Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 մարտի 2012 թվականի N 8

 

50. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 1-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

Իրավաբանական վարչություն

Բանակցված փաստաթուղթ

Ա. Ակերովա

Ամսաթիվ. 24/01/2012թ.

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ N

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Համայնքային ջրամատակարարման ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Թվագրված________, 2012 թ.

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` թվագրված 2012թ. _____________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Փոխառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (»Բանկ») միջև: Փոխառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ I-ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր դրույթները (որոնք սահմանված են սույն Համաձայնագրի

Հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

1.02. Բացառությամբ այն դեպքերի, երբ համատեքստով այլ բան է պահանջվում,

սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված եզրույթներն ունեն

Ընդհանուր Պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում դրանց

վերագրված նշանակությունը:

 

ՀՈԴՎԱԾ II և ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

 

2.01. Բանկը համաձայնվում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված ժամկետներով ու պայմաններով Փոխառուին տրամադրել տասնհինգ միլիոն (15.000.000 դոլար) Դոլարի գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի Փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի Բաժին 2.07-ի դրույթների համաձայն («Փոխառություն»)` սույն Համաձայնագրին կից Ներդիր 1-ում նկարագրվող ծրագրի (»Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

 

2.02 Փոխառուն իրավասու է մասհանել Փոխառության միջոցները` սույն

Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին IV-ին համապատասխան:

 

2.03 Փոխառուի կողմից վճարման ենթակա Սկզբնական Վճարը պետք է հավասար

լինի Փոխառության գումարի մեկ քառորդ տոկոսի (0.25%):

 

2.04 Փոխառուի կողմից յուրաքանչյուր Տոկոսագումարի ժամանակահատվածի

համար վճարման ենթակա Տոկոսագումարի Դրույքաչափը հավասար է

Փոխառության Արժույթի Չափանմուշ Դրույքաչափի` գումարած Փոփոխական

Սփռվածքը (Սպրեդը)` հաշվի առնելով, որ Փոխառության ամբողջ մայր

գումարի կամ դրա որևէ մասի Փոխարկման դեպքում, Փոխարկման

ժամանակահատվածում Փոխառուի կողմից այդպիսի գումարի վճարման ենթակա

տոկոսագումարը պետք է որոշվի Ընդհանուր Պայմանների Հոդված IV-ի

դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին` եթե Փոխառության

Մասհանված Մնացորդի որևէ գումարի վճարման ժամկետը լրանում է,

սակայն, չի վճարվում և երեսուն օրվա ընթացքում վճարումը

շարունակում է չկատարվել, Փոխառուի կողմից վճարման ենթակա

տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր Պայմանների 3.02 Բաժնի (դ)

կետում նախատեսված ձևով:

 

2.05. Վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և

օգոստոսի 1-ը:

 

2.06. Փոխառության մայր գումարը պետք է վերադարձվի սույն Համաձայնագրի

Ներդիր 3-ում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:

 

2.07. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը հեշտացնելու նպատակով

Փոխառուն կարող է ցանկացած պահի դիմել` Փոխառության

պայմաններում հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու

խնդրանքով, (i) Փոխառության մայր գումարի մասհանված կամ

չմասհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Փոխառության

Արժույթի փոփոխություն` Հաստատված Արժույթի, (ii) Փոխառության

մասհանված և չմարված մայր գումարի ամբողջ գումարի կամ դրա

որևէ մասի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմունքի

փոփոխություն` Փոփոխական Դրույքաչափից Հաստատագրված

Դրույքաչափի կամ հակառակը, և Փոփոխական Սփռվածքի վրա հիմնված

Փոփոխական Դրույքաչափից Հաստատագրված Սփռվածքի վրա հիմնված

Փոփոխական Դրույքաչափի:

 

(բ) Սույն Բաժնի (ա) կետի համաձայն հայցվող ցանկացած փոխարկում, որն

ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում», ինչպես

սահմանվում է Ընդհանուր Պայմաններում և իրականացվում է Ընդհանուր

Պայմանների Հոդված IV-ի և Փոխարկման ՈՒղեցույցների դրույթների

համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III և ԾՐԱԳԻՐ

 

3.01. Փոխառուն հայտարարում է Ծրագրի նպատակների նկատմամբ իր

պարտավորվածության մասին: Այդ նպատակով Փոխառուն պետք է իրականացնի

Ծրագիրը Ծրագրի իրականացման գործակալության միջոցով` Ընդհանուր

Պայմանների Հոդված V-ի դրույթների համաձայն:

 

3.02. Առանց սույն Համաձայնագրի Բաժին 3.01-ի պահանջների սահմանափակման և

բացառությամբ այն դեպքերի, երբ Փոխառուն և Բանկը ձեռք բերեն այլ

համաձայնություն, Փոխառուն պետք է ապահովի Ծրագրի իրականացումը`

սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ IV - ԲԱՆԿԻ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4.01. Ծրագիրը դադարեցնելու Լրացուցիչ պայմանը այն է, որ Ծրագրի

Իրականացման Մարմնի Օրենսդրությունը փոփոխության է ենթարկվել,

ընդհատվել կամ չեղյալ է համարվել, ինչը կարող է ունենալ նյութական

կամ վնասակար ազդեցություն Ծրագրի Իրականացման Մարմնի

կարողությունների վրա, կապված սույն Ծրագրի Համաձայնագրի

շրջանակներում իր պարտավորությունների կատարման հետ:

 

4.02. Արագացման Լրացուցիչ պայմանը այն է, որ Սույն Համաձայնագրի Բաժին

4.01-ում սահմանված պայմանը շարունակվում է Բանկի կողմից Փոխառուին

ծանուցելուց հետո 60 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ V - ԿԻՐԱՐԿՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

5.01. Կիրարկման Լրացուցիչ Պայմանը հետևյալն է. Ենթավարկային

Համաձայնագիրը ձևակերպվել է Փոխառուի և Ծրագրի Իրականացման

Մարմնի անունից:

 

5.02. Լրացուցիչ Իրավական Խնդիրը հետևյալն է. Ենթավարկային Համաձայնագիրը

պատշաճորեն լիազորվել կամ վավերացվել է Փոխառուի և Ծրագրի

Իրականացման Մարմնի կողմից և ունի իրավական ուժ Փոխառուի և Ծրագրի

Իրականացման Մարմնի համար` Համաձայնագրի պայմաններին համապատասխան:

 

5.03. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը հարյուր քսան (120) օր է` սույն

Համաձայնագրի ստորագրման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ VI - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Բացառությամբ սույն Համաձայնագրի Բաժին 2.02-ով նախատեսված դեպքերի,

Փոխառուի ներկայացուցիչն է Ֆինանսների նախարարը:

 

6.02. Փոխառուի հասցեն է.

 

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան 1 փ.

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս. + 37410 524282

 

6.03. Բանկի հասցեն է.

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 H Street, N.W.

Վաշինգտոն, D.C. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

    Կաբել.            Տելեքս.            Ֆաքս.

 

    INTBAFRAD         248423 (MCI) կամ   1-202-477-6391

Washington, D.C.  64145(MCI)

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է_________, վերն առաջինը նշված ամսաթվի և տարեթվի

դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Կողմից

Լիազոր ներկայացուցիչ

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

Կողմից

Լիազոր ներկայացուցիչ

 

ՆԵՐԴԻՐ 1

 

Ծրագրի նկարագրությունը

 

Ծրագրի նպատակն է. օժանդակել «Հայջրմուղկոյուղու» սպասարկման ընտրված տարածքներում ջրամատակարարման որակի և առկայության բարելավմանը:

 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից.

 

Մաս Ա. Ջրամատակարարման համակարգերին ուղղված ներդրումներ

 

1. Մասիսի, Էջմիածնի և Աշտարակ քաղաքների և նրանց հարևանությամբ գտնվող բնակելի վայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքների նախագծում, իրականացում և վերահսկողություն, վերականգնելով շահագործման արդյունավետության հետ կապված ջրամատակարարման ցանցերը և կրճատելով չհաշվառված ջրի ծավալները` ֆիզիկական ենթակառուցվածքի ֆինանսավորման միջոցով:

 

Մաս Բ. Ծրագրի Իրականացման Մարմնին ուղղված ներդրումներ

 

1. Առևտրային կորուստների կրճատմանն ուղղված ջրաչափերի փոխարինում և

ջրաչափերի խցիկների տեղադրում:

 

2. Պոմպակայանների և ջրամբարների ավտոմատացում:

 

3. Սարքավորումների և մեխանիզմների գնում` բարելավված որակի և

կառավարման համակարգի նպատակների համար:

 

Մաս Դ. Ծրագրի Իրականացման Մարմնի կառավարման հզորացում

 

1. Հզորացված կառավարման պայմանագրի վճարների ֆինանսավորում, ուղղված

Ծրագրի Իրականացման Մարմնի գործերի կառավարման, շահագործման և

պահպանման աշխատանքների բարելավմանը և ծրագրի ներդրումային

գումարների լավագույն օգտագործման ապահովմանը:

 

2. Տեխնիկական հետազոտությունների իրականացում, Ծրագրի կառավարում և

մոնիթորինգ, այդ թվում` անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտների և

Գործառնական Ծախսերի ֆինանսավորում:

 

ՆԵՐԴԻՐ 2

Ծրագրի իրականացումը

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմներ

 

Ա. Ինստիտուցիոնալ մեխանիզմներ

 

1. Փոխառուն պետք է.

ա) Ծրագրի կառավարման պատասխանատվությունը, այդ թվում` առօրյա

իրականացումն ու կառավարումը, հանձնի Ծրագրի Իրականացման Մարմնին, իսկ

իրականացման աշխատանքները ժամանակացույցերին և ներդրումային

ծրագրերին համապատասխանեցնելու պատասխանատվությունը` ԾՏԽ-ին:

 

բ) Նշանակի Ջրային տնտեսության պետական կոմիտեին որպես Ծրագրի

վերահսկման/մոնիթորինգի միավորում/գրասենյակ, որը պատասխանատու կլինի,

մասնավորապես, առաջարկվող ներդրումային ծրագրերի/ենթածրագրերի

ուսումնասիրության, դրանց շրջակա միջավայրի դասակարգերի որոշման,

մոնիթորինգի հաշվետվությունների պատրաստման, կառավարման պայմանագրի

օպերատորի և Բանկի միջև կապ հաստատելու համար` առաջարկված

ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ազգային իրավական և

Բանկի շրջակա միջավայրի պահպանության պահանջները բավարարելու

նկատառումով` համաձայն ՇՄԿՇ-ում սահմանվածի;

 

գ) ՊՎԳ-ի հետ համատեղ ապահովի, որ ոչ ուշ քան մինչև 2012թ. դեկտեմբերի

31-ը Ծրագրի Իրականացման Մարմինն աշխատանքի ընդունի Ծրագրի Մասեր Ա, Բ

և Գ.2-ի իրականացման համար պահանջվող խորհրդատուներին, որից հետո այդ

խորհրդատուների աջակցությամբ 1) պատասխանատու լինի առաջարկված

ենթածրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունների

հաստատման համար; 2) ապահովի մանրամասն ճարտարագիտական նախագծերի և

մրցութային փաստաթղթերի պատշաճ պատրաստումը, և 3) կատարի բոլոր

ենթածրագրերի շինարարության վերահսկողությունը:

 

2. ա) Ծրագրի Մաս Գ.1-ի իրականացման նպատակով Վարկառուն պետք է ապահովի,

որ Ծրագրի Իրականացման Մարմինը երկարացնի Բանկի համար ընդունելի

Հզորացված Կառավարման Պայմանագիրը կառավարման պայմանագրի

միջազգային օպերատորի հետ, որը պատասխանատու կլինի Ծրագրի

Իրականացման Մարմնի կառավարման և մի շարք ծառայությունների

մատուցման համար, ներառելով Հզորացված Կառավարման Պայմանագրում

նշված ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը, բայց

չսահմանափակվելով այդքանով:

 

բ) Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի Իրականացման Մարմինը Հզորացված

Կառավարման Պայմանագրի հանդեպ իր իրավունքը իրագործի այնպես, որ Բանկի

և Փոխառուի շահերը պաշտպանված լինեն; Փոխառուն իր հերթին պետք է

ապահովի, որ 1) տրված լինեն բոլոր արտոնագրերն ու թույլտվությունները,

որոնք անհրաժեշտ են կառավարման պայմանագրի օպերատորին` Հզորացված

Կառավարման Պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար; 2)

ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների չափի կամ

կառուցվածքի բոլոր փոփոխություններն իրականացվեն համաձայն ազգային

քաղաքականության և իրավական նորմերի:

 

3. Փոխառուն պետք է.

ա) կառավարման պայմանագրի օպերատորի հետ համատեղ յուրաքանչյուր տարի

ուսումնասիրի Ծրագրի Իրականացման Մարմնի ֆինանսական վիճակը, այդ

թվում` նրա եկամուտներն ու ծախսերը նախորդող և հաջորդող կիսամյակների

համար և դրա նախատեսված ֆինանսական կատարողականությունը և անհրաժեշտ

միջոցներ ձեռք առնի, ներառյալ սակագների բարձրացումն ազգային

օրենսդրությամբ սահմանված կարգին համաձայն` ապահովելու համար Ծրագրի

Իրականացման Մարմնի կողմից նախատեսված իր ֆինանսական պահանջները:

 

բ) նախատեսի իր տարեկան բյուջեում Ծրագրի Իրականացման Մարմնի այն

ֆինանսական պահանջները, որոնք հնարավոր չէ ապահովել Ծրագրի

Իրականացման Մարմնի հավաքագրած եկամուտներից, հիմք ունենալով

Օպերատորի հաշվարկը և ԸՏԽ-ի հավանությունը:

 

Բ. Ենթավարկային Համաձայնագիր

1. Ծրագրի իրականացմանն աջակցելու համար Փոխառուն պետք է տրամադրի Ծրագրի

Իրականացման Մարմնին Փոխառության միջոցները Փոխառուի և Ծրագրի

Իրականացման Մարմնի միջև կնքված ենթավարկային համաձայնագրով

(«Ենթավարկային Համաձայնագիր»)` Բանկի կողմից հաստատված ժամկետներով

և պայմաններով, որը պետք է ներառի հետևյալը.

 

ա) Ծրագրի Իրականացման Մարմնին տրամադրվող Ենթավարկային փոխառության

գումարը պետք է լինի դոլարով և/կամ դրամով;

 

բ) Ենթավարկային Փոխառության մայր գումարը պետք է հետ վճարվի

Փոխառուին Ծրագրի Իրականացման Մարմնի կողմից դոլարով կամ դրամով

կիսամյակային վճարումներով քսան հինգ (25) տարվա ընթացքում,

մինչև տաս (10) տարի արտոնյալ ժամկետը ներառյալ:

 

գ) Տոկոսագումարը պետք է գանձվի Ենթավարկային Փոխառության չվճարված

մնացորդից Բանկի համար ընդունելի տոկոսով, որը կորոշվի հետևյալ

կերպով. 1) դոլարով արտահայտված Ենթավարկային Փոխառության դեպքում

տոկոսադրույքը սույն Համաձայնագրի Բաժին 2.04-ի համաձայն որոշված

գերիշխող տոկոսադրույքն է; 2) դրամով արտահայտված Ենթավարկային

Փոխառության դեպքում տոկոսադրույքը որոշվում է Բանկի համար

ընդունելի մեթոդաբանությամբ:

 

2. Ենթավարկային Համաձայնագրով սահմանված իր իրավունքները Փոխառուն պետք

է իրագործի այնպես, որ պաշտպանվեն Փոխառուի և Բանկի շահերը և

իրագործվեն Փոխառության նպատակները: Բացառությամբ Բանկի

համաձայնությամբ այլ դեպքերի, Փոխառուն չպետք է փոխանցի, փոփոխի,

չեղյալ համարի Ենթավարկային Համաձայնագիրը կամ հրաժարվի Համաձայնագրից

կամ դրա որևէ դրույթից:

 

Գ. Հակակոռուպցիա

 

Փոխառուն պետք է ապահովի Ծրագրի իրականացումը համաձայն Հակակոռուպցիոն

ՈՒղեցույցի դրույթների:

 

Դ. Երաշխիքներ

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն ուրիշ կերպ կորոշի, Փոխառուն պետք

է ապահովի, որ Ծրագրի Իրականացման Մարմինը (ա) Ծրագրի բոլոր

միջոցառումների նկատմամբ կիրառի Շրջակա միջավայրի կառավարման շրջանակը

(ՇՄԿՇ) և կոնկրետ օբյեկտի համար Փոխառուի կողմից մշակման և

հաստատման ենթակա ՇՄԿՄՊ-ների մեջ սահմանված չափորոշիչները,

քաղաքականությունը, ընթացակարգերն ու մեխանիզմները, և (բ) չփոփոխի

կամ հրաժարվի, կամ թույլ տա փոփոխել կամ հրաժարվել ՇՄԿՄՇ-ից և

առանձին օբյեկտների համար մշակված ՇՄԿՄՊ-ներից կամ դրանց որևէ

դրույթից, այնպիսի ձևով, որը Բանկի կարծիքով կարող է նյութապես և

անբարենպաստորեն ազդել Ծրագրի իրականացման վրա:

 

2. Ծրագրի Մաս Ա և Մաս Բ-ի իրականացման ընթացքում Փոխառուն` Ծրագրի

Իրականացման Մարմնի միջոցով պետք է ապահովի, որ

 

ա) ընտրված ներդրումները բավարարեն Հզորացված Կառավարման Պայմանագրով

սահմանված չափորոշիչների պահանջները; և

բ) կոնկրետ օբյեկտի ՇՄԿՄՊ-ների իրականացման համար անհրաժեշտ և Բանկի

համար ընդունելի բոլոր միջոցառումներն իրականացվեն ժամանակին և

պատշաճորեն արտացոլվեն սույն Ներդիրի Մաս Ա-ի Բաժին II-ում հիշատակված

առաջընթացի մասին հաշվետվություններում, և անհրաժեշտության դեպքում

առանձին օբյեկտների համար մշակված ՇՄԿՄՊ-ներում հնարավոր լինի անել

Բանկի և Փոխառուի կողմից անհրաժեշտ համարված փոփոխությունները,

ուղղված մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

 

Բաժին II. Օրագրի մոնիթորինգ. հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

Ա. Ծրագրի հաշվետվություններ

 

1. Փոխառուն պետք է իրականացնի Ծրագրի առաջընթացի մոնիթորինգն ու

գնահատումը և պատրաստի Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր

Պայմանների 5.08 բաժնի դրույթներին համապատասխան և Բանկի հետ

համաձայնեցված չափորոշիչների հիման վրա: Ծրագրի մասին յուրաքանչյուր

հաշվետվությունը պետք է ընդգրկի մեկ եռամսյակի ժամանակահատված և

ներկայացվի Բանկին ոչ ուշ քան այդ հաշվետվությամբ ընդգրկված

ժամանակահատվածի ավարտից հետո մեկ ամիս անց:

 

2. Ընդհանուր Պայմանների Բաժին 5.08 (գ) կետի նպատակների համար Ծրագրի

իրականացման մասին հաշվետվությունը և այդ Բաժնով պահանջվող

համապատասխան պլանը պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ քան Փակման

ժամկետից վեց (6) ամիս անց:

 

Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ

1. Փոխառուն պետք է վարի կամ հանձնարարի վարել ֆինանսական կառավարման

համակարգ` Ընդհանուր Պայմանների 5.09 բաժնի դրույթների համաձայն:

 

2. Փոխառուն պետք է պատրաստի և յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի

ավարտից ոչ ուշ քան քառասուն հինգ օր անց Բանկին ներկայացնի միջանկյալ,

աուդիտի չենթարկված Ծրագրի կիսամյակային ֆինանսական

հաշվետվություններ` Բանկի պահանջները բավարարող ձևով և

բովանդակությամբ:

 

3. Փոխառուի Ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի`

Ընդհանուր Պայմանների 5.09 (բ) բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական

հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտը պետք է ընդգրկի Փոխառուի մեկ

ֆինանսական տարվա ժամանակաշրջան: Նման յուրաքանչյուր ժամանակաշրջանի

համար աուդիտի ենթարկված Ֆինանսական հաշվետվությունները պետք է ա)

ներկայացվեն Բանկին ոչ ուշ քան այդ ժամանակաշրջանի ավարտից վեց (6)

ամիս անց; և բ) ժամանակին դառնան հրապարակային և դա արվի Բանկի

համար ընդունելի ձևով:

 

4. Փոխառուն պետք է ապահովի, որ բացառությամբ Բանկի հետ համաձայնեցված

դեպքերի, Ծրագրի իրականացման մարմինը չկուտակի որևէ պարտք, քանի դեռ

այդ պարտքի գոյացմանն անմիջապես նախորդող ֆինանսական տարվա ընթացքում

կամ վերջին տասներկու ամիսների ընթացքում (որը որ կլինի ավելի երկար)`

Ծրագրի իրականացման մարմնի զուտ եկամուտներն առնվազն 1,2 անգամ

չգերազանցեն հաջորդ ֆինանսական տարվա պարտքի սպասարկման համար

պահանջվող առավելագույն գումարը` ներառյալ կուտակվելիք պարտքերը:

 

(բ) Սույն մասի նպատակներով`

1) «Պարտք» բառը նշանակում է Ծրագրի Իրականացման Մարմնի ցանկացած

պարտք, որի մարումը կատարվում է ավելի ուշ, քան վերցնելու օրից

մեկ տարվա ընթացքում:

2) Պարտք ունենալ է համարվում, (ա) փոխառության պայմանագրով,

համաձայնագրով կամ այլ փաստաթղթով, որոնք նախատեսում են նման

պարտքը կամ վճարման ժամկետների փոփոխությունը` նման պայմանագրի,

համաձայնագրի, փաստաթղթի օրվա դրությամբ; և (Բ) երաշխավորման

համաձայնագրով` այդ երաշխիքն ապահովող համաձայնագրի կնքման օրը:

3) «զուտ եկամուտներ» արտահայտությունը ցույց է տալիս տարբերությունը

հետևյալ կետերի միջև.

(Ա) գործարքների հետ կապված բոլոր աղբյուրներից եկամուտների

հանրագումարը, որտեղ հաշվի են առնվում պարտքը վերցնելու պահին Ծրագրի

Իրականացման Մարմնի գումարային փոխարժեքը, նույնիսկ այն դեպքում, եթե

այն ուժի մեջ չէր 12-ամսյա ժամանակաշրջանում, որի հետ կապված են նման

եկամուտները, և զուտ ոչ-ընթացիկ եկամուտը;

 

(Բ) գործարքների հետ կապված բոլոր ծախսերի հանրագումարը, ներառյալ`

գործերի կառավարումը, պատշաճ պահպանումը, հարկերն ու հարկերը

փոխարինող վճարումները` բացառելով սակայն արժեքազրկման պայմանները,

այլ ոչ-կանխիկ ընթացիկ վճարները և տոկոսագումարը, և պարտքի հետ

կապված այլ ծախսերը:

 

4) «Զուտ ոչ ընթացիկ եկամուտ» արտահայտությունը նշանակում է

տարբերությունը հետևյալ կետերի միջև.

(Ա) եկամուտներ բոլոր աղբյուրներից` բացի շահագործման հետ կապված

աղբյուրներից;

(Բ) ծախսեր` այդ թվում նաև հարկեր ու հարկերի փոխարեն վճարումներ,

որոնք առաջացել են վերոհիշյալ (Ա) կետում նշված եկամուտների

գոյացման ընթացքում:

 

5) «Պարտքի սպասարկման պահանջներ» արտահայտությունը պարտքի տոկոսի և

այլ ծախսերի փոխհատուցումների ընդհանուր գումարն է (այդ թվում

նաև մարման կապիտալի վճարումները, եթե այդպիսիք կան):

 

6) Երբ սույն Բաժնի նպատակներով անհրաժեշտ կլինի մեկ ուրիշ

տարադրամով վճարման ենթակա պարտքը գնահատել Փոխառուի տարադրամով,

նման գնահատումը պետք է կատարվի այդ գնահատման ժամանակ տարադրամի

փոխանակման գերակշիռ օրինական այնպիսի արժեքի հիման վրա, որը

կարելի է ձեռք բերել այդպիսի պարտքի սպասարկման նպատակներով, կամ

էլ նման արժեքի բացակայության դեպքում` Ընկերակցության համար

ընդունելի փոխանակման արժեքի հիման վրա:

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր նկարագրություն

 

1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ:

Ծրագրի համար պահանջվող և Փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք

բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները

պետք է ձեռք բերվեն Գնումների ՈՒղեցույցի Բաժին I-ում ներկայացվող կամ

հիշատակվող պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:

 

2. Խորհրդատուների ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և

Փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր խորհրդատվական

ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի ՈՒղեցույցի բաժիններ I և

IV-ում սահմանված կամ դրանցում հղում կատարված պահանջներին և սույն

Բաժնի դրույթներին համապատասխան:

 

3. Սահմանումներ: Սույն Բաժնում` գնումների առանձին մեթոդների կամ Բանկի

կողմից առանձին պայմանագրերի դիտարկման մեթոդները նկարագրելու համար

ստորև մեծատառերով օգտագործվող հասկացությունները վերաբերում են

Գնումների ՈՒղեցույցերի Բաժիններ II և III-ում կամ Խորհրդատուի

ՈՒղեցույցների Բաժիններ II, III, IV և V-ում նկարագրված համապատասխան

մեթոդին:

 

Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման

առանձին մեթոդներ

 

1. Միջազգային Մրցակցային Սակարկություններ: Բացառությամբ կետ 2-ում

նախատեսված դեպքերի, ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական

ծառայությունները պետք է գնվեն Միջազգային Մրցակցային

Սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:

 

2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման

այլ մեթոդներ: Ստորև բերված աղյուսակը սահմանում է Միջազգային

Մրցակցային Սակարկություններից բացի մյուս մեթոդները, որոնք կարող են

կիրառվել ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական

ծառայությունների գնման համար: Գնումների Պլանը պետք է սահմանի այն

պայմանները, որոնց դեպքում այդ մեթոդները կարող են կիրառվել:

 

|(ա) Փոխառուի Ազգային Մրցակցային Սակարկությունները կարող են           |

|    օգտագործվել Ծրագրի աշխատանքների ձեռք բերման համար` հետևյալ       |

|    դրույթներին համապատասխանելու պայմանով.                           |

|                                                                     |

|    (1) Այն կազմակերպությունները, որոնց մեծամասնական բաժնետեր է      |

|        հանդիսանում Փոխառուն, չպետք է ստանան Կառավարության համար     |

|        կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր, բացառությամբ   |

|        այն դեպքերի, երբ նրանք իրավաբանորեն և  ֆինանսապես անկախ են ու|

|        կարող են ներկայանալ որպես այդպիսիք, և  գործում են առևտրային  |

|        օրենսդրության շրջանակներում:                                 |

|                                                                     |

|    (2) Նախնական որակավորումը պետք է իրականացվի ծավալուն և  բարդ     |

|        աշխատանքների ծրագրերում:                                     |

|                                                                     |

|    (3) Նախնական և  հետորակավորման չափանիշերը պետք է վերաբերեն       |

|        հայտատուների միայն անցյալ պայմանագրերի կատարողական,          |

|        ֆինանսական, կառավարման ու տեխնիկական կարողություններին:      |

|                                                                     |

|    (4) Համատեղ ձեռնարկության գործընկերները պետք է միասին և  առանձին |

|        պատասխանատվություն կրեն իրենց պարտավորությունների համար:     |

|                                                                     |

|    (5) Գնային որևէ  առաջարկ չպետք է մերժվի հայտերի բացման ժամանակ:  |

|                                                                     |

|(6) Գնային առաջարկները կարող են չեղյալ հայտարարվել և  նոր առաջարկներ |

|    հրավիրվել միայն Գնումների ՈՒղեցույցի կետ 2.61-ի և  2.64-ի        |

|    պայմանների կատարման դեպքում:                                     |

|                                                                     |

|(7) Հայտի գնահատման բոլոր չափորոշիչները պետք է չափելի լինեն դրամական |

|   արտահայտությամբ կամ արտահայտվեն «անցավ/չանցավ» չափորոշիչներով:    |

|                                                                     |

|(8) Իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների բոլոր էական |

|   փոփոխությունների համար պահանջվում է Բանկի նախնական հաստատումը:    |

|                                                                     |

|(9) Ստացողը պետք է օգտագործի Բանկի համար ընդունելի ստանդարտ          |

|    մրցութային փաստաթղթերը:                                          |

|                                                                     |

|բ) Շոպինգ;                                                           |

|                                                                     |

|(գ) ՈՒղիղ պայմանագիր:                                                |

 

Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև բերված

պարբերություն 2-ում ներկայացված դեպքերի, խորհրդատուների

ծառայությունները պետք է գնվեն «Որակի և գնի վրա հիմնված ընտրության»

հիմունքներով շնորհվող պայմանագրերով:

 

2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդներ: Հետևյալ

աղյուսակը մասնավորում է գնումների այն մեթոդները` Որակի և գնի վրա

հիմնված ընտրությունից բացի, որոնք կարող են օգտագործվել

խորհրդատուների ծառայությունների համար: Գնումների Պլանը պետք է

սահմանի այն պայմանները, որոնց դեպքում նման մեթոդները կարող են

կիրառվել:

 

.___________________________________________________________________.

|Գնումների մեթոդ                                                    |

|___________________________________________________________________|

|(ա) Որակի հիման վրա ընտրություն                                    |

|___________________________________________________________________|

|(բ) Նվազագույն արժեքի ընտրություն                                  |

|___________________________________________________________________|

|(բ) Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրություն             |

|___________________________________________________________________|

|(գ) Խորհրդատվական ընկերությունների ընտրություն մեկ աղբյուրից       |

|___________________________________________________________________|

|(դ) Անհատ խորհրդատուների ընտրություն մեկ աղբյուրից                 |

.___________________________________________________________________.

 

Դ. Բանկի կողմից գնումների որոշումների ստուգում

 

Գնումների Պլանում պետք է սահմանվեն այն պայմանագրերը, որոնք ենթակա կլինեն Բանկի նախնական ստուգման: Բոլոր մյուս պայմանագրերը պետք է ենթարկվեն Բանկի հետստուգմանը:

 

Բաժին IV. Փոխառության միջոցների մասհանում

 

Ա. Ընդհանուր նկարագրությունը

 

1. Փոխառուն կարող է Փոխառության միջոցները մասհանել Ընդհանուր

Պայմանների Հոդված II-ի, սույն Բաժնի և այնպիսի լրացուցիչ

հրահանգների համաձայն, որոնք կտրվեն Բանկի կողմից` ծանուցելով

Փոխառուին (ներառյալ 2006թ. մայիսի «Ծրագրերի համար Համաշխարհային

բանկի Վճարման ՈՒղեցույցները», Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ

կատարվող փոփոխություններով և այդ հրահանգների համաձայն սույն

Համաձայնագրի նկատմամբ կիրառվելու դեպքում) ստորև 2-րդ կետում

ներկայացվող կարգով Թույլատրելի Ծախսերը ֆինանսավորելու համար:

 

2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Թույլատրելի Ծախսերի դասակարգերը,

որոնք կարող են ֆինանսավորվել Փոխառության միջոցների հաշվին

(«Դասակարգ»), Փոխառության գումարների տեղաբաշխումը յուրաքանչյուր

դասակարգում և յուրաքանչյուր դասակարգում ֆինանսավորման ենթակա

Թույլատրելի Ծախսերի տոկոսը:

 

.___________________________________________________________.

|Դասակարգ                  |Հատկացված   |Ֆինանսավորման      |

|                          |Փոխառության |ենթակա ծախսերի     |

|                          |գումարը     |տոկոսը (ներառյալ   |

|                          |(արտահայտված|հարկերը)           |

|                          |ԱՄՆ դոլարով)|                   |

|__________________________|____________|___________________|

|(1) Ծրագրով նախատեսված    |14.962,500  |      83%          |

|ապրանքներ, աշխատանքներ,   |            |                   |

|ոչ խորհրդատվական          |            |                   |

|ծառայություններ,          |            |                   |

|խորհրդատվական             |            |                   |

|ծառայություններ և         |            |                   |

|                          |            |                   |

|Ծրագրի գործառնական ծախսեր |            |                   |

|__________________________|____________|___________________|

|(2) Նախնական Վճար         |    37.500  |Վճարվելիք գումարն  |

|                          |            |ըստ սույն          |

|                          |            |Համաձայնագրի Բաժին |

|                          |            |2.03-ի` համաձայն   |

|                          |            |Ընդհանուր          |

|                          |            |Պայմանների Բաժին   |

|                          |            |2.07 (բ)-ի:        |

|__________________________|____________|___________________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ         |15.000.000  |                   |

.___________________________________________________________.

 

Բ. Մասհանման պայմաններ, մասհանման ժամանակահատված

 

1. Չնայած սույն Բաժնի Մաս Ա-ի դրույթների, մասհանում չպետք է կատարվի, ա) նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված որևէ վճարման համար; բացառությամբ այն դեպքերի, երբ մասհանումներ կարող են կատարվել 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը չգերազանցող հանրագումարով` նախքան տվյալ օրը, բայց 2011 թ. սեպտեմբերի 22-ին կամ դրանից հետո կատարված վճարումների դիմաց` Դասակարգ 1-ի շրջանակներում կատարված Թույլատրելի Ծախսերի համար:

2. Փակման ժամկետը` 2015թ. հունիսի 30-ը:

 

ՆԵՐԴԻՐ 3

 

Մարման ժամանակացույց

 

1. Հետևյալ աղյուսակում ներկայացվում են Փոխառության Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Փոխառության Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին վճարման ենթակա Փոխառության ընդհանուր մայր գումարի տոկոսը («Մասնավճար»): Եթե Փոխառության միջոցները Մայր Գումարի Վճարման առաջին Ամսաթվի դրությամբ ամբողջությամբ մասհանված լինեն, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, Բանկի կողմից պետք է որոշվի, (ա) Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Մասհանված Փոխառության Մնացորդը բազմապատկելով (b) Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվի համար Մասնավճարի ցուցանիշով; ընդ որում նման վճարման ենթակա գումարը պետք է ճշտվի ըստ անհրաժեշտության` հանելու համար սույն Ներդիրի կետ 4-ում հիշատակված բոլոր այն գումարները, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

 

.___________________________________________________.

|Մայր Գումարի Վճարման Ամսաթիվ  |Մասնավճար (տոկոսային|

|                              |արտահայտությամբ)    |

|______________________________|____________________|

|Յուրաքանչյուր փետրվարի 1-ին և |                    |

|օգոստոսի 1-ին,                |                    |

|                              |                    |

|  սկսած 2022 թ. օգոստոսի 1-ից |                    |

|                              |                    |

|  մինչև  2036 թ. օգոստոսի 1-ը |      3,33%         |

|______________________________|____________________|

|2037 թ. փետրվարի 1-ին         |      3,43%         |

.___________________________________________________.

 

2. Եթե Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Փոխառության միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, պետք է որոշվի հետևյալ ձևով.

 

(ա) Եթե Փոխառության միջոցներից մասհանվել է գումար Մայր Գումարի առաջին

Վճարման Ամսաթվի դրությամբ, Փոխառուն պետք է մարի Մասհանված

Փոխառության Մնացորդը այդ ամսաթվի դրությամբ` համաձայն սույն Ներդիրի

1-ին կետի:

(բ) Մայր Գումարի Վճարման առաջին Ամսաթվից հետո մասհանված ցանկացած գումար

պետք է մարվի Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին այդ

մասհանման օրվանից հետո, Բանկի կողմից որոշված գումարով`

յուրաքանչյուր նման մասհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի

համարիչը Մայր Գումարի Վճարման նշված Ամսաթվի համար սույն Ներդիրի

1-ին կետում սահմանված սկզբնական Մասնավճարն է («Սկզբնական

Մասնավճար»), իսկ համարիչը` այդ ամսաթվին կամ դրանից հետո Մայր

Գումարի Վճարման Ամսաթվերի բոլոր մնացած Մասնավճարների գումարը, ընդ

որում բոլոր այդ վճարման ենթակա գումարները պետք է ըստ

անհրաժեշտության ճշտվեն, հանելու համար սույն Ներդիրի պարբերություն

4-ում հիշատակված բոլոր այն գումարները, որոնց նկատմամբ կիրառվում է

Արժույթի Փոխարկումը:

3. (ա) Մայր Գումարի Վճարման որևէ Ամսաթվից առաջ երկու օրացուցային

ամսվա ընթացքում մասհանված Փոխառության գումարները պետք է, բացառապես

Մայր Գումարի Վճարման ցանկացած Ամսաթվի դրությամբ վճարման ենթակա մայր

գումարների հաշվարկման նպատակով, մասհանմանը հաջորդող օրը Մայր Գումարի

երկրորդ Վճարման Ամսաթվին համարվեն մասհանված և չմարված և պետք է

ենթակա լինեն մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվին`

սկսած մասհանման ամսաթվից հետո Մայր Գումարի երկրորդ Վճարման Ամսաթվից:

 

(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին` եթե Բանկը որևէ պահի

ընդունի վճարման ամսաթվով հաշիվների ներկայացման համակարգ, որի

շրջանակում հաշիվ-ապրանքագրերը տրվում են Մայր Գումարի համապատասխան

Վճարման Ամսաթվին կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթները այլևս չեն

կիրառվի հաշիվների ներկայացման նման համակարգի ընդունումից հետո

կատարված մասհանումների նկատմամբ:

 

4. Չնայած սույն Ներդիրի կետ 1 և 2-ի դրույթների, Մասհանված Փոխառության

Մնացորդի ամբողջ գումարի կամ նրա որևէ մասի Արժույթի որևէ Հաստատված

Արժույթի Փոխարկման դեպքում, Հաստատված Արժույթի Փոխարկված գումարը,

որը կարող է մարվել Գլխավոր Վճարման ցանկացած օրը Փոխարկման

ժամանակաշրջանի ընթացքում, պետք է որոշվի Բանկի կողմից, բազմապատկելով

այդ գումարը` իր անվանական արժույթով Փոխարկումից անմիջապես առաջ,

ստորև բերվածներից որևէ մեկով. 1) փոխարժեքով, որն արտացոլում է

մայր գումարները Հաստատված Արժույթով, որոնք ենթակա են վճարման Բանկի

կողմից` Փոխարկման հետ կապված Արժույթի Հեջային (Hedge) Գործարքի

շրջանակներում, կամ 2) դրամի գերակայող փոխարժեքով` Փոխարկման

ՈՒղեցույցի համաձայն` Բանկի որոշումն ունենալու դեպքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Սահմանումներ

 

1. «Հակակոռուպցիոն ուղեցույց» նշանակում է 2006թ. հոկտեմբերի 15-ով

թվագրված «ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ-ի Վարկերի և Դրամաշնորհների

շրջանակներում ֆինանսավորվող Ծրագրերում խաբեբայության և կոռուպցիայի

կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղեցույց»:

 

2. «Հայրջմուղկոյուղու սպասարկման տարածք» նշանակում է Հզորացված

կառավարման պայմանագրի Հավելված 4-ում սահմանված տարածք:

 

3. «Դասակարգ» նշանակում է սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին IV-ում

սահմանված դասակարգ:

 

4. «Խորհրդատուի ՈՒղեցույց» նշանակում է 2011թ. հունվարի «ՈՒղեցույց. ՎԶՄԲ

փոխառությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում

Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն

և աշխատանքի ընդունում»:

 

5. «Պայմանագրի վերահսկողության գրասենյակ» կամ «ՊՎԳ» նշանակում է

Փոխառուի Ջրային Տնտեսության Պետական Կոմիտեի կազմում գործող

գրասենյակ, կամ նրա ցանկացած իրավահաջորդը, որը պատասխանատու է Ծրագրի

համակարգման և վերահսկողության համար:

 

6. «Ընկերության Տնօրենների Խորհուրդ» կամ «ԸՏԽ» նշանակում է տարբեր

նախարարությունների ներկայացուցիչներից, Ջրային տնտեսության պետական

կոմիտեի նախագահի նախագահությամբ կազմված մարմին, որը ստեղծվել է

2003 թ. նոյեմբերի 6-ին թվագրված N 1693-Ն որոշմամբ և պատասխանատու է

Ծրագրի կառավարման և վերահսկման համար:

 

7. «Հզորացված կառավարման պայմանագիրը» 2004թ. օգոստոսի 19-ին Ծրագրի

Իրականացման Մարմնի և միջազգային օպերատորի միջև կնքված

Հայջրմուղկոյուղու սպասարկման տարածքում ջրամատակարարման և

ջրահեռացման ծառայությունների մասնավոր կառավարումն ընդարձակելուն

ուղղված, կատարողականի վրա հիմնված 2011 թ. հոկտեմբերի 17-ին

թվագրված կառավարման պայմանագրի N 4 փոփոխությունն է, կամ Բանկի

համար ընդունելի ցանկացած հետագա համաձայնությունը` Հայջրմուղկոյուղու

սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների

կառավարման վերաբերյալ:

 

8. «Հզորացված կառավարման ծառայությունները» կառավարման պայմանագրի

միջազգային օպերատորի կողմից մատուցված ծառայություններն են`

ապահովելու համար Ծրագրի Իրականացման Մարմնի արդյունավետ կառավարումը

և Ծրագրի Մաս Գ-ի շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման

համակարգի շահագործումը:

 

9. «ՇՄԿՇ» նշանակում է 2012թ. հունվարի 19-ին թվագրված շրջակա միջավայրի

կառավարման շրջանակը, որը նկարագրում է Ծրագրի Մաս Ա և Մաս Բ-ի

շրջանակներում «Հայջրմուղկոյուղու» ընտրված տարածքներում վերականգնման

աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա ազդեցության ստուգման,

կառավարման, քննարկումների և հրապարակման ընթացակարգերը:

 

10. «ՇՄԿՄՊ»/ներ նշանակում է Ծրագրի Մաս Ա և Մաս Բ-ի շրջանակներում

«Հայջրմուղկոյուղու» ընտրված տարածքների համար մշակված շրջակա

միջավայրի կառավարման և մոնիթորինգի պլաններ, որոնք պետք է

պատրաստվեն և հաստատվեն Փոխառուի կողմից` սույն Համաձայնագրի Ներդիր

2-ի Բաժին 1.Դ.1 (ա)-ի համաձայն, նկարագրելով Ծրագրի Մաս Ա և Մաս

Բ-ի շրջանակներում իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության

մեղմման և մոնիթորինգի միջոցառումները:

 

11. «Ընդհանուր Պայմաններ» նշանակում է 2010 թ. հուլիսի 31-ով թվագրված

«Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր Պայմաններ

փոխառությունների համար»:

 

12. «Գործառնական Ծախսեր» նշանակում է Բանկի համար ընդունելի բյուջեների

հիման վրա Բանկի կողմից հաստատված ծախսեր, ուղղված Ծրագրի

իրականացման մարմնի և ՊՎԳ-ի կողմից Ծրագրի իրականացմանը`

գրասենյակային պարագաներ, կոմունալ ծախսերի վճարում, գրասենյակային

սարքավորումներ, պահպանում և օժանդակող աշխատակազմի աշխատավարձերը

(բացառությամբ Փոխառուի քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը)

ապահովելու համար:

 

13. «Գործառնական ձեռնարկ» նշանակում է Բանկի համար ընդունելի, կառավարման

պայմանագրի օպերատորի կողմից պատրաստված, ԸՏԽ-ի հավանությանն

արժանացած և Ծրագրի Իրականացման Մարմնի կողմից ընդունված ձեռնարկ,

որը սահմանում է Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործառնական,

շահագործման և վարչական ընթացակարգերը:

 

14. «Գնումների ՈՒղեցույց» նշանակում է Բանկի 2011թ. հունվարով թվագրված

«ՈՒղեցույց. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական

ծառայությունների գնումներ ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի

ու դրամաշնորհների շրջանակներում»:

 

15. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի 2012թ. հունվարի 24-ին թվագրված

Փոխառուի գնումների պլան, որը հիշատակվում է Գնումների ուղեցույցի

1.18 և Խորհրդատուի ուղեցույցի 1.25 կետերում և որը ժամանակ առ

ժամանակ պետք է նորացվի` նշված կետերի դրույթներին համապատասխան:

 

16. «Ծրագրի Համաձայնագիր» նշանակում է Բանկի և «Ջրմուղկոյուղու» միջև

այս նույն ամսաթվով թվագրված համաձայնագիրը, որը կարող է ժամանակ առ

ժամանակ փոփոխվել, և այդ պայմանը վերաբերում է Ծրագրի Համաձայնագրի

բոլոր լրացուցիչ ներդիրներին և համաձայնագրերին:

 

17. «Ծրագրի իրականացման մարմին» կամ «Հայջրմուղկոյուղի» նշանակում է

Հայաստանի Ջրամատակարարման և ջրահեռացման ընկերություն, որը

ջրամատակարարման և կոյուղու կոմունալ ծառայությունների պետական

բաժնետիրական ընկերություն է, որը պատշաճորեն ստեղծվել և գործում է

համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 1-ին

թվագրված N 234 Որոշման, կամ նրա ցանկացած իրավահաջորդը, ում հետ

Բանկը կստորագրի Ծրագրի Համաձայնագիրը:

 

18. «Ծրագրի իրականացման մարմնի օրենսդրություն» նշանակում է 2004թ.

հունվարի 14-ին թվագրված Ծրագրի Իրականացման Մարմնի կանոնադրություն

(Գրանցման համարը` 005573), փոփոխված սույն Համաձայնագրի ամսաթվով:

 

19. «Ջրային տնտեսության պետական կոմիտե» նշանակում է ոռոգման, խմելու

ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար

պատասխանատու կառավարական գործակալություն, որը պատշաճորեն ստեղծվել

և գործում է Հայաստանի Հանրապետությունում` 2001թ. փետրվարի 9-ին

թվագրված Կառավարության N 92 Որոշման համաձայն, կամ դրա բոլոր

իրավահաջորդները:

 

20. «Ենթավարկային փոխառությունը» Ենթավարկային Համաձայնագրի

շրջանակներում տրամադրված ենթավարկային փոխառությունն է:

 

21. «Ենթավարկային Համաձայնագիր» նշանակում է սույն Համաձայնագրի Ներդիր

2-ի Բաժին 1.Բ-ում հիշատակված համաձայնագիրը, համաձայն որի Փոխառուն

կտրամադրի Փոխառության գումարները Ծրագրի Իրականացման Մարմնին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 8
Արձանագրային որոշում