Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

19 ապրիլի 2012 թվականի N 15

 

3. ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. ապրիլի 19-ի նիստի

N 15 արձանագրային որոշման

 

ԿԱՐԳ

ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) առողջ ապրելակերպ` առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման ուղղված անձի կենսակերպը,

2) բժշկահիգիենիկ գիտելիքներ, հիգիենիկ գիտելիքներ, բժշկահիգիենիկ հմտություններ` մարդու կողմից իր և իր ընտանիքի առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխման, առողջ ապրելակերպի արմատավորման և վարքագծային և շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդությունների բացառման համար անհրաժեշտ բժշկական, հիգիենիկ գիտելիքներ և հմտություններ,

3) հանրային առողջության ամրապնդում` մարդու/բնակչության շրջանում իրենց առողջության նկատմամբ հսկողության և առողջության բարելավման ունակությունների ձևավորում,

4) հասարակական համախմբում` (սոցիալական մոբիլիզացում)` ծրագրված գործընթաց, որի ընթացքում հասարակության բոլոր հատվածները գործում են միասին` ընդհանուր նպատակի հասնելու համար:

3. Բնակչության բոլոր խմբերի բժշկահիգիենիկ գիտելիքները և առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ իրազեկումն (այսուհետ` առողջապահական կրթում) իրականացվում է հետևյալ մեխանիզմով` կարիքների գնահատում, իրազեկման միջոցների պատրաստում, դրանց նախնական փորձարկում, փորձարկման արդյունքների հիման վրա իրազեկման, գիտելիքների տրամադրման և առողջ ապրելակերպի քարոզչության միջոցների լրամշակում և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում, առողջ ապրելակերպի քարոզչության և իրազեկման իրականացում:

4. Հայաստանի Հանրապետության բնակչության առողջապահական կրթումն իրականացվում է 3 ուղղությամբ` բնակչության իրազեկում, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և ուսուցում, առողջ ապրելակերպի քարոզչություն:

5. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկումը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում է բժշկական որակավորում ունեցող անձնակազմի կողմից, նախադպրոցական կազմակերպություններում, երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպություններում, հանրակրթական դպրոցներում, հատուկ դպրոցներում և մանկատներում` նաև մանկավարժների կողմից:

6. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի բնակչության քարոզչության նպատակն է`

1) արտակարգ իրավիճակներում բնակչության առողջությանը սպառնացող վտանգների և դրանց կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածությունը,

2) բնակչության առողջության պահպանման և աղետների բացասական ազդեցության մեղմման վերաբերյալ իրազեկվածությունը,

3) բժշկահիգիենիկ գիտելիքների և հմտությունների վերաբերյալ հրահանգավորումը:

7. Առօրյա պայմաններում` բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության նպատակն է`

1) բնակչության առողջության վրա ռիսկի գործոնների բացասական ազդեցության և դրանց նվազեցման հնարավորությունների մասին իրազեկվածությունը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը,

2) բժշկահիգիենիկ գիտելիքների և հմտությունների արմատավորումը,

3) սեփական առողջության նկատմամբ անձի պատասխանատվության բարձրացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը:

8. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության խնդիրներն են`

1) արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության իրազեկման ոլորտում բուժանձնակազմի գիտելիքների և կարիքների գնահատում,

2) արտակարգ իրավիճակների ժամանակ մեկ աղբյուրից տեղեկատվության տրամադրումը,

3) տեղեկատվական հոսքերի համակարգում,

4) տեղեկատվության հասանելիության,

5) հետադարձ կապ` գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, շահագրգիռ կողմերին:

9. Առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության խնդիրներն են`

1) բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության ոլորտում բուժանձնակազմի գիտելիքների և կարիքների գնահատում:

2) քաղաքաբնակ և գյուղաբնակ ազգաբնակչության համընդհանուր ընդգրկում իրազեկման գործընթացում,

3) նպատակային բոլոր խմբերի (ելնելով տարիքային և մասնագիտական առանձնահատկություններից) կարիքների գնահատում,

4) տեղեկատվական, կրթական նյութերի բավարար և հասանելիության ապահովում,

5) իրականացված իրազեկման, կրթական, քարոզչական միջոցառումների գնահատում, հետադարձ կապ` գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում շահագրգիռ կողմերին:

10. Բնակչության առողջ ապրելակերպի քարոզչության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նպատակային ծրագրերի բյուջետային հատկացումներից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

11. Բնակչության իրազեկումը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվում է հանրային առողջապահության ոլորտում գերակա առանձին հիվանդությունների, հանրային առողջության համար հիմնախնդիր հանդիսացող հարցերի ուղղությամբ կամ պլանային` ելնելով հիվանդությունների համաճարակաբանական օրինաչափություններից:

12. Բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթման ծրագրերի մշակումը և իրականացման նկատմամբ դիտարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

13. Բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը կատարվում է նպատակային` Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից: Թեմաների ընտրությունը կատարվում է` ելնելով սանիտարահիգիենիկ, համաճարակային իրավիճակի վերլուծության արդյունքներից, ընտրվում են գերակա թեմաներ և իրականացվում է ուսուցում և քարոզչություն:

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում է հասարակական համախմբման ծրագիր` առանձին վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված իրավիճակների: Հասարակական համախմբման ծրագիրը գործադրվում է` տվյալ պահին բնակչության առողջության հիմնախնդրին արձագանքելու նպատակով:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվում է լայնածավալ քարոզչություն լայնածավալ քարոզչություն զանգվածային լրատվության միջոցներով:

16. Առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընթացիկ` ելնելով հարցի գերակայությունից և առողջապահական խնդրից:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից ընտրվում են նպատակային լսարաններ` ելնելով ռիսկի գործոնի առկայությունից (ամբողջ բնակչության, նպատակային խմբեր, լրագրողներ, առանձին կազմակերպությունների աշխատողներ, դեռահասներ և այլն):

18. Բնակչության առողջապահական կրթման մեթոդներից կիրառվում են դասախոսություններ, զրույցներ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ` մամլո հաղորդագրություններ, կլոր սեղաններ, քննարկումներ, հանդիպումներ: Այս միջոցառումների ժամանակ անդրադարձ է կատարվում նաև անսովոր և անսպասելի դեպքերին: Բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում է`

1) արդյունավետ հաղորդակցության,

2) ապացույցների վրա հիմնած աղբյուրների,

3) հետազոտությունների,

4) արձագանքի տարածման,

5) վերահսկման մոնիթորինգի,

6) վարքագծային ուսուցման,

7) խմբային քննարկումների,

8) արշավների,

9) զրույցների, դասախոսությունների միջոցով,

10) հնարավորության դեպքում` ուսուցում ինտերնետային կայքերի միջոցով (on line):

19. Առօրյա պայմաններում տարբեր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից իրականացվում են քարոզարշավներ:

20. Բնակչության գիտելիքների մակարդակի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում են գնահատման հարցաթերթիկներ:

21. Առօրյա պայմաններում տարբեր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջապահական կրթման իրականացմանը կարող են մասնակցել նաև հասարակական կազմակերպությունները և մասնավոր ոլորտը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական փորձ:

22. Անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար, առօրյա պայմաններում, որոշվում են նպատակային խմբերը, ընտրվում` անհրաժեշտ նյութերը (մեթոդական ուղեցույցներ, հաղորդագրություններ, հուշաթերթեր) և ձևը (դասախոսական և գործնական տարբեր տեսակի պարապմունքներ, իրավիճակի/սցենարների վերլուծություններ, քննարկումներ, անհատական աշխատանքներ):

23. Առօրյա պայմաններում Առողջապահության նախարարության կողմից, կարիքները գնահատելու նպատակով, առանձին խմբերում իրականացվում են հարցախույզներ, հետազոտություններ: Դրանց իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից մշակվում են հարցաթերթիկներ: Իրականացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակվում են համապատասխան հաղորդագրություններ, հուշաթերթեր, պաստառներ, որոնք ենթարկվում են փորձարկման` հաշվի առնելով նպատակային խմբերի, լսարանի առանձնահատկությունները: Փորձարկման նպատակով պատահականորեն ընտրվում են տվյալ նպատակային խմբի ներկայացուցչությունն ապահովող թվաքանակով անդամներ, որոնց առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակվում են արդեն իսկ ձևավորված հաղորդագրությունները, հուշաթերթերը, պաստառները:

24. Առօրյա պայմաններում առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից մշակվում են տեղեկատվական ծրագրեր, որոնք տարանջատվում են (ուղղվածության)` ըստ տարիքի, սեռի, մասնագիտության, կրոնական պատկանելիության, ազգային փոքրամասնությունների, ավանդույթների:

25. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելված 2-ով սահմանված մարմինների կողմից իրականացվում են ծրագրերի լրամշակման, բարելավման աշխատանքներ:

26. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում և գործադրում է ուսուցիչների համար կրթական ուղեցույցներ` երեխաների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնելու ուղղությամբ:

27. Մշակում և տեղայնացվում են ծնողների համար կրթական ուղեցույցներ, երեխաների, հատկապես` վաղ հասակի շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ապահովելու և իրազեկումը բարձրացնելու համար:

28. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում և տեղայնացվում են բուժաշխատողների համար կրթական ուղեցույցներ, բազմադիսցիպլինար մոդուլներ` հիվանդների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ապահովելու և իրազեկումը բարձրացնելու համար:

29. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում և տարածվում են կոնկրետ վարքագծային գործոնի` մարդու օրգանիզմի վրա, վտանգավոր ազդեցությունը լուսաբանող տեղեկատվական թերթիկներ վնասակար սովորություններ ունեցող անձանց շրջանում:

30. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակվում և տեղայնացվում են ոչ առողջապահական կազմակերպությունների անձնակազմի (հասարակական սննդի կազմակերպություններ, վարսավիրանոցների, բաղնիքների, ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի անձնակազմ, անասնաբույժներ, կենդանաբաններ և այլն) համար կրթական ուղեցույցներ, վերջիններիս շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ապահովելու և իրազեկումը բարձրացնելու համար:

31. Բուժաշխատողի կողմից իրականացրած զրույցները, դասախոսությունները և այլ տեղեկատվական միջոցառումները բուժաշխատողի կողմից գրանցվում են զրույցները, դասախոսությունները և այլ տեղեկատվական միջոցառումների իրականացման վերաբերյալ գրանցամատյանում` համաձայն Ձև 1-ի:

32. Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմիններն յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում աջակցում է բնակչության իրազեկման, զրույցների, դասախոսությունների աշխատանքների իրականացման գործընթացին:

 

ԳԼՈՒԽ 3. ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

33. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության`

1) ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից,

2) բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից,

3) բնակչության իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` նախարարների կողմից սահմանված կարգին համապատասխան:

34. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ձևավորվում է Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ):

35. Աշխատանքային խմբում, անհրաժեշտության դեպքում, ներգրավվում են ներկայացուցիչներ տարբեր շահագրգիռ մարմիններից, որոնք ունեն համապատասխան լիազորություններ ինչպես առօրյա պայմաններում, այնպես էլ բռնկումների, համաճարակների ժամանակ կրթական ծրագրեր, հաղորդակցության պլաններ, ուղերձներ, հաղորդագրություններ մշակելու համար:

36. Աշխատանքային խմբի կողմից մշակվում, տեղայնացվում և կիրառվում են տվյալ իրավիճակի համար բնորոշ հաղորդակցության պլաններ, տեղեկատվական թերթիկներ:

37. Յուրաքանչյուր նախարարությունում, անհրաժեշտության դեպքում, ավելացվում են թեժ գծի կարողությունները:

38. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ելնելով արտակարգ իրավիճակի բնույթից, ընտրվում են խոսնակներ` տեղեկատվությունը մեկ աղբյուրից ապահովման և ապատեղեկատվական լուրերի հերքման նպատակով:

39. Ապատեղեկատվության դադարեցման ուղղությամբ աշխատանքային խմբի կողմից ձեռնարկվում են աշխատանքներ, մասնավորապես` կազմակերպվում են մամլո ասուլիսներ, կլոր սեղաններ, ինտերակտիվ (հարց-պատասխան) հարցազրույցներ:

40. Բոլոր շահագրգիռ մարմինների պաշտոնական կայքերում, աշխատանքային խմբի հսկողության ներքո, ապահովվում են բաժիններ:

41. Դժվար հասանելի վայրերում գտնվող բնակչությանն իրազեկելու համար մշակվում են մեխանիզմներ վերջիններիս տեղեկացնելու ուղղությամբ:

 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ, ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|NN |Դասախոսի,|Դասախոսության|Ամիսը,  |ՈՒնկնդիրների|Քարոզ-|Թեման|Կազմա-|

|ը/կ|զրույցը  |զրույցի, այլ |ամսաթիվը|թիվը        |չու-  |     |կերպու|

|   |վարողի   |տեղեկատվական |        |            |թյան  |     |թյան  |

|   |ազգանու- |միջոցառման   |        |            |ձևը   |     |ղեկա- |

|   |նը,      |անցկացման    |        |            |(դասա-|     |վարի  |

|   |անունը   |վայրը/       |        |            |խոսու-|     |ստորա |

|   |         |Կազմակերպու- |        |            |թյուն,|     |գրու- |

|   |         |թյան         |        |            |զրույց|     |թյունը|

|   |         |անվանումը    |        |            |տեղե- |     |      |

|   |         |             |        |            |կատվա-|     |      |

|   |         |             |        |            |կան   |     |      |

|   |         |             |        |            |միջո- |     |      |

|   |         |             |        |            |ցա-   |     |      |

|   |         |             |        |            |ռում) |     |      |

|___|_________|_____________|________|____________|______|_____|______|

|1  |    2    |      3      |    4   |      5     |  6   | 7   |  8   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. ապրիլի 19-ի նիստի

N 15 արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման     |Ակնկալվող |Պատասխանա-|Համակատարո|Կա- |Ֆինանսավոր-|

|ը/կ|անվանումը      |արդյունքը |տու       |ղը        |տար-|ման        |

|   |               |          |մարմինը   |          |ման |աղբյուրը   |

|   |               |          |          |          |ժամ-|           |

|   |               |          |          |          |կետը|           |

|   |               |          |          |          |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|1  |       2       |   3      |   4      |   5      |  6 |      7    |

|_____________________________________________________________________|

|I. ԱՌՕՐՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՁԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ)           |

|ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ   |

|                    ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ                        |

|_____________________________________________________________________|

|1. |Իրականացնել    |Բնակչու-  |ՀՀ        |          |2003|ՀՀ         |

|   |բնակչության    |թյան      |առողջապա- |          |թվա-|օրենսդրու- |

|   |իրազեկման,     |իրազեկման,|հության   |          |կան |թյամբ      |

|   |բժշկահիգիենիկ  |բժշկահի-  |նախարարու-|          |    |չարգելված  |

|   |գիտելիքների    |գիենիկ    |թյուն     |          |    |միջոցներ   |

|   |տարածման և     |գիտելիքնե-|          |          |    |           |

|   |առողջ          |րի տարած- |          |          |    |           |

|   |ապրելակերպի    |ման և     |          |          |    |           |

|   |քարոզչության   |առողջ ապրե|          |          |    |           |

|   |ոլորտում       |լակերպի   |          |          |    |           |

|   |բուժանձնակազմի |քարոզչու- |          |          |    |           |

|   |գիտելիքների և  |թյան      |          |          |    |           |

|   |կարիքների      |ոլորտում  |          |          |    |           |

|   |գնահատում      |բուժանձնա-|          |          |    |           |

|   |               |կազմի գիտե|          |          |    |           |

|   |               |լիքները և |          |          |    |           |

|   |               |կարիքները |          |          |    |           |

|   |               |գնահատված |          |          |    |           |

|   |               |են,       |          |          |    |           |

|   |               |ներկայաց- |          |          |    |           |

|   |               |ված են    |          |          |    |           |

|   |               |առաջարկներ|          |          |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|2. |Մշակել «Առանձին|Առօրյա    |ՀՀ        |ՀՀ        |2015|ՀՀ         |

|   |վարակիչ        |պայմաննե- |առողջապա- |արտակարգ  |թվա-|օրենսդրու- |

|   |հիվանդություն- |րում      |հության   |իրավիճակնե|կան |թյամբ      |

|   |ների, քիմիական |բնակչու-  |նախարարու-|րի        |    |չարգելված  |

|   |և  ճառագայթային|թյան      |թյուն     |նախարարու-|    |միջոցներ   |

|   |գործոններով    |շրջանում  |          |թյուն     |    |           |

|   |պայմանավորված  |իրազեկման,|          |          |    |           |

|   |իրավիճակների   |բժշկահիգիե|          |          |    |           |

|   |ժամանակ        |նիկ       |          |ՀՀ        |    |           |

|   |հասարակական    |գիտելիքնե-|          |գյուղատնտե|    |           |

|   |համախմբման     |րի        |          |սության   |    |           |

|   |ծրագիր»`       |տարածման, |          |նախարարու-|    |           |

|   |շահագրգիռ      |առողջ     |          |թյուն     |    |           |

|   |գերատեսչություն|ապրելակեր-|          |          |    |           |

|   |ների           |պի        |          |          |    |           |

|   |ղեկավարների    |իրականաց- |          |          |    |           |

|   |համատեղ        |ման       |          |          |    |           |

|   |հրաման         |ծրագրի,   |          |          |    |           |

|   |               |մեխանիզմ- |          |          |    |           |

|   |               |ների      |          |          |    |           |

|   |               |առկայու-  |          |          |    |           |

|   |               |թյուն     |          |          |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|3. |Մշակել «Առօրյա |Բնակչու-  |ՀՀ        |ՀՀ        |2013|ՀՀ         |

|   |պայմաններում   |թյան      |առողջապա- |արտակարգ  |թվա-|օրենսդրու- |

|   |տարբեր վարակիչ |շրջանում  |հության   |իրավիճակնե|կան |թյամբ      |

|   |հիվանդություն- |տարբեր    |նախարարու-|րի        |    |չարգելված  |

|   |ների, քիմիական |վարակիչ   |թյուն     |նախարարու-|    |միջոցներ   |

|   |և  ճառագայթային|հիվանդու- |          |թյուն     |    |           |

|   |գործոնով       |թյունների,|          |          |    |           |

|   |պայմանավորված  |քիմիական  |          |ՀՀ        |    |           |

|   |իրավիճակների   |և         |          |գյուղատնտե|    |           |

|   |կանխարգելման   |ճառագայթա-|          |սության   |    |           |

|   |նպատակով       |յին       |          |նախարարու-|    |           |

|   |քարոզարշավների |գործոնով  |          |թյուն     |    |           |

|   |մեթոդաբանու-   |պայմանա-  |          |          |    |           |

|   |թյուններ և     |վորված    |          |Միջազգային|    |           |

|   |դրանց          |իրավիճակնե|          |կազմակեր- |    |           |

|   |գնահատման      |րի        |          |պություն- |    |           |

|   |հարցաթերթիկներ»|կանխարգել-|          |ներ       |    |           |

|   |շահագրգիռ      |ման       |          |(համաձայ- |    |           |

|   |գերատեսչություն|նպատակով  |          |նությամբ) |    |           |

|   |ների           |քարոզար-  |          |          |    |           |

|   |ղեկավարների    |շավների   |          |          |    |           |

|   |համատեղ հրաման |մեթոդաբա- |          |          |    |           |

|   |               |նություն- |          |          |    |           |

|   |               |ների,     |          |          |    |           |

|   |               |վերջինիս  |          |          |    |           |

|   |               |արդյունա- |          |          |    |           |

|   |               |վետության |          |          |    |           |

|   |               |գնահատման |          |          |    |           |

|   |               |հարցաթեր- |          |          |    |           |

|   |               |թիկների   |          |          |    |           |

|   |               |առկայու-  |          |          |    |           |

|   |               |թյուն`    |          |          |    |           |

|   |               |միասնական |          |          |    |           |

|   |               |և  միանման|          |          |    |           |

|   |               |մոտեցման  |          |          |    |           |

|   |               |ապահովում |          |          |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|4. |Մշակել առօրյա  |Բնակչու-  |ՀՀ        |Միջազգային|2013|ՀՀ         |

|   |պայմաններում   |թյան      |առողջապա- |կազմակեր- |թվա-|օրենսդրու- |

|   |կարիքները      |կողմից,   |հության   |պություն- |կան |թյամբ      |

|   |գնահատելու     |կազմակերպ-|նախարարու-|ներ       |    |չարգելված  |

|   |հարցաթերթիկներ`|ված       |թյուն     |(համաձայ- |    |միջոցներ   |

|   |ՀՀ առողջապահու-|քարոզարշավ|          |նությամբ) |    |           |

|   |թյան           |ների      |          |          |    |           |

|   |նախարարի հրաման|վերաբերյալ|          |Հասարակա- |    |           |

|   |               |նկատառում-|          |կան       |    |           |

|   |               |ների,     |          |կազմակեր- |    |           |

|   |               |առաջարկու-|          |պություն- |    |           |

|   |               |թյունների,|          |ներ       |    |           |

|   |               |առարկու-  |          |(համաձայ- |    |           |

|   |               |թյունների |          |նությամբ) |    |           |

|   |               |ազատ      |          |          |    |           |

|   |               |արտահայտ- |          |          |    |           |

|   |               |ման       |          |          |    |           |

|   |               |մեխանիզմնե|          |          |    |           |

|   |               |րի        |          |          |    |           |

|   |               |ապահովում,|          |          |    |           |

|   |               |որոնք     |          |          |    |           |

|   |               |հետագայում|          |          |    |           |

|   |               |հիմք      |          |          |    |           |

|   |               |կլինեն    |          |          |    |           |

|   |               |մեխանիզմնե|          |          |    |           |

|   |               |րի        |          |          |    |           |

|   |               |արդիականաց|          |          |    |           |

|   |               |ման,      |          |          |    |           |

|   |               |ներկայա-  |          |          |    |           |

|   |               |ցուցչական |          |          |    |           |

|   |               |դարձնելու |          |          |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|5. |Առօրյա         |Տեղեկատվու|ՀՀ        |ՀՀ        |2014|ՀՀ         |

|   |պայմաններում   |թյան      |առողջապա- |կրթության |թվա-|օրենսդրու- |

|   |նպատակային     |լիարժեքու-|հության   |և         |կան |թյամբ      |

|   |խմբերին        |թյան և    |նախարարու-|գիտության |    |չարգելված  |

|   |անհրաժեշտ      |հասանելու-|թյուն     |նախարարու-|    |միջոցներ   |

|   |տեղեկատվության |թյան      |          |թյուն     |    |           |

|   |տրամադրման     |ապահովում`|          |          |    |           |

|   |համար մշակել   |ըստ       |          |ՀՀ        |    |           |

|   |համապատասխան   |նպատակային|          |գյուղատնտե|    |           |

|   |նյութեր և      |խմբերի    |          |սության   |    |           |

|   |ընտրել ձևեր    |          |          |նախարարու-|    |           |

|   |               |          |          |թյուն     |    |           |

|   |               |          |          |          |    |           |

|   |               |          |          |ՀՀ        |    |           |

|   |               |          |          |աշխատանքի |    |           |

|   |               |          |          |և         |    |           |

|   |               |          |          |սոցիալական|    |           |

|   |               |          |          |հարցերի   |    |           |

|   |               |          |          |նախարարու-|    |           |

|   |               |          |          |թյուն     |    |           |

|   |               |          |          |          |    |           |

|   |               |          |          |Միջազգային|    |           |

|   |               |          |          |կազմակեր- |    |           |

|   |               |          |          |պություն- |    |           |

|   |               |          |          |ներ       |    |           |

|   |               |          |          |(համաձայ- |    |           |

|   |               |          |          |նությամբ) |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|6. |Մշակել «Առօրյա |Առօրյա    |ՀՀ        |ՀՀ        |2014|ՀՀ         |

|   |պայմաններում   |պայմաննե- |առողջապա- |կրթության |թվա-|օրենսդրու- |

|   |առանձին        |րում      |հության   |և         |կան |թյամբ      |

|   |խմբերի համար   |առանձին   |նախարարու-|գիտության |    |չարգելված  |

|   |բժշկահիգիենիկ  |խմբերի    |թյուն     |նախարարու-|    |միջոցներ   |

|   |գիտելիքների    |համար`    |          |թյուն     |    |           |

|   |տարածման       |տեղեկատվա-|          |          |    |           |

|   |ծրագիր»`       |կան       |          |ՀՀ        |    |           |

|   |շահագրգիռ      |ծրագրերի  |          |գյուղատնտե|    |           |

|   |գերատեսչություն|առկայու-  |          |սության   |    |           |

|   |ների           |թյուն`    |          |նախարարու-|    |           |

|   |ղեկավարների    |ըստ       |          |թյուն     |    |           |

|   |համատեղ հրաման |առանձին   |          |          |    |           |

|   |               |բաղադրիչ- |          |ՀՀ        |    |           |

|   |               |ների      |          |աշխատանքի |    |           |

|   |               |(տարիք,   |          |և         |    |           |

|   |               |սեռ,      |          |սոցիալական|    |           |

|   |               |մասնագիտա-|          |հարցերի   |    |           |

|   |               |կան       |          |նախարարու-|    |           |

|   |               |կրոնական  |          |թյուն     |    |           |

|   |               |պատկանելու|          |          |    |           |

|   |               |թյան,     |          |ՀՀ        |    |           |

|   |               |ազգային   |          |տարածքային|    |           |

|   |               |փոքրա-    |          |կառավարման|    |           |

|   |               |մասնու-   |          |և         |    |           |

|   |               |թյունների |          |տեղական   |    |           |

|   |               |ավանդույթ-|          |ինքնակառա-|    |           |

|   |               |ներ)      |          |վարման    |    |           |

|   |               |          |          |մարմիններ |    |           |

|   |               |          |          |          |    |           |

|   |               |          |          |Կրոնական  |    |           |

|   |               |          |          |կազմակեր- |    |           |

|   |               |          |          |պություն- |    |           |

|   |               |          |          |ներ       |    |           |

|   |               |          |          |(համաձայ- |    |           |

|   |               |          |          |նությամբ) |    |           |

|   |               |          |          |          |    |           |

|   |               |          |          |Միջազգային|    |           |

|   |               |          |          |կազմակեր- |    |           |

|   |               |          |          |պություն- |    |           |

|   |               |          |          |ներ       |    |           |

|   |               |          |          |(համաձայ- |    |           |

|   |               |          |          |նությամբ) |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|7. |Մշակել և       |Կրթական   |ՀՀ        |ՀՀ        |2016|ՀՀ         |

|   |գործադրել      |ուղեցույց-|կրթության |առողջապա- |թվա-|օրենսդրու- |

|   |ուսուցիչների   |ների      |և         |հության   |կան |թյամբ      |

|   |համար կրթական  |առկայու-  |գիտության |նախարարու-|    |չարգելված  |

|   |ուղեցույցներ   |թյուն     |նախարարու-|թյուն     |    |միջոցներ   |

|   |               |          |թյուն     |          |    |           |

|   |               |          |          |Միջազգային|    |           |

|   |               |          |          |կազմակեր- |    |           |

|   |               |          |          |պություն- |    |           |

|   |               |          |          |ներ       |    |           |

|   |               |          |          |(համաձայ- |    |           |

|   |               |          |          |նությամբ) |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|8. |Մշակել ծնողների|Ծնողների  |ՀՀ        |ՀՀ        |2015|ՀՀ         |

|   |համար կրթական  |համար     |առողջապա- |կրթության |թվա-|օրենսդրու- |

|   |ուղեցույցներ   |կրթական   |հության   |և         |կան |թյամբ      |

|   |               |ուղեցույց-|նախարարու-|գիտության |    |չարգելված  |

|   |               |ների      |թյուն     |նախարարու-|    |միջոցներ   |

|   |               |առկայու-  |          |թյուն     |    |           |

|   |               |թյուն     |          |          |    |           |

|   |               |          |          |Միջազգային|    |           |

|   |               |          |          |կազմակեր- |    |           |

|   |               |          |          |պություն- |    |           |

|   |               |          |          |ներ       |    |           |

|   |               |          |          |(համաձայ- |    |           |

|   |               |          |          |նությամբ) |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|9. |Մշակել         |Բուժաշխա- |ՀՀ        |ՀՀ        |2015|ՀՀ         |

|   |բուժաշխատողների|տողների   |առողջապա- |կրթության |թվա-|օրենսդրու- |

|   |համար կրթական  |համար     |հության   |և         |կան |թյամբ      |

|   |ուղեցույցներ   |կրթական   |նախարարու-|գիտության |    |չարգելված  |

|   |և              |ուղեցույց-|թյուն     |նախարարու-|    |միջոցներ   |

|   |բազմադիսցիպլի- |ներ,      |          |թյուն     |    |           |

|   |նար մոդուլներ  |բազմադիս- |          |          |    |           |

|   |               |ցիպլինար  |          |Միջազգային|    |           |

|   |               |մոդուլների|          |կազմակեր- |    |           |

|   |               |առկայու-  |          |պություն- |    |           |

|   |               |թյուն     |          |ներ       |    |           |

|   |               |          |          |(համաձայ- |    |           |

|   |               |          |          |նությամբ) |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|10.|Մշակել կոնկրետ |Տեղեկատվա-|ՀՀ        |Միջազգային|2016|ՀՀ         |

|   |վարքագծային    |կան       |առողջապա- |կազմակեր- |թվա-|օրենսդրու- |

|   |գործոնի` մարդու|թերթիկների|հության   |պություն- |կան |թյամբ      |

|   |օրգանիզմի վրա, |առկայու-  |նախարարու-|ներ       |    |չարգելված  |

|   |վտանգավոր      |թյան      |թյուն     |(համաձայ- |    |միջոցներ   |

|   |ազդեցությունը  |          |          |նությամբ) |    |           |

|   |լուսաբանող     |          |          |          |    |           |

|   |տեղեկատվական   |          |          |Հասարակա- |    |           |

|   |թերթիկներ      |          |          |կան       |    |           |

|   |վնասակար       |          |          |կազմակեր- |    |           |

|   |սովորություններ|          |          |պություն- |    |           |

|   |ունեցող անձանց |          |          |ներ       |    |           |

|   |շրջանում` ՀՀ   |          |          |(համաձայ- |    |           |

|   |առողջապահության|          |          |նությամբ) |    |           |

|   |նախարարի հրաման|          |          |          |    |           |

|___|_______________|__________|__________|__________|____|___________|

|11.|Մշակել ոչ      |Ոչ        |ՀՀ        |ՀՀ        |2016|ՀՀ         |

|   |առողջապահական  |առողջապա- |գյուղատնտե|առողջապա- |թվա-|օրենսդրու- |

|   |կազմակերպու-   |հական     |սության   |հության   |կան |թյամբ      |

|   |թյունների      |կազմակեր- |նախարարու-|նախարարու-|    |չարգելված  |

|   |անձնակազմի     |պություննե|թյուն     |թյուն     |    |միջոցներ   |

|   |(հասարակական   |րի        |          |          |    |           |

|   |սննդի          |անձնակազմի|ՀՀ        |Միջազգային|    |           |

|   |կազմակերպու-   |(հասարակա-|տարածքային|կազմակեր- |    |           |

|   |թյուններ,      |կան սննդի |կառավարման|պություն- |    |           |

|   |վարսավիրանոց-  |կազմակեր- |նախարարու-|ներ       |    |           |

|   |ների,          |պություն- |թյան      |(համաձայ- |    |           |

|   |բաղնիքների,    |ներ,      |ջրային    |նությամբ) |    |           |

|   |ջրահեռացման    |վարսավիրա-|տնտեսու-  |          |    |           |

|   |և              |նոցների,  |թյան      |          |    |           |

|   |ջրամատակարարման|բաղնիքների|պետական   |          |    |           |

|   |ցանցի անձնակազմ|ջրահեռաց- |կոմիտե    |          |    |           |

|   |անասնաբույժներ,|ման և     |          |          |    |           |

|   |կենդանաբաններ  |ջրամատակա-|          |          |    |           |

|   |և  այլն)       |րարման    |          |          |    |           |

|   |համար          |ցանցի     |          |          |    |           |

|   |տեղեկատվական   |անձնակազմ,|          |          |    |           |

|   |ուղեցույցներ   |անասնա-   |          |          |    |           |

|   |               |բույժներ, |          |          |    |           |

|   |               |կենդանա-  |          |          |    |           |

|   |               |բաններ և  |          |          |    |           |

|   |               |այլն)     |          |          |    |           |

|   |               |համար     |          |          |    |           |

|   |               |տեղեկատվա-|          |          |    |           |

|   |               |կան       |          |          |    |           |

|   |               |ուղեցույց-|          |          |    |           |

|   |               |ների      |          |          |    |           |

|   |               |առկայու-  |          |          |    |           |

|   |               |թյուն     |          |          |    |           |

|_____________________________________________________________________|

|II. ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ (ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ), ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ            |

|ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ  |

|(ԱՌԱՆՁԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ) ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ|

|ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ                       |

|_____________________________________________________________________|

|13.|Հայաստանի      |Բռնկումնե-|ՀՀ        |Բոլոր     |Անհրա|ՀՀ        |

|   |Հանրապետության |րի        |առողջապա- |շահագրգիռ |ժեշ- |օրենսդրու-|

|   |առողջապահության|(համաճարակ|հության   |նախարարու-|տու- |թյամբ     |

|   |նախարարու-     |ների),    |նախարարու-|թյուններ  |թյան |չարգելված |

|   |թյունում       |քիմիական  |թյուն     |          |դեպ- |միջոցներ  |

|   |ձևավորել       |և         |          |Միջազգային|քում |          |

|   |բռնկումների    |ճառագայթա-|          |կազմակեր- |     |          |

|   |(համաճարակների)|յին       |          |պություն- |     |          |

|   |քիմիական և     |գործոննե- |          |ներ       |     |          |

|   |ճառագայթային   |րով       |          |(համաձայ- |     |          |

|   |գործոններով    |պայմանավոր|          |նությամբ) |     |          |

|   |պայմանավորված  |ված       |          |          |     |          |

|   |արտակարգ       |արտակարգ  |          |Հասարակա- |     |          |

|   |իրավիճակների   |իրավիճակ- |          |կան       |     |          |

|   |ժամանակ        |ների      |          |կազմակեր- |     |          |

|   |բնակչության    |ժամանակ   |          |պություն- |     |          |

|   |իրազեկման,     |բնակչու-  |          |ներ       |     |          |

|   |բժշկահիգիենիկ  |թյան      |          |(համաձայ- |     |          |

|   |գիտելիքների    |իրազեկման,|          |նությամբ) |     |          |

|   |տարածման և     |բժշկահի-  |          |          |     |          |

|   |առողջ          |գիենիկ    |          |          |     |          |

|   |ապրելակերպի    |գիտելիքնե-|          |          |     |          |

|   |քարոզչության   |րի        |          |          |     |          |

|   |իրականացման    |տարածման  |          |          |     |          |

|   |աշխատանքային   |և  առողջ  |          |          |     |          |

|   |խումբ          |ապրելակեր-|          |          |     |          |

|   |               |պի քարոզ- |          |          |     |          |

|   |               |չության   |          |          |     |          |

|   |               |իրականաց- |          |          |     |          |

|   |               |ման       |          |          |     |          |

|   |               |նպատակով  |          |          |     |          |

|   |               |միասնական |          |          |     |          |

|   |               |աշխատանք- |          |          |     |          |

|   |               |ների      |          |          |     |          |

|   |               |կազմակեր- |          |          |     |          |

|   |               |պում,     |          |          |     |          |

|   |               |համագոր-  |          |          |     |          |

|   |               |ծակցված   |          |          |     |          |

|   |               |մեխանիզմ- |          |          |     |          |

|   |               |ների      |          |          |     |          |

|   |               |առկայու-  |          |          |     |          |

|   |               |թյուն,    |          |          |     |          |

|   |               |տեղեկատվու|          |          |     |          |

|   |               |թյունը    |          |          |     |          |

|   |               |մեկ       |          |          |     |          |

|   |               |աղբյուրից |          |          |     |          |

|   |               |ապահովելու|          |          |     |          |

|   |               |և         |          |          |     |          |

|   |               |ապատեղեկատ|          |          |     |          |

|   |               |վական     |          |          |     |          |

|   |               |լուրերի   |          |          |     |          |

|   |               |հերքման   |          |          |     |          |

|   |               |նպատակով  |          |          |     |          |

|   |               |խոսնակնե- |          |          |     |          |

|   |               |րի        |          |          |     |          |

|   |               |առկայու-  |          |          |     |          |

|   |               |թյուն     |          |          |     |          |

|___|_______________|__________|__________|__________|_____|__________|

|14.|Բոլոր          |Տեղեկատվա-|ՀՀ        |Բոլոր     |Անհրա|ՀՀ        |

|   |շահագրգիռ      |կան       |առողջապա- |շահագրգիռ |ժեշ- |օրենսդրու-|

|   |մարմինների     |կայքերի   |հության   |նախարարու-|տու- |թյամբ     |

|   |պաշտոնական     |առկայու-  |նախարարու-|թյուններ  |թյան |չարգելված |

|   |կայքերում,     |թյուն,    |թյուն     |          |դեպ- |միջոցներ  |

|   |աշխատանքային   |գործող    |          |Միջազգային|քում |          |

|   |խմբի           |կայքերում |          |կազմակեր- |     |          |

|   |հսկողության    |բաժինների |          |պություն- |     |          |

|   |ներքո,         |առկայու-  |          |ներ       |     |          |

|   |բաժինների      |թյուն,    |          |(համաձայ- |     |          |

|   |ապահովում      |դրանց     |          |նությամբ) |     |          |

|   |               |պահպանման |          |          |     |          |

|   |               |մեխանիզմ- |          |Հասարակա- |     |          |

|   |               |ների      |          |կան       |     |          |

|   |               |ապահովում |          |կազմակեր- |     |          |

|   |               |          |          |պություն- |     |          |

|   |               |          |          |ներ       |     |          |

|   |               |          |          |(համաձայ- |     |          |

|   |               |          |          |նությամբ) |     |          |

|___|_______________|__________|__________|__________|_____|__________|

|15.|Մշակել դժվար   |Դժվար     |ՀՀ        |Բոլոր     |2016 |ՀՀ        |

|   |հասանելի       |հասանելի  |առողջապա- |շահագրգիռ |թվա- |օրենսդրու-|

|   |վայրերի        |բնակչու-  |հության   |նախարարու-|կան  |թյամբ     |

|   |բնակչությանն   |թյանն     |նախարարու-|թյուններ  |     |չարգելված |

|   |իրազեկելու     |իրազեկելու|թյուն     |          |     |միջոցներ  |

|   |համար          |համար     |          |Միջազգային|     |          |

|   |մեխանիզմներ    |մեխանիզմ- |          |կազմակեր- |     |          |

|   |               |ների      |          |պություն- |     |          |

|   |               |առկայու-  |          |ներ       |     |          |

|   |               |թյուն     |          |(համաձայ- |     |          |

|   |               |          |          |նությամբ) |     |          |

|   |               |          |          |          |     |          |

|   |               |          |          |Հասարակա- |     |          |

|   |               |          |          |կան       |     |          |

|   |               |          |          |կազմակեր- |     |          |

|   |               |          |          |պություն- |     |          |

|   |               |          |          |ներ       |     |          |

|   |               |          |          |(համաձայ- |     |          |

|   |               |          |          |նությամբ) |     |          |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  Սույն արձանագրային որոշման 2-րդ հավելվածի աղյուսակում

բացակայում է 12-րդ կետը

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 15
Արձանագրային որոշում