Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱ ...

 

 

040.0503.280412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 503-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(4-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 23. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

509. ՄՆՄՏ-ի տեխնոլոգիական ռեժիմը պետք է ապահովի նավթամթերքների վերամղումը թողունակության հետ, որը նախատեսված է նախագծով, նվազագույն կորուստներով, ինչպես նաև խողովակատարների, պահեստարանների և սարքավորումների անվտանգ շահագործումը:

510. Մայրուղային նավթամթերատարների աշխատանքի հաշվարկային ժամանակը, առանց հաշվի առնելու նրանց աշխատանքի ընդհատումը, սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, ընդունված է տարեկան 350 օր կամ 8400 ժ: Սարքավորումների սպասարկման և ընթացիկ վերանորոգման համար նախատեսված է տարեկան 360 ժ կամ 15 օր:

511. Խողովակատարներով նավթամթերքների վերամղման տեխնոլոգիական ընթացքը, կախված ընդունված նախագծային որոշումներից ու սարքավորումների և ՄՆՄՏ-ի օբյեկտների տեխնիկատնտեսական ցուցանիշներից, կարող է իրականացվել երեք հիմնական սխեմաներով`

1) «պոմպից պոմպ» վերամղումը.

2) «միացված պահեստարաններով» վերամղումը.

3) վերամղումը պահեստարանից:

512. Մայրուղային նավթամթերատարով նավթամթերքների վերամղման տեխնոլոգիական ռեժիմը որոշվում է նախագծի ժամանակ ընդունված հետևյալ հիմնական պարամետրերի նշանակություններով`

1) պոմպի մղման առավելագույն սահմանային աշխատանքային ճնշում (կոլեկտորի վրա, մինչև կարգավորիչ սարքավորումը).

2) ԱԿ-ի մղման առավելագույն սահմանային աշխատանքային ճնշում (կարգավորիչ սարքավորումից հետո).

3) պոմպի ընդունման առավելագույն և նվազագույն սահմանային աշխատանքային ճնշում.

4) խողովակատարներ մղված առավելագույն և նվազագույն ջերմաստիճան ու մածուցիկություն ունեցող նավթամթերքներով:

513. Վերամղման տեխնոլոգիական ռեժիմները ներկայացված են ՄՆՄՏ-ի ռեժիմների քարտեզներում, որոնք մշակվում են կազմակերպության կողմից` հաշվի առնելով պոմպային ագրեգատների պարամետրերի և պահեստարանների շահագործման տեխնոլոգիական տվյալները, դրանք հիմնական փաստաթղթերից մի քանիսն են, որոնցով աշխատանքում ղեկավարվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմը և կարգավարական կետերը:

514. Նավթամթերատարի աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի նախագծին, կանոնակարգին և ապահովի վերամղման հավասարաչափությունը:

515. Խողովակատար մղվող նավթամթերքների ջերմաստիճանը պետք է համապատասխանի գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին (ԳՕՍՏ 1510-84):

516. ՄՆՄՏ-ի ինքնահոս մասերը նավթամթերքների վերամղումից հետո պետք է գտնվեն ավելորդ ճնշման տակ:

 

ԳԼՈՒԽ 24. ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՄՂՈՒՄ

 

517. Մի քանի տեսակի նավթամթերքների վերամղումը մեկ նավթամթերատարով կարող է իրականացվել հաջորդաբար` պահպանելով դրանց որակի պահպանման պահանջները: Հաջորդական վերամղման հիմնական պահանջները ներկայացված են Մայրուղային նավթամթերատարով նավթամթերքների հաջորդական վերամղման տեխնոլոգիայի հրահանգում:

518. Հաջորդական վերամղման հիմնական պարամետրերն են տարբեր նավթամթերքների մատուցման հաջորդականությունը, հպման միջոցը, նավթամթերքի ծավալը, վերջնական կետում նավթամթերքի բաշխման պայմանները:

519. ՄՆՄՏ տարբեր տեսակի նավթամթերքների վերամղման հաջորդականությունը պետք է սահմանվի` հաշվի առնելով հիմնական հատկությունները, որոնք որոշում են նրանց որակը, որպեսզի մեկ մթերքի սահմանային կոնցենտրացիաներն իրենց մեծությամբ մյուսի մեջ լինեն ամենաշատը:

520. Գլխավոր ՎԿ-ից մղվող նավթամթերքի վերամղման ժամանակը և ծավալը որոշվում են կազմակերպության կարգավարական ծառայության աշխատակիցների կողմից:

521. Մի նավթամթերքից մյուսը կարելի է անցնել միայն կազմակերպության կարգավարի թույլտվությամբ:

522. Նավթամթերքների հեռացումը կատարվում է հերթապահ կարգավարի թույլտվությամբ: Նավթամթերքների հեռացումը խառնորդի տարածքից:

523. Հաջորդական վերամղումը կարող է իրականանալ հետևյալ կերպ`

1) ուղիղ շփմամբ.

2) բաժանիչով:

524. Հաջորդական վերամղման միջոցը որոշվում է ՄՆՄՏ-ի կառուցման ու վերակառուցման նախագծով և հիմնավորվում է տեխնիկատնտեսական ցուցանիշով:

525. Ներկայումս խողովակատարներով նավթամթերքների հաջորդական վերամղման կազմակերպման ժամանակ լայն տարածում ստացավ ուղիղ շփման միջոցը:

 

ԳԼՈՒԽ 25. ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՄՂՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

526. Հաջորդական վերամղման կազմակերպման համար պետք է իրականացնել մի շարք կազմակերպչատեխնիկական միջոցառումներ, որոնք ապահովում են նրանց անցկացումը, ինչպես նաև հարկավոր է կազմել կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգ:

527. Վերամղման պլանային և ստիպված ընդհատման դեպքում նավթամթերքների բաշխման սահմանը հնարավորության դեպքում հարկավոր է տեղադրել այն մասերում, որտեղ կլինի նվազագույն խառնուրդագոյացում` հաշվի առնելով մայրուղու տրամատը:

528. Վերամղված նավթամթերքների յուրաքանչյուր խմբաքանակի համար գլխավոր ԱԿ-ի լաբորատորիայի կողմից կազմվում է վերամղման քարտեզ և փոխանցվում է կազմակերպության ստորաբաժանման կարգավարին, որտեղ նշվում է պահեստամասերի միացման հաջորդականությունը, լցման բարձրությունը և նավթամթերքների որակյալ բնութագրերը:

529. Կազմակերպության կարգավարը շփվող նավթամթերքների բնութագրով հերթական խմբաքանակի վերամղման ժամանակի մասին հայտնում է միջանցիկ և վերջնական կետեր:

530. Հաջորդական վերամղման կազմակերպման և անցկացման ժամանակ հարկավոր է նախատեսել`

1) խողովակատարով խառնուրդի անցման հսկողություն.

2) նավթամթերքների որակի հսկողություն:

531. Այն դեպքում, երբ վերամղման կայաններում և լցակետերում բացակայում է ՈՒԿՊ, պետք է լինեն հսկիչ կետեր` հաջորդական վերամղումը հսկելու համար, իսկ այն վայրերում, որտեղ կատարվում է խառնուրդի ընդունումն ու իրացումը` դուրս բերված հսկիչ կետեր (10-15 կմ հեռավորության վրա մինչև խառնորդի ընդունման և իրացման կետը):

532. Խառնուրդի անցումը խողովակատարով կարելի է հսկել այն սարքավորումներով, որոնք ապահովում են մեկ նավթամթերքի խտության որոշումը մյուսում` 2,5 տոկոսից ոչ ավելի սխալվելու իրավունքով:

533. Վերամղման հիմնական ռեժիմ է հանդիսանում «պոմպից պոմպ» վերամղումը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նավթամթերքների վերամղումը ՎԿ-ին միացված պահեստարանով: Այդ դեպքում կայանի տեխնոլոգիական սխեման պետք է բացառի փակուղային գծերից և «գրպաններից» նավթամթերքների խառնվելու հնարավորությունը:

534. Հաջորդական վերամղման ժամանակ ջրային արգելքներով անցնող հատվածներում անցումային պահեստարանային լարը պետք է լինի անջատված:

535. Պահեստարանային լարի անջատման և նրա մեջ գտնվող նավթամթերքների մասին տվյալները գրանցվում են կազմակերպության կարգավարական մատյանում:

536. Տարբեր տեսակի, խմբերի և մակնիշի նավթամթերքների հաջորդական վերամղումը կազմակերպելու ժամանակ, խառնուրդահավաքը նվազեցնելու նպատակով, հարկավոր է`

1) ընտրել առավելագույն հնարավոր վերամղման արագությունը.

2) վերացնել հատվածների ինքնահոսը` կարգավորելով ճնշումը համապատասխան տարածքների վրա.

3) որպես վերամղման հիմնական ռեժիմ ընդունել վերամղվող կայանների «պոմպից պոմպ» աշխատանքը.

4) ինչպես կանոն նավթամթերքների վերամղումն իրականացնել 15 000 տ ոչ պակաս խմբաքանակով 500 մմ տրամագիծ ունեցող խողովակատարների համար, և 7000 տ` 350 մմ տրամագիծ ունեցող խողովակատարների համար:

537. Հաջորդական վերամղումը բաժանիչների հետ կարելի է կատարել այն խողովակատարներում, որոնց նեղացումն ու շրջադարձը խոչընդոտ չեն հանդիսանում բաժանիչների անցման համար:

538. Նավթամթերատարի կարգավարական կետերում հարկավոր է վարել մատյան, որտեղ ոչ ուշ, քան 2 ժամը մեկ անգամ գրանցվում են խառնուրդի կամ բաժանիչի գտնվելու վայրը և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են հաջորդական վերամղման համար:

 

ԳԼՈՒԽ 26. ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԴԱՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏՈՒՄ

 

539. Խառնուրդների ընդունումն ու դասավորումը ընդունման կետում իրականացվում է դասավորման քարտեզով, որը կազմված է ապրանքային ծառայության անձնակազմի կողմից` գլխավոր ՎԿ-ից ստացված վերամղվող նավթամթերքների որակի տվյալների, ինչպես նաև նախավերջին կետով խառնուրդի անցման տվյալների հիման վրա` հաշվի առնելով խառնուրդի ծավալի աճը ՄՆՄՏ-ի վերջին հատվածում:

540. Նավթամթերքների և խառնուրդների դասավորման ժամանակ պահեստարանների սողնակի փոխարկումները կատարվում են ապրանքային օպերատորի հրահանգներով:

541. Եթե նավթամթերքները խառնվելուց կորուստ է տեղի ունենում, այդ կորստի համար մեղավորները պատասխան են տալիս:

542. Այն դեպքում, երբ մեղավորները բացահայտված չեն, այդ խառնուրդի կորուստները և դրա հետ կապված ծախսերի հատուցումը կատարվում են կազմակերպության ստորաբաժանումների հաշվին:

 

ԳԼՈՒԽ 27. ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

543. Նավթամթերքների ընդունման և առաքման պայմանները, դրանց քանակի չափումն ու որակի որոշումը, ինչպես նաև փոխհաշվարկների կարգը սահմանվում են պայմանագրերում, որոնք որոշված ժամկետում կնքում են պատվիրատուներն ու ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպությունը:

544. Նավթամթերքների ընդունումը կատարվում է դրանց համար նախատեսված խմբաքանակով, համապատասխան ԳՈՍՏ-ով կամ ՏՊ-ով:

545. Հաջորդական վերամղման ժամանակ, տեխնոլոգիական առանձնահատկությունների, խողովակատարի ցիկլային աշխատանքի հետ կապված խմբաքանակ ստանալու համար կատարվում է տարբեր առաքիչների միատեսակ նավթամթերքների կուտակում:

546. Հանձնման գրաֆիկը կարող է ուղղվել կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ուշ, քան պլանավորված ամսվանից 5 օր առաջ:

547. Չի թույլատրվում կուտակման և տեղափոխման համար ընդունել այն նավթանյութերը, որոնք առաջացնում են պահեստարանների և խողովակատարների մետաղի ներքին քայքայում:

548. Նավթամթերքներն ընդունվում և առաքվում են ծավալի միավորներով:

549. Նավթամթերքների ընդունումն ու հանձնումն իրականացվում են նավթամթերատարով նրանց վերամղման միջոցով, երկաթուղային, ջրային տրանսպորտի և ավտոտրանսպորտի վրա բեռնառաքման միջոցով կամ նավթամթերքներն սկզբնական կետում ընդունելով և վերջնական կետում հանձնելով ԸՀԿ-ի պահեստարանները կամ ընդունող կողմի պահեստարանները: Նավթամթերքների ընդունման ու հանձնման սխեմաները ներկայացված են պայմանագրում:

550. Սկզբնական կետում նավթամթերքների տեղափոխման համար ընդունումը և դրանց հանձնումը նպատակակետ իրականացվում է` պահեստարաններում, տրանսպորտային միջոցների չափումներով կամ կոմերցիոն հաշվառման հանգույցներում կազմելով սահմանված ձևի ընդունման-հանձնման ակտ: Նավթամթերքների ընդունում-հանձնումը միաժամանակ նույն պահեստարանից, ինչպես նաև ժամկետանց աստիճանավորված աղյուսակներ ունեցող պահեստարաններից արգելվում է:

551. Տեղափոխվող և անշարժ նմուշառիչ սարքը, որն օգտագործվում է խողովակներից և պահեստարաններից նմուշի վերցման համար, պետք է համապատասխանի ՆՏՓ-ի պահանջներին:

552. Պահեստարանների և հաշվառման հանգույցների տեխնոլոգիական շրջակապը և փակող ամրանները պետք է լինեն սարքին և թույլ չտան նավթամթերքների արտահոսք ու փոխհոսք:

 

ԳԼՈՒԽ 28. ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

553. Նավթամթերքների քանակի հաշվառումը կատարվում է ՄՆՄՏ-ի աշխատանքի օպերատիվ կառավարման և հաշվապահական հաշվետվությունն ու հաշվառային փաստաթղթերը կազմելու համար օբյեկտիվ տվյալներ ստանալու նպատակով, որոնք օգտագործվում են հաշվառահաշվարկային գործողություններում (առևտրային հաշվառում):

554. ՄՆՄՏ-ի նավթամթերքի քանակը հաշվի են առնում մայրուղային նավթամթերատարի նավթամթերքի հաշվառման հրահանգին համապատասխան:

555. Կազմակերպության հաշվառման ժամը սահմանվում է պայմանագրով:

556. Նավթամթերքների քանակի հաշվառումն իրականացվում է քաշային միավորներով` տոննաներով: Հաշվարկահաշվառային գործողությունների անցկացման ժամանակ և նավթամթերքի առկայության գույքագրման ժամանակ նավթամթերքների զանգվածը որոշվում է ԳՈՍՏ 26976-86-ով կանոնակարգված մեթոդներով:

557. Նավթամթերքների ծավալի և զանգվածի որոշման ժամանակ հաշվարկների արդյունքները կլորացվում ու գրանցվում են հետևյալ կերպ` ծավալը` մինչև 0,001 մ3 (1 լ), զանգվածը` մինչև 0,001 տ (1 կգ):

558. Նավթամթերքների օպերատիվ հաշվառումը հարկավոր է վարել միաժամանակ վերամղման հետ կապված խողովակատարի բոլոր կետերում` ամենաքիչը 2 ժամը մեկ անգամ: Մատյանում գրանցվում և կարգավարին են հաղորդվում չափումների արդյունքները:

559. ՎԿ-ի և ՆՏ-ի վրա նավթամթերքների փաստացի առկայությունը հաշվարկվում է 6.00-ին` Երևանի ժամանակով: Նավթամթերքների առկայության գույքագրումը պետք է անցկացվի ամենապակասը ամսական 1 անգամ: Միաժամանակ հաշվարկվում են պահեստարաններում, մայրուղային և տեխնոլոգիական խողովակատարներում գտնվող նավթամթերքների մնացորդները:

560. Սեփական նավթամթերքների նորմատիվ կորուստները, որոնք որոշված են բնական նվազման գործող չափերին համապատասխան, կարող են դուրս գրվել:

561. Գերնորմատիվ կորուստները դուրս են գրվում սահմանված կարգով:

562. Պայմանագրում նշված է պատվիրատուի նավթամթերքի նորմատիվ կորուստների մասին:

563. Նավթամթերքի հաշվառման ժամանակ, ըստ ՄՆՄՏ-ի Նավթամթերքների հաշվառման հրահանգի, պարտադիր պետք է ձևակերպել հետևյալ փաստաթղթերը`

1) գլխավոր, միջանկյալ և վերջնակետերում նավթամթերքի ընդունման (հանձնման) մասին.

2) նավթամթերքների կորստի մասին.

3) նավթամթերքների գույքագրման արդյունքների մասին:

564. ԱՏ-ի և ՆՏ-ի տարածքում բոլոր պահեստարանների, մայրուղային խողովակատարների, հեռացումների և տեխնոլոգիական խողովակատարների համար պետք է կազմված և հաստատված լինեն աստիճանավորված աղյուսակներ:

565. Նավթամթերքի օպերատիվ հաշվառման ժամանակ օգտագործվող չափումների բոլոր միջոցները ենթակա են ստուգաճշտման:

566. Չափումների բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են նավթամթերքի կոմերցիոն հաշվարկման ժամանակ, ենթակա են պետական չափագիտական ստուգման և հսկման:

 

ԳԼՈՒԽ 29. ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

567. ՄՆՄՏ-ով և հեռացումներով դեպի նավթաբազա տարբեր նավթամթերքների խմբաքանակի անցման հսկողությունը, խառնուրդների ընդունումն ու դասավորումը իրականացվում են այն սարքերի օգնությամբ, որոնց գործունեության սկզբունքները հիմնված են վերամղվող նավթամթերքների առանձնահատկությունների զանազանության վրա: Ավտոմատ սարքերի բացակայության դեպքում հաջորդական վերամղման հսկողությունն իրականացվում է հետևյալ կերպ` ձեռքով վերցնում են նմուշը և ենթարկում անալիզի: Վերցված նմուշներում որոշում են ջրի մեխանիկական խառնուրդների պարունակությունը, խտությունը, դիզվառելիքի բխման ջերմաստիճանը, ջերմաստիճանը բենզինի եռման վերջում և ստուգվում են պահեստարանների արդյունքների համընկնումը: Եթե ինչ-որ բան չի համընկնում, ապա պարզում են պատճառները և միջոցներ են ձեռնարկում անհամապատասխանությունը վերացնելու համար:

568. Նավթամթերքների որակի հսկողությունն իրականացնում է լաբորատորիան, որը ատեստավորվել է սահմանված կարգով:

569. Ընդունվող նավթամթերքի որակը հավաստիացնող փաստաթուղթ է հանդիսանում արտադրող գործարանի անձնագիրը: Այն իրավաբանական անձը, ում կողմից տրվել է անձնագիրը, պատասխանատվություն է կրում ու երաշխավորում է նավթամթերքի որակի և անձնագրում նշված ցուցանիշների ճշգրտության համար:

570. Որակի ցուցանիշների ստուգման և հաստատման համար, նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, կազմակերպության քիմիավերլուծական լաբորատորիան իրեն կողմից անցկացված փորձարկումների արդյունքների հիման վրա տալիս է որակի անձնագիր:

571. Եթե տարաձայնություն է առաջացել սպառողի և արտադրող գործարանի միջև նավթամթերքի որակի գնահատման հարցում, ապա որպես հարցի լուծման հիմք են հանդիսանում վճռաբեկ (ստուգողական) նմուշների անալիզների արդյունքները:

572. ՄՆՄՏ-ի համակարգում հաջորդական վերամղման ժամանակ պահեստարանների և ընթացային նմուշների որակի հսկողությունը կատարվում է ՆՏՓ-ի համաձայն:

573. Այն դեպքերում, երբ նավթամթերքը երկար է պահվում պահեստարաններում, անցկացվում են նավթամթերքի որակի ստուգիչ անալիզներ, որպեսզի պարզեն արդյոք նավթամթերքը համապատասխանում է ԳՈՍՏ-ի (ՏՊ) պահանջներին: Ստուգիչ անալիզների հաճախականությունը պետք է լինի հետևյալ կերպ` բենզինի համար` ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, դիզվառելիքի համար` ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:

574. ՄՆՄՏ-ով նավթամթերքների հանձնման կամ լցնող կետերից բեռնառաքման ժամանակ ընդունման և հանձնման ակտին կցված է որակի անձնագիր: Անձնագիրը լրացվում է ԳՈՍՏ-ի կամ ՏՊ-ի բոլոր ցուցանիշներով: Այն ցուցանիշների նշանակությունները, որոնք լաբորատորիան չի որոշել, անձնագրի մեջ գործարանն է նշում նրանց որակի մասին: Պատվիրատուի հետ համաձայնեցնելով թույլատրվում է որակի անձնագիրը լրացնել այն ցուցանիշներով, որոնք որոշում են միայն ՄՆՄՏ-ի շահագործող կազմակերպության լաբորատորիաները: Գնորդին ռեակտիվ շարժիչների համար վառելիքի հանձնման ժամանակ լաբորատորիայի կողմից տրված անձնագրին ավելացվում է նաև գործարանի կողմից տրված անձնագիրը:

575. Նավթամթերքների որակի պահպանման, ապահովման և հսկիչ աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը իրականացնում է որակի հսկողության ծառայությունը:

576. Բաց թողնված նավթամթերքի որակի համար անմիջական պատասխանատու են կազմակերպության ղեկավարները և նավթամթերքի որակի համար պատասխանատու անձինք` պաշտոնական հրահանգներին համապատասխան:

 

XVI. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 30. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

577. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն նախագծի և գործող ՆՏՓ-ի պահանջներին:

578. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցներին են վերաբերում ավտոմատիկան (Ա), հեռամեխանիկան (ՀՄ), հաշվիչ տեխնիկան (ՀՏ) և կապի միջոցները (ԿՄ):

579. ՄՆՄՏ-ի տեխնոլոգիական օբյեկտների ավտոմատացման ծավալը որոշում են արտադրող գործարանների սարքավորումների նախագծերն ու տեխնիկական պայմանները:

580. Պոմպային ագրեգատների ավտոմատիզացիան պետք է պաշտպանություն ապահովի`

1) յուղման համակարգում ճնշման անկումից.

2) ճակատային և խցուկային խտացման միջով նավթամթերքի բարձր կորստից.

3) պոմպի, շարժիչի, գրգռիչների առանցքակալների ջերմաստիճանի բարձրացումից, պոմպի կորպուսից, շարժիչից ելքի մոտ դուրս մղող օդից, շարժիչի փաթույթից (եթե նախատեսված է նախագծով).

4) էլեկտրաշարժիչի կորպուսում օդի ավելորդ ճնշման անկումից.

5) սառեցնող համակարգում ճնշման անկումից.

6) բարձր թրթռումից.

7) շարժիչի էլեկտրական պաշտպանության աշխատելուց.

8) պաշտպանության սխեմայի սնուցման բացակայությունից.

9) յուղային անջատիչով կառավարման շղթաների անսարքությունից.

10) նախագծի այլ պարամետրերին համապատասխան նշանակությունից:

581. Պոմպակայանների ավտոմատացումը, որպես կանոն, պետք է ներառի հետևյալ պաշտպանությունները`

1) պոմպակայանում, ճնշման կարգավորիչների սենքում և այլ, վթարային գազացվածությունից նավթամթերքների գոլորշիների պարունակության թույլատրելի չափերի գերազանցման պաշտպանություն.

2) պոմպակայանում, ճնշման կարգավորիչների սենքում հակահրդեհային պաշտպանություն.

3) պոմպակայանի հեղեղումից.

4) պահեստարաններում կորուստների հավաքման վթարային (առավելագույն) մակարդակից.

5) ՎԿ-ի ընդունման նվազագույն ճնշումից.

6) կայանի հավաքիչում առավելագույն ճնշումից.

7) կարգավորման հանգույցից հետո կայանի վերջում առավելագույն ճնշումից.

8) սառեցնող ջրի նվազագույն ճնշումից.

9) ոչ պրոմվալային միացումների խցերի ճնշման համակարգի հավաքիչում օդի նվազագույն ճնշումից.

10) նախագծով նախատեսված այլ դեպքերում:

582. Վթարային գազացվածությունից, հրդեհից, պոմպադահլիճի ջրածածկումից պաշտպանվելու ժամանակ պետք է ավտոմատ կերպով կայանի մայրուղային նավթամթերատարին միացող սողնակները (նախագծի համաձայն միացվեն այլ սողնակների):

583. Փակ պայթյունավտանգ տարածքներում օդափոխիչ համակարգերի կառավարումը նույնպես պետք է իրականանա ավտոմատ կերպով: Առհոսող-արտափչող օդափոխման համակարգերի ավտոմատացումը նշված սենքերում պետք է լրացուցիչ ապահովի օդափոխման ազդանշման և վթարային ռեժիմի միացումը գազաանալիզատորների տվիչից, համակենտրոնացման հսկվող սենքերում նավթամթերքների գոլորշիների առաջացման ժամանակ, որը համապատասխանում է տեխնոլոգիական պաշտպանությունների դրվածքների արժեքին, ըստ դրվածքային քարտեզի, հաստատված կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից, պահեստարանների օդափոխիչների և ազդանշման միացումների անսարքության դեպքում:

584. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցների շահագործումն իրականացնում է ավտոմատիկայի, հեռամեխանիկայի ծառայության և հսկիչ-չափիչ սարքերի, ինֆորմատիկայի և կապի, ԱԿ-ի, ՆՏ-ի և ԱՍԲ-ի, ԳԱԿԿ-ի անձնակազմը:

585. Իրենց գործունեության մեջ Ա, ՀՄ ծառայության, հսկիչ-չափիչ սարքերի աշխատակիցները ղեկավարվում են գործող ՆՊՓ-ի, սպառողների էլեկտրասարքերի շահագործման կանոնների, սպառողների էլեկտրասարքերի շահագործման ժամանակ անվտանգության կանոնների, հսկիչ-չափիչ սարքերի, Ա-ի, և ՀՄ-ի միջոցների տեխնիկական անվտանգ շահագործման կանոնների, պաշտոնական հրահանգների, հսկիչ-չափիչ սարքերի, Ա-ի և ՀՄ-ի միջոցների շահագործման ու մոնտաժման գործարանային հրահանգների, գործող կանոնների պահանջներով:

586. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցների շահագործումը ներառում է նրանց օպերատիվ և տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև համապատասխան տեխնիկական փաստաթղթերի վարումը:

587. Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի ծառայության դրույթին համապատասխան, ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցներն սպասարկող անձնակազմը պարտավոր է`

1) ամեն օր հսկել ՄՆՄՏ-ի ԱԿ ՏՄ-ի վիճակն ու աշխատանքը ՄՆՄՏ-ի օբյեկտների հերթապահ օպերատիվ անձնակազմի գրանցումներով Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի տեխնիկական միջոցների վնասվածքների տեխնիկական մատյանում.

2) անմիջապես միջոցներ ձեռնարկել անսարքությունների պատճառները բացահայտելու համար և վերացնել սպասարկող սարքավորումների վնասվածքները.

3) անցկացնել Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի շահագործման պայմանների և աշխատունակության ստուգում.

4) շահագործման մատյանում բոլոր տեսակի աշխատանքների համար, որոնք կատարվում են ՄՆՄՏ-ի ԱԿ ՏՄ-ի վրա կատարել գրանցումներ նկատված անսարքությունների մասին, ինչպես նաև ստուգումների և փորձարկումների արդյունքների մասին.

5) ձևակերպել ՆՊՓ-ով նախատեսված փաստաթղթերը և հաշվետվությունները, անցկացնել անալիզ և վերամշակել այն միջոցառումները, որոնք ուղղված են Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի միջոցների շահագործման, վերանորոգման ու սպասարկման պայմանների կատարելագործմանը:

588. Արտադրական պրոցեսների հեռուստամեխանիկայի և ավտոմատացման հարցերի որոշման համար կազմակերպության ավտոմատացման բաժնի և ԱԿ ՏՄ-ի սպասարկող արտադրական անձնակազմը, կազմակերպության համապատասխան բաժինները պետք է ներկայացնեն տեխնոլոգիական սխեմաները, տեղավորման սխեմաները և սարքավորումների ու ավտոմատացման ենթակա այլ օբյեկտների հիմնական բնութագրերը, դրվածքային քարտեզները:

589. ՄՆՄՏ ԱԿ-ի ծրագրային միջոցների մշակման և ներդրման հսկողությունն իրականացվում է ավտոմատիկայի, ինֆորմատիկայի ծառայության և պատվիրատուի գրաֆիկին համապատասխան, որը հաստատել է կազմակերպության գլխավոր ճարտարագետը: Աշխատանքների ավարտը պետք է արձանագրվի, ակտավորվի, գրանցվի մատյանի մեջ և այլն:

590. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման արտաքին տեխնիկական միջոցների և պահպանման համար պատասխանատվություն կրում է օբյեկտն սպասարկող անձնակազմը, որում նրանք տեղակայված են:

591. Ազդանշանման, պաշտպանության և բլոկավորման սարքերի աշխատանքի ստուգումը պետք է անցկացվի գրաֆիկով նախատեսված ժամանակում, արտադրող գործարանների և այլ ՆՏՓ-ի հրահանգներով, բայց ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ, իսկ գազի վառելիքով կաթսայատների ավտոմատացման համար` ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ` ակտավորելով կամ մատյանում գրանցելով:

592. Չափումների միջոցների և դրանց ցուցումների ճշգրտությունների սարքինությունը պետք է ստուգվեն ՊԶՎ-ի գրաֆիկին և չափագիտական ստուգումներին համապատասխան, իսկ ՀՉԿ-ի և գազի վառելիքով կաթսայատների համար, եթե հրահանգներով դրանց համար կանոնակարգված չեն այլ հրահանգներ, հերթափոխի ժամանակ ոչ ուշ, քան մեկ անգամ, սարքի կարճատև անջատման և ցուցադրող սլաքի վերադարձը 0-ի կամ այլ մեթոդի միջոցով:

593. Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի միջոցների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, հատուկ սովորեցված անձնակազմի կողմից, որն անցել է այդ սարքերի տեխնիկական և անվտանգ շահագործման ու գործող կանոնների իմացության ստուգում` ՊԶՎ-ի հաստատված գրաֆիկների կամ այլ փաստաթղթերի համաձայն:

594. Ավտոմատ պաշտպանության, անվտանգության և Ա-ի ու հսկիչ-չափիչ սարքերի էլեկտրական համակարգերը պետք է սպասարկվեն Սպառողների էլեկտրական սարքերի շահագործման կանոններին ու Սպառողների էլեկտրական սարքերի շահագործման ժամանակ անվտանգության կանոններին համապատասխան:

595. Պայթյունավտանգ սենքերում և արտաքին սարքավորումներում նախագծի համաձայն օգտագործվում են ավտոմատիկայի միջոցներ և հսկիչ-չափիչ սարքեր, որոնք համապատասխանում են Պայթյունապաշտպան ու հանքային էլեկտրասարքավորումների պատրաստման կանոններին և ԷՍԿ-ի պահանջներին, ինչպես նաև պայթյունապաշտպանության մականշում, պայթյունավտանգության համապատասխան կարգեր և խմբեր ունեցող խառնուրդներ:

596. Կայծաանվտանգ շղթաներ ունեցող ավտոմատիկայի մալուխները պետք է դրված լինեն սովորական շղթաներից առանձին: Կայծաանվտանգ շղթաները վահանի սեղմակն ու սարքերը մտնելու ժամանակ պետք է կապույտ գույն ունենան կամ կապույտ գույնով ներկված լինեն:

597. Պայթյունապաշտպան իրավիճակում ԱՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի շահագործման ժամանակ հարկավոր է պահպանել հատուկ պահանջները, որոնք նախատեսված են գործող ՆՏՓ-ով և արտադրող գործարանի հրահանգներով:

598. Պայթյունապաշտպան ՄՆՄՏ ԱԿ-ի վերանորոգումն իրականացվում է արտադրող գործարանների տեխնիկական փաստաթղթերի և կազմակերպության ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան, Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի ծառայությունների ուժերով, եթե այդ վերանորոգումը պայթյունավտանգավոր չէ, հակառակ դեպքում աշխատանքները կատարում է այն կազմակերպությունը, որն ունի լիցենզիա` նման աշխատանքներ կատարելու համար:

599. Արգելվում է շահագործման ընթացքում պայթյունապաշտպան շինվածքի վրա չափել պայթյունապաշտպանության պարամետրերը, միջադրման և ամրակման նյութերը չփոխարինել ուրիշով, որը չի համապատասխանում արտադրող գործարանների հրահանգներին:

600. Սարքավորման ներսում պետք է լինեն լարերի ընդհարումներ, իրար մեջ հոսանատար մասերի միակցում, թուլացած հպակներ, և այլ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել Ա-ի և հսկիչ-չափիչ սարքերի աշխատունակության կորստին, ինչպես նաև նրանց պայթյունապաշտպան հատկությունների կորստին:

601. Ավտոմատիկայի և հեռամեխանիկայի միջոցները պետք է համապատասխանեն շահագործման ընդունման կարգով սահմանված պահանջներին:

602. Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցների ընդունումը կատարվում է գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

603. Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցների շահագործման ներմուծումից առաջ հեռուստամեխանիկները պետք է անցնեն ընդունման փորձություններ:

604. Ա-ի և ՀՄ-ի միջոցների ընդունումն իրականացվում է ընդունող հանձնաժողովի կողմից, որը սահմանված կարգով նշանակվել է կարգաբերման աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի կողմից կազմված և կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ծրագրին համապատասխան:

605. Հանձնաժողովն ստուգում է`

1) նախագծով նախատեսված աշխատանքների որակը և ծավալի կատարումը.

2) տեխնիկական փաստաթղթերը` նախագծային (գծագրեր, բացատրական նշումներ և այլն), գործարանային (անձնագրեր, հրահանգներ) և մոնտաժման ու կարգավորման աշխատանքների կատարողական փաստաթղթերը, որոնք փոխանցվում են շահագործող անձնակազմին.

3) ընտրովի չափումների արդյունքների համապատասխանումը, որոնք թույլատրելի են նախագծի նշանակություններին.

4) Ա-ի և ՀՄ-ի միջոցների գործողությունն ագրեգատների համակարգերի, համակարգերի, գործարկման և կանգնեցման, սարքավորումների վթարային անջատման, կարգավորման ժամանակ.

5) հեռուստաազդանշումը, հեռուստաչափումը, հեռուստակառավարումը, հեռուստակարգավորումը, հեռախոսակապը և այլ գործողությունները.

6) այլ փաստաթղթեր ու սարքերի մոնտաժումը` նախագծին համապատասխան:

606. Ծրագրում պետք է ճշգրիտ ձևակերպված լինեն անձնակազմի գործողություններն ու սարքավորումների փորձարկման արդյունքները: Ստուգումների և չափումների դրական արդյունքների ժամանակ, այդ արդյունքների հիման վրա կազմվում են ակտեր` սահմանված ձևով, ինչից հետո կազմակերպության ճարտարագետը հրահանգավորում է Ա-ի և ՀՄ-ի միջոցները միացնել ու փորձարկել`

1) Ա-ի և ՀՄ-ի միջոցները, որոնք անընդհատ ներազդում են տեխնոլոգիական սարքավորումների վրա, պետք է աշխատեն նախագծային ռեժիմում 72 ժամից ոչ պակաս.

2) Ա-ի և ՀՄ-ի միջոցների համար, որոնք ավելի շատ ժամանակ մնում են սպասողական ռեժիմում, սարքավորման փորձնական միացման մեջ գտնվելու ժամանակը կարող է առանձին սահմանվել:

607. Փորձարկումների հաջող ավարտից հետո ընդունող հանձնաժողովը դիտարկում է արդյունքները, ստորագրում ընդունման-հանձնման ակտը և ընդունում է որոշում Ա-ի և ՀՄ-ի միջոցների շահագործումն սկսելու նպատակով, կամ, եթե սարքավորման փորձարկման ժամանակ ինչ-որ անսարքություններ են տեղի ունեցել, նշանակում է կրկնակի փորձարկման ժամկետը:

 

XVII. ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

608. ՄՆՄՏ-ի շահագործման ժամանակ նրա կառույցները և սարքավորումները պետք է գտնվեն սարքին վիճակում:

609. ՄՆՄՏ-ի հիմնական օբյեկտների հուսալիության վերաբերյալ պահանջները սահմանում է գլխավոր պատվիրատուն: Օբյեկտի նախագծման առաջադրանքում սահմանվում են հուսալիության հիմնական ցուցանիշները:

610. Նախագիծը մշակողները, սարքավորումներ պատրաստողները և շինարարները պատասխանատվություն են կրում ՄՆՄՏ-ի օբյեկտների հուսալիության տրվող ցուցանիշների ամբողջականության և ապահովման համար:

611. ՄՆՄՏ-ի օբյեկտի նախագծման փուլում սահմանված հուսալիության մակարդակը ապահովվում է շինարարության ընթացքում, պահպանվում է շահագործման գործընթացում և վերականգնվում է նորոգման ժամանակ:

612. Հուսալիության մակարդակը շինարարության ժամանակ ապահովվում է`

1) նախագծային լուծումների պահպանմամբ.

2) պահանջվող որակյալ շինմոնտաժային աշխատանքների կատարմամբ և դրանց հսկողությամբ:

613. Շահագործման փուլում հուսալիության ապահովման հիմնական խնդիրն է նախագծման ժամանակ, սահմանված և շինարարության ընթացքում պահպանված, կառույցների և սարքավորումների ցուցանիշների պահպանումը, ինչն ապահովվում է`

1) ՄՆՄՏ-ի կառույցների և սարքավորումների հուսալիության փաստային մակարդակի հետևողական հսկում և պահանջվող մակարդակի հետ նրա համեմատմամբ.

2) գործող ՆՏՓ-ով սահմանված շահագործման պարամետրերի պահպանմամբ, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակին կատարմամբ.

3) ՄՆՄՏ-ի օբյեկտների նորոգման ժամանակ կատարվող աշխատանքների անհրաժեշտ ծավալի և որակի, ժամանակին արդիականացման ապահովմամբ:

614. Նշված միջոցառումների համալիր աշխատանքը պետք է ներառի`

1) ՄՆՄՏ-ի կառույցների սարքավորումների վնասվածքի և հրաժարումների պատճառների համակարգված հաշվառում և վերլուծություն.

2) շահագործման պայմանների և դրանց ՄՆՄՏ-ի օբյեկտների փաստային հուսալիության վրա ազդեցության ուսումնասիրում.

3) շահագործող և նորոգող անձնակազմի պատրաստում.

4) ՄՆՄՏ-ի գծային մասի, ՎԿ-ի և ԼԿ-ի սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական գնահատում և արատորոշում.

5) ՄՆՄՏ-ի օբյեկտների փաստային և կանխատեսվող հուսալիության մակարդակի գնահատում.

6) ՄՆՄՏ-ի կառույցների և սարքավորումների նորոգման սպասարկման ժամկետների և հերթականության, ծավալի, կազմակերպման պլանավորում, անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի ապահովում.

7) անհրաժեշտ որակով նորոգման անցկացում.

8) նորոգման մեթոդների և տեխնոլոգիաների կատարելագործում.

9) օբյեկտների հուսալիության ապահովման միջոցառումների մշակում և կատարում, դրանց իրականացման վերաբերյալ հսկողության սահմանում:

615. Վերահսկվող օբյեկտի տեխնիկական վիճակի գնահատումն իրականացվում է տեխնիկական արատորոշման մեթոդով` հաշվի առնելով ստույգ շահագործման պայմանները, օբյեկտի կարևորությունը և դրա վերաբերյալ պահանջվող հուսալիությունը:

616. ՄՆՄՏ-ի սահմանային աշխատանքային պարամետրերի և մնացորդային պաշարը որոշվում է` հետազոտվող խողովակաշարի վերահսկվող հատվածներում պատերի հաստության պարբերական չափման արդյունքների վիճակագրական մշակված տվյալները, խողովակի մետաղի մաշվածությունը և այլ գործոնները հաշվի առնելով, հատուկ մեթոդիկայով:

617. ՄՆՄՏ-ի արտաքին մեկուսապատվածքի որակի հսկողությունն անհրաժեշտ է իրականացնել գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան (ԳՕՍՏ 25812-83 «Մայրուղային պողպատյա խողովակաշարեր: Քայքայումից պաշտպանության ընդհանուր պահանջներ»):

618. Հակաքայքայման պաշտպանության համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է XIII բաժնում:

619. Հարթակային կառույցների և գծային մասերի նորոգման և տեխնիկական սպասարկման համակարգի վերաբերյալ պահանջները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի II-VII բաժիններում:

620. Արտադրական գործընթացների հեռուստամեխանիզացիայի և ավտոմատիզացիայի, արտադրական կապի ապահովման պահանջները ներկայացված են XV և XVII բաժիններում:

621. Ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են կառույցների և սարքավորումների հուսալիության համար պետք է իրականացնեն հրաժարումների և վնասվածքների պատճառների գրանցում և վերլուծում, բողոքագիր վնասապահանջի պատրաստում, տեխնիկական սպասարկման և նորոգման պլանների և գրաֆիկների պատրաստում, տեխնիկական սպասարկման և նորոգման մեթոդների մշակում և կատարելագործում, շահագործվող օբյեկտների, կառույցների, սարքավորումների, արատորոշման տվյալների հիման վրա հուսալիության փաստացի ցուցանիշների որոշման գործընթացում մասնակցություն, ինչպես նաև դրանց հուսալիության ապահովման նպատակով կազմակերպեն և վերահսկեն միջոցառումների կատարումը:

622. Այդ ստորաբաժանումներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են սահմանված կարգով հաստատված նախագծային և կատարողական փաստաթղթերով, պետական ստանդարտներով, մեթոդական ցուցումներով, հուսալիության հարցերի հետ կապված այլ փաստաթղթերով:

623. ՄՆՄՏ-ի օբյեկտների հրաժարումների և վնասվելու, վթարների հաշվառումը և հետաքննությունն իրականացվում են տեխնիկական հետաքննության, ՄՆՄՏ-ի օբյեկտների վնասման և վթարների հաշվառման ու նավթամթերքների անվերադարձ վթարային կորուստների դուրսգրման հրահանգի համաձայն:

 

XVIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 31. ՄՆՄՏ-ի ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

624. Արատորոշման տեխնիկական միջոցների հիմնական նշանակությունն է`

1) սահմանված ճշգրտությամբ և արատորոշման ճշտությամբ ՄՆՄՏ-ի օբյեկտների (գծային մասի, պահեստարանի, սարքավորումների) տեխնիկական վիճակի որոշումը.

2) թերությունների և վնասվածքների հայտնաբերումը.

3) մնացորդային պաշարի որոշման և աշխատունակության կանխատեսման համար տվյալների հավաքագրում.

4) ՄՆՄՏ-ի վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ աշխատանքների որակի հսկում (անհրաժեշտության դեպքում):

625. ՄՆՄՏ-ի գծային մասի արատորոշման համար կարող են օգտագործվել հետևյալ արատորոշման միջոցները`

1) ներխողովակային միջոցներ.

2) արտաքին խողովակային միջոցներ.

3) խողովակի ընդհանուր կառուցվածքային կատարմամբ, ներկառուցված տվիչների համակարգի և չափիչ-ստուգիչ սարքերի հետ:

626. ՄՆՄՏ-ի գծային մասի արատորոշման միջոցները (պահեստարանի, սարքավորումների) կարող են լինել հետևյալ տեսքի`

1) տեղափոխվող ներխողովակային տեխնիկական համակարգ.

2) սարքերի և սարքվածքների տեղափոխվող լրակազմ.

3) տեղափոխվող տեղակայան, այդ թվում` արատորոշման լաբորատորիայի կազմում.

4) նավթամթերատարի ուղու երկայնքով մնայուն կետերում (ներկառուցված) սարքերի և սարքավորումների համալիր:

627. ՄՆՄՏ-ի արատորոշման համակարգը և միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) կոմպակտ (ոչ մեծ ճնշումների և կտրուկ շրջադարձների ժամանակ տեղափոխման համար).

2) վտանգավոր թերությունների, եռակցված միացություններում երկայնական և ընդլայնական ճաքերի, մետաղի մարմնում ճաքերի և մետաղի քայքայման բացահայտման ունակություն.

3) արատորոշման բավարար արտադրողականություն.

4) արատորոշման միջոցները չպետք է առաջացնեն խողովակաշարերի վնասվածքներ (սարքավորումներում, պահեստարաններում) և աղտոտեն շրջակա միջավայրը:

628. Արատորոշման աշխատանքների տեխնիկական միջոցները ենթակա են պետական չափագիտական հսկողության և վերահսկման:

629. Արատորոշման աշխատանքների անցկացման մեթոդիկան մշակում են տվյալ գործունեության իրականացման համար լիցենզավորված կազմակերպությունները, ինչպես նաև նավթամթերատարի տրանսպորտային խողովակաշարերի գլխամասային կազմակերպությունը:

 

ԳԼՈՒԽ 32. ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

630. ՄՆՄՏ-ի տեխնիկական արատորոշումը (գծային մասի, պահեստարանների, սարքավորումների) իրականացվում է նրա փաստացի տեխնիկական վիճակի որոշման և հետագա շահագործման նպատակով:

631. ՄՆՄՏ շահագործող կազմակերպությունն իրավունք ունի պայմանագրով ներգրավվի արատորոշման աշխատանքների համար լիցենզավորված մասնագիտացված կազմակերպություններում:

632. Մինչև ՄՆՄՏ-ի արատորոշման աշխատանքների սկիզբը (տեղամասերի, պահեստարանների, սարքավորումների), անհրաժեշտ է`

1) իրականացնել արատորոշման համակարգի նշանակության և տեսակի ընտրության տեխնիկատնտեսական հիմնավորում.

2) սահմանել արատորոշման պարամետրերի նշանակությունը, անվանացուցակը և դրանց բնութագրերը (անվանական, թույլատրելի և սահմանային արժեքները).

3) ապահովել տեխնիկական արատորոշմանը ՄՆՄՏ-ի հետազոտվող օբյեկտի հարմարվածությունը (հսկողապիտանիությունը).

4) հաշվի առնել նույն տրամագծի տեղամասերի հաջորդական հետազոտման հնարավորությունը (կազմակերպվող հետազոտման աշխատանքների կրճատման նպատակով).

5) իրականացնել աշխատանքների ծավալի բաշխում` ըստ տարիների, և համապատասխանաբար հետազոտման միջոցների հավասարակշռված բաշխում.

6) կատարել ՄՆՄՏ-ի արատորոշման ապահովումը:

633. Տեխնիկական արատորոշմանը ՄՆՄՏ-ի հարմարվածության ապահովումը պետք է ուղղված լինի`

1) խողովակաշարերի, արատորոշման և մաքրման սարքվածքների միացման և ընդունման խցերի, արատորոշման միջոցների բնութագրերի փոխադարձ համաձայնեցված պարամետրերին.

2) արատորոշմանը ՄՆՄՏ-ի հարմարվածության ստուգում` արատորոշման միջոցների և տրված մեթոդի պահանջներին համապատասխան:

634. ՄՆՄՏ-ի հարմարվածության ապահովման տեխնիկական արատորոշման վերաբերյալ որոշումը կայացվում է համատեղ, տվյալ նավթամթերատարը շահագործող կազմակերպության և արատորոշման աշխատանքները կատարող կազմակերպության հետ համատեղ, կազմակերպության կողմից հաստատված փորձագիտաճարտարագիտական գնահատման և արատորոշման տեխնիկական առաջադրանքի արդյունքների հիման վրա:

635. ՄՆՄՏ-ի արատորոշման տեխնիկական առաջադրանքը պետք է ներառի`

1) արատորոշման նպատակը և խնդիրները.

2) արատորոշման մեթոդիկան.

3) ՄՆՄՏ-ի հարմարվածության ապահովման արատորոշման վերաբերյալ պահանջներ.

4) արատորոշման ցուցանիշները և բնութագրերը.

5) ՄՆՄՏ-ի արատորոշման ապահովման վերաբերյալ պահանջները.

6) արատորոշման պլան-գրաֆիկը` նշելով կատարողներին.

7) արատորոշման փաստաթղթերին ներկայացվող պահանջներ.

8) հաշվետվության կարգը:

636. Գործող ՄՆՄՏ-ի արատորոշման հարմարվելիությունն ապահովվում է, որպես կանոն, վերակառուցման և հիմնանորոգման փուլում: Որոշակի տեխնիկական արատորոշման համակարգի, արատորոշմանը ՄՆՄՏ-ի հարմարվածության մակարդակի անհամապատասխանության ժամանակ պետք է կատարվեն խողովակաշարի վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներ` համաձայնեցնելով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որը կապահովի տրված տեխնիկական միջոցների և մեթոդի պահանջների կատարումը:

637. ՄՆՄՏ-ի օբյեկտների տեխնիկական վիճակի արատորոշման կանոնակարգումը (ժամկետները, ծավալները, աշխատանքների կազմակերպման կարգը) որոշվում է տեխնիկական արատորոշման վերաբերյալ գործող ՆՏՓ-ով:

638. ՄՆՄՏ-ի օբյեկտների (գծային մասերի, պահեստարանների, սարքավորումների) տեխնիկական արատորոշման միջոցների օգնությամբ հետազոտման անցկացմանը նախորդում է արատորոշման աշխատանքների անցկացման և նախապատրաստման, ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպության կողմից աշխատանքների ծրագրի մշակումը:

639. Ծրագիրը նախատեսում է հետևյալ աշխատանքների հիմնական փուլերի իրականացումը`

1) հետազոտում պահանջող տեղամասերի (պահեստարանների, սարքավորումների) որոշում, ինչպես նաև այդ աշխատանքների անցկացման կարգը և ժամկետները.

2) հետազոտվող օբյեկտի յուրահատկության գնահատում և միջոցառումների կազմակերպման հաջորդականությունը.

3) ստացված արդյունքների հավաքագրում և մշակում:

640. ՄՆՄՏ-ի հետազոտվող տեղամասերի արատորոշումն իրականացվում է մի քանի փուլով: Առաջին և պարտադիր փուլն ընտրված տեղամասի հսկողապիտանիության գնահատումն է` նրա միջով ինքնավար սարքի բացթողման միջոցով, երկրաչափական թերությունների տեղակայման որոշման և չափման հայտնաբերման նպատակով: Առաջին փուլի արդյունքների մշակումից հետո սահմանված ՄՆՄՏ-ի տեղամասի աշխատունակության գնահատման չափորոշիչներով կայացվում է որոշում ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան նրա վերականգնման մասին կամ հետագա (խորացված) հետազոտման անցկացման մասին, այդ թվում` խողովակաշարի բացմամբ:

641. Հետազոտված ՄՆՄՏ-ի օբյեկտի տեխնիկական վիճակի հետևության և արատորոշման արդյունքները պետք է ձևակերպված լինեն հաշվետվությամբ, նշված լինեն հատուկ մատյաններում և եզրակացություններում, ինչպես նաև արտացոլվեն նրա անձնագրում:

 

XIX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

642. Տեխնիկական փաստաթղթերին են վերաբերում գրաֆիկական և տեքստային փաստաթղթերը, որոնք մշակվել են նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում:

643. Կախված բովանդակությունից և նշանակությունից` տեխնիկական փաստաթղթերը ստորաբաժանվում են`

1) նախագծային և կատարողական փաստաթղթերի.

2) նորմատիվային փաստաթղթերի (ստանդարտներ, կանոններ և այլն).

3) օպերատիվ փաստաթղթերի (հերթափոխի մատյաններ, հաշվառման մատյաններ, կարգավարական թերթեր, տեղեկաքարտեր, չափման գրաֆիկներ, օպերատիվ հաշվետվություններ և ամփոփագրեր, կարգաբերական աշխատանքների ակտեր, հրաժարումների քննչական ակտեր, մուտքային և ելքային օպերատիվ հեռախոսագրերի մատյան և այլն):

644. Յուրաքանչյուր ՄՆՄՏ-ի ինքնուրույն օբյեկտի համար տեխնիկական փաստաթղթերի բովանդակությունը և կազմը հաստատվում են սահմանված կարգով:

645. ՄՆՄՏ-ի շահագործվող օբյեկտների համար կազմվում են անձնագրեր (տեղեկաքարտեր)` ըստ սահմանված կարգի`

1) ՎԿ-ի և ԼԿ-ի անձնագիր (տեղեկաքարտը) կազմում է ԱԿ-ի և ԼԿ-ի տեխնիկական ղեկավարը, ստորագրվում է կազմակերպության ղեկավարության կողմից.

2) ՄՆՄՏ-ի այլ օբյեկտների (պոմպակայաններ, լցման կետեր, էստակադներ և այլն) համար անձնագիր (տեղեկաքարտ) կազմվում է այդ օբյեկտների շահագործման ծառայությունների կողմից: Այդ օբյեկտների անձնագրերը (տեղեկաքարտեր) պետք է գտնվեն ԳԱԿԿ-ում, ԼԿ-ում, ՎԿ-ում.

3) բացի թղթային ձևակերպումից` անձնագրերը կարող են պահպանվել համակարգչում և էլեկտրոնային կրիչի վրա:

646. Տեխնիկական փաստաթղթերը, որոնք կազմվում են շահագործման ընթացքում (տեխնոլոգիական սխեմաներ, դրվածքների քարտեզներ) պետք է համապատասխանեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

647. Անձնագիրը (տեղեկաքարտեր) պետք է ներառի տեղեկատվություն նախագծային և կատարողական փաստաթղթերից: Ընթացիկ փոփոխությունները, որոնք օբյեկտի շահագործման ընթացքում մտցվում են անձնագրերի (տեղեկաքարտերի) մեջ, պետք է հասցվեն անձնագրերի բոլոր օրինակների տերերին` էլեկտրոնային և թղթային տեսքով: Անձնագիր (տեղեկաքարտ) տեղեկատվության հավաստիության և ժամանակին ներմուծման համար պատասխանատվություն են կրում կազմակերպության այն պաշտոնատար անձինք, ովքեր կազմել և ստորագրել են անձնագիրը:

648. Նախագծային (կատարողական) փաստաթղթերը պետք է պահպանվեն կազմակերպության ԳԱԿԿ-ի տեխնիկական արխիվում:

649. Նորմատիվային փաստաթղթերը պետք է պահպանվեն տեխնիկական գրադարանում կամ արտադրական ստորաբաժանումներում (ծառայություններում)` ըստ նշանակության: Գործող ՆՏՓ, որոնք օգտագործվում են ՄՆՄՏ-ի շահագործման ժամանակ և պետք է պահպանվեն կազմակերպությունում և դրա ստորաբաժանումներում, ներկայացված է N 3 ձևում: Օպերատիվ փաստաթղթերը պետք է գտնվեն աշխատավայրերում:

650. Շինարարության, նորոգման, վերակառուցման համար նախագծային փաստաթղթերի պահպանման պայմանները պետք է նախատեսեն այդ փաստաթղթերի պահպանումն օբյեկտի շահագործման ամբողջ ժամանակահատվածում:

651. Նախագծային և կատարողական փաստաթղթերի վիճակի, համալրվածության, պահպանման և օգտագործման հսկողությունը բոլոր մակարդակներում դրված է տեխնիկական բաժինների վրա:

652. Նորմատիվային փաստաթղթերի վերանայումը` ըստ ժամանակի և կարգի, կատարվում է համապատասխան ՆՏՓ-ի համաձայն: Օպերատիվ փաստաթղթերը վերանայվում (ճշգրտվում) են ըստ անհրաժեշտության:

 

XX. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

653. ՄՆՄՏ-րի օբյեկտներում վարչատեխնիկական անձնակազմի աշխատանքի պաշտպանության, աշխատանքի կազմակերպման կարգը, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում է ըստ գործող ՆՏՓ-ի:

654. ՄՆՄՏ-ի օբյեկտներում աշխատանքների կազմակերպման և կատարման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ արտադրության առանձնահատկությունները, կապված նավթամթերքների վտանգավոր հատկությունների հետ, մասնավորապես, նավթամթերքների թունավորությունը, գոլորշիացումը, էլեկտրականացման հատկությունները, պայթյունահրդեհավտանգությունը:

655. Աշխատանքի պաշտպանության հիմնական ուղղությունն է` տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրի մշակումը և իրականացումը, որոնք ապահովում են աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները, վթարների, հրդեհների, արտադրական վնասվածքների կանխարգելումը:

656. Աշխատանքի պաշտպանության համար ընդհանուր պատասխանատվությունը և ղեկավարումը դրված է կազմակերպության առաջին ղեկավարի վրա:

657. ԳԱԿԿ-ի արտադրական տեղամասերում, ԱԿ-ում, ԼԿ-ում, արհեստանոցներում, ՇՆՎ-ում, լաբորատորիաներում և այլ ծառայություններում աշխատանքի պաշտպանության համար պատասխանատվությունը կրում են այդ ստորաբաժանումների ղեկավարները:

658. Ստորաբաժանումների և ծառայությունների պետերն իրենց տեղամասերի սահմաններում պետք է ապահովեն կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների կատարումը` աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման համար, ինչպես նաև պետք է անցկացնեն անձնակազմի հրահանգավորումը և աշխատանքների անվտանգ կատարման եղանակների ուսուցումը, վերահսկեն աշխատանքի պահպանման հրահանգների և կանոնների կատարումը:

659. ՄՆՄՏ շահագործող կազմակերպության աշխատանքի պաշտպանության, աշխատանքի կազմակերպման և անհրաժեշտ վերահսկողության համար, պետք է ստեղծվի համապատասխան ծառայություն: Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ծառայության թվակազմը հաստատում է շահագործող կազմակերպությունը: ՄՆՄՏ-ի աշխատատեղերում վնասակար հիգիենիկ ռիսկերի ուսումնասիրության և գնահատման համար գործատուն ներգրավում է մասնագիտացված կազմակերպություն, որի տրված եզրակացության հիման վրա մշակում է առողջության պահպանման միջոցառումներ և (կամ) միջոցառումների ծրագիր:

660. ՄՆՄՏ-ի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է հստակ իմանա և հետևի ծառայողական հրահանգին և աշխատանքի պաշտպանության` ՆՏՓ-ի պահանջներին: Սարքավորումների անսարքության, նավթամթերքի արտահոսքի, աշխատանքի պաշտպանության պահանջների խախտման հայտնաբերման ժամանակ աշխատողը պարտավոր է անհապաղ զեկուցի անմիջական ղեկավարին, իսկ մարդկանց կյանքին անմիջական վտանգի կամ վթարի ժամանակ պետք է հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկի վտանգի վերացման համար, այնուհետև զեկուցի անմիջական ղեկավարին:

661. Արտադրամասերի և տեղամասերի աշխատակիցները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով, հատուկ զգեստով, հատուկ սննդով, աշխատողների սանիտարահիգիենիկ սենյակներով և այլ միջոցներով` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջների:

662. Անվտանգության միջոցները և պաշտպանիչ հարմարանքները, որոնք տրվում են անձնակազմին, մինչև օգտագործելը պետք է ստուգվեն և փորձարկվեն: Շահագործման ընթացքում այդ միջոցները պետք է փորձարկվեն և զննվեն սահմանված նորմատիվներին համապատասխան:

663. Անսարք, ստուգում չանցած կամ աշխատանքային ժամկետն անցած անվտանգության միջոցների, գործիքների, սարքավորումների և պաշտպանիչ հարմարանքների օգտագործումն արգելվում է:

664. Կազմակերպության, ստորաբաժանումների, արտադրամասերի և տեղամասերի ղեկավարները, աշխատողներին ըստ մասնագիտության և աշխատանքի ձևի, պետք է ապահովեն շահագործման և աշխատանքի պաշտպանության հրահանգներով, իսկ աշխատանքային տեղերը` անվտանգության տեխնիկայի անհրաժեշտ ցուցապաստառներով և զգուշացնող մակագրություններով: Դժբախտ դեպքերի հաշվառումը և ծառայողական քննությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը, դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը, մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի N 121 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 458-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգին համապատասխան:

665. Անձնակազմի անընդհատ ներկայությամբ սենքերում պետք է լինի դեղատուփ` անհրաժեշտ դեղորայքով և վիրակապման նյութերով` ըստ սահմանված ցուցակի:

666. Կազմակերպության արտադրական անձնակազմը պետք է դժբախտ պատահարների ժամանակ պատրաստված լինի առաջին մինչբժշկական օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման միջոցների օգտագործման համար:

667. Կազմակերպության և նրա բաժանմունքների, աշխատանքի պաշտպանության ծառայությունների ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, որոնց գործունեության ընթացքում կարող է առաջանալ արտադրական վնասվածք, պետք է 5 տարին մեկ անգամ բարձրացնեն իրենց որակավորումն աշխատանքի պաշտպանության ոլորտում` համաձայն գործող ՆՏՓ-ի:

 

ԳԼՈՒԽ 33. ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

668. Պահոցների հավաքակայանների համար բնորոշ են վնասակար և վտանգավոր արտադրական հետևյալ գործոնները`

1) պահոցների մակերևույթի վրա հնարավոր գազանվտանգությունը.

2) պահոցների ներսում մշտական գազանվտանգությունը.

3) պահոցային հավաքակայանում հնարավոր պայթյունավտանգությունը և հրդեհանվտանգությունը.

4) պահոցների մասերի վրա ստատիկ էլեկտրականության հնարավոր կուտակումները:

669. Գազավտանգավոր աշխատանքները կատարվում են միայն երկու հոգանոց անձնակազմից ոչ պակաս բրիգադի նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո: Բրիգադի անդամները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով, համազգեստով, անհրաժեշտ գործիքներով և հարմարանքներով: Գազավտանգավոր աշխատանքները կատարվում են առավել վտանգավոր աշխատանքների կատարման համար կարգագիր-թույլտվությամբ և ցերեկային ժամերին:

670. Գազավտանգավոր աշխատանքների որոշ տեսակներ, որոնք պարբերաբար կրկնվում են և կատարվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն` հիմնական սպասարկող անձնակազմի կողմից (նմուշների վերցնում, մակարդակի չափում), կատարվում են առանց կարգագիր-թույլտվության` ըստ յուրաքանչյուր աշխատանքի տեսակի համար արտադրական հրահանգների և աշխատանքի անվտանգության հրահանգի:

671. ՄՆՄՏ-ի օբյեկտներում անհրաժեշտ է նման աշխատանքները թվարկող ցանկ, որոնք կատարվում են առանց կարգագիր-թույլտվության, հաստատված կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

672. Պահեստարանի շահագործումից և նրա մեջ նավթամթերքի լցման գործողությունից առաջ, անհրաժեշտ է պահոցը զննել, ստուգել սարքավորումների սարքին լինելը, ստուգել խողովակները և ամրանները:

673. Պահեստարանների տեխնիկական սպասարկման և տեխնոլոգիական գործողությունները կարող են կատարվել միայն կրկնորդի ներկայությամբ և կատարողների անհատական պաշտպանության միջոցների առկայության դեպքում:

674. Ձմռան ընթացքում անհրաժեշտ է ժամանակին պահեստարանային հավաքակայաններում մաքրել ձյունից արահետները, հրշեջ երթանցները և պահեստարանների անկյունները: Սանդղավանդակները, անցումային կամրջակները և փականների սպասարկման հարթակներն անհրաժեշտ է պահպանել մաքուր ձյունից և սառցապատումից:

675. Նորոգման աշխատանքների անցկացման վայրում օդի փորձանմուշների վերցնումը և վերլուծությունը պետք է կատարի սահմանված կարգով ատեստավորված անձնակազմը:

676. Գիշերային ժամերին պահեստարաններում անհրաժեշտ է օգտագործել պայթյունաանվտանգ սարքին կուտակիչներով լապտերներ:

677. Պահեստարանային հավաքակայանի տարածքում լուսավորությունը գիշերվա ժամերին պետք է համապատասխանի նախագծի, «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-6.03.96 և անվտանգության պահանջներին:

 

XXI. ՀՐԴԵՀԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

678. ՄՆՄՏ-ի օբյեկտների պահպանությունը և հրդեհաանվտանգությունը պետք է համապատասխանեն ՀՀ հրդեհաանվտանգության կանոններին, նախագծային փաստաթղթերի պահանջներին և այլ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

679. ՎԿ-ի և ԼԿ-ների, արտադրամասերի, տեղամասերի, տեղակայանքների, լաբորատորիաների, արհեստանոցների, պահեստարանների և այլ օբյեկտների հակահրդեհային իրավիճակի, հակահրդեհային միջոցառումների ընթացիկ պլանի մշակման և իրականացման, հակահրդեհային միջոցառումների ժամանակին կատարման, հակահրդեհային տեխնիկայի և գույքի պահպանման և համալրվածության համար պատասխանատվություն է կրում այդ ստորաբաժանումների և օբյեկտների ղեկավարությունը և ձևակերպվում է կազմակերպության հրամանով, ինչպես նաև արտացոլվում է պաշտոնական հրահանգներում:

680. Հրդեհային անվտանգության համար պատասխանատու անձինք ապահովում են`

1) գործող օրենքների պահանջների կատարումը, ղեկավարող մարմինների կարգադրությունները և որոշումները, Պետական հակահրդեհային ծառայության կարգադրությունները` հրդեհային անվտանգության մասով.

2) հրդեհային անվտանգության հարցերով աշխատակիցների ուսուցումը և հրահանգավորումը, գործող հրդեհային անվտանգության կանոնների և սույն տեխնիկական կանոնակարգի ուսումնասիրումը.

3) պաշտոնատար, օբյեկտների հրդեհային անվտանգության, ինչպես նաև վթարային միջոցների, հրդեհային ազդասարքերի և հակահրդեհային պաշտպանության միջոցների` կազմակերպությունում, կազմակերպության արտադրական բաժանմունքներում, ԳԱԿԿ-ում, կազմակերպության ՎԿ-ում և այլ պահպանման համար պատասխանատու անձանց հրահանգներում հրամանով ամրագրումը.

4) օբյեկտի տեխնիկական ծառայությունների հետ համատեղ, համաձայն հաստատված գրաֆիկի, նախապահպանական սպասարկումը, հրդեհաշիջման միջոցների և հակահրդեհային ավտոմատիկայի նորոգումը և փորձարկումը, ինչպես նաև դրանց շահագործումը.

5) օբյեկտի հրդեհային անվտանգության վիճակի պարբերական ստուգումը.

6) օբյեկտի տեխնիկական ծառայությունների հետ համատեղ հսկումը տեխնիկական սպասարկման, հրդեհաշիջման միջոցների և հակահրդեհային ավտոմատիկայի նորոգման ու փորձարկման, ինչպես նաև նրանց շահագործման աշխատանքների կատարումը:

681. ՄՆՄՏ-ի բոլոր պայթյունահրդեհավտանգավոր օբյեկտներում (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ), ներառելով արտադրական, վարչական, պահեստային, օժանդակ շինությունները և տարածքները, պետք է նախատեսված լինի հակահրդեհային գործելակարգ, մասնավորապես`

1) կազմակերպված լինի հսկիչ-անցագրային համակարգ.

2) որոշված և սարքավորված լինեն ծխելու վայրերը.

3) սահմանված լինի հրդեհային աշխատանքների անցկացման կարգը.

4) մշակված և հաստատված լինի հրդեհային անվտանգության միջոցառումների հրահանգները.

5) օբյեկտում կազմակերպված լինի կամավոր հրշեջ խումբ (ԿՀԽ) և հրդեհատեխնիկական հանձնաժողով (ՀՏՀ).

6) ՄՆՄՏ-ի օբյեկտները համալրված լինեն հրդեհաշիջման միջոցներով.

7) յուրաքանչյուր պայթյունահրդեհավտանգ օբյեկտի կամ նրա տեղամասի համար մշակված լինի հրդեհի մարման և հնարավոր վթարների վերացման պլան.

8) մշակված և տեսանելի վայրում փակցված լինի մարդկանց տարահանման պլան, հնարավոր առաջացած հրդեհի համար և այլն:

682. Հրդեհատեխնիկական հանձնաժողովն ստեղծվում է կազմակերպության ղեկավարի հրամանով և գործում է կարգի համաձայն:

683. Յուրաքանչյուր աշխատակից իր պատասխանատվության սահմաններում պետք է իմանա և հետևի հրդեհային անվտանգության պահանջներին և օբյեկտում հակահրդեհային ռեժիմին, թույլ չտա այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել հրդեհի:

684. Հրդեհային անվտանգության գործող կանոնների խախտման համար մեղավոր անձը, կախված խախտման բնույթից և առաջացած հետևանքներից, պատասխանատվություն է կրում գործող օրենսդրության սահմաններում:

685. ՄՆՎՏ-ի յուրաքանչյուր օբյեկտում կազմակերպության ղեկավարի հրամանով պետք է սահմանված լինի կարգ, որով բոլոր աշխատակիցներն աշխատանքի ընդունվելու ժամանակ պետք է անցնեն հրդեհային անվտանգության առաջնեկային հրահանգավորում` հրահանգավորման մատյանում դրա մասին նշում կատարելով:

686. Հրդեհային առավել վտանգավոր արտադրամասերում, լաբորատորիաներում, պահեստարաններում և արհեստանոցներում աշխատող անձնակազմին, հրդեհային անվտանգության կանոններին առավել մանրակրկիտ ծանոթացնելու համար, ելնելով արտադրության տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկությունից, ինչպես նաև հրդեհաշիջման առկա միջոցների օգտագործման ձևերի իմացության համար պետք է անցկացվեն հրդեհատեխնիկական մինիմումի դասընթացներ:

687. Այդ դասընթացներն անցկացվում են տարեկան մեկ անգամ, որոնք մշակված են հրդեհային անվտանգության կանոններին համապատասխան և հաստատված են կազմակերպության ղեկավարի կողմից: Դասընթացների արդյունքներն ստուգվում են ստուգարքներով և հաստատվում են համապատասխան փաստաթղթով:

688. Յուրաքանչյուր օբյեկտում երևացող տեղում պետք է կախված լինի ցուցատախտակ, որի վրա նշված կլինեն հրդեհային անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձի Ա.Ա.Հ-ն և պաշտոնը` կազմակերպության բաժանմունքում նշանակված հրամանով:

689. Հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք ապահովում են`

1) հրդեհավտանգավորության տեսանկյունից տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկությունների իմացությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված միջոցառումների անվտանգ կազմակերպումը.

2) հրդեհային անվտանգության սահմանված պահանջների պահպանման հսկումը.

3) հրդեհային աշխատանքների անցկացումից առաջ կազմակերպչատեխնիկական միջոցառումների նախապատրաստումը, անցկացումը և հսկումը.

4) շքամուտքերի, շենքերի, կառույցների, տեխնոլոգիական և հրդեհային սարքավորումներին մոտեցումների և անցումների ինչպես նաև հրդեհի ժամանակ անձնակազմի տարահանման երթուղիների անարգելք անցումը.

5) գոյություն ունեցող միջոցների, հրդեհաշիջման սարքերի և համակարգերի սարքին և պատրաստ լինելու պարբերաբար ստուգումներին մասնակցությունը, հակահրդեհային սարքավորումների նշանակությունը, իմացությունը և դրա կիրառումը.

6) հայտնաբերված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների և սարքավորումների անսարքությունների վերացման մասին տեղեկացումը կազմակերպության հրշեջ պաշտպանությանը.

7) հրդեհի կամ վտանգավոր իրավիճակի ժամանակ օբյեկտի անձնակազմի և հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձանց հրահանգների և հնարավոր վթարների վերացման` հաստատված պլանի համաձայն գործունեությունը:

690. Յուրաքանչյուր արտադրամասի, արհեստանոցի, շինարարական և նորոգման տեղամասի, պահեստարանի և այլ օբյեկտի համար հրդեհային անվտանգության գործող կանոնների հիման վրա պետք է մշակված լինեն օբյեկտի համընդանուր և արտադրամասի հրդեհային անվտանգության հրահանգներ, որոնք կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվելուց հետո պետք է գտնվեն տեսանելի վայրում:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 503-Ն
Որոշում