Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱ ...

 

 

040.0503.280412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 503-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(5-րդ մաս)

 

691. Հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`

1) աշխատակիցների` օբյեկտի տարածքում գտնվելու ժամանակ հրդեհային անվտանգության պահանջները.

2) հրդեհաշիջման միջոցների, կապի միջոցների և հրդեհի ազդանշանային համակարգի տեղը և պահպանման կարգը.

3) օբյեկտի տարածքում պայթյունավտանգ և հրդեհավտանգ աշխատանքների նախապատրաստման, կազմակերպման և կատարման կարգը.

4) օբյեկտի տարածքում տրանսպորտային միջոցների թույլատրման և շարժման կարգը.

5) տարածքի, ճանապարհների և շենքերի մատույցների, կառույցների, ջրի աղբյուրների պահպանման պահանջները.

6) հրդեհի ժամանակ սպասարկող և նորոգող անձնակազմի պարտականությունները, հրշեջ խմբի կանչի կարգը, սարքավորումների կանգնեցման և անջատման կարգը.

7) թափված դյուրավառ հեղուկների մաքրման, յուղատոգորված կտորների հավաքման և պահպանման, համազգեստի պահպանման կարգերը.

8) աշխատանքային օրվա ավարտական պարտադիր աշխատանքները (սենքերի մաքրություն, էլեկտրաէներգիայի անջատում և այլն):

692. ՄՆՄՏ-ի աշխատակիցները պետք է կարողանան օգտագործել գոյություն ունեցող հրդեհաշիջման միջոցները:

693. ՄՆՄՏ-ի պոմպային և այլ սենքերը, ինչպես նաև պահեստային հավաքակայանները պետք է սարքավորված լինեն հրդեհաշիջման տեղակայանքներով` նախագծային փաստաթղթերին համապատասխան: Հրդեհաշիջման միջոցները պետք է համալրված լինեն և գտնվեն սահմանված վայրում` ըստ նախատեսված նորմատիվային փաստաթղթերի:

694. Պոմպակայաններում գոյություն ունեցող մալուխային և այլ դիտահորերը և ուղիները պետք է շահագործվեն միայն նախագծով և ՆՏՓ-ով նախատեսված միջոցառումների կատարման ժամանակ (օդափոխում, ավազի լցնում, ավտոմատ գազասիգնալիզատորների տեղադրում և այլն), որոնք կբացառեն նրանց մեջ գազերի և նավթամթերքների գոլորշիների կուտակումը:

695. Նավթամթերքների գոլորշիների կուտակման ստուգումն անհրաժեշտ է իրականացնել հրահանգներին համապատասխան, պոմպակայաններում յուրաքանչյուր պոմպի մոտ ցածր կետում, այլ պայթյունավտանգ և հրդեհավտանգ սենքերում գոլորշիների և գազի հնարավոր արտադրման վայրում ինչպես նաև ցածրադիր կետերում:

696. Յուրաքանչյուր օբյեկտում հակահրդեհային պոմպակայանի սենքում, հրդեհային հավաքակայանում, պետք է կախված լինի հրդեհային խողովակաշարի սխեման (փրփուր կամ լուծախողովակ)` նշված հրդեհային ջրածորանների և ծորակների (փականի) տեղերով, հրդեհային ջրածորակների տեղադրման վայրում պետք է լինի ցուցանակ, որի վրա նշված են ջրածորակի համարը և նշանակությունը, հեռավորությունը մինչև ծորակ և խողովակի տրամագիծը (միլիմետրերով):

697. Պահուստային հակահրդեհային պոմպը, նախագծին համապատասխան էլեկտրական էներգիայի պահուստային աղբյուրի բացակայության դեպքում, պետք է ունենա ներքին այրման շարժիչին միանալու հաղորդակ:

698. Օբյեկտի տարածքում երթուղիների և անցուղիների, ճանապարհների պաստառի խախտման հետ կապված ժամանակավոր աշխատանքները թույլատրվում են օբյեկտի ղեկավարի կողմից` նախապես համաձայնեցնելով հրդեհային պաշտպանության ծառայության հետ, նշելով աշխատանքների վայրը, բնույթը և ժամանակը, ինչպես նաև ժամանակավոր երթուղիները:

699. Ամպրոպապաշտպանիչ սարքերը և շենքերի, ապարատների և մեքենաների պաշտպանիչ հողանցումները ենթակա են պարբերաբար ստուգման` գրաֆիկով սահմանված ժամկետներում, որի ընթացքում կազմվում է սահմանված ձևի ակտ:

700. Վառելիքայուղման նյութերի պահեստներում և այլ տեղերում, որտեղ առկա են այրվող, հեշտ բռնկվող հեղուկներ, պետք է տեղադրված լինեն անվտանգության նշաններ` ըստ ԳՕՍՏ 12.4.026-76 «Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ»:

701. Անցումները, ելքերը, սանդղավանդակները, միջանցքները, պահուստային ելքերը և հրդեհաշիջման միջոցների համար նախատեսված մուտքերը չպետք է արգելափակել ինչ-որ սարքերով, նյութերով և առարկաներով:

702. 5 հեկտարից ավելի կամ 20000 խոր. մ և ավելի ծավալով պահեստարանային հավաքակայաններում ՄՆՄՏ-ի օբյեկտների տարածքները, նախագծին համապատասխան, պետք է ունենան երկու ելք` հիմնական և պահուստային: Պահուստային ելքը միշտ պետք է պահպանվի սարքին վիճակում և լինի փակված:

 

XXII. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

703. Մայրուղային նավթամթերատարի շահագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել բնապահպանական օրենսդրությունը, շրջակա միջավայրի ոլորտում սահմանված նորմերը և կանոնները, միջոցներ ձեռնարկել, որոնք կբացառեն շրջակա միջավայրի թույլատրելի պարունակությունից բարձր (օդի, ջրային ավազանի, հողի, ստորգետնյա ջրերի) վնասակար նյութերով աղտոտումը, ինչպես նաև նրանց վթարային հնարավոր արտանետումների նվազեցման ուղղությամբ:

704. Միջոցառումներն իրականացվում են ըստ կազմակերպության մշակած տարեկան ծրագրի: Մինչև ծրագրի կազմումը նավթամթերատարի անցկացման մայրուղին պետք է համաձայնեցվի ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Բնապահպանության ոլորտին առնչվող միջոցառումների ծրագիրը պետք է համաձայնեցվի ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

705. Շրջակա միջավայրի պահպանության, բնական պաշարների և հողերի ռացիոնալ օգտագործման, այդ թվում` օդի միջավայրի աղտոտման դեմ պայքարի սանիտարապահպանողական միջոցառումների, ջրի և հողի պահպանության պատասխանատվությունը կրում են կազմակերպությունը, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարները, տեխնիկական ղեկավարները, բաժանմունքների գլխավոր ճարտարագետները:

706. Շրջակա միջավայրի աղտոտման և հողի շերտի քանդման չափերի նվազեցման և վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակով ՄՆՄՏ-ի գծային մասերի նորոգման աշխատանքների ժամանակ բոլոր շին-մոնտաժային աշխատանքները պետք է իրականացվեն հատկացվող հողի սահմաններում:

707. ՄՆՄՏ-ի շահագործման ժամանակ կազմակերպության և նրա ստորաբաժանումների տարածքներում անհրաժեշտ է իրականացնել`

1) շրջակա միջավայրի կանոնավոր հսկողություն` ըստ շրջակա միջավայրի պաշտպանության օրենսդրության և նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների.

2) բնապահպանական միջոցառումներ` ձեռնարկությունների շրջակա միջավայրի պահպանության տարեկան (հեռանկարային) պլանին համապատասխան.

3) աղտոտման աղբյուրների ժամանակին հայտնաբերում և գնահատում, նրանց վերացման և շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքների վերացման միջոցառումների մշակում.

4) հոսային ջրերի որակի կանոնավոր զննում (փորձանմուշի վերցնում, հետազոտման իրականացում)` պահպանելով արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերը, ինչպես նաև մթնոլորտային օդի որակի կանոնավոր զննում.

5) հողի աղտոտվածության որոշում.

6) նավթամթերքներով աղտոտված հողի վերամշակում.

7) հանված հողի բերրի շերտի նպատակային օգտագործում:

708. Շինարարության և վերակառուցման ժամանակ մթնոլորտի աղտոտման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նավթամթերքի կորուստների նվազեցման միջոցառումների համալիր, մասնավորապես, պահեստարաններում օգտագործել տարբեր կառուցվածքի պանտոններ, չսառչող-շնչող կափույրներ և այլն:

709. ՄՆՄՏ շահագործող կազմակերպության ստորաբաժանումները (վերամղող կայան, ԼԿ, նորոգման արտադրամասեր և այլն), որոնք իրենց գործունեության ընթացքում մթնոլորտ են արտանետում վնասակար նյութեր, ղեկավարվում են արտանետումների սահմանային թույլատրելի նորմերով:

710. ՄՆՄՏ-ի գետերի վրայով անցումներում որոնց ջրի հայելու ցածրամակարդակը կազմում է 30 մ և ավելի, հնարավոր վթարային իրավիճակների համար, ամեն գետանցման համար պետք է մշակված լինի վթարի վերացման պլան:

711. Ջրային օբյեկտի մակերևույթին թափված նավթամթերքը պետք է տեղափակվի, հավաքվի տեխնիկական միջոցներով և եղանակով, որոնք անվնաս են ջրային էկոհամակարգերի համար և սանիտարակենցաղային ջրամատակարարման վրա ոչ մի վնասակար ազդեցություն չեն թողնում, այդուհանդերձ օգտահանվի:

712. Ջրային մակերևույթին թափված նավթամթերքի այրումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այն հավաքելն անհնարին է:

713. ՄՆՄՏ-ի կառուցման, ընդլայնման, վերակառուցման, նորոգման, մաքրման կամ փորձարկման աշխատանքների ավարտից հետո բոլոր ժամանակավոր կառույցներով, մեխանիզմներով, ջրհավաք սարքավորումներով, պահեստարանային տիղմազտիչ կառույցներով և այլնով զբաղեցված հողերը և անտառապատ տարածքները, որոնք խաթարվել կամ աղտոտվել են նավթամթերքներով (բացառելով բնության հատուկ պահպանվող տարածքների խաթարումը կամ աղտոտումը) պետք է պարտադիր կերպով վերականգնվեն (ռեկուլտիվացվեն)` հողերի ռեկուլտիվացիայի նախագծային լուծումներին համապատասխան:

714. Կազմակերպության, կազմակերպության ստորաբաժանման ժամանակավոր տրամադրած և ռեկուլտիվացված գյուղատնտեսական և անտառային տարածքները պետք է հողօգտագործողին վերադարձվեն նպատակային օգտագործման պիտանի վիճակով:

 

Ձև N 1

(պարտադիր)

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» *

___________________________________________________

                            (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

                                                         _________________

                                                         (ստորագրությունը)

                                                         ___ ________20 թ.

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար

 

1. Տրվում է`

_________________________________________________________________________

(աշխատանքների ղեկավարի պաշտոնը, աշխատանքների կատարման պատասխանատու,

անունը, ազգանունը, հայրանունը ամսաթիվը)

 

2. Աշխատանքներ կատարման համար

_________________________________________________________________________

(աշխատանքների բնույթը և բովանդակությունը, արտադրական և վնասակար

գործոնները)

 

3. Աշխատանքների կատարման վայրը

_________________________________________________________________________

(բաժանմունք, տեղամաս, տեղադրում, ապարատ, արտադրաքանակ, սենք)

 

4. Բրիգադի կազմը (այդ թվում` փոխարինողները, դիտողները)

(Բրիգադի անդամների մեծ թվի դեպքում նրա կազմը և անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվում են կցվող ցանկում` սույն կետում նշում կատարելով)

 

N հ/հ

Անունը, ազգանունը, հայրանունը

Իրականացվող գործառույթը

Որակավորում (կարգ, էլեկտրաանվտանգության խումբ)

Աշխատանքների պայմաններին ծանոթացել եմ, հրահանգավորում ստացել եմ

Ստորագրությունը

Ամսաթիվը

 

1.

Աշխատանքի ղեկավար (պատասխանատու, ավագ կատարող, բրիգադիր)

2.

3.

 

5. Աշխատանքների կատարման կանխատեսվող ժամանակահատվածը

սկիզբ_________ժամը___________ամսաթիվ

ավարտ________ժամը___________ամսաթիվ:

 

6. Անվտանգության ապահովման միջոցառումներ

_________________________________________________________________________

(կազմակերպչական և տեխնիկական անվտանգության միջոցառումներ, որոնք

իրականացվում են

_________________________________________________________________________

օբյեկտի նախապատրաստման ժամանակ առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու

համար, դրանց

_________________________________________________________________________

անցկացման ընթացքում, հավաքական և անհատական պաշտպանության միջոցներ,

աշխատանքային ռեժիմ)

_________________________________________________________________________

 

7. Պահանջվող հավելվածներ

_________________________________________________________________________

(սխեմաների, ուրվագծերի, վերլուծությունների, ՊՎԱ և այլնի անվանումները)

 

8. Հատուկ պայմաններ

_________________________________________________________________________

(այդ թվում` աշխատանքների իրականացման ժամանակ վերահսկող անձանց

ներկայությունը)

 

9. Կարգագիր տվող

_________________________________________________________________________

         (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, կարգագիր տվողի

                       ստորագրությունը, ամսաթիվը)

 

10. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

ծառայությունների (անվտանգության տեխնիկայի, հրշեջ ծառայություն, մեխանիկական, էներգետիկ և այլ անհրաժեշտության դեպքում) փոխկապակցված արտադրամասերի, տեղամասերի, ՕԳ-ի սեփականատիրոջ և այլն

_________________________________________________________________________

(ծառայության անվանումը, պատասխանատու անձի անունը, ազգանունը,

հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

_________________________________________________________________________

(արտադրամաս, տեղամաս, պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը,

ստորագրությունը, ամսաթիվը)

 

11. Օբյեկտն աշխատանքների կատարման համար նախապատրաստված է

 

Պատասխանատու օբյեկտի նախապատրաստման համար

_________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

Աշխատանքների ղեկավար

_________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

12. Թույլատրում եմ աշխատանքների կատարմանը

_________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

13. Նշումներ ամենօրյա աշխատանքների և աշխատանքային փուլի ավարտի վերաբերյալ

 

Ամսաթիվ

Անվտանգության միջոցառումները` ըստ 6-րդ կետի, կատարված են

Աշխատանքների սկիզբը

Ավարտը

Ժամը (ժամ, րոպե)

Աշխատանքները թույլատրողի ստորագրությունը

Աշխատանքների ղեկավարի ստորագրությունը

Ժամը (ժամ, րոպե)

Աշխատանքների ղեկավարի ստորագրությունը

 

14. Կարգագիր-թույլտվությունը երկարացված է

_________________________________________________________________________

(ամիսը, ժամը, կարգագիր տվողի ստորագրությունը, անունը, ազգանունը,

հայրանունը, պաշտոնը)

 

15. Կարգագիր-թույլտվության երկարացումը համաձայնեցված է (ըստ 10-րդ կետի)

_________________________________________________________________________

(ծառայության, արտադրամասի, տեղամասի և այլնի անվանումը, պատասխանատու

անձի պաշտոնը)

_________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

16. Աշխատանքի կատարմանը երկարացված ժամկետում թույլատրում եմ

_________________________________________________________________________

(թույլատրողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը,

ամսաթիվը, ժամը)

 

17. Կատարող բրիգադի կազմի փոփոխությունները`

 

Ա.Ա.Հ.

Մտցված է բրիգադի կազմ

Դուրս է բերված բրիգադի կազմից

Աշխատանքների ղեկավար (ստորագրությունը)

Աշխատանքի պայմաններին ծանոթացա, հրահանգավորվել եմ (ստորագրությունը)

Որակավորում, կարգ, խումբ

Իրականացվող գործառույթ

Ամսաթիվ, ժամ

Ա.Ա.Հ.

Ամսաթիվ, ժամ

Իրականացվող գործառույթ

 

18. Աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով, աշխատատեղերը բերված են կարգի, գործիքները և նյութերը հավաքված են, մարդիկ դուրս են բերված, կարգագիր-թույլտվությունը փակված է

___________________________________________________

(աշխատանքների ղեկավար)

___________________________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

________________________________________________________________

(աշխատանքների կատարման վայրի հերթափոխի պետ (հերթափոխի ավագ)

____________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

* Եթե դա պահանջվում է նորմատիվային փաստաթղթով, որը կանոնակարգում է աշխատանքների անվտանգ կատարումը:

 

Ձև N 2

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Կարգագիր-թույլտվություն N ________________________________________

Կարգագիր-թույլտվության տալու ամսաթիվը և ժամը

Աշխատանքների կատարման վայրը

Կարգագիր-թույլտվություն տվողի, պատասխանատու անձի պաշտոնը

Կարգագիր-թույլտվություն ստացողի ստորագրությունը

Կարգագիր-թույլտվություն տվողի, պատասխանատու անձի պաշտոնը

Կարգագիր-թույլտվություն տվողի ստորագրությունը

Կարգագիր-թույլտվության վերադարձման ամսաթիվը և ժամը

Կարգագիր-թույլտվության վերադարձնողի ստորագրությունը

 

Ձև N 3

(տեղեկատվական)

 

ՄՆՄՏ-ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՕԴՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ

ՎՆԱՍԱԿԱՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ

 

Քաղվածք ՀՀ առողջապահության նախարարի 06.12.10 թ. N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոններից և նորմերից

 

._____________________________________________________________________.

|NN |Նյութի անվանումը              |Սահմանային |Արտադրության|Վտանգա-  |

|ը/կ|                              |թույլատրելի|պայմաններում|վորության|

|   |                              |կոնցենտրա- |նյութի      |դասը     |

|   |                              |ցիան (ՍԹԿ),|գերակշռող   |         |

|   |                              |մգ/մ3      |ագրեգատային |         |

|   |                              |           |վիճակը      |         |

|___|______________________________|___________|____________|_________|

|1. |Ամոնիակ                       |    20     |      գ     |    4    |

|___|______________________________|___________|____________|_________|

|2. |Բենզին (լուծիչ, վառելիքային)  |   100     |      գ     |    4    |

|___|______________________________|___________|____________|_________|

|3. |Կերոսին (վերահաշված ածխածնի)  |   300     |      գ     |    4    |

|___|______________________________|___________|____________|_________|

|4. |Ալիֆատիկ ածխաջրածիններ        |   300     |      գ     |    4    |

|   |(վերահաշված ածխածնի)          |           |            |         |

|___|______________________________|___________|____________|_________|

|5. |Նեֆրաս                        |   100     |      գ     |    4    |

|___|______________________________|___________|____________|_________|

|6. |Բենզոլ                        |     5     |      գ     |    2    |

|___|______________________________|___________|____________|_________|

|7. |Տետրաէթիլկապար                |     0,005 |      գ     |    1    |

|___|______________________________|___________|____________|_________|

|8. |Տոլուոլ                       |    50     |      գ     |    3    |

|___|______________________________|___________|____________|_________|

|9. |Նավթահանքային յուղեր          |     5     |      ա     |    3    |

|___|______________________________|___________|____________|_________|

|10.|Քառաքլորային ածխածին          |    20     |      գ     |    2    |

|___|______________________________|___________|____________|_________|

|11.|ՈՒայտ-սպիրիտ (վերահաշված      |   300     |      գ     |    4    |

|   |ածխածնի)                      |           |            |         |

|___|______________________________|___________|____________|_________|

|12.|Էթիլային սպիրտ                |  1000     |      գ     |    4    |

|_____________________________________________________________________|

|Ծանոթագրություն` գ - գազ/գոլորշի,                                    |

|       ա - աերոզոլ                                                   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 503-Ն
Որոշում