Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲԱՂՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹ ...

 

 

041.0508.110612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2012 թվականի N 508-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Երևանում կայանալիք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի անդրանիկ նիստի աշխատանքների շրջանակներում Եվրոպական միության պատվիրակության (15 մարդ)` 2012 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ճաշի, սուրճի ընդմիջման, թարգմանչական ծառայությունների և միջոցառման հետ կապված այլ ծախսերը` 522000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2012
N 508-Ա
Որոշում