041.0170.220399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 1999 թվականի թիվ 170
i
ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
1998 թվականի հունիսի 19-ի Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերության միջև զարգացման վարկային համաձայնագրի (Համայնքային զարգացման ծրագիր, N 3095 AM) իրականացման համար ստեղծել մասնավոր շահագործողի հետ կնքվելիք Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ղեկավարման պայմանագրի առաջարկները գնահատող միջգերատեսչական հատուկ հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Հակոբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
վարչության պետ
Վ. Ավոյան - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
գրասենյակի տնօրեն
Հ. Խաչատրյան - Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-Կոյուղու»
ՊՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ