Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱ ...

 

 

040.0503.280412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 503-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(3-րդ մաս)

 

VII. ՄՆՄՏ-ԻՑ ԱՐՏՈՒՂՈՒՄ ՆԱՎԹԱԲԱԶԱՆԵՐ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 20. ԱՐՏՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

310. ՄՆՄՏ-ից արտուղման տրամագիծը, հարաչափերը, միացման տեղը և երկարությունը որոշվում են նախագծով:

311. Արտուղումները կառուցվում են, որպես կանոն, միացվող ՄՆՄՏ-ին հավասար ամրությամբ:

312. Արտուղման սահման համարվում է`

1) սկզբնական` միացման հանգույցում ՄՆՄՏ-ի առավել մոտիկ փականը.

2) վերջնական` սպառող ձեռնարկության մուտքային հանգույցից առաջ արտուղման փականը:

313. Արտուղման գծային մասի կազմում ներառված են`

1) փակիչ և ապահովիչ ամրաններով խողովակաշարերը.

2) բնական և արհեստական խոչընդոտներով անցումները.

3) նավթամթերքների հաջորդաբար վերամղման և նրանց վրա գտնվող կառույցների հաշվառման և հսկման հանգույցները.

4) խողովակաշարերի քայքայումից ԷՔՊ-ի և թափառող հոսանքներից պաշտպանության տեղակայանքները.

5) խողովակաշարերի հեռակառավարման միջոցները.

6) տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման սարքվածքները և տեխնոլոգիական կապը.

7) էլեկտրամատակարարման սարքվածքները.

8) նավթամթերքների արտանետումից շրջակա միջավայրի պաշտպանության կառույցները և հակահրդեհային կառույցները.

9) մեկուսացնող կցաշուրթերը.

10) վերամղող պոմպակայանները (առանձին դեպքերում).

11) գնդերի ընդունման և միացման սարքվածքները.

12) նախագծով նախատեսված այլ կառույցներ:

314. Սպառող կամ բաշխող կազմակերպության արտուղման մուտքը պետք է նախատեսվի խողովակաշարով ձեռնարկություն մուտք գործող նավթամթերքների ընդունման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալների հետևանքները կանխող սարքվածք: Սարքվածքի տեսակը որոշվում է նախագծով:

315. Հաստատված գրաֆիկով արտուղումը շահագործող կազմակերպությունը երկու տարին մեկ անգամ հաստատում կամ վերահաստատում է արտուղման տեխնոլոգիական քարտեզը: Տեխնոլոգիական քարտեզը կարող է կազմվել ինչպես առանձին արտուղման համար, այնպես էլ ՄՆՄՏ-ի կազմում արտուղման համար:

316. Արտուղումների տեխնոլոգիական քարտեզներում պետք է նշվեն ՄՆՄՏ-ի տարբեր աշխատանքային ռեժիմների ժամանակ թողունակությունը, յուրաքանչյուր աշխատանքային ռեժիմի համար արտուղման սկզբում և վերջում ճնշումը, նավթամթերքների անվանական մածուցիկությունը և խտությունը:

317. Նավթաբազաների տարածքներում նավթամթերքների հանձնման հետ կապված աշխատանքները կատարում են նավթաբազաների օպերատորները` համատեղ ՄՆՄՏ-ի օբյեկտներում աշխատող օպերատորների հետ:

318. Կազմակերպության օպերատորներին սպառման (հանձնման) ձեռնարկություններում պետք է տրամադրվեն աշխատանքային տեղեր, անհրաժեշտ սարքավորումներ և ՆՏՓ:

319. Նավթամթերքներ սպառող ձեռնարկությունների օպերատորների ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի և ԼԿ-ի օպերատորների հետ համագործակցության կարգը որոշվում է ՄՆՄՏ-ն շահագործող, կազմակերպության ստորաբաժանումների հետ համաձայնեցված, կազմակերպության կողմից հաստատված ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի մի կողմից և նավթամթերքները սպառող կամ բաշխող կազմակերպությունների միջև կազմված պայմանագրով ու փոխհարաբերությունների հրահանգներով:

320. Համաձայնագրի մեջ, բացի փոխհարաբերությունները կարգավորող պայմաններից, պետք է նշվի, որ նավթամթերքներն սպառող կամ բաշխող կազմակերպությունը պարտավոր է կազմակերպության տեխնոլոգիական սխեմաների ցանկացած փոփոխության մասին հայտնել կազմակերպության արտադրական բաժին:

321. Արտուղիներով նավթամթերքների հանձնման տեխնոլոգիական գործողությունների իրականացման համար կազմակերպության կարգավարական ծառայությունը, օպերատորները պետք է ապահովված լինեն հաստատուն տեխնոլոգիական կապով:

322. Նավթաբազաներ, ավտոլցակայաններ և վառելիքայուղային նյութերի պահեստներ ՄՆՄՏ-ի արտուղիներով նավթամթերքների հանձնման կարգը կանոնակարգվում է ղեկավարող փաստաթղթերի պահանջներով և սույն տեխնիկական կանոնակարգով:

323. Արտուղիների վիճակի հսկման նպատակով և նրանց միջով հանձնման կետեր նավթամթերքների վարամղման ավարտից հետո գողության կանխման համար, արտուղիները որպես կանոն համապատասխան կանոնակարգի մշակման ժամանակ պետք է մնան ավելցուկային ճնշման տակ: Այդ նպատակով թույլատրվում է կատարել երևացող խզումներ:

324. Յուրաքանչյուր արտուղիչի համար կազմվում է անձնագիր, որում նշվում են տեխնիկական բնութագրերը, նրանց վրա կատարվող բոլոր նորոգման և զննման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

ԳԼՈՒԽ 21. ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԸ

 

325. Քաղաքներով և բնակավայրերով նավթամթերատարի անցկացումը թույլատրվում է բացառիկ դեպքերում և պետք է համապատասխանի ՍՆիՊ 2.05.13-90 «Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող նավթամթերատարը» պահանջներին:

326. Յուրաքանչյուր նավթամթերատարի համար, որն անցկացված է քաղաքների կամ բնակավայրերի տարածքով, պետք է կազմվի անձնագիր, որում նշված են նավթամթերատարը բնութագրող տվյալներ, իսկ հետագայում ներմուծվում են նորոգումների և զննումների վերաբերյալ տեղեկատվությունները:

327. Քաղաքների և բնակավայրերի տարածքով անցկացրած նավթամթերատարների շահագործումը և նորոգումը պետք է անցկացվեն հատուկ ՆՏՓ-ով (կանոններով, ՂՓ, հրահանգներով), որոնք մշակված են` հաշվի առնելով նրանց աշխատանքի, սպասարկման և նորոգման յուրահատուկ պայմանները (կառույցների և ծառերի մոտիկությունը, հատկացված հողի սահմանափակ մեծությունը, նավթամթերատարները հատող կամ նույն տեխնիկական միջանցքով անցնող ցանցերը և կառույցները և այլ): Այդ ՆՏՓ-ում պետք է նշված լինեն ՆՄՏ-ի աշխատանքային հարաչափերի հսկման պարբերականության և կազմակերպման վերաբերյալ պահանջները, տեխնիկական վիճակի ախտորոշման և զննման անցկացման վերաբերյալ պահանջները, նորոգման աշխատանքների կատարման տեխնիկայի և տեխնոլոգիայի վերաբերյալ պահանջները և այլ պահանջներ` հաշվի առնելով քաղաքի և բնակավայրի սահմաններում անցկացված խողովակաշարի յուրահատկությունները և տեղի պայմանները:

328. Քաղաքների և բնակավայրերի տարածքում անցկացված ՆՄՏ-ն սպասարկող անձնակազմը պետք է լրացուցիչ հրահանգավորվի նման ՆՄՏ-ի շահագործման առանձնահատկությունների և անվտանգության առավել բարձր պահանջների վերաբերյալ:

329. Հեռուստամեխանիկայի համակարգի առկայության դեպքում ՆՄՏ-ին արտուղման միացման հանգույցի աշխատանքը հսկվում է հեռակառավարմամբ` նույն կարգավարական կետից: Հեռուստամեխանիկայի համակարգի բացակայության դեպքում հսկումն իրականացնում է շրջիկը կամ շրջիկ օպերատիվ անձնակազմը:

330. Դրոսելային սարքվածքի հրաժարման դեպքում նախատեսված է պահուստային դրոսելային սարքվածքի ավտոմատ միացումը:

331. Քաղաքի և բնակավայրի սահմաններում գտնվող խողովակաշարերի փակիչ ամրանները պետք է կառավարվեն նախագծային լուծումներին համապատասխան: Հեռուստամեխանիկայի բացակայության և խողովակաշարում արտահոսքի առաջացման դեպքում խողովակաշարը պետք է անջատվի ՄՆՄՏ-ի միացման հանգույցի վրա գտնվող սողնակից: Արտահոսքին մոտ գտնվող սողնակները պետք է փակվեն կարճ ժամանակահատվածում:

332. Խողովակաշարերի մայրուղիները զննվում են պարբերաբար` ՎԿ-ի ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկին համապատասխան:

333. Ստորգետնյա ՆՄՏ-ին մոտակայքում շենքերի կառուցման կամ քանդման, այլ ստորգետնյա կառույցների նորոգման կամ կառուցման, ինչպես նաև ճանապարհների վերակառուցման աշխատանքների անցկացման ժամանակ, որոնց ընթացքում հնարավոր է վնասել խողովակաշարը, խողովակաշարի շրջայցը պետք է իրականացվի ամեն օր (եթե տեխնիկական պայմաններով այլ բան նախատեսված չէ):

334. Զննում անցկացնող աշխատակիցները պետք է հանդերձված լինեն անհրաժեշտ կապի միջոցներով, որը կապահովի նրանց համագործակցությունը, կարգավարական կետի և շրջիկ բրիգադների հետ:

335. Կազմակերպության ստորաբաժանումները պետք է փոխանցեն տեղական ինքնակառավարման մարմիններին խողովակաշարի անցման և տեղի հաղորդակցուղիների փոխհատման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը` ստորգետնյա ցանցերի ընդհանուր պլանում ներառելու համար:

336. Մայրուղային խողովակաշարերի և այլ փաստաթղթերի դրույթներին համապատասխան` կազմակերպության ստորաբաժանումները տեղական իշխանությունների հետ համատեղ համաձայնեցնում են քաղաքով կամ բնակավայրով անցնող խողովակաշարի անվտանգ շահագործման ապահովման վերաբերյալ գործողությունների և միջոցառումների պլանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պայմաններում համատեղ գործողությունների պլանը:

 

VIII. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

337. Վերամղվող կայանների և լցման կետերի ջրամատակարարումն իրականացվում է այլ ձեռնարկությունների ջրմուղային համակարգերից, արտեզյան հորատանցքերից կամ տեղի ջրամբարներից:

338. Ջրամատակարարման համակարգի սարքվածքները պետք է համապատասխանեն գործող ՆՏՓ-ի նախագծին և պահանջներին:

339. ՄՆՄՏ-ի օբյեկտների ջրամատակարարման որակի հսկողությունը մատակարարվող տարածքներում իրականացնում են կազմակերպությունները և սանիտարահամաճարակային ծառայությունների հիմնարկությունները:

340. Բաց ջրամբարներից տնտեսական և խմելու ջրի ջրամատակարարման ժամանակ ջուրը պետք է ենթարկվի բակտերիաբանական փորձաքննության և պետք է անպայման քլորավորվի:

341. Ջրամատակարարման համակարգը պետք է ապահովի համապատասխան որակի ջուր և անհրաժեշտ քանակության ջրամատակարարում արտադրական և կենցաղային օբյեկտների (կառույցների, գյուղբնակավայրերի և սարքավորումների) համար նախատեսված գործող նորմատիվների և նախագծերի հետ համապատասխան, ինչպես նաև պետք է ապահովի ջրի պահանջը հրդեհների մարման համար: Պահեստարանային ջրի աղբյուրի անսարքության դեպքում իրավիճակը համարվում է վթարային (եթե նախագծով այլ բան նախատեսված չէ):

342. Նորոգվող և նորից շահագործվող պահեստարանային կայաններ ունեցող ՎԿ-ի համար պետք է նախատեսված լինի առանձին հրդեհային և արդյունաբերական ջրամատակարարում:

343. Հակահրդեհային ջրամատակարարումը պետք է համապատասխանի նախագծի և գործող ՆՏՓ-ի պահանջներին, պահեստարաններում նավթամթերքի նավթի մարման հրահանգների պահանջներին, ՀՀ հրդեհային անվտանգության կանոններին և կազմակերպության հրդեհային անվտանգության ներքին հրահանգներին համապատասխան:

344. Արտեզյան հորատանցքերի (հորերի) շահագործումն իրականացվում է շահագործման հրահանգներին համապատասխան, որը պարտավոր է կազմել և կցել կատարողական փաստաթղթերին այն ձեռնարկությունը, որը կառուցում է արտեզյան հորատանցքերը (հորերը):

345. Ջրաճնշիչ աշտարակները, ջրապոմպակայանները, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա ջրային պահեստարանների մտոցների մուտքերը պետք է պարտադիր փակվեն: Կողպեքի բանալիները պետք է պահվեն հատուկ սահմանված տեղերում, որոնց համար պատասխանատու են օբյեկտի ղեկավարի հրամանով նշանակված անձինք:

346. Ջրապոմպակայաններում պետք է փակված լինեն ՎԿ, ԼԿ, ԳԱԿԿ-ի ջրամատակարարման ընդհանուր սխեմաներ, որոնցում նշված են շարժիչների, պոմպերի, հորերի և այլ համարներ:

347. Ջրապոմպակայանների մեքենային դահլիճներում, որտեղ տեղակայված են հրդեհամարման համակարգ մտնող պոմպերը, պետք է փակցված լինեն հրահանգներ, որոնք որոշում են այդ պոմպերի գործարկման և անջատման կարգը:

348. Ջրապոմպակայանների բոլոր ագրեգատները` բացառությամբ նորոգման մեջ գտնվողները, պետք է մշտապես պատրաստ լինեն շահագործման և ստուգվեն հաստատված գրաֆիկով, բայց ոչ ուշ, քան 10 օրը մեկ անգամ, անվանական հզորության միացմամբ: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն մատյանում:

349. Ջրամատակարարման համակարգի բոլոր հորերը պետք է ունենան ցուցափեղկեր, որտեղ նշված են ցանցի տեսակը և հորի համարը (տեխնիկական ջուր, խմելու ջուր, հրդեհը` մարելու համար ջուր) դրանք նշելով ջրամատակարարող օբյեկտի սխեմայի վրա:

350. Ջրազտման ցանցերի, ջրառման կառույցների, հորերի, բաց և փակ ջրամբարների վիճակի վերաբերյալ սահմանվում է հետևողական հսկողություն: Ամեն տարի ամռան շրջանում պետք է մանրակրկիտ զննվեն, աղբից և տիղմից մաքրվեն ջրառման խողովակները, հորերը, ջրածորանները և ջրանցքները:

351. Ջրամատակարարման համակարգի կառույցները, սարքվածքները և արտադրական շենքերը պետք է զննել հրահանգներով սահմանված ժամկետներին և կարգերին համապատասխան, բայց ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ` պարբերաբար մաքրելով արտեզյան հորատանցքերից ջրամատակարարման համակարգը: Զննման և հայտնաբերված անսարքությունների վերացման միջոցառման արդյունքները գրանցվում են մատյանում:

352. Ձմռան շրջանում ջրամատակարարման համակարգը շահագործման են պատրաստում նախօրոք մշակված միջոցառումների պլանին համապատասխան:

 

IX. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

353. ՄՆՄՏ-ի օբյեկտների կառույցների և շենքերի ջերմամատակարարումը նախատեսվում է նախագծով և կարող է ապահովվել ջերմության արտաքին աղբյուրից կամ սեփական կաթսայատնից:

354. Կաթսայատունը կառուցվում է գործող ՆՏՓ-րի և նախագծի պահանջներին համապատասխան: Ջերմամատակարարման օբյեկտի շահագործումը կազմակերպվում է գործող ՆՏՓ-ին և հրահանգներին համապատասխան:

355. Կաթսաների կառավարման և ավտոմատիկայի պաշտպանության համակարգերի նորոգումը և կարգաբերումը, տեխնիկական սպասարկումը և գրանցումն իրականացվում են ջրատաքացուցիչ և գոլորշու կաթսաների կառուցվածքի և ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1083-Ն որոշման պահանջներին համապատասխան:

356. Կաթսաների, շոգետաքացուցիչների, էկոնոմայզերների, գոլորշու և տաք ջրի խողովակաշարերի սարքին վիճակի պահպանման ապահովումը կազմակերպում է կազմակերպության ստորաբաժանման ղեկավարությունը:

357. Կաթսաների սպասարկմանը կարող են թույլատրվել 18 տարին լրացած, բժշկական հետազոտություն անցած, համապատասխան ծրագրով գիտելիքներ ձեռք բերած և որակավորման հանձնաժողովի կողմից տրված կաթսաների սպասարկման իրավունքի վկայական ունեցող անձինք:

358. Կաթսաներն սպասարկող անձնակազմի գիտելիքների կրկնակի ստուգումը պետք է իրականացվի պարբերաբար, տարին մեկ անգամ: Գիտելիքների արտահերթ ստուգումն իրականացվում է հետևյալ դեպքերում` այլ տեսակի կաթսաների կամ այլ վառելիքով աշխատող կաթսաների սպասարկման համար տեղափոխման ժամանակ: Սպասարկող անձնակազմի տեղափոխման ժամանակ գազավիճակ վառելիքով աշխատող կաթսաների սպասարկման համար գիտելիքների ստուգումն իրականացվում է գազի տնտեսությունում անվտանգության կանոնների ու ջրատաքացուցիչ և գոլորշու կաթսաների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնների սահմանված կարգով: Ստուգումն անցկացնում է հանձնաժողովն անմիջապես ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում, ԼԿ-ում:

359. Ջերմամատակարարման օբյեկտների մոնտաժման տեխնիկական վերահսկմանը թույլատրվում են համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության մասնագետները:

360. Շինարարությունն ավարտած ջերմամատակարարման օբյեկտները պետք է համապատասխանեն նախագծին և ընդունվեն արդյունաբերական շահագործմանը գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

361. Նոր տեղադրված կաթսաների, որոնք ենթակա են գրանցման, գործարկումը պետք է իրականացվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության գործարկման թույլտվության առկայության դեպքում:

362. Մինչև գազամատակարարման սկիզբը սպառողը գազամատակարարման կազմակերպությանը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) գազամատակարարման օբյեկտի ընդունման ակտ.

2) կաթսայատան գազի տնտեսության պատասխանատու անձի նշանակման հրամանը և նրա պաշտոնական հրահանգը.

3) գազամատակարարման ցանցի, գազի սարքավորումների և կաթսայագրեգատների սպասարկման հիմնադիր արտադրական հրահանգները.

4) գազատարների գործադիր սխեմաները նրանց վրա գազի սարքերի և ամրանների պայմանական նշումներով, նրանց տրված համարներով, որոնք պետք է համապատասխանեն արտադրական հրահանգներում նշված համարներին.

5) գազատարների մաքրման և սարքինության ստուգման ակտ.

6) օդափոխության սարքվածքների ստուգման ակտ.

7) կաթսայատների ճարտարագիտատեխնիկական և սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգման արձանագրությունը.

8) այլ տեխնիկական և գործադիր փաստաթղթեր:

363. Յուրաքանչյուր կաթսայատանը պետք է լինի հերթապահ անձնակազմի աշխատանքային գրաֆիկը` հաստատված ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի ղեկավարի կողմից: Հերթապահի փոխարինումն այլ հերթապահ աշխատակցով թույլատրվում է աշխատանքային գրաֆիկը հաստատող ղեկավարի թույլտվությամբ:

364. Հերթափոխի ընդունում-հանձնումը սարքավորումների կանգնեցման կամ միացման ժամանակ թույլատրվում է միայն կաթսայատան պետի կամ ավագ կարգավարի թույլտվության ժամանակ: Հերթափոխի ընդունում-հանձնումը հրաժարումների և վթարների վերացման ժամանակ արգելվում է:

365. Հերթափոխի ավագի աշխատատեղում պետք է փակցված լինեն ԳԱԿԿ-ի, ԱԿ-ի կամ ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված կաթսայատան և սպառողների ջերմամատակարարման տեխնոլոգիական սխեմաները: Աշխատատեղում պետք է նաև լինեն անհրաժեշտ արտադրական փաստաթղթերը, հեռախոս, ժամացույց:

366. Շահագործման հրահանգները կազմվում են` արտադրող գործարանի հրահանգների վրա հիմնված գործող կանոններին և այլ գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

367. Սարքավորումների շահագործման հրահանգներում պետք է նշված լինեն`

1) սպասարկվող սարքավորումների նշանակությունը և կազմը.

2) բնականոն և վթարային ռեժիմների շահագործման ժամանակ միացման, կանգնեցման և սպասարկման կարգը.

3) սարքավորումների նորոգմանը, նորոգող անձնակազմի թույլատրման կարգը.

4) աշխատանքի պաշտպանության պահանջները.

5) հակահրդեհային միջոցառումները և այլն:

368. Կաթսաների շահագործման հրահանգին պետք է կցված լինեն սահմանված կարգով հաստատված ռեժիմային քարտեզները:

369. Հերթապահն ապահովում է սարքավորումների առավել տնտեսապես արդյունավետ աշխատանքային ռեժիմ` հրահանգներին, ռեժիմային քարտեզների և կաթսայատան ղեկավարության հանձնարարականներին, վերադաս հերթապահ անձնակազմի օպերատիվ պահանջներին համապատասխան:

370. Կաթսայատանը պետք է վարվեն օպերատիվ շահագործման մատյաններ`

1) օպերատիվ (հերթափոխի) մատյան.

2) հանձնարարականների մատյան.

3) սարքավորումների, կառույցների և համակարգերի անսարքությունների և թերությունների մատյան.

4) վառելիքի ծախսի հաշվառման մատյան.

5) բոլոր տեսակի սարքավորումների, կառույցների և համակարգերի նորոգման մատյան.

6) կաթսայի ջրի նախապատրաստման մատյան և այլ:

371. Ջերմամատակարարման համակարգերի ավտոմատիկայի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, որպես կանոն, իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները կամ կազմակերպության կարգաբերական խումբը և օբյեկտի աշխատակիցները` արտադրող գործարանի հրահանգներին և ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

372. Նորոգման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել աշխատանքային գոտում կամ գազատարներում պայթյունավտանգ և թունավոր գազի համակենտրոնացման հնարավոր առաջացումը բացառելու պայմաններում:

373. Գազավտանգավոր միջավայրում կամ գազատարներից և ագրեգատներից գազի հնարավոր արտահոսքի պայմաններում կատարվող աշխատանքները համարվում են գազավտանգավոր, և դրանք անհրաժեշտ է կատարել գազի տնտեսությունում անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան:

374. Գազավտանգավոր աշխատանքների կատարման կարգագիրները գրանցվում են հատուկ մատյանում:

375. Կարգադրագրին կից տրվում է պլան, որում նշվում են աշխատանքների կատարման հերթականությունը, մարդկանց տեղաբաշխումը, մեխանիզմների և հարմարանքների անհրաժեշտությունը, աշխատանքների անվտանգությունն ապահովող, նախատեսվող միջոցառումները:

376. Կաթսաները սնող գազատարների վրա վթարների վերացման աշխատանքները կազմակերպվում են սահմանված կարգով` գազի տնտեսությունում անվտանգության կանոնների համաձայն:

377. Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կազմակերպում է շահագործանորոգման անձնակազմը` ըստ համապատասխան ստորաբաժանումներում (արտադրամաս, ծառայություն) կազմված գրաֆիկի և հաստատված արտադրական բաժանմունքի ղեկավարության կողմից:

378. Կաթսայատան սարքավորումների հիմնանորոգումը, որպես կանոն, կատարում են մասնագիտացված կազմակերպությունները: Սարքավորումների հիմնանորոգման փաստաթղթերը պետք է հաստատվեն պատվիրատուի կողմից և համաձայնեցվեն աշխատանքներ կատարող պատասխանատու ղեկավարի հետ:

379.Կաթսայատանն անհրաժեշտ է հետևել կաթսաների ճիշտ մուտքային ռեժիմին, ինչպես նաև այլ համակարգերի աշխատանքներին:

380. Կազմակերպության ստորաբաժանումներում մշակվում են սարքավորումների սպասարկման, կաթսաների նախապատրաստման և վառման հաշվի առնելով նրանց կառուցվածքը, վառելիքի տեսակի, խողովակաշարերի սխեմաների, ամրանների տեղաբաշխման, վառելիքը տալու ձևերի հրահանգները, ինչպես նաև արտադրող գործարանի առաջարկությունների հրահանգները:

 

X. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

381. Արտադրական սենքերը պետք է սարքավորված լինեն օդափոխության համակարգով, որի օգնությամբ աշխատողների գտնվելու վայրում ապահովվում է օդային միջավայր, սանիտարահիգիենիկ նորմերին և պայթյունաանվտանգության պահանջներին համապատասխան:

382. Օդափոխությունն ստորաբաժանվում է բնականի (օդավորում) և մեխանիկականի: Մեխանիկական օդափոխության համակարգը կարող է լինել ըստ օդափոխման կազմակերպման ձևի` ընդհանուր և տեղային, իսկ աշխատանքի բնույթով ներհոսքային, ներհոսքաքարշային, քարշային:

383. Սենքերում օդափոխության կայանքների տեղակայումը պետք է իրականացվի նախագծի և ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

384. Նոր հավաքակցած օդափոխության համակարգերում և կայանքներում կարգաբերման աշխատանքների ժամանակ որոշվում են նրանց աշխատանքի փոստային պարամետրերը և կարգավորման ճանապարհով այդ պարամետրերը բերվում են նախագծային արժեքների:

385. Օդափոխման համակարգի փորձարկումների արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով և մուտքագրվեն օդափոխության կայանքի անձնագրում:

386. Օդափոխության կայանքների ընդունումը և շահագործման հանձնումն իրականացվում են գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

387. Օդափոխության կայանքներն սպասարկում են ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում, ԼԿ-ում սահմանված կարգով, հրամանով նշանակված աշխատակիցները:

388. Օպերատիվ անձնակազմը, պաշտոնական հրահանգին համապատասխան, հերթափոխի ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ պետք է զննի օդափոխության համակարգը և զննության արդյունքները մուտքագրի շահագործման մատյանում:

389. Սենքերն սպասարկող օդափոխության համակարգի արդյունավետության ստուգումն անհրաժեշտ է անցկացնել կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկով, ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ: Ստուգման արդյունքները պետք է մուտքագրվեն օդափոխության կայանքի անձնագրում:

390. Օդափոխության համակարգի տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված, պլանանախազգուշական աշխատանքների գրաֆիկին համաձայն:

391. Օդափոխության ինքնակառավարման համակարգի բացակայության դեպքում օդափոխության համակարգը պետք է աշխատի անընդհատ, այդ դեպքում պոմպակայանի գործարկման ժամանակ օդափոխության համակարգերը միացնում են օժանդակ սարքավորումների գործարկումից 15 րոպե առաջ, բացի դրանից` Բ-1ա կարգի առանձին սենքերում (կոյուղու պոմպակայաններ, ճնշման կարգավորիչ սենքեր և այլ), որոնք ունեն հողի մակերեսից, հատակի առավել ցածր նիշ արտամղող օդափոխիչները միացվում են, այդ սենքերն սպասարկող անձնակազմի մուտք գործելուց 15 րոպե առաջ:

392. Օդափոխության համակարգերի ձեռքի կառավարման կոճակները տեղադրվում են նախագծին համապատասխան սենքերի մուտքի մոտ:

393. Հիմնական պոմպային ագրեգատների կառավարման շղթաները պետք է բլոկավորված լինեն համապատասխան օդափոխության համակարգերի աշխատանքի հետ:

394. Օդափոխության սարքավորումների համար նախատեսված սենքերը պետք Է փակվեն կողպեքով, և նրանց դռների վրա պետք է կախված լինի կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ: Այդ սենքերի օգտագործումն այլ նպատակների համար արգելվում է:

395. Օդափոխության համակարգերի ժամանակին և որակյալ նորոգման, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական կառավարումը և շահագործման հսկողության պատասխանատվությունը դրվում է կազմակերպության գլխավոր մեխանիկի ծառայությունների վրա:

396. Օդափոխության կայանքների սարքին վիճակի, ճիշտ գործողության և տեխնիկական սպասարկման կազմակերպման և նորոգման պատասխանատվությունը դրվում է ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի վրա:

397. Արտադրական սենքերում, որտեղ կարող են անջատվել նավթամթերքների գոլորշիներ, օդափոխության ոչ բավարար արդյունավետության կամ օդափոխության համակարգի շարքից դուրս գալու դեպքում սպասարկող անձնակազմը պետք է գործի գործող հրահանգների դրույթներին համապատասխան:

 

XI. ԿՈՅՈՒՂԻ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

398. Մայրուղային նավթամթերատարների ԳԱԿԿ-ում, ԱԿ-ում և ԼԿ-ում օգտագործվում է համատեղված կամ առանձնացված (արտադրաանձրևային և տնտեսակենցաղային) կոյուղի:

399. Կոյուղի հեռացվող կոյուղաջրերի քանակը չպետք է գերազանցի նավթաբազաների, ՄՆՄՏ-ի ԱԿ-ի և ԼԿ-ի ջրօգտագործման և ջրահեռացման խոշորացված նորմերով հաշվարկված արժեքները:

400. Պահեստարանների, կեղտաբռնող զտիչների և այլ տեխնոլոգիական սարքավորումների մաքրման հետևանքով առաջացած նստվածքները կոյուղու ցանց թափելն արգելվում է: Նստվածքների հեռացումը պետք է իրականացվի նախագծին և գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

401. Կոյուղային ցանցի բոլոր հորերը, կատարողական սխեմային համապատասխան, որը հաստատում է կազմակերպության տեխնիկական ղեկավարը, պետք է ունենան հորի համար և ցանցի նշումով ցուցանակներ:

402. Կոյուղային ցանցերի և մաքրման կառույցների համալիրի համար պետք է կազմվի անձնագիր, որում կգրանցվեն համալիրի շահագործման հարաչափերը և շահագործման ընթացքում տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը:

403. Կոյուղաջրերի մաքրման համար կառույցները կազմված են ավազաբռնիչներից, նավթածուղակներից, ֆլոտացման կայանքներից, զտիչներից, լճապարզարաններից և այլն: Դրանք պետք է ապահովեն նախագծով նախատեսված մաքրման աստիճանը:

404. Մաքրված կոյուղաջրերի թափման պայմանները և կետերը որոշվում են ելքային տվյալների հավաքագրման ժամանակ, նախագծումից առաջ, տեխնիկական պայմաններին համապատասխան:

405. Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` կոյուղի մտնող նավթամթերքներով աղտոտված կոյուղաջրերի քանակի նվազեցման համար:

406. Կոյուղաջրերի բացթողման տեղը պետք է սահմանված կարգով համաձայնեցվի:

407. Ստորգետնյա ջրերի մակարդակից ցածր գտնվող սենքերն անհրաժեշտ է պարբերաբար զննել: Այդ սենքերում գտնվող ջրահեռացման մեխանիզմները պետք է միշտ պատրաստ լինեն գործարկման:

408. Մինչև հեղեղումների սկիզբն ամբողջ սելավատար ցանցը պետք է զննվի և նախապատրաստվի ջրի բացթողման: Ստորգետնյա ջրերի բարձր մակարդակից ներքև գտնվող մալուխների անցումները, խողովակների և այլ անցուղիները պետք է փակվեն և կիպացվեն, իսկ պոմպահանման մեխանիզմներն ստուգվեն և պատրաստ լինեն գործարկման:

409. Սպասարկող անձնակազմը, ձմեռվան պատրաստվելու ժամանակ, պարտավոր է կոյուղու ցանցի հիդրավլիկ փականներով հորերի վիճակն ստուգել և անհրաժեշտության դեպքում կատարել նորոգում, մաքրում և ջերմապահպանում:

410. Արտադրաանձրևային կոյուղին ամբողջ ընթացքի ժամանակ պետք է փակված լինի և պատրաստված լինի կոյուղաջրերին կայուն և հրակայուն նյութերից:

411. Պահեստարանների ներսի արգելաթմբի արտադրաանձրևային կոյուղու ցանցը պետք է ունենա հատուկ հորերում տեղադրվող մետաղաճոպանային կառավարումով, որը հանված է պահեստարանի արգելաթմբից, արգելաթաղանթ: Արգելաթաղանթների բնական դիրքը փակն է:

412. Հիդրավլիկ փականները տեղադրվում են նախագծին համապատասխան:

413. Հիդրավլիկ փականի մակարդակը պետք է համապատասխանի նախագծին:

414. Կոյուղիների հաշվարկային անցողունակության պահպանման համար անհրաժեշտ է իրականացնել կոյուղու ցանցի նստվածքներից պարբերաբար մաքրում: Մաքրումն իրականացվում է պարբերաբար` ըստ գրաֆիկի: Վթարային մաքրումն իրականացվում է կոյուղու ցանցի խցանման ժամանակ: Բոլոր տեսակի կոյուղիների մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված կարգով ձևակերպված, առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար կարգագիր-թույլտվությամբ:

415. Մաքրման կառույցների շահագործումն իրականացվում է ատեստավորված անձնակազմի կողմից` գործող ՆՏՓ-ի համաձայն:

416. Շահագործող անձնակազմը պետք է կանոնավոր կերպով հետևի մաքրման կառույցների, հանգույցների, փականների, հաղորդակցուղիների, մեխանիզմների, չափիչ սարքերի և այլ աշխատանքին, և ապահովվի կոյուղաջրերի առանձին կառույցներից մուտքերի և ելքերի որակի հսկողությունը: Կոյուղու հաղորդակցուղիների և կառույցների աշխատանքին առանձին ուշադրություն է պետք դարձնել ձմռանը:

 

XII. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

417. ՄՆՄՏ-ի օբյեկտներում, որպես էներգիայի հիմնական տեսակ, օգտագործվում է էլեկտրական էներգիան: Առանձին դեպքերում հիմնական սարքավորումների (պոմպերի) շարժաբերների համար կարող են օգտագործվել գազատուրբինային և ներքին այրման շարժիչներ, իսկ օժանդակ սարքավորումների շարժաբերների համար կարող են օգտագործվել էլեկտրամատակարարման ներքին աղբյուրները:

418. ՄՆՄՏ-ի օբյեկտների էլեկտրամատակարարման սխեմաները կազմված են արտաքին և ներքին էլեկտրամատակարարումից: Արտաքին էլեկտրամատակարարմանն են վերաբերում` 6, 10, 35, 110 կՎ լարման մալուխային և օդային էլեկտրահաղորդման գծերը, 35 և 110/6,10 կՎ լարման ուժային տրանսֆորմատորները, 35-110 կՎ լարման բաց բաշխիչ սարքվածքները (ԲԲՍ):

419. Արտաքին էլեկտրամատակարարման էլեկտրատեղակայանքները, որպես կանոն փոխանցվում են տարածքային էներգահամակարգի հաշվեկշռին:

420. Ներքին էլեկտրամատակարարմանն են վերաբերում 6,10 կՎ լարման սնուցող գծերը (մալուխային կամ օդային), փակ բաշխիչ սարքվածքները (ՓԲՍ), 6,10/0,4 կՎ ԿԲՍ-ները, 6,10/0,4 կՎ լարման լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանները (ԼՏԵ), կառավարման կայանների վահանները (ԿԿՎ), բաշխիչ և կոմուտացիոն սարքավորումները, ուժային և լուսային տեղակայանքների բաշխիչ ցանցերը:

421. ՄՆՄՏ-ի գծային մասի էլեկտրամատակարարման համակարգին են վերաբերում տրանսֆորմատորային ենթակայանները և էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծերը, որոնք ապահովում են գծային փականների էլեկտրաշարժաբերների, էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների, ինչպես նաև գծային հեռուստամեխանիկայի սարքվածքների և սարքավորումների սնուցումը:

422. Արտաքին էլեկտրամատակարարման տարրերի սպասարկման սահմանները սահմանվում են էլեկտրաէներգիայի սպառման և բացթողման պայմանագրում:

423. Էլեկտրական էներգիայի սպառողի կարգը որոշվում է նախագծով:

424. ՊԿ-ում և ԼԿ-ում նախագծով կարող է նախատեսվել I կարգի սպառողների համար (հրդեհաշիջման սողնակ, կաթսայատուն, օպերատորական, կայանի տեխնոլոգիական սողնակներ), էլետրամատակարարման պահուստային ինքնավար աղբյուր ներքին այրման շարժիչից:

425. Բոլոր էլեկտրատեղակայանքները պետք է համապատասխանեն նախագծով սահմանված պահանջներին:

426. Մալուխային գծերի ուղեգիծն անհրաժեշտ է անցկացնել` հաշվի առնելով տեղի շահագործման պայմանները, որոնք կբացառեն բարձր ջերմաստիճանների ազդեցությունը, նրանց վրա նավթամթերքների և ջրի թափվելը, ինչպես նաև հնարավոր մեխանիկական վնասվածքները:

427. Պայթյունավտանգ սենքերից մալուխային գծերի ելքերը և մուտքերը պետք է համապատասխանեն նախագծով և ՆՏՓ-ով սահմանված պահանջներին:

428. Կազմակերպության էներգամատակարարման ծառայության հիմնական խնդիրներն են`

1) ՄՆՄՏ-ի օբյեկտների էլեկտրասարքավորումների սարքին վիճակի ապահովումը.

2) էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի նորմերի պահպանումը.

3) էներգատեղակայանքների շահագործման կազմակերպման կատարելագործումը.

4) էլեկտրաէներգիայի ծախսերի վերլուծությունը և դրանց նվազեցման վերաբերյալ միջոցառումների մշակումը.

5) պլանանախազգուշական աշխատանքների ժամանակին և որակյալ պլանավորումը և կատարումը.

6) էներգախնայողության միջոցառումների մշակումը և ներդրումը:

429. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմն իր գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի գործող ՆՏՓ-ով և պաշտոնական հրահանգներով:

430. ՄՆՄՏ-ի օբյեկտները, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի սպառող (ԳԱԿԿ, ԱԿ, ԼԿ), պետք է ունենան էներգահամակարգի կարգավարական կետերի հետ հուսալի կապի միջոցներ:

431. Էլեկտրաէներգիա սպառող ՄՆՄՏ-ի օբյեկտներում, էլեկտրատեխնիկական կրթություն ունեցող, հատուկ պատրաստված էլեկտրատեխնիկական անձնակազմից, գիտելիքների ստուգումից և համապատասխան էլեկտրաանվտանգության կարգ ստանալուց հետո` ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու, ինչպես նաև նրան փոխարինող անձ:

432. Էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, էլեկտրասարքավորումներ արտադրող գործարանի հրահանգներով, կազմակերպության գլխավոր ճարտարագետի հաստատած արտադրական հրահանգներով:

433. Էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները կազմակերպվում են ՊՆԱ-ի տարեկան պլան-գրաֆիկի համաձայն: Այն կազմվում է` ընդգրկելով սարքավորումների յուրաքանչյուր միավորը և բոլոր օբյեկտները: Նյութերի, պահեստամասերի, համալրող շինվածքների անհրաժեշտությունը որոշվում է ըստ թերությունների ցուցակի:

434. Կազմակերպության էներգամատակարարման ծառայության վերականգնողանորոգման ստորաբաժանումները պետք է ունենան էլեկտրասարքավորումների վրա նորոգման և վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար տեխնիկական միջոցներ, նյութեր, պահեստամասեր, լրակազմ հարմարանքներ, ոչ ստանդարտ սարքավորումների հանդերձանք` համաձայն հաստատված` նորոգման ստորաբաժանումների և բրիգադների նորմատիվների:

435. Սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի լրակազմ պաշտպանիչ միջոցներով` սպառողների էներգատեղակայանքների շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան:

436. ՄՆՄՏ-ի օբյեկտներում պետք է կազմակերպված լինի էլեկտրաէներգիայի հաշվառում:

437. Կազմակերպությունը պետք է կազմակերպի վթարների և էլեկտրավնասվածքների հաշվառումը, ինչպես նաև նրանց վերլուծությունը և նախապահպանությունը: Վթարների և էլեկտրավնասվածքների դեպքերի հաշվառման և վերլուծության հետաքննության կազմակերպումը պետք է համապատասխանի պետական նորմատիվ և ճյուղային փաստաթղթերի պահանջներին:

 

XIII. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅՈՒՄԻՑ

 

438. Նավթամթերատարի մետաղական կառուցվածքները` համաձայն նախագծի, պետք է պաշտպանված լինեն քայքայումից (թափառող հոսանքներից առաջացած հողային, մթնոլորտային և այլ):

439. Մետաղական կառույցների պաշտպանությունը հողային քայքայումից համալիր է և ներառում է պաշտպանիչ պատվածք (պասիվ պաշտպանություն) և ՆՏՓ-ին համապատասխան էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) միջոցներ (ակտիվ պաշտպանություն): Քայքայումից պասիվ և ակտիվ պաշտպանությունները նախատեսվում են նախագծով:

440. ԷՔՊ միջոցների տեղակայման վայրերը որոշվում են նախագծով` ըստ հետազոտության արդյունքների:

441. Նավթամթերատարի մասերի` հողի մեջ տեղադրման պահից ԷՔՊ միջոցների միացումը պետք է ապահովվի, որպես կանոն, մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածում: Դրենաժային պաշտպանությունն անհրաժեշտ է միացնել միաժամանակ ՄՆՄՏ-ի մասերի հողի մեջ տեղադրման պահից:

442. ԷՔՊ միջոցներով պաշտպանվող ՄՆՄՏ պետք է իրենից ներկայացնի գալվանական մասերով կապված միասնական համակարգ: Առանձին տեղամասերում ԷՔՊ-ի արդյունավետության բարձրացման համար կարող է նախատեսվել մեկուսացնող ներդիրներ կամ միացումներ (կցաշուրթեր, կցորդիչներ և այլն): Դրանց անհրաժեշտությունը, տեղադրման վայրը և պահանջները որոշվում են նախագծով և գործող ՆՏՓ-ով:

443. ԷՔՊ միջոցները պետք է ապահովեն բևեռացման (պաշտպանական) պոտենցիալը պաշտպանվող կառույցների ամբողջ երկայնքով` նախագծին և գործող ՆՏՓ-ին համապատասխան:

444. Ստորգետնյա խողովակաշարերի վրա էլեկտրական դրենաժն անհրաժեշտ է անցկացնել խողովակաշարի պաշտպանությունն ապահովող դրենաժային հոսանքի նվազագույն միջին արժեքի ժամանակ:

445. Ստորգետնյա մետաղական ինժեներական կառույցների (խողովակաշարեր և կապի մալուխներ) համատեղ պաշտպանության ժամանակ նրանց միացումը ԷՔՊ միջոցներին իրականացվում է նախագծին համապատասխան:

446. Անոդային հողանցումները և պաշտպանամետաղները հարկ է տեղադրել նախագծին համապատասխան, նվազագույն տեսակարար դիմադրության տեղում, հողի սառցակալման խորությունից ցածր: Մալուխի անոդային հողանցման միացման տեղերը պետք է նշված լինեն տեղանքի վրա` տարբերանշաններով:

447. Կաթոդային և դրենաժային պաշտպանության կայանները պետք է ցանկապատված լինեն, ունենան նախազգուշացնող ցուցանակներ և գրություններ, որոնք նշում են մայրուղու կիլոմետրը և համարը, ինչպես նաև երևում են գծային մասի սպասարկման ժամանակ օդային և վերգետնյա տրանսպորտային միջոցներից:

448. Պողպատյա պահեստարանների ԷՔՊ իրականացնում են նախագծին ու պահեստարանների տեխնիկական շահագործման և նորոգման կանոնների համաձայն:

449. ԷՔՊ սարքվածքների ոչ հոսանատար մասերը հողակցում են նախագծին և «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

450. Օդային էլեկտրահաղորդման գծերից սնվող կաթոդային պաշտպանության կայանքների համար անհրաժեշտ է նախատեսել ամպրոպապաշտպանիչ սարքվածքներ: Ամպրոպի ժամանակ այդ կայանքների վրա աշխատանքը խստիվ արգելվում է:

451. Նավթամթերատարի քայքայումից ԷՔՊ միջոցների շահագործումը, ինչպես նաև ստորգետնյա մետաղական կառույցների քայքայման վիճակի հսկողությունն իրականացնում են կազմակերպության ԷՔՊ ծառայությունները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում ղեկավարվում են գործող ՆՏՓ-ով և պաշտոնական հրահանգներով:

452. ԳԱԿԿ և բաժանմունքի ԷՔՊ ծառայության մեթոդական և կազմակերպատեխնիկական ղեկավարումն իրականացնում է կազմակերպության նավթամթերատարի ԷՔՊ ծառայության արտադրական բաժինը:

453. Նավթամթերատարի ԷՔՊ ծառայության տիրապետման տակ են գտնվում`

1) ԷՔՊ միջոցները` ցանկապատերով, կաթոդային պաշտպանության կայանները, դրենաժային պաշտպանության կայանները, պաշտպանամետաղային կայանքները, խողովակաշարի էլեկտրական միջակապերը, մեկուսացնող կցաշուրթերը և այլն.

2) նախագծին համապատասխան շահագործվող նավթամթերատարի և մետաղական կառույցների քայքայման վիճակի վերահսկողության միջոցները.

3) չափիչ` ստուգիչ սարքերը.

4) չափիչ` ստուգիչ կետերը և այլն:

454. 0.23 կՎ, 0.4 կՎ, 6 կՎ և 10 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը, տրանսֆորմատորային ենթակայանները և բարձրավոլտ սարքավորումները շահագործում և սպասարկում է գլխավոր էներգետիկի ծառայությունը, որը կրում է պատասխանատվություն` կաթոդային պաշտպանության կայաններին անխափան էներգամատակարարման համար:

455. ԷՔՊ ծառայությունը պետք է ունենա`

1) ԷՔՊ միջոցների նորոգման համար արհեստանոցներ.

2) հատուկ և օժանդակ սարքավորումներ, սարքեր, գործիքներ, աշխատանքների անվտանգ կատարման համար պաշտպանական նյութեր և միջոցներ` ՄՆՄՏ-ի արտադրական հակաքայքայման ծառայությունների կառավարման տեխնիկական հանդերձանքի նորմերին համապատասխան.

3) ԷՔՊ տեղաշարժվող լաբորատորիաներ:

456. ԷՔՊ ծառայության հիմնական խնդիրներ են`

1) ստորգետնյա մետաղական կառույցների քայքայումից պաշտպանման նպատակով տեղադրված ԷՔՊ միջոցների շահագործման օպտիմալ ռեժիմի ապահովում.

2) ԷՔՊ սարքվածքների տեխնիկական սպասարկումը` գործող ՆՏՓ-ի և հրահանգների պահանջներին համապատասխան.

3) ԷՔՊ միջոցների պլանանախազգուշական աշխատանքների գրաֆիկի կազմում և դրանց ժամանակին կատարման ապահովում.

4) սահմանված կարգով ԷՔՊ միջոցների տեխնիկական փաստաթղթերի վարում.

5) նոր մտցվող ԷՔՊ միջոցների մոնտաժման և կարգաբերման վերահսկում.

6) օգտագործվող ԷՔՊ միջոցների երկարակեցության և ապահովության բարձրացման միջոցառումների ներդրում.

7) գործող նավթամթերատարի, ՎԿ-ի և պահեստարանների քայքայման վիճակի վերահսկում, թերի պաշտպանված տեղամասերի հայտնաբերում և քայքայումից պաշտպանող միջոցների ձեռնարկում.

8) քայքայման տեսակետից առավել վտանգավոր բացվածք ունեցող, հետախուզահորերում խողովակների մետաղի մակերեսի և մեկուսացնող պատվածքի տեսողական վերահսկում կամ դրանց վիճակի վերահսկում` սարքերի օգնությամբ, խողովակների վիճակն արտացոլող և պաշտպանության գործող արդյունավետության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի կազմմամբ.

9) ՄՆՄՏ-ի անցումը երկաթգծերի և ճանապարհների ժամանակ «խողովակ-հող» էլեկտրամետրական հպման հսկում.

10) նորոգվող և կառուցվող նավթամթերատարի մեկուսապատվածքի վիճակի և կատարվող աշխատանքների վերահսկում.

11) նավթամթերատարի և պահեստարանների հիմնանորոգման ծավալների որոշման և պլանավորման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

457. Ստորգետնյա մետաղական կառույցների քայքայման վիճակը որոշվում է հսկիչ-չափիչ կետերում, որոնք տեղադրվում են նախագծին համապատասխան, նավթամթերատարի ամբողջ երկայնքով, յուրաքանչյուր կիլոմետրը մեկ, ինչպես նաև`

1) ԷՔՊ միջոցների միացման տեղերում.

2) ջրային խոչընդոտների, ավտոճանապարհների և երկաթգծերի (խողովակաշարից և պատյանից ինքնուրույն ելքով) անցումներում, սեփական պաշտպանություն ունեցող և հողի բարձր ագրեսիվություն ունեցող տեղամասերի այլ խողովակաշարերի համակարգերի, մալուխային և էլեկտրական գծերի փոխհատվող տեղերում` նախագծին համապատասխան:

458. Բևեռացման (պաշտպանական) պոտենցիալն անհրաժեշտ է չափել տարեկան երկու անգամ` աշնանը և գարնանը:

459. Էլեկտրական չափումներն իրականացվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկով, ինչպես նաև ԷՔՊ սարքվածքների աշխատանքային ռեժիմի և սխեմաների կամ էլեկտրաֆիկացված երկաթգծերի տեղամասերի փոփոխման դեպքում, նավթամթերատարների գոտիներում նոր մետաղական կառույցների և ԷՔՊ սարքվածքների կառուցման կամ գործող կառույցների վերակառուցման ժամանակ:

460. ԷՔՊ սարքվածքների աշխատանքի ստուգումը պետք է իրականացնել ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան և նախատեսված ժամանակահատվածում:

461. Աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը, կաթոդային և դրենաժային սարքվածքների հրաժարումների պատճառների, սարքերի ցուցմունքները և դրենաժի կետում «կառույց-հող» պոտենցիալի տարբերության չափման արդյունքներն անհրաժեշտ է գրանցել աշխատանքի հսկման մատյանում, որը գտնվում է կաթոդային պաշտպանության կայանի պահարանում:

462. Ստացված տվյալներն օրվա ընթացքում փոխանցվում են կազմակերպության ԷՔՊ ծառայության ղեկավարին` ԷՔՊ միջոցների աշխատանքի ամփոփ մատյանում գրառման համար: Եռամսյակը մեկ անգամ ԷՔՊ միջոցների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է կազմակերպության ղեկավարին:

463. ԷՔՊ միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը որոշվում է արտադրող գործարանի առաջարկություններով, հողի առանձնահատկություններով և ներառում է`

1) հեռակառավարումով կաթոդային և դրենաժային պաշտպանության կայանների համար տեխնիկական սպասարկում` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

2) առանց հեռակառավարման կաթոդային պաշտպանության կայանքների, դրենաժի կետերում չափիչ-հսկիչ կետերի կաթոդային արտանցումների և անոդային հողակցումների համար` ամիսը 2 անգամ.

3) թափառող հոսանքների գոտում հեռակառավարմամբ չսարքավորված ԷՔՊ կայանքների համար` ամիսը 4 անգամ.

4) պաշտպանամետաղական պաշտպանության կայանքների համար ընթացիկ նորոգում` տարեկան 2 անգամ, ԷՔՊ այլ սարքավորումների և կայանքների համար ընթացիկ նորոգումը կատարվում է տարեկան մեկ անգամ.

5) դրենաժային պաշտպանության կայանքների, կաթոդային արտանցիչների և չափիչ-հսկիչ կետերի հիմնանորոգումը կատարվում է 5 տարին մեկ անգամ.

6) կաթոդային և պաշտպանամետաղական կայանքների հիմնանորոգումը կատարվում է 8-10 տարին մեկ անգամ:

464. Անոդային հողակցիչների հիմնանորոգման անցկացման ժամկետները որոշվում են կաթոդային կայանների էլեկտրամետրական և անոդային հողակցման դիմադրության տվյալների հիման վրա:

465. ԷՔՊ միջոցների տեխնիկական սպասարկման, աշխատանքների կատարման որակի և մատյանների ճիշտ լրացման հսկողությունն իրականացնում է ՄՆՄՏ շահագործող կազմակերպության ԷՔՊ ծառայության ինժեներատեխնիկական աշխատողը` եռամսյակը մեկ անգամ ստուգման և հսկման արդյունքները գրանցելով մատյանում:

466. Ստորգետնյա կառույցներում էլեկտրական չափումների հետ կապված աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև ԷՔՊ սարքվածքների հավաքակցման, նորոգման և կարգաբերման աշխատանքների կատարման ժամանակ պետք է ղեկավարվել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1039-Ն որոշման պահանջներով:

467. Մինչև 1000 Վ լարման ցանցերից սնվող ԷՔՊ սարքերի շահագործման աշխատանքների կատարմանը թույլատրվում են` անվտանգության տեխնիկայի որակավորման III կարգ ունեցող և սահմանված կարգով քննություն անցած անձինք:

468. ԷՔՊ սարքվածքների շահագործման ժամանակ սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով` ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1043-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1039-Ն որոշման պահանջներին համապատասխան:

469. Տարբեր գերատեսչություններին պատկանող, զուգահեռ անցկացված ՄՆՄՏ-ի, այլ խողովակաշարերի և կապի մալուխների ԷՔՊ-ը իրականացվում է գործող ՆՏՓ-ին և նախագծին համապատասխան:

470. Պաշտպանիչ շերտի և ԷՔՊ-ի վիճակի հսկողությանը վերաբերող փաստաթղթերը պահպանվում են խողովակաշարերի շահագործման ամբողջ ժամանակահատվածում:

 

XIV. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՏԻԿ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

471. ՄՆՄՏ-ի կառույցները պետք է պաշտպանված լինեն շանթի ուղիղ հարվածից, նրա կրկնվող դրսևորումներից և ստատիկ էլեկտրականությունից, որն առաջանում է նավթամթերքների շարժման պրոցեսում:

472. Արտաքին էստակադների վրա գտնվող նավթամթերատարն ստատիկ էլեկտրականությունից պետք է պաշտպանվի համաձայն նախագծի և համապատասխանի գործող նորմատիվ փաստաթղթերի` Կառույցների և սենքերի շանթապաշտպանության սարքերի հրահանգների, քիմիական, նավթաքիմիական և նավթամշակման արդյունաբերության արտադրություններում ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու կանոնների, կազմակերպության ձեռնարկությունների հրշեջ անվտանգության կանոնների պահանջներին:

473. Էլեկտրակայվող հեղուկների շարժման առավելագույն արագությունը խողովակատարներում և անոթներում, կախված հեղուկի էլեկտրական հատկություններից և անոթի գազային տարածության էլեկտրական դաշտի թույլատրելի լարվածության նշանակումներից, սահմանափակվում են Պահեստարանների տեխնիկական շահագործման գործող կանոններով և դրանց վերանորոգման հրահանգներով, Նավթաբազաների տեխնիկական կանոններով և այլ փաստաթղթերով:

474. Ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար նախատեսված հողակցող սարքերը կարող են միանալ էլեկտրասարքավորումների հողակցվող սարքերի հետ և պետք է համապատասխանեն ԷՍԿ-ի նախագծին ու պահանջներին: Չամրանավորված և ոչ էլեկտրաշարժաբեր ճկափողերի օգտագործման դեպքում պարտադիր հարկավոր է օգտագործել հատուկ երեսքաշ ճկափողի ամրանի պարտադիր միացմամբ կամ հողակցված խողովակատարով և ճկափողի մետաղե ծայրույթով երեսքաշեր:

475. Ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար բոլոր մետաղե սարքավորումները, որոնք վերաբերում են մեկ կառույցի` պահեստարանները, խողովակատարները, ջրաթափ ու ջրակցոն սարքավորումները, որոնք գտնվում են նավթամթերքի տեղափոխման, պահպանման և բացթողման համար նախատեսված սենքերի ներսում և դրսում, պետք է ներկայացնեն անխափան էլեկտրական շղթա, որը պետք է նվազագույնը երկու կետում միացված լինի հողակցման ուրվագծին` նախագծին համապատասխան:

476. Ստատիկ էլեկտրականության վտանգավոր պոտենցիալների առաջացման ինտենսիվ աղբյուր հանդիսացող յուրաքանչյուր ապարատ, ինչպես նաև առանձին տեղադրված անոթներ և ապարատներ, եթե դրանք միացված չեն ընդհանուր հողակցված համակարգին, ենթակա են առանձին հողակցման: Հողակցված համակարգում հաջորդաբար միացում չի թույլատրվում:

477. Պահեստարանների հողակցումը պետք է կատարվի նախագծին և ՆՏՓ-ին համապատասխան:

478. Խողովակատարները պետք է հողակցվեն բոլոր ճյուղավորումների կետերում, սկզբում և վերջում:

479. Խցոկային կոմպենսատորների և հոդակապային միացքների վրա պետք է տեղադրված լինեն շունտավորված անջրպետներ, որոնք պատրաստված են ճկուն բազմաջիղ լարերից: Հողակցված հաղորդիչների հատումը որոշվում է նախագծով:

480. Մետաղյա էստակադները պետք է էլեկտրականորեն միացված լինեն նրանց վրայով անցնող խողովակատարներին` յուրաքանչյուր 200-300 մ-ում, և պետք է հողակցվեն սկզբում և վերջում` ոչ ավելի, քան 100 Օմ դիմադրությամբ:

481. Երկաթուղային ճանապարհների ռելսերը հեղուկաթափ և հեղուկալցոն ֆրոնտում պետք է էլեկտրականորեն միացված լինեն միմյանց մեջ և չհողակցվող սարքին, որը կապված չէ էլեկտրաքարշային ցանցի հետ:

482. Հողակցող հոսանքատարները 25 մ-ից ավելի երկարություն ունեցող օբյեկտների վրա պետք է դրվեն 25 մ հեռավորության վրա:

483. Ռետինե կամ ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից պատրաստված ճկափողերը և մետաղե ծայրույթները, որոնցով նախատեսված է երկաթուղային ցիստեռններ և նավեր նավթամթերք լցնել (թափել), պետք է հողակցված լինեն ճկափողի դրսից կամ ներսից պղնձե բազմաջիղ ճկուն լարով, նվազագույնը 2 մմ տրամագծով, ոչ ավելի, քան 10 սմ ունեցող գալարի քայլով, նրա մեկ ծայրը հեղուկաթափ ու հեղուկալցոն հաղորդակցուղիների մետաղե մասերի, իսկ մյուսը ճկափողի ծայրույթների հետ զոդումով:

484. Հեղուկաթափման և հեղուկալցոնման գործողության ժամանակ արգելվում է միացնել ու անջատել հողակցման մալուխները:

485. Կայծակնային պարպման վտանգից խուսափելու համար չհողակցված էլեկտրահաղորդվող լողող առարկաների առկայությունը:

486. Այն տարողության մեջ, որտեղ հնարավոր է պայթյունավտանգ, գոլորշային և գազաօդային խառնուրդների ստեղծումը, արգելվում է աշխատել կոմբինեզոններով, բաճկոններով և այլ էլեկտրականացվող կտորից պատրաստված հագուստով: Աշխատանքները թույլատրվում է անցկացնել միայն արտահագուստով:

487. Էլեկտրամագնիտային ինդուկցիայի հետևանքով ուղղորդված պոտենցիալից պահեստարանները պաշտպանվելու համար, պահեստարանի մոտ տարված բոլոր խողովակատարները, մալուխների մետաղե զրահը և այլ երկարացված մետաղե կոնստրուկցիաներ, որոնք տեղակայված են 10 սմ և պակաս հեռավորության վրա, պետք է միացված լինեն յուրաքանչյուր 25-30 սմ վրա մետաղե անջրպետներով` սահմանված հարման նախագծով:

488. Ամպրոպի ժամանակ արգելվում է մոտենալ շանթարգելիչին 4 մ ավելի, ինչի մասին պետք է զգուշացնեն պահեստարանների և առանձին շանթարգելիչների մոտ փակցված ցուցատախտակները: Յուրաքանչյուր ամպրոպից կամ ուժեղ քամուց հետո շանթապահպանիչների բոլոր սարքավորումները պետք է զննվեն, և հայտնաբերված վնասվածքները պետք է անմիջապես հեռացվեն:

489. Շանթապաշտպանության սարքավորումների շահագործման դեպքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հետևել դրանց վիճակին, ՊԶՎ-ի գրաֆիկը շանթապաշտպանության սարքավորումների ընթացիկ և հիմնանորոգումների հետ մեկտեղ պետք է նախատեսի նրանց վիճակի պարբերաբար ստուգում, որը պետք է անցկացվի`

1) I և II կարգի շենքերի և շինությունների համար` տարեկան մեկ անգամ` ամպրոպային ժամանակաշրջանից առաջ.

2) III կարգի շենքերի և շինությունների համար` ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ:

490. Շանթապաշտպանության սարքավորումների վիճակի զննումն ու ստուգումն անցկացնող անձանց կողմից կազմվում է ակտ դրանց զննման և ստուգման մասին` նշելով հայտնաբերված թերությունների մասին, և մշակվում են միջոցառումներ` դրանց վերացման համար:

491. Շանթապաշտպանության և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության միջոցների ընդունումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սարքավորումների ընդունման հետ մեկտեղ, նախագծի և գործող ՆՏՓ-ի համաձայն: Յուրաքանչյուր հողակցված սարքավորման համար պետք է ձեռք բերել անձնագիր:

492. Շանթապաշտպանության և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության սարքերի վիճակի պատասխանատվությունը կրում է գլխավոր էներգետիկի ծառայությունը, ինչպես նաև համապատասխան տարածքների, արտադրամասերի, ծառայությունների ղեկավարները, որոնց կառավարման տակ են գտնվում կայանքները: Պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել պաշտպանության սարքավորումների շահագործումն ու վերանորոգումը` գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

493. Պաշտպանիչ սարքերի զննումն ու ընթացիկ վերանորոգումն անհրաժեշտ է անցկացնել տեխնոլոգիական սարքավորումների, էլեկտրասարքավորումների և էլեկտրալարերի զննման ու ընթացիկ վերանորոգման հետ միաժամանակ, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար նախատեսված հողակցվող սարքերի էլեկտրական դիմադրողականության չափումը պետք է անցկացվի տարեկան մեկ անգամ` ամռանը, ամենաչոր ժամանակաշրջանում, կամ ձմռանը` ամենասառը ժամանակաշրջանում, միաժամանակ տեղակայանքների էլեկտրասարքերի հողակցման ստուգման հետ` Սպառողների էլեկտրասարքերի շահագործման կանոններին և Սպառողների էլեկտրասարքերի շահագործման ժամանակ տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխան, ինչպես նաև սարքավորումների յուրաքանչյուր վերանորոգումից հետո:

494. Պաշտպանիչ սարքերի շուտ մաշվող հանգույցները պետք է մշտապես հսկվեն, ժամանակին վերանորոգվեն և թարմացվեն:

495. Ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու հողակցող սարքերը նավթաթափ նավամատույցների և նավերի վրա զննման և փորձարկման են ենթարկվում ծավալով և ժամանակով, որոնք սահմանված են նման տեսակի սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով:

 

XV. ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆԱՌԱՔՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 22. ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

496. Նավթամթերատարով տեղափոխվող նավթամթերքների ընդունման, վերամղման, բեռնառաքման և առաքման կառավարումը իրականացնում են`

1) նավթամթերատար տրանսպորտի գլխամասը.

2) ՄՆՄՏ շահագործող կազմակերպության դիսպետչերական ծառայությունները.

3) կազմակերպության արտադրական բաժինների շրջանային դիսպետչերական ծառայությունները.

4) տեղական կարգավարական կետերը (ՏԿԿ):

497.Նավթամթերատար տրանսպորտի գլխամասը`

1) կազմակերպության հետ համատեղ որոշում և կոորդինացնում է խողովակատարների համակարգի օպտիմալ բեռնման հարցերը, նավթամթերատարով ընդունման ու տեղափոխման և նավթամթերքի բեռնառաքման պլանավորման խնդիրները.

2) կազմակերպում է համակարգի օպտիմալ ռեժիմների ռեսուրսների և առանձին մայրագծային նավթամթերատարի հսկումն ու ապահովումը.

3) կազմակերպում է նավթամթերքների հաշվառման, ընդունման, վերամղման, բեռնառաքման և հանձնման հսկում` ապահովելով նավթամթերքների համար սահմանված ստանդարտներին համապատասխան որակի պահպանում:

498. Կազմակերպության ապարատի և կազմակերպության կարգավարական ծառայության միջոցով`

1) կատարում է նավթամթերքների ընդունման, վերամղման, բեռնառաքման և հանձնման օպերատիվ հսկում, կառավարում և կարգավորում.

2) հսկում է շահագործվող ՄՆՄՏ-ի աշխատանքի ռեժիմը.

3) անցկացնում է նավթամթերքների շարժման հաշվետվություն` հաշվի առնելով սորտավորումն առանձին նավթամթերատարով և պահեստային կայաններով.

4) կազմակերպում և հսկում է առանձին նավթամթերատարի վթարային խթանման քանակի կրճատման միջոցառումների կատարումը, ինչպես նաև կազմակերպում է հետաքննություն և դրա պատճառների հայտնաբերում, միջոցներ է ձեռնարկում դրանք կասեցնելու համար.

5) հսկում է ՄՆՄՏ-ի վաղաժամկետ խափանումը նախազգուշացնող պլանային վերանորոգման համար` հաստատված գրաֆիկի համաձայն:

499. Կազմակերպության բաժանմունքը ԱՄ-ի դիսպետչերական կետի միջոցով`

1) կատարում է անմիջական կառավարում ու հսկում նավթամթերքների ընդունման, վերամղման, առաքման տեխնոլոգիական պրոցեսը, կատարում է նավթամթերատարի աշխատանքների ռեժիմի օպտիմալացում և այլն, իրականացնում է միջոցառումներ` սարքավորման ոչ պլանային խափանման կրճատման համար.

2) կատարում է նավթամթերքների շարժման հաշվետվություն` հաշվի առնելով սորտավորումն առանձին նավթամթերատարով և պահեստային կայաններով սահմանված սահմաններում:

500. ՎԿ-ի, ԼԿ-ի և այլ ՏԿԿ-ի միջոցով կամ օպերատորի սենյակից`

1) իրականացնում է ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնոլոգիական օբյեկտների անմիջական կառավարումը և այլն.

2) անցկացնում է ընդունված, վերամղված, բեռնառաքված, հանձնված և պահպանման մեջ գտնվող նավթամթերքների սկզբնական հաշվառում:

501. Նավթամթերատարը շահագործող կազմակերպության կարգավարական ծառայություններն ապահովում են կազմակերպության տարբեր բաժինների ու գծավոր նավթամթերատարի օբյեկտների դիսպետչերական և օպերատիվ ծառայությունների աշխատանքի կառավարում:

502. Նավթամթերատարի օբյեկտների ԱԿ, ՆՏ և այլ սարքավորումների փոխարկումը հեռուստամեխանիկայի ալիքներով, ինչպես նաև պահեստային կայաններով թողարկումը, պետք է ավտոմատ կերպով գրանցվեն ՆՏ, ԱՄ կազմակերպության կարգավարական ծառայություններում կամ օպերատիվ մատյաններում: Հեռուստամեխանիկայի ալիքներով օբյեկտի կառավարման դեպքում նավթամթերատարի և ՊՍ, ՆՊ և այլ սարքավորումներ չեն կարող հանվել աշխատանքից կամ պահեստարանից` առանց ՏԿԿ-ի կարգավարի, կազմակերպության կարգավարական ծառայությունների թույլտվության ու լրացման, բացառությամբ մարդկանց կյանքին լուրջ վտանգի սպառնալիքի դեպքում, ինչպես նաև վթարային իրավիճակներում:

503. Տեխնոլոգիական քարտեզներով և հրահանգներով նախատեսված հիմնական տեխնոլոգիական պարամետրերի գրանցումն ու օպերատիվ հսկումը վարչության բոլոր աստիճանների վրա, այդ թվում` նաև կազմակերպության դիսպետչերական ծառայությունը, իրականացվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ:

504. Վարչության բոլոր աստիճանների կարգավարական կետերի աշխատակիցներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են`

1) մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման սույն տեխնիկական կանոնակարգով.

2) հերթապահ կարգավարների և օպերատորների համար նախատեսված պաշտոնական հրահանգներով.

3) նավթամթերատարի կանոնակարգով.

4) նավթամթերատարի, ՎԿ-ի և պահեստարանային կայանների տեխնոլոգիական քարտեզներով.

5) տեխնոլոգիական պաշտպանության տեղադրման քարտեզներով.

6) վերամղված նավթամթերքների ընդունման, բեռնառաքման, հանձնման և հաշվառման հրահանգներով.

7) խողովակատարով նավթամթերքների մի քանի տեսակների հաջորդական վերամղման իրագործման հրահանգով.

8) մայրուղային նավթամթերատարի պլանային ընդհատումների գրաֆիկներով.

9) վթարների վերացման պլաններով.

10) հրշեջ անվտանգության և աշխատանքի պահպանման կանոններով.

11) ՆՊՓ-ի այլ պաշտոնական հրահանգներով:

505. Օպերատիվ-կարգավարական ծառայության աշխատանքը հարկավոր է ձևակերպել գրառումներով`

1) օրական կարգավարական թերթիկում (մատյանում).

2) օպերատիվ հեռախոսագրերի և հրահանգների մատյանում.

3) հաջորդական վերամղման հաշվառման մատյանում.

4) նավթամթերքների շարժման օպերատիվ հաշվառման մատյանում.

5) հերթափոխի ընդունման-հանձնման մատյանում:

506. Հերթապահ անձնակազմը պատասխանատվություն է կրում տվյալ փաստաթղթերի պահպանման համար:

507. Վարչական կետերի բոլոր աստիճանների անձնակազմի համար, կախված նրանից, թե ինչ հատուկ սարքավորումներուվ են նրանք զինված, կարող են նախատեսված լինել այլ փաստաթղթեր, որոնք ֆիքսում են այդ կետերի անձնակազմի գործունեությունը, ինչպես նաև փաստաթղթերի վարման ու հաշվառման ձևերը էլեկտրոնային միջոցներով և նրանց փոխանցումը կորպորատիվ ցանցով:

508. Կազմակերպության, ԱՏ-ի, ՆՏ-ի կարգավարական ծառայություններում օգտագործման համար հարմար մասշտաբներում պետք է լինեն հետևյալ գծագրերն ու սխեմաները`

1) ՄՆՄՏ-ի շահագործվող մայրուղիների մանրակրկիտ պրոֆիլը.

2) խողովակաշարի մասերի սխեմաները և գծագրերը:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 503-Ն
Որոշում