գնահատվելով:

 

V. ԼՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ

 

271. Լցման կետերում նավթամթերքների ընդունումը և բեռնառաքումը իրականացվում են հատուկ կառուցված էստակադներով, լցնող-թափող սարքվածքներով և կառույցներով:

272. Լցնող-թափող սարքվածքները և կառույցները պետք է համապատասխանեն նախագծին, ինչպես նաև ՆՏՓ-ի պահանջներին:

273. Լցնող-թափող սարքվածքների և կառույցների լուսավորությունը պետք է համապատասխանի նախագծին և աշխատավայրում լուսավորության նորմերին:

274. Լցման կառույցները պետք է ապահովված լինեն երկկողմանի կապով, հակահրդեհային պաշտպանության միջոցներով` նախագծին համապատասխան:

275. Լցման կառույցների հարթակները պետք է լինեն բետոնապատ և ապահովեն հեղուկի անարգել հոսք դեպի կողմնատար հորեր կամ բացատար անցուղիներ, որոնք հիդրավլիկ փականների միջոցով միացված են արտադրահեղեղային կոյուղուն և հավաքարանին:

276. Լցման սարքվածքների և երկաթուղու մատույցային ճանապարհները պետք է պահպանվեն մաքուր: Ձմռանն այն մաքրվում է ձյունից:

277. Էթիլիրացված բենզինի լցնումն իրականացվում է էթիլիրացված բենզինի հետ առնչվելու վերաբերյալ անվտանգության նորմերի հրահանգներին խիստ համապատասխան:

278. Լցման սարքվածքների վերհան մեխանիզմները պետք է ապահովված լինեն ապահովիչ հարմարանքներով, որոնք կբացառեն նրանց ինքնակամ շարժումը:

279. Պոմպերը, շարժիչները, փականները, կանգնակները պետք է համարակալվեն տեխնոլոգիական սխեմային համապատասխան:

280. Կանգնակները, ճկափողերը, խցուկները, կցաշուրթային միացումները, հաղորդակցուղիները պետք է լինեն լիովին հերմետիկ:

281. Լցնող-թափող ճկափողի ծայրոցը պետք է հողակցվի ճկուն ճոպանների օգնությամբ: Արգելվում է ամպրոպի ժամանակ կատարել լցնող-թափող գործողություններ:

282. Երկաթգծային ցիստեռնի լցման ժամկետը սահմանվում է կազմակերպության ստանդարտով` համաձայնեցնելով երկաթգիծը շահագործող կազմակերպության հետ: Ընդ որում, էլեկտրականացվող նավթամթերքների լցման արագության առավելագույն արժեքները սահմանափակվում են սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ բաժնի պահանջներով:

283. Լցնող-թափող կառույցներում կրակային աշխատանքները կատարվում են այդ կառույցները շահագործումից դուրս բերելուց հետո կարգագիր-թույլտվության առկայության դեպքում, որը ձևակերպված է սահմանված կարգով գործող կանոնների, նորմերի և այլ ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

284. Լցման գործողության ավարտից հետո պոմպերի հոսքագծերի ընդունիչ և արտանետիչ փականները և այլ փակիչ սարքվածքներ պետք է փակվեն:

285. Տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների վրա նավթամթերքների փոխաբեռնում իրականացնող կայանների սարքավորումների և կառույցների տեխնիկական սպասարկումը կատարվում է նավթաբազաների տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:

 

VI. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ

 

286. Տեխնոլոգիական խողովակաշարերի կազմում ընդգրկված են ներհարթակային խողովակաշարերը, խողովակաշարերի միացնող մասերը, փակիչները, կարգաբերող և ապահովիչ ամրանները, կեղտաբռնիչ զտիչները և այլ սարքվածքներ:

287. Տեխնոլոգիական խողովակաշարերի սահման են հանդիսանում ՎԿ-ի, ԼԿ-ի մուտքային և ելքային փականները:

288. Տեխնոլոգիական խողովակաշարերի նախագծումը, կառուցումը և վերակառուցումն իրականացվում են կառուցման պահին գործող ՆՏՓ-ի (ՍՆիՊ, ՂՓ) պահանջներին համապատասխան:

289. Տեխնոլոգիական խողովակաշարերի, ամրանների և սարքվածքների փորձարկման ռեժիմը և աշխատանքային ճնշումները սահմանվում են նախագծով:

290. Տեխնոլոգիական խողովակաշարերի վերափորձարկումն անցկացվում է ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ:

291. Վերակառուցված, փոխարինված կամ նորոգումից հետո տեղամասերի փորձարկումը կատարվում է ըստ նախագծի:

292. Պողպատյա խողովակաշարերի տեղադրվող մասերը` հարմարակցիչները, եռաբաշխիկները, կցաշուրթերը և խցափակիչները պետք է համապատասխանեն գործող ստանդարտներին և նորմերին: Տեխնոլոգիական խողովակաշարերում պետք է օգտագործվեն առավելապես պողպատյա խցափակող, կարգաբերող և այլ ամրաններ:

293. Տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժումը և շահագործման ընդունումն իրականացվում են ամբողջ ծավալով օբյեկտների շահագործման ընդունման փաստագրման, ընդհանուր պահանջներին կամ ՄՆՄՏ-ի արտադրական հարթակների կազմում ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

294. Միացությունների, այդ թվում` եռակցված միացությունների տեղաբաշխումը պատերի մեջ, հենասյուների վրա չի թույլատրվում:

295. ԱԿ-ի հաղորդակցուղիների և խողովակաշարերի կատարողական տեխնոլոգիական սխեմաները պետք է համապատասխանեն տեխնոլոգիական խողովակաշարերին` ամրանները, սարքավորումները, սարքերը և սարքվածքները պետք է ունենան նշանակում և համարակալում:

296. Յուրաքանչյուր ՎԿ-ում պետք է լինի օբյեկտի վիճակային պլան, որը կապված է տեխնոլոգիական խողովակաշարերի և հաղորդակցուղիների հետ (ինժեներական ցանցերի համալրված պլան, տեղագրական նկարահանում):

297. Սպասարկող անձնակազմը պետք է իմանա խողովակաշարերի տեղակայման վայրը, նրանց փոխհատման կետերը, արտուղու ներկտրման տեղերը, ամրանների, սարքավորումների, սարքերի, սարքվածքների տեղակայման տեղերը, տեխնոլոգիական հաղորդակցուղիները, նրանց նշանակությունը և շահագործման հրահանգները:

298. ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում և ԼԿ-ում նախատեսվում է մղել առանձին խողովակաշարերով էթիլիրացված ավտոմոբիլային բենզինը, ռեակտիվ շարժիչների վառելիքը, դիզելային վառելիքը և ոչ էթիլիրացված ավտոմոբիլային բենզինը, երբ շահագործման կամ տեղադրման պայմաններով հնարավոր չէ ապահովել խողովակի բավարար դատարկումը:

299. Տեխնոլոգիական խողովակաշարերի գործող սխեմաների փոփոխումն առանց կազմակերպության գլխավոր ճարտարագետի իմացության և հաստատման չի թույլատրվում: Տեխնոլոգիական խողովակաշարերի վերակառուցումը կատարվում է սահմանված կարգով` հաստատված նախագծով:

300. Տեխնոլոգիական խողովակաշարերի համար պետք է կազմված և կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված լինեն տրամաչափարկող աղյուսակներ:

301. ՎԿ-ի և ԼԿ-ի շահագործումն ապահովում է`

1) տեխնոլոգիական խողովակաշարերի և տեղադրված սարքավորումների տեխնիկական սարքին վիճակի պահպանությունը և ժամանակին հսկումը.

2) տեխնոլոգիական խողովակաշարերի երկարակեցության և ՎԿ-ի, ԼԿ-րի անընդհատ աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ նորոգման միջոցառումների կատարումը.

3) մետաղական կառույցների և ՎԿ-ի ու ԼԿ-ի հաղորդակցուղիների հողային քայքայումից պաշտպանող համակարգի բնականոն աշխատանքի ապահովումը, ինչպես նաև տեխնոլոգիական խողովակաշարերի վերգետնյա մասերի մթնոլորտային քայքայումից պաշտպանման ապահովումը.

4) վթարների և արտակարգ իրավիճակների պայմաններում անհրաժեշտ գործողությունների կատարումը:

302. Տեխնոլոգիական խողովակաշարերը, նրանց ամրանները և սարքվածքները պետք է պարբերաբար զննվեն և սպասարկվեն` արտադրական միավորման տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային գրաֆիկի և ժամանակացույցի համաձայն:

303. Տեխնոլոգիական խողովակաշարերի ամրանները և սարքվածքները զննվում են եռամսյակը մեկ, իսկ կարևոր պատասխանատու հանգույցներում ամիսը մեկ անգամ: Զննման արդյունքները գրառվում են զննման մատյանում, իսկ արատորոշման և նորոգման արդյունքները` նորոգման մատյան և տեխնոլոգիական խողովակաշարերի անձնագիր:

304. Սարքավորումների, ամրանների և տեխնոլոգիական խողովակաշարերի պլանանախազգուշական նորոգումը կատարվում է ՎԿ-ի, ԼԿ-ի նորոգման անձնակազմի կողմից` կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն:

305. ՎԿ-ում, ԼԿ-ում պահեստարանային հավաքակայանի հետ միասին, նախագծին համապատասխան, պետք է նախատեսվի ապահովիչ սարքվածքներով հանգույցների տեղադրում, պահեստարանային հավաքակայանի մուտքում ճնշման բարձրացումից պաշտպանության համար:

306. Յուրաքանչյուր ապահովիչ սարքվածքից առաջ և հետո պետք է նախատեսվեն դրենաժային խողովակներ և փականներ: Ապահովիչ սարքվածքները պետք է ամեն տարին ստուգվեն ստենդի վրա:

307. Կեղտաբռնիչ զտիչները պետք է մաքրվեն կամ ենթարկվեն վերստուգման` նախագծով կամ արտադրող գործարանի հրահանգներով սահմանված, ճնշման տատանումների դեպքում, ինչպես նաև նրանց մեջ կողմնակի աղմուկի առաջացման ժամանակ:

308. Տեխնոլոգիական խողովակաշարերի քայքայման բացառման համար տարին մեկ անգամ (առավելագույնն ամռան ժամանակահատվածում) պետք է իրականացվի մեկուսացնող պատվածքի և պաշտպանիչ պոտենցիալի ստուգում: Չափումների արդյունքները գրանցվում են ակտերով: Թերության տեսակից և չափերից կախված` որոշում է կայացվում վնասված մասի մեկուսացնող պատվածքի վերականգնման մասին:

309. ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնոլոգիական խողովակաշարերը, որոնք ունեն պահեստարանային հավաքակայաններ, նախագծին համապատասխան պետք է սարքավորված լինեն հողի քայքայումից ակտիվ պաշտպանության համակարգերով:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 503-Ն
Որոշում