Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 մայիսի 2012 թվականի N 20

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. մայիսի 24-ի նիստի

N 20 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Փոքր և միջին քիմիան խիստ գիտատար ոլորտ է, որն ուղղված է փոքրատոննաժ (գրամներից, կիլոգրամներից մինչև մի քանի տասնյակ տոննա) բազմատեսակ անհատական օրգանական, էլեմենտօրգանական, պոլիմերային, ինչպես նաև անօրգանական, կոմպոզիցիոն ու հատուկ նշանակության նյութերի ստեղծմանն ու արտադրությանը: Միկրո- փոքրա- և միջին տոննաժ քիմիայի արտադրություններն սկզբունքորեն տարբերվում են խոշորատոննաժ քիմիական արտադրություններից, քանի որ միավորում են հիմնարար գիտության, տեխնոլոգիաների նորագույն նվաճումները, իսկ արտադրանքի շուկայական արժեքը, բարձր ավելացված արժեքի շնորհիվ, համեմատելի է, իսկ երբեմն նաև գերազանցում է ոսկու և թանկարժեք քարերի գները:

2. Փոքր և միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում` բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, պարֆյումերային արդյունաբերություն, կենցաղ, և, առաջին հերթին, գիտական հետազոտություններում` քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, առաջադրված հատկություններով օժտված նոր նյութերի լայն տեսականու կիրառությամբ:

3. Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող և նորացվող տեսականու շարունակաբար աճող պահանջարկով: Ոլորտում ձևավորված աշխատանքի համաշխարհային բաժանման առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ճանաչված ֆիրմաները հիմնականում գնում են գիտատար արտադրանքն այն երկրներից, որտեղ կենտրոնացած են բարձր մասնագիտական որակավորմամբ գիտատեխնիկական ներուժը, արհեստավարժ կադրային ռեսուրսները և որտեղ հնարավոր է ստեղծել նման արտադրանք: Գնված արտադրանքը սպառողին է հասնում այդ ֆիրմաների մակնշմամբ:

4. Հայաստանը պատկանում է քիմիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ, գիտատար մշակումներ ստեղծելու ունակ երկրների թվին` քիմիական գիտության ավանդաբար բարձր մակարդակի և արհեստավարժ կադրերի պատրաստման համակարգի շնորհիվ, ինչը թույլ է տալիս Հայաստանում փոքր և միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված համարել:

5. Հայաստանի համար ստեղծված տրանսպորտային իրավիճակի տեսանկյունից` խիստ կարևոր է նաև վերջնական արտադրանքի փոքրածավալ և թանկարժեք լինելը, քանի որ նույնիսկ օդային տրանսպորտով արտահանելու դեպքում այն շարունակում է մնալ խիստ շահութաբեր:

6. Նշված բնագավառում բարձրագույն կրթությամբ կադրեր են պատրաստում Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը:

7. Ներկայումս ավելի բարդ է միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման խնդիրը, քանի որ պահանջարկի բացակայության պատճառով ուսանողների ընդունելությունը դադարեցրել է նման մասնագետներ պատրաստող փաստորեն միակ հաստատությունը` Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը: «Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում» մասնագիտությամբ մասնագետներ է պատրաստում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջը:

8. Քիմիական գիտության տարբեր ուղղություններով հետազոտություններ են կատարվում ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, «Արիակ» կիրառական քիմիայի, «Երևանի «Պլաստպոլիմեր», «Նյութաբանություն» ինստիտուտներում, ինչպես նաև վերը նշված բուհերի մասնագիտական ամբիոններում: Գիտական հետազոտություններին զուգահեռ վերջիններս հաջողությամբ զբաղվում են տեխնոլոգիաների մշակմամբ: Մշակված նոր նյութերն ու տեխնոլոգիաներն արդիական են, չեն զիջում, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում են միջազգային չափանիշները և ունեն առևտրայնացման բարձր ներուժ:

9. Գերխնդիրը նման աշխատանքների իրականացման, նոր տեխնոլոգիաների մշակման համար անհրաժեշտ գիտահետազոտական ու արտադրական բազային արդիականացմանը զուգահեռ` մշակված տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի ակտիվացման, պատվերների ձևավորման մեխանիզմների ու որակի վերահսկման ժամանակակից համակարգ ստեղծելն է:

10. Նոր քիմիական նյութերի արտադրության կազմակերպումը (մինչև 100 տ/տարում) նախատեսվում է արտաքին և, մասամբ, ներքին շուկաներում վաճառքի նպատակով: Ներքին շուկայում դրանք կարող են օգտագործվել նաև որպես բազային հումք լայն տեսականու թանկարժեք և բարձր որակի քիմիական ռեակտիվների սինթեզի համար: Այդ գործընթացին կարող են ներգրավվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ, «Վիտամինների գործարան» ՓԲԸ, «Մետտա Գրուպ» ՍՊԸ, «Քիմռեակտիվ» ԲԲԸ, «Երևանի «Պլաստպոլիմեր» ԳՀԻ» ՓԲԸ փորձնական գործարանը և այլն:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացմանն ուղղված 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի հիմնական խնդիրներն են.

1) ոլորտի զարգացմանն աջակցության պետական քաղաքականության ձևավորում.

2) ոլորտի համար անհրաժեշտ հումքային բազայի վերականգնում և զարգացում.

3) ոլորտի բազային ենթակառուցվածքային ձեռնարկությունների և համալիրների վերակառուցում ու զարգացում.

4) ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում, ներդրումների ներգրավման մեխանիզմների մշակում.

5) բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման պատվերի ձևավորման մեխանիզմների մշակում.

6) ոլորտի փոքր ու միջին ինովացիոն ձեռնարկություններին աջակցության մեխանիզմների ներդրում.

7) ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված մրցունակ արտադրությունների կազմակերպման ծրագրերին աջակցություն.

8) քիմիական տեխնոլոգիաների մշակման ու փոխանցման ծրագրերին աջակցություն.

9) գիտություն-արտադրություն կապերի, այդ թվում` գիտական հետազոտությունների ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը նպաստող մեխանիզմների զարգացմանն ուղղված նորմատիվ-իրավական հիմքերի ստեղծում:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

12. Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, ինչպես նաև նոր աշխատատեղեր հետևյալ ոլորտներում.

1) քիմիական ռեակտիվներ. անհատական օրգանական, էլեմենտօրգանական և անօրգանական նյութերի լայն տեսականու արտադրություն.

2) շինարարական քիմիա. նոր տեսակի ներկերի, հիդրոֆոբ լուծույթների, հատուկ հատկություններով պլաստմասսաների, վինիլակրիլային հիմքի վրա ընդհանուր և հատուկ նշանակության ջրադիսպերսիոն սոսինձների, ներկերի արտադրություն.

3) կենցաղային քիմիա. ժանգի ձևափոխիչների, լվացող, օսլայող, մաքրող, սպիտակեցնող միջոցների արտադրություն.

4) գյուղատնտեսական քիմիա. միկրոպարարտանյութերի, թունաքիմիկատների, բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն.

5) բժշկություն, անասնաբուժություն և սննդի արդյունաբերություն. ախտահանիչ միջոցների, վիտամինների, դեղահումքի, կենսաբանական ակտիվ հավելումների, ճառագայթաջերմային այրվածքների բուժման պոլիմերային նյութերի արտադրություն.

6) հատուկ նշանակության նյութերի արտադրություն. մոնոբյուրեղների, այդ թվում` սապֆիրի բյուրեղների, լազերային ակտիվ և պասիվ ապակիների, զոդիչ, կապակցող, ոչ կապարային ապակիների, տրանսպորտի հատուկ միջոցների անբեկոր ապակեպատման համար սոսնձող թաղանթների արտադրություն:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թ. մայիսի 24-ի նիստի

N 20 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառում             |Կատարողներ                  |Վերջնաժամկետ|

|___|_______________________|____________________________|____________|

|1. |Հանրապետության քիմիական|ՀՀ կրթության և  գիտության   |2012 թ.     |

|   |արտադրության           |նախարարություն,             |դեկտեմբերի  |

|   |հզորությունների        |ՀՀ էկոնոմիկայի              |1-ին        |

|   |գույքագրում, առկա      |նախարարություն,             |տասնօրյակ   |

|   |ռեսուրսների և          |ՀՀ էներգետիկայի և  բնական   |            |

|   |գիտատեխնիկական ներուժի |պաշարների նախարարություն,   |            |

|   |գնահատում, համապատասխան|ՀՀ գիտությունների ազգային   |            |

|   |զեկույցի ներկայացում ՀՀ|ակադեմիա (համաձայնությամբ), |            |

|   |վարչապետին կից         |«Տեքնոլոջի տրանսֆեր         |            |

|   |գիտատեխնիկական խորհրդին|ասոցիացիա» իրավաբանական     |            |

|   |                       |անձանց միություն            |            |

|   |                       |(համաձայնությամբ)           |            |

|___|_______________________|____________________________|____________|

|2. |«Նյութաբանության       |ՀՀ էկոնոմիկայի              |2012 թ.     |

|   |գիտահետազոտական և      |նախարարություն,             |դեկտեմբերի  |

|   |արտադրական             |ՀՀ կրթության և  գիտության   |2-րդ        |

|   |ձեռնարկություն» ՓԲԸ    |նախարարություն,             |տասնօրյակ   |

|   |զարգացման ծրագրի       |                            |            |

|   |մշակում և  ներկայացում |                            |            |

|   |ՀՀ վարչապետին կից      |                            |            |

|   |գիտատեխնիկական խորհրդին|                            |            |

|___|_______________________|____________________________|____________|

|3. |Միջին մասնագիտական     |ՀՀ կրթության և  գիտության   |2013 թ.     |

|   |կրթությամբ կադրերի     |նախարարություն,             |մարտի 1-ին  |

|   |պատրաստման համակարգի   |ՀՀ էկոնոմիկայի              |տասնօրյակ   |

|   |վերականգնման           |նախարարություն              |            |

|   |(զարգացման) ծրագրի     |                            |            |

|   |մշակում և  ներկայացում |                            |            |

|   |ՀՀ վարչապետին կից      |                            |            |

|   |գիտատեխնիկական խորհրդին|                            |            |

|___|_______________________|____________________________|____________|

|4. |Ոլորտի                 |ՀՀ կրթության և  գիտության   |2013 թ.     |

|   |ձեռնարկությունների     |նախարարություն,             |նոյեմբերի   |

|   |կողմից համապատասխան    |ՀՀ էներգետիկայի և  բնական   |2-րդ        |

|   |մասնագետների պատվերի   |պաշարների նախարարություն,   |տասնօրյակ   |

|   |ձևավորման  մեխանիզմների|ՀՀ էկոնոմիկայի              |            |

|   |կատարելագործմանն       |նախարարություն              |            |

|   |ուղղված օրենսդրական    |                            |            |

|   |ակտերի նախագծերի       |                            |            |

|   |մշակում և  ներկայացում |                            |            |

|   |ՀՀ կառավարության       |                            |            |

|   |քննարկմանը             |                            |            |

|___|_______________________|____________________________|____________|

|5. |Գիտաինովացիոն ծրագրերի |ՀՀ կրթության և  գիտության   |2013 թ.     |

|   |պետական աջակցության    |նախարարության գիտության     |մարտի 3-րդ  |

|   |միջազգային առաջավոր    |պետական կոմիտե,             |տասնօրյակ   |

|   |փորձի ուսումնասիրության|ՀՀ կրթության և  գիտության   |            |

|   |հիման վրա առաջարկների  |նախարարություն,             |            |

|   |մշակում և  ներկայացում |«Տեքնոլոջի տրանսֆեր         |            |

|   |ՀՀ վարչապետին կից      |ասոցիացիա» իրավաբանական     |            |

|   |գիտատեխնիկական խորհրդին|անձանց միություն            |            |

|   |                       |(համաձայնությամբ)           |            |

|___|_______________________|____________________________|____________|

|6. |Ոլորտի գիտաինովացիոն   |ՀՀ կրթության և  գիտության   |2013 թ.     |

|   |ծրագրերի պետական       |նախարարություն,             |դեկտեմբերի  |

|   |աջակցության, այդ թվում`|ՀՀ ֆինանսների նախարարություն|2-րդ        |

|   |ֆինանսավորման և        |ՀՀ էկոնոմիկայի              |տասնօրյակ   |

|   |համաֆինանսավորման մասին|նախարարություն,             |            |

|   |օրենսդրական ակտերի     |ՀՀ կրթության և  գիտության   |            |

|   |նախագծերի մշակում և    |նախարարության գիտության     |            |

|   |ներկայացում ՀՀ         |պետական կոմիտե,             |            |

|   |կառավարության          |«Տեքնոլոջի տրանսֆեր         |            |

|   |քննարկմանը             |ասոցիացիա» իրավաբանական     |            |

|   |                       |անձանց միություն            |            |

|   |                       |(համաձայնությամբ)           |            |

|___|_______________________|____________________________|____________|

|7. |«Պլաստպոլիմեր» ԳՀԻ ՓԲԸ |                            |2013 թ.     |

|   |զարգացման հայեցակարգի  |                            |հոկտեմբերի  |

|   |մշակում և  ներկայացում |ՀՀ կրթության և  գիտության   |2-րդ        |

|   |ՀՀ վարչապետին կից      |նախարարության գիտության     |տասնօրյակ   |

|   |գիտատեխնիկական խորհրդին|պետական կոմիտե              |            |

|___|_______________________|____________________________|____________|

|8. |Գիտական                |ՀՀ կրթության և  գիտության   |2013 թ.     |

|   |հետազոտությունների,    |նախարարություն,             |հոկտեմբերի  |

|   |գյուղմթերքների         |ՀՀ էկոնոմիկայի              |2-րդ        |

|   |վերամշակման, սննդի     |նախարարություն,             |տսնօրյակ    |

|   |արդյունաբերության,     |ՀՀ էներգետիկայի և  բնական   |            |

|   |դեղագործության,        |պաշարների նախարարություն,   |            |

|   |արդյունաբերության և    |ՀՀ առողջապահության          |            |

|   |այլ ճյուղերի կարիքների |նախարարություն,             |            |

|   |բավարարման             |ՀՀ գյուղատնտեսության        |            |

|   |հնարավորությունների    |նախարարություն              |            |

|   |գնահատում, ամփոփ       |                            |            |

|   |հաշվետվության          |                            |            |

|   |ներկայացում ՀՀ         |                            |            |

|   |վարչապետին կից         |                            |            |

|   |գիտատեխնիկական         |                            |            |

|   |խորհրդին               |                            |            |

|___|_______________________|____________________________|____________|

|9. |(9-րդ կետն ուժը կորցրել է 04.07.13 թիվ 26 արձանագրային որոշում)  |

|___|_______________________|____________________________|____________|

|10.|Հանրապետությունում փոքր|ՀՀ կրթության և  գիտության   |Շարունակական|

|   |ու միջին քիմիայի       |նախարարության գիտության     |            |

|   |բնագավառի              |պետական կոմիտե              |            |

|   |գիտատեխնոլոգիական      |ՀՀ գիտությունների ազգային   |            |

|   |ծրագրերի և  նախագծերի  |ակադեմիա (համաձայնությամբ)  |            |

|   |հավաքագրում,           |                            |            |

|   |շարունակաբար թարմացվող |                            |            |

|   |տվյալների շտեմարանի    |                            |            |

|   |ստեղծում               |                            |            |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 04.07.13 թիվ 26 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2012
N 20
Արձանագրային որոշում