041.0174.240399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 1999 թվականի թիվ 174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի ծրագրավորման բարձրացման համար նշված հիմնարկների աշխատողների փաստացի աշխատավարձի ուսումնասիրման և վերլուծության նպատակով`
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) կենտրոնական ապարատի աշխատողների հաստիքային ցուցակը.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բյուջետային հիմնարկների աշխատողների փաստացի վճարվող աշխատավարձի չափը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1999 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատանքի վարձատրության չափերի բարձրացման վերաբերյալ: