041.0166.180399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 1999 թվականի թիվ 166
ՅՈՒ. ԼԱԼԱՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի տեղակալ Յուրի Լալայանին 1999 թվականի մարտի 24-27-ը գործուղել Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Յու. Լալայանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձ և օրապահիկ) վճարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Յու. Լալայանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: