ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
1 մարտի 2012 թվականի N 8
1. 2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
մարտի 1-ի նիստի N 8
արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2011 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2011 թ.-ի ապրիլի 9-ին ուժի մեջ մտան ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի (այսուհետ` ԹԱԽ) ներքո ստեղծված իրավական հարցերով ենթախմբի կողմից մշակված ՀՀ քրեական օրենսգրքի թրաֆիքինգին վերաբերող հոդվածներում փոփոխություններ կատարելու առաջարկները:
ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի ս.թ. փետրվարի 11-ին կայացած նիստի որոշմամբ Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կատարման գնահատման հարցաշարի լրացման գործընթացը իրականացնելու նպատակով ԹԱԽ-ին կից ձևավորվեց ենթախումբ, որի աշխատանքները համակարգվում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության կողմից և որի կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության և դատախազության ներկայացուցիչներն, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի փորձագետը: Ենթախմբի կողմից մշակված նախագիծը անցել է միջգերատեսչական համաձայնեցում, ներկայացվել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի ուշադրությանը, այնուհետև` ս.թ. հուլիսի 25-ին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով փոխանցվել Եվրոպայի խորհուրդ:
2011 թ.-ի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել և քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին 2011թ.-ի զեկույցի Հայաստանին ուղղված առաջարկությունները: ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի 2011թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած նիստի ընթացքում որոշվեց ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի շրջանակներում ձևավորել հատուկ ենթախումբ` վերը նշված նկատառումների ուսումնասիրման և համապատասխան առաջարկությունների ներկայացման նպատակով:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ), ի դեմս ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի, 2011 թ.-ին իրականացրել է ԹԱԽ-ի աշխատանքների ղեկավարումը:
2011 թ.-ի ընթացքում ԹԱԽ-ի կազմում ընդգրկվել են ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ սփյուռքի և պաշտպանության նախարարությունների, ՀՀ գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:
ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության կողմից նախապատրաստվել է ԹԱԽ-ի հաշվետվությունները` 2010 թ.-ի, ինչպես նաև 2011 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
2011 թ.-ի փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն է տրամադրվել տեղեկատվություն հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ` այս ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստվող տարեկան զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու նպատակով: Նշյալ տարեկան զեկույցում Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում:
2011 թ.-ի հունվարին ԱՄՆ դեսպանությանն է տրամադրվել ՀՀ իրավապահ մարմինների կողմից երեխաների աշխատանքային շահագործման վատթարագույն ձևերի, ինչպես նաև երեխաներին անօրինական գործողություններում օգտագործելու դեմ պայքարելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի կողմից մշակված հարցաշարի պատասխանները:
ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության համակարգմամբ մշակվել և 2011 թ.-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին է տրամադրվել վերջինների կողմից մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ նոր համընդհանուր զեկույցի նախապատրաստման նպատակով մշակված հարցաշարի պատասխանները:
Նախապատրաստվել և 2011 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին է տրամադրվել տեղեկատվություն` ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան լրացնող մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին Արձանագրությունով նախատեսված միջոցառումների ՀՀ կողմից իրականացման վերաբերյալ:
2011 թ.-ի մարտի 20-ից 23-ը ՀՀ ԱԳՆ համակարգմամբ կազմակերպվեց 2009 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան: Այցի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ:
Ս.թ. հոկտեմբերի 17-ից-20-ը ՀՀ ԱԳՆ համակարգմամբ կազմակերպվեց Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի այցը Հայաստան, որի ընթացքում կայացան հանդիպումներ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների, ինչպես նաև համապատասխան միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցն իրականացվել էր Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների ՀՀ կողմից կատարման վերաբերյալ ազգային զեկույցում ներկայացված տեղեկատվությունը հստակեցնելու, հավելյալ մանրամասներ ստանալու և Հայաստանի վերաբերյալ վերջնական զեկույցը պատրաստելու նպատակով: Վերջնական զեկույցը և Հայաստանին ուղղված առաջարկներ-հանձնարարականները կհրապարակվեն 2012 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
2011 թ.-ի նոյեմբերի 18-20-ը ք. Ծաղկաձորում կայացավ ԹԱԽ-ի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվեցին մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի Ազգային ուղղորդման կարգի կիրառման, առկա դժվարությունների և հնարավոր բարելավման հետ կապված հարցերը, Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման առկա վիճակը, ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը:
Քննարկումների արդյունքում առաջարկվեց ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի շրջանակներում ձևավորել երկու ենթախումբ` Ազգային ուղղորդման կարգի վերանայման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության և Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) առաջարկների ուսումնասիրման նպատակով: Վերը նշված առաջարկն արժանացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի հավանությանը` 2011 թ.-ի դեկտեմբերի 13-ին կայացած նիստի ընթացքում և ՀՀ ԱԳՆ-ին տրվեց համապատասխան հանձնարարական:
Բացի այդ, 2011 թ.-ի ընթացքում ԹԱԽ-ի նիստերի, ինչպես նաև ԹԱԽ-ի ղեկավարի կողմից հրավիրվող լրացուցիչ հանդիպումների ընթացքում քննարկվում և ընթացք էին ստանում բազմաթիվ այլ հարցեր, այդ թվում հակաթրաֆիքինգային գործունեության համար պետական բյուջեից հատկացվող միջոցների շահառու գերատեսչությունների կողմից ժամանակին և արդյունավետ ծախսելու հարցը, ԱՄԿ կողմից պատրաստված «Արտագնա աշխատանքային միգրացիան Հայաստանից 2008-2009 թվականներին. Աշխատանքային միգրացիայի միտումների և միգրացիոն փորձառությունների վերլուծություն» հետազոտության պաշտոնական հրապարակման հարցը և այլն:
ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, որպես ԹԱԽ ղեկավար, մասնակցել է ս.թ. հունիսի 20-ից 21-ը Վիեննայում կայացած Դաշինք ընդդեմ թրաֆիքինգի 11-րդ բարձրաստիճան հանդիպմանը:
ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության աշխատակիցները 2011 թ.-ի ընթացքում մասնակցել են մի շարք միջոցառումներին, մասնավորապես.
- «Մարդը դժբախտության մեջ» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 24-ին Երևանում կայացած «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի երրորդ նիստին:
- «Մարդը դժբախտության մեջ» չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված ԵՄ «Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի և «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի ս.թ. ապրիլի 13-ին կայացած ղեկավար հանձնաժողովի հանդիպմանը:
- Ս.թ. մայիսի 18-19-ին Թբիլիսիում ԱՄԿ կողմից կազմակերպված «Թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի դեմ պայքար» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին:
- 2011 թ.-ի մայիսի 20-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացած հանդիպմանը: Քննարկված հարցեր` ա) ՄՄԿ-ի կողմից 2011 թ-ի մայիսի 16-20-ին անցկացվելիք միգրացիայի կառավարման ոլորտի կարիքների գնահատման նախնական եզրակացություններ; բ) ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ՄՄԿ-ի կողմից «ՀՀ Միգրացիայի պետական կարգավորման ռազմավարության» իրականացման գործողությունների ծրագրի նախագծի խորհրդատվության հետ կապված հարցեր; գ) ՀՀ կառավարության և Ղազախստանի հետ հնարավոր միջպետական աշխատանքային համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:
- 2011 թ.-ի օգոստոսի 1-3-ին Երևանում կայացած «Միգրացիայի կառավարման հիմունքներ» վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ապացուցողական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում:
- 2011 թ.-ի օգոստոսի 4-5-ը Երևանում կայացած «Միգրացիոն տվյալների հավաքում, փոխանակում և վերլուծություն» վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ապացուցողական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում:
- 2011 թ.-ի հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացած «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիային միանալու կարևորության վերաբերյալ քննարկումներին:
ՀՀ արդարադատության նախարարություն
2011 թ.-ի ընթացքում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շարունակվել են քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար անց կացվող վերապատրաստման դասընթացներն, որոնցում ներառված են նաև թրաֆիքինգին նվիրված ուսումնական դասաժամեր:
Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն ապահովող առանձին միջոցների վերաբերյալ և համապատասխան հիմնադրույթներ կամրագրվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2011 թվականի ընթացքում իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրով» նախատեսված հետևյալ միջոցառումները.
Կետ 1.1.1
«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածում («Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները») կատարվել է լրացում. անմրցունակ խմբերի ցանկում ավելացել է նոր «թրաֆիքինգի զոհ դարձած անձինք» խումբը (օրենքը ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարին):
ՀՀ կառավարություն ներկայացվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթ. օրենքում օգտագործվող հիմնական հասկացության մեջ (կյանքի դժվարին իրավիճակ) ներառվել են թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:
Կետ 2.1.2
Նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի շրջանակներում Երևանում և մարզերում տարբեր նպատակային խմբերի համար կազմակերպվել են տարբեր ձևաչափերով ուսումնա-տեղեկատվական քարոզարշավներ (կլոր սեղաններ, դասուսուցումներ, սեմինար-վարժանքներ): Միջոցառումներն իրականացվել են մի քանի փուլով: Յուրաքանչյուր փուլի համար մշակվել են հարցաթերթիկներ, որոնք բաժանվել են մասնակիցներին: Պատասխանների հիման վրա գնահատվել են մասնակիցների գիտելիքներն ու կարիքները և ըստ այդմ մշակվել են հաջորդ փուլերի ծրագրերը:
Մասնակիցներին տրամադրվել են մեթոդական նյութեր, բաժանվել են մշտապես թարմացվող թերթոններ` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին, գործող թեժ գծերի, արտերկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանատների և հյուպատոսությունների հեռախոսահամարներով, տրվել են պարզաբանումներ քննարկումների ընթացքում առաջացած թրաֆիքինգին վերաբերող իրավական և կազմակերպական բնույթի հարցերի վերաբերյալ: Կազմակերպվել են դերային խաղեր, թրաֆիքինգի վերաբերյալ տեսահոլովակների և ֆիլմի ցուցադրումներ և քննարկումներ:
Ընդհանուր առմամբ սեմինարների մասնակիցներին առաջարկվել է երեք թեմա, իսկ մասնակիցների թիվը յուրաքանչյուր փուլում կազմել է շուրջ 200 հոգի:
Կետ 2.1.8
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը, իր գործառույթների շրջանակում տարեկան 5000 շահառուների տրամադրում է մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն: Կենտրոնի շահառուներն են բարձր դասարանների աշակերտները և երիտասարդները (դպրոցների շրջանավարտները): Աշխատանքները իրականացվում են երկու փուլով` թեստավորում և կողմնորոշում, և երկու եղանակով` անհատական և խմբային խորհրդատվություն: Արդյունքում երիտասարդները ստանում են ոչ միայն անհրաժեշտ տեղեկատվություն աշխատաշուկայի վերաբերյալ, այլև աշխատանք փնտրելու, փաստաթղթերը ճիշտ ձևակերպելու համար անհրաժեշտ հմտություններ:
Կետ 2.2.3
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցելով ԵԱՀԿ, ՄԱԿ ԶԾ, «Մարդը դժբախտության մեջ» կազմակերպությունների հետ մարզերում` տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, կազմակերպել են սեմինար-վարժանքների շարք, նվիրված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման խնդիրներին, Ազգային ուղղորդման կարգի կիրարկման և զոհերի պրոֆիլավորման/նույնացման հարցերին: ՈՒսուցանվողներին տրամադրվել է տեղեկատվություն Հայաստանում թրաֆիքինգի ոլորտում տիրող իրավիճակի և միտումների, ինչպես նաև գործող իրավական դաշտի և ընթացքում կատարվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Կետ 2.2.5
ՀՀ ԱՍՀՆ և ԵԱՀԿ «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի շրջանակում մշակվել է «Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգ) և դրա դեմ պայքարը» ուսումնական մոդուլ, որը 2011 թվականի մարտից ներառվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008 թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքներ» և «Գենդերային հիմնախնդիրներ» քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման ծրագրերում:
Անցած ժամանակահատվածում այս ծրագրով վերապատրաստվել են 274 քաղծառայողներ:
Կետ 2.3.3
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN) չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 2009 թ-ից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրը:
Ծրագիրը, համագործակցելով ՀՀ ԱՍՀ նախարարության հետ, սկսած 2010 թվականից հանրապետության 6 մանկատների և 9 խնամքի հաստատությունների շուրջ 392 սաների համար անցկացրել է դասընթացներ «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով:
Դասընթացներ են կազմակերպվել հանրապետության մանկատների և խնամքի հաստատությունների 23 մասնագետների համար: Յուրաքանչյուր հաստատությունից վերապատրաստվել է մեկական մասնագետ (հոգեբան, սոց.աշխատող, մանկավարժ): Այդ մասնագետներն իրենց հերթին դասընթացներ են կազմակերպել իրենց հաստատության ողջ մասնագիտական անձնակազմի համար: Որպես ուսուցանման նյութ օգտագործվել են ՄՄԿ-ի կողմից կազմված և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորված ուսուցիչների և սովորողների համար նախատեսված «Թրաֆիքինգ, մարդկանց շահագործում» ձեռնարկները: Բոլոր հաստատություններին տրվել են ծրագրի շրջանակներում պատրաստված սոցիալական հոլովակի սկավառակներ, կոմիքսներ, կպչուն թերթիկներ, պաստառներ:
Ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցել են վերոնշյալ 6 մանկատների 137, 9 խնամքի հաստատությունների 255 սաներ, 17 հաստատության 22 մասնագետներ:
Իսկ վերջիններիս կողմից իրականացված դասընթացների արդյունքում վերապատրաստվածների ընդհանուր թիվը կազմել է 376:
Կետ 2.3.5
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է հետևյալ աշխատանքները.
- Համայնքներում չգրանցված ծնունդների բացահայտման և գրանցման գործընթացը ապահովելու նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության մեջ 2011 թ.-ին կատարվել են համապատասխան լրացումներ և փոփոխություններ, որի համաձայն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին վերապահվում են համայնքներում չգրանցված ծնունդների և մահերի հայտնաբերման և դրանց գրանցման գործընթացի նախաձեռնման գործառույթները:
- ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն խնամակալության և հոգաբարձության մարմինները մշտապես աշխատանքներ են իրականացնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման, հաշվառման և կարիքների գնահատման ուղղությամբ` դրանով իսկ կանխարգելելով սոցիալական դժվարությունների առաջացումը և երաշխավորելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունը:
2011 թ.-ին բացահայտվել և հաշվառվել է 226 առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
Կետ 3.2.4
Նախարարությունը, համագործակցելով ԱՄՔՈՐ կազմակերպության հետ, իրականացնում է ՀՀ պետական բյուջեի «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը: Ծրագրի իրականացման համար ստորագրվել է պայմանագիր, որը հստակ սահմանում է կողմերի պատասխանատվությունները: Թրաֆիքինգի զոհերին մատուցվող ծառայությունների տեսակը և դրանց ծավալները սահմանված են ծրագրային առաջարկում: Առանձին ընթացակարգերով կարգավորվում է նաև մասնագետների որակավորման հարցը:
2011 թ.-ին ՀՀ պետբյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է 6.624.000 դրամ:
Կետ 5.1.3
Սկսած 2010 թ.-ից նախարարության կողմից յուրաքանչյուր կիսամյակ հավաքագրվում է տեղեկատվություն բացահայտված դեպքերի, հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի, նրանց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների, կարիքների, նրանց ընտանիքների կազմի մասին: Ամփոփված տեղեկատվությունը թույլ է տալիս կատարել որոշ դիտարկումներ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) տարածման, դրդապատճառների, տեսակների, ուղղությունների և միտումների, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի սոցիալական պատկերի վերաբերյալ:
Ամփոփված զեկույցները տեղադրվում են նախարարության կայք էջում:
ՀՀ առողջապահության նախարարություն
- Մշակվել է թրաֆիքինգի ենթարկված անձանց մատուցվող առողջապահական անվճար ծառայությունների մասին տեղեկատվական թերթիկ: Այն տեղադրված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում նաև փակված է Կառավարական տուն N 3-ի 1-ին հարկում տեղակայված վահանակին: Միևնույն ժամանակ շրջաբերական նամակ է ուղարկվել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` իրենց ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններին տրամադրելու, դրանով իսկ` բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար:
2012 թ.-ի ընթացքում տեղեկատվական թերթիկները կբազմացվեն և կտրամադրվեն կանանց կոնսուլտացիաներին` կանանց տրամադրելու համար:
- Հանրային հեռուստաընկերությամբ «Տեսակետ» հաղորդաշարով ներկայացվել են «Մարմնավաճառության և թրաֆիքինգի հիմնախնդիրները» հաղորդումը: Բանախոս` ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կ. Բաբայան:
- Իրականացվել է Երևանի և մարզերի բուժհաստատություններից շաբաթական կտրվածքով հասցեական տվյալների հավաքագրում (անձնագրային տվյալների ներառմամբ) հղիների, ծննդկանների և նորածինների վերաբերյալ, որոնք կտրամադրվեն ՀՀ ԱՆ էլեկտրոնային շտեմարանին:
- Մշակվել և ներկայացվել են առաջարկություններ, ուղղված երեխաների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու ռիսկի նվազեցմանը, ներառելով նաև նախադրյալների վերացմանն ուղղված գործողություններ (տնային ծնունդների, չգրանցված ծնունդների բացառում):
ՀՀ ԱՆ կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում Հայաստանում տնային ծնունդները չեն գերազանցում 0,5%: Ըստ այլընտրանքային հետազոտության արդյունքների (Հայաստանի ժողովրդագրական-առողջապահական հարցերի հետազոտություն) 2000 թ.-ին տնային ծնունդների ցուցանիշը կազմել է 9%, 2005 թ.-ին 3%, իսկ 2010 թ.-ին` ընդամենը 1%:
- ՀՀ ԱՆ կողմից Երևանի և մարզերի բուժհաստատություններից հավաքագրվել են հասցեական տվյալներ` ծնունդը չգրանցած երեխաների վերաբերյալ: Տվյալները ամփոփվել և փոխանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` երեխաների պաշտպանության բաժինների միջոցով երեխաների ծննդի գրանցմանն աջակցելու նպատակով: ՀՀ կառավարության 11 օգոստոսի 2011 թվականի N 1156-Ն որոշմամբ հաստատվել է «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգը», ՀՀ ԱՆ գործող չափորոշիչներով հաստատվել են նաև ծննդի ԱԱՊ բուժհաստատություններում առանց ծննդյան վկայականի երեխայի հաշվառման կարգը», մշակման փուլում է «Ծննդի ուշ գրանցման դեպքում երեխայի սեռի, առողջության և տարիքի մասին» տեղեկանքի մշակումը:
- Կազմակերպվել են ՀՀ մասնագիտացված բժշկական հաստատությունների մասնագետների իրազեկմանը ուղղված սեմինարներ` թրաֆիքինգի զոհերի հետազոտման ու հիվանդանոցային բուժման կազմակերպման, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի» առնչությամբ: Սեմինարներին մասնակցել են նյարդաբաններ, հոգեբույժներ, մաշկավեներաբաններ, նարկոլոգներ, բուժքույրեր:
- Լիարժեք կիրառվում է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ուղղորդման կարգը, վերջիններիս հետազոտումն ու հիվանդանոցային բուժումն կազմակերպվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում, քանի որ վերջինները ընդգրկվել են ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում: Ըստ սահմանված ընթացակարգի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվում է պետական պատվերի շրջանակներում բուժվելու ուղեգիր` պահպանելով անձի գաղտնիության սկզբունքը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ 2011 թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել է թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված համատեղ միջոցառում (ի կատարումն «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրի» ժամանակացույցի 2.1.1 կետի), մասնավորապես` հոլովակաշարի ցուցադրություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. Երևանում` «Արմենիա», մարզերում` Արարատում` «Արտաշատ TV», Արմավիրում` «ԱԼՏ TV», Գեղարքունիքում` «Սևան TV», Լոռիում` «Ֆորտունա TV», Կոտայքում` «Հրազդան», Արագածոտնում, Շիրակում` «Շիրակ TV», Վայոց ձորում, Սյունիքում` «Սոսե TV», Տավուշում` «Իջևան TV» հեռուստաընկերությունների միջոցով: Ծրագրի շրջանակներում ցուցադրվել է գովազդային սոցիալական 9 հոլովակ «Ո՛չ թրաֆիքինգին» թեմայով: Այսպիսով` իրականացվել է ընդհանուր թվով 495 ցուցադրություն (յուրաքանչյուր հեռուստաընկերությամբ` 45): Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից` 7,571,553 դրամի չափով:
Հրատապ որոշ թեմաների նկատմամբ երիտասարդ քաղաքացիների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերին իրականացվեց ևս մեկ ծրագիր «Սոցիալական տեսահոլովակի պատրաստում» թեմայով (Ժամանակացույցի 2.1.1 կետ), որի շրջանակներում մշակված հոլովակաշարում ընդգրկվել է 1 տեսահոլովակ «Թրաֆիքինգ» թեմայով: Ծրագիրը ֆինանսավորվել է 2011 թ.-ի պետական բյուջեից` 1,500,000 դրամի չափով, որից 300,000 դրամը տրամադրվել է հիշյալ տեսահոլովակին:
ՀՀ ֆինանսների նախարարություն
2011 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները շարունակել է իրականացնել, ելնելով ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1140-Ն որոշման պահանջներից (այսուհետ` Որոշում): Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. Ինչպես նախորդ երկու տարիներին, 2011 թվականին նույնպես, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը առանձին աղյուսակի տեսքով ներառվել են «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (Հավելված 1-ի N 24 աղյուսակը, տես ՀՀ Պաշտոնական Տեղեկագիր 2010 թ. N 65, էջ 924): Ըստ այդմ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ թվով 7 բյուջետային ծախսային ծրագրերով հատկացումները կազմել են 89.874,2 հազ. դրամ, փաստացի ծախսը` 59.224,4 հազ. դրամ:
2. Որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2.4.1 կետին համապատասխան աղքատությունը և գործազրկությունը դիտարկվում են որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող կարևոր գործոններ և դրանք հաշվի են առնվում ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ուղղվածության ռազմավարական ծրագրերի մշակման ժամանակ: Մասնավորապես, այդ պահանջի հաշվառմամբ են մշակվել նաև Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը:
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի
գծով նախատեսված հատկացումների և ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ`
ըստ ծախսային ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման
մարմինների
.____________________________________________________________________.
|հ|Բա-|Խ |Դաս|Ծախսային ծրագրերի և |գումարը|ֆինանսա- |Կատ. |
|/|ժին|ու | |այն կատարող ՀՀ պետական | |վորում |% |
|հ| |մ | |կառավարման մարմինների | |31.12.2011թ.| |
| | |բ | |անվանումները | |դրությամբ | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
| | | | |Ընդամենը |89874,2| 59224,4| 65,9|
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
| | | | |ՀՀ աշխատանքի և սոցիալական |66374,2| 38352,8| 57,8|
| | | | |հարցերի նախարարություն | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|1|10 |04 | 01|05. ՀՀ մանկատների |36115.5| 29022,8| 80,4|
| | | | |շրջանավարտներին | | | |
| | | | |աջակցություն և | | | |
| | | | |խորհրդատվություն | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|2| 10| 04|01 |18. ՀՀ մանկատների | 3800,0| 1940,0| 51,1|
| | | | |շրջանավարտներին կրթաթոշակի | | | |
| | | | |և միանվագ դրամական | | | |
| | | | |օգնության տրամադրում | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|3| 10| 09| 02|13. Հանրային իրազեկման | 766,0| 766,0|100,0|
| | | | |միջոցառումների իրականացում | | | |
| | | | |ծրագրի շրջանակներում | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|4| 10| 09| 02|26. Թրաֆիքինգի զոհերին |32874,3| 6624,0| 25,8|
| | | | |սոցիալ-հոգեբանական | | | |
| | | | |վերականգնողական | | | |
| | | | |ծառայություններ | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
| | | | |ՀՀ առողջապահության | | | |
| | | | |նախարարություն | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|5| 07| 03| 02|08. Թրաֆիքինգի զոհերին | 2200| - | - |
| | | | |բժշկական օգնության | | | |
| | | | |ծառայություններ | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
| | | | |ՀՀ սպորտի և |8000,0 | 7571,6| 94,6|
| | | | |երիտասարդության հարցերի | | | |
| | | | |նախարարություն | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|6| 08| 04| 01|02. Երիտասարդական ծրագրերի |8000,0 | 7571,6| 94,6|
| | | | |շրջանակներում թրաֆիքինգի | | | |
| | | | |դեմ պայքարի միջոցառումներ | | | |
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
| | | | |ՀՀ Դատախազություն |13300,0| 13300,0|100,0|
|_|___|___|___|___________________________|_______|____________|_____|
|7| 09| 05| 02|10. Վերապատրաստման |13300,0| 13300,0|100,0|
| | | | |ծառայություններ | | | |
.____________________________________________________________________.
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ի կատարումն «ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.4.1, 2.4.2, 2.4.3 և 2.4.5 կետերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում 2011 թ.-ի ընթացքում իրականացվել է ՓՄՁ սուբյեկտ ներկայացնող անձանց աջակցության ցուցաբերում:
ՓՄՁ պետական աջակցության ծրագրերը մշակվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի` հաջորդ տարվա համար, որը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրը ներառում է աջակցության մի շարք ուղղություններ, որոնք իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ պետական աջակցության ծրագրի ֆինանսական բաղադրիչն ուղղված է հեռավոր և սահմանամերձ շրջաններում իրականացվող գործարարության աջակցությանն, ինչպես նաև առաջնայնություն է տրվում գործարար կանանց գործարարության աջակցությանը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Երևանի գրասենյակի հետ մեկտեղ, յուրաքանչյուր մարզում ունի իր ներկայացուցիչ գրասենյակը, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել հեռավոր և սահմանամերձ շրջաններում աջակցության ցուցաբերումը:
ՀՀ կառավարության 13.01.2011 թ.-ի թիվ 80-Ն որոշմամբ հաստատված Փոքր
և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի
ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2011 թվականի 11
ամիսների ընթացքում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտ ներկայացնող
անձանց թվաքանակը` ըստ աջակցության ուղղությունների.
._____________________________________________________________________.
|Հ/Հ| Աջակցության ուղղությունները |Ընդհանուր |Այդ թվում |
| | |աջակցության|աջակցություն|
| | |ստացածների |ստացած |
| | |թիվը |կանանց թիվը |
|___|________________________________________|___________|____________|
| 1|Տեղեկատվական և խորհրդատվական | | |
| |աջակցություն | 3439| 1954|
|___|________________________________________|___________|____________|
| 2|Սկսնակ գործարարներին աջակցություն | 95| 38|
|___|________________________________________|___________|____________|
| 3|Սկսնակ գործարարներին ֆինանսական | | |
| |աջակցություն | 14| 6|
|___|________________________________________|___________|____________|
| 4|Ձեռնարկությունների եվրոպական ցանցի | | |
| |հաղորդակցման կենտրոնի գործունեության | | |
| |շրջանակներում տրամադրված աջակցություն | 20| 4|
|___|________________________________________|___________|____________|
| 5.|Վարկային երաշխավորությունների տրամադրում| 9| 1|
|___|________________________________________|___________|____________|
| |Ընդամենը | 3573| 2003|
._____________________________________________________________________.
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
Միգրացիոն պետական ծառայությունն իր գործառույթներին առնչվող մասով, մասնակցել է Եվրոպայի Խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված` Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի կիրարկման գնահատման հարցաշարի լրացմանը: Ծառայության պետը որպես ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քարտուղար 2011 թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը` մանրամասնորեն ներկայացնելով Խորհրդի կատարած աշխատանքները:
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի 2011 թ.-ի փետրվարի 11-ի նիստի արձանագրության 3-րդ հարցի ա/ենթահարցի առնչությամբ ընդունված որոշման 3-րդ կետի պահանջի համաձայն, Միգրացիոն ծառայության պետը հավաքել և ՀՀ արդարադատության նախարարին է փոխանցել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) թեմայով արդեն իսկ նկարահանված տեսանյութերը (թվով 6 հատ):
ՀՀ կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 3-ի թիվ 1140-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում 2010-2012 թթ.. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.1.5 կետի համաձայն, Միգրացիոն պետական ծառայությունը պետք է քննարկեր և առաջարկություններ ներկայացներ Խորհրդին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի նպատակով գործող թեժ գծերի միասնականացման, պետության կողմից դրա ֆինանսավորման և օրը 24 ժամ գործարկելու հնարավորության վերաբերյալ: Ելնելով վերոհիշյալից, գրություններ են ուղարկվել շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին` խնդրելով հայտնել իրենց տեսակետը բարձրացված հարցի առնչությամբ: Ստացված պատասխաններն ամփոփվել են և հարցը ներկայացվել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի 2011թ.-ի հունիսի 16-ի նիստում: Խորհրդի քարտուղար պրն. Գ. Եգանյանին հանձնարարվել է պատրաստել «Արմենթել» ՓԲԸ-ին ուղղված գրություն` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի նպատակով գործող թեժ գծերին հեշտ հիշվող հեռախոսահամարներ տրամադրելու խնդրանքով, ինչը կատարվել է: Սակայն խնդիրը վերջնականապես լուծված չէ, քանի որ ինչպես մեզ տեղեկացրել են «Հույս և օգնություն» և «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպություններից, «Արմենթել» ՓԲԸ-ն իր ծառայության համար այդ կազմակերպություններից պահանջել է 120.000-ական դրամ: Բացի այդ հեռախոսահամարի փոփոխության դեպքում հարկ կլինի տպագրել նոր տեղեկատվական նյութեր, ինչը նույնպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ է պահանջում:
«ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 1.2.4 կետի (շարունակել աշխատանք տանել աշխատուժի միգրացիայի հարցերի կարգավորման, մասնավորապես` կանոնավոր միգրացիայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև` աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շահերը պաշտպանելու նպատակով երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ) կատարման շրջանակներում հաշվետու տարում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
- 2011 թ.-ի հունիսին նախաստորագրվել է «Քատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագիրը:
- Ծառայության կողմից մշակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համանուն համաձայնագրի նախագիծ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այդ երկրի հետ համաձայնագիր կնքելու առաջարկին (2011 թ սեպտեմբերի 1-ի թիվ 1253-Ա որոշում):
- 2011 թ.-ի հունիսի 15-16-ին Երևանում կայացել է ռուս-հայկական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմը հաղորդել է, որ իրենց կողմից մշակվել է «ՌԴ տարածքում աշխատանքային գործունեության իրականացման նպատակով ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին» միջկառավարական համաձայնագրի նախագիծ, որն ուղարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն` դիվանագիտական խողովակներով պաշտոնապես հայկական կողմին փոխանցելու նպատակով:
- «ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 2.1.3 կետի (հաշվի առնելով անօրինական միգրացիայի և աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) առնչակցությունը, բնակչությանը` ա/ տրամադրել արժանահավատ տեղեկատվություն օտար պետություններ մուտքի, կացության, աշխատանքային գործունեության իրականացման կարգերի և դրանցում տեղ գտած փոփոխությունների, ներգաղթային օրենսդրության, ապաստանի տրամադրման հարցերի առնչությամբ, բ/ տրամադրել մշտապես թարմացվող տեղեկատվական օժանդակություն բնակչությանը` արտագնա աշխատանքի պայմանների, հնարավորությունների, հնարավոր վտանգների և դրանցից խուսափելու եղանակների մասին) կատարման շրջանակներում հաշվետու տարում համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն է տրամադրվել ծառայությանը դիմած շուրջ 500 անձանց (պոտենցիալ միգրանտների և աշխատանքային միգրանտների):
Ծրագրի 6.1.1 կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը պետք է քննարկեր խորհրդի և նրան կից աշխատանքային խմբի կազմում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների, եկեղեցու ներկայացուցչի, մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի` Խորհրդում և աշխատանքային խմբում վերջիններիս ներկայացուցիչների ներգրավման հարցը: Հարցը քննարկվել է ս.թ. դեկտեմբերի 13-ին կայացած Խորհրդի նիստում, որտեղ ի գիտություն է ընդունվել Խորհրդի քարտուղարի հաղորդումն այն մասին, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պրն. Ա. Սաֆարյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Կ. Անդրեասյանը հայտնել են իրենց համաձայնությունը ընդգրկվելու ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդի կազմում: Բացի այդ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդին կից աշխատանքային խմբում ընդգրկելու նպատակով առաջարկվել են Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ պրն. Ա. Հարությունյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` տկն. Ա. Սաֆարյանի թեկնածությունները:
Խորհուրդը որոշել է դիմել ՀՀ վարչապետին` 2007 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ վարչապետի թիվ 861-Ա որոշման Հավելված 1-ով հաստատված` ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդի անհատական կազմը ընդլայնելու և դրանում հետևյալ պաշտոնատար անձանց ներառելու խնդրանքով`
Կ. Անդրեասյան` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Ա. Սաֆարյան` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հ. Հակոբյան` ՀՀ սփյուռքի նախարար
Դ. Տոնոյան` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Միգրացիոն պետական ծառայությունն, ի դեմս ծառայության պետի, իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհրդի քարտուղարի վրա դրված պարտականությունները: Հաշվետու ժամանակահատվածում կայացել է Խորհրդի երեք նիստ (2011 թ.-ի փետրվարի 11-ին, հունիսի 16-ին և դեկտեմբերի 13-ին): Խորհրդի քարտուղարը մասնակցություն է ունեցել ՀՀ տարածքային կառավարման նախարարի մոտ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումներին:
ՀՀ կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1140-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան, ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2010 թ.-ի և 2011 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության 2011թ.-ի պետական բյուջեով, կրթության բնագավառի շրջանակներում, 12-ամյա հանրակրթության հիմնական և ավագ դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչներով և ծրագրերով անդրադարձ է կատարվում հարցերի, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության միջև համագործակցության շրջանակներում 2011 թ.-ի ապրիլից մեկնարկել է «Դպրոցական կրթության միջոցով թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկման բարձրացում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» ծրագիրը, որը Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շարունակությունն է:
Ծրագրի շրջանակներում մշակվել է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման մոդուլ թրաֆիքինգի թեմայով և վերապատրաստվել են 2000 ուսուցիչներ, արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 200 դասախոսներ:
Իրականացվել է մշտադիտարկում «Թրաֆիքինգ մարդկանց շահագործում» ուսումնաօժանդակ ձեռնարկով դպրոցներում անցկացված դասերի վերաբերյալ: Կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական, բնակչության զարգացման հիմնադրամների և Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի կազմակերպությունների հետ համատեղ ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 150 ուսուցիչներ` «Առողջ ապրելակերպ» թեմայով: Իրականացվել է ծրագրի ազդեցության գնահատում աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում: Կազմակերպվել է 2 կոնֆերանս թրաֆիքինգի թեմայով: Ծրագիրն ավարտվել է 2011թ.-ի նոյեմբերի 30-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն իրականացրել է «Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի կանխարգելում» ծրագիրն, որը նպատակ ունի խթանել թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի վերաբերյալ տեղեկատվությունը դպրոցներում: Ծրագիրը իրականացվել է Շիրակի մարզի և Երևան քաղաքի թվով 31 դպրոցներում: Ընդհանուր թվով 4475 աշակերտ ստացել է տեղեկատվություն անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի երևույթի և վտանգների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում թրաֆիքինգի կանխարգելման և անօրինական միգրացիայի թեմաներով տպագրվել են տեղեկատվական թվով 5000 թերթոններ, 300 պաստառներ: Նկարահանվել է կարճամետրաժ թեմատիկ ֆիլմ թրաֆիքինգի և մարդու իրավունքների մասին, որն օգտագործվել է դպրոցներում ցուցադրության և թեմատիկ քննարկումներ անցկացնելու նպատակով:
«Մարդը դժբախտության մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 2009 թ.-ից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում, 2010 թ.-ի անցկացված դասընթացների մոնիտորինգն իրականացնելու նպատակով, դասընթաց անցած դպրոցներում հայտարարվել է շարադրությունների մրցույթ, և իրականացվել է սոցիոլոգիական հարցում ուսուցիչների շրջանում: Հարցման նպատակն էր պարզել, արդյոք արդյունավետ էին ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացները, իսկ շարադրությունների մրցույթի նպատակն էր պարզել, թե դասընթացների արդյունքում ինչպես են երեխաները յուրացրել նյութը: Շարադրությունների մրցույթին Հայաստանի Հանրապետության 10 մարզերից և Երևան քաղաքից ստացվել է 3000 շարադրություն: Մրցանակի արժանացել է 31 շարադրություն: Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 173 ուսուցիչ (դասընթաց անցած ուսուցիչներից յուրաքանչյուր երկրորդը): Սոցիոլոգիական հարցման արդյունքների հիման վրա, 2011թ.-ի առաջին կիսամյակում, Հայաստանի Հանրապետության 9 մարզերում (Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր) իրականացվել են թրաֆիքինգի վերաբերյալ դասընթացներ ուսուցիչների համար: Դասընթացներին մասնակցել են 132 դպրոցի 162 ուսուցիչ: 2011 թ.-ի ամռանը թրաֆիքինգի մասին իրազեկման շրջանակներում կազմակերպվել է 10-օրյա ամառային դպրոց, որին մասնակցել են Երևանի, Գյումրու և Վանաձորի մանկավարժական ինստիտուտների 25 ուսանողներ: Եռօրյա սեմինար-քննարկում է կազմակերպվել ՀՀ ոստիկանության անչափահասների գծով տեսուչների, տեղամասային տեսուչների և քննիչների, ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցների, սոցիալական աշխատողների, հարցազրույց վարողների համար (թվով 30 մասնակից):
ՀՀ կրթության և գիտության նախարարություն կողմից երեխաներին պետական
ռեգիստրում գրանցման վերաբերյալ կատարած աշխատանքների մասին.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 01/15/1717-11 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով երեխաներին բնակչության ռեգիստրում մինչև 30.05.2011 թ. գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանքների առկայությունը ապահովելու համար, 28.03-12.04.2011 թ. ժամանակահատվածում հանձնարարականներ են իջեցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններին: Բացի այդ, դպրոցահասակ երեխաների համար գործընթացը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.07.211 թ. N 861-Ն հրամանով լրացում է կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 24.11.2010 թ. N 1640-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը», մասնավորապես կարգի 14.1 կետում ամրագրվել է, որ երեխային առաջին դասարան ընդունելիս ծնողը ներկայացնում է նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք:
ՀՀ պաշտպանության նախարարություն
«Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրի» ժամանակացույցով նախատեսված ՀՀ ՊՆ իրավասությանը վերաբերող գործողությունների իրականացման նպատակով ընդհանուր բնույթի քայլեր են ձեռնարկվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն է թարգմանվել «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը, որը ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կարճատև դասախոսությունների ծրագրի միջոցով դասավանդվում է զինված ուժերի ստորաբաժանումներում և ռազմաուսումնական հաստատություններում: Նախատեսվում է այս ձեռնարկի հիման վրա 2012 թ.-ի սեպտեմբերից ռազմաուսումնական ծրագրերում ներդնել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց, որի շրջանակում անդրադարձ կկատարվի նաև թրաֆիքինգի հարցերին:
Քայլեր են ձեռնարկվել զինված ուժերում թրաֆիքինգի խնդիրներին առավել մանրամասն անդրադառնալու նպատակով 2012թ.-ի ընթացքում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների օժանդակությամբ կարճաժամկետ ուսումնական ծրագրերի անցկացման և համապատասխան ճանաչողական նյութերի պատրաստման ուղղությամբ:
Առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարության 20.11.2008 թ.թ. 1385-Ա որոշմամբ հաստատված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգում փոփոխություններ կատարելիս ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությունները սահմանելու վերաբերյալ:
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարությունը աշխատանքային խմբում ընդգրկվել է 2011թ.-ի հունվարից: Նախարարության ներկայացուցիչը հաշվետու տարվա ընթացքում մասնակցել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի երեք նիստերին, որտեղ քննարկվել են Ազգային ուղղորդման կարգում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված խնդիրներն ու առաջարկությունները: Քննարկումների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցչի կողմից արվել են համապատասխան առաջարկություններ:
ՀՀ ոստիկանություն
1. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.2 հոդվածներ` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը» և «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը»
(նախկին խմբագրությամբ` 132-րդ, 132.1-րդ հոդվածներ` «Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը» և «Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»)
2011 թ.-ի ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով քրեական 14 գործերով, որոնցից 5-ը` նախկինում հարուցված և 2011 թ. փոխանցված գործեր են, 3-ը` վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ 2010 թ.-ին հարուցվել էր ՀՀ քր.օր.-ի 262-րդ հոդվածով, փոխանցվել 2011 թ. այնուհետև վերաորակվել է 132.2-րդ հոդվածի իսկ 5 գործերը` հարուցվել են 2011 թ.-ին: Վերոգրյալ 14 գործերից 10-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, որը սակայն 2011 թ. ընթացքում վերաորակվել է 170-րդ հոդվածի, իսկ 3` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 9 գործերից 5-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 3-ի շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում, իսկ 1` Թուրքիայում:
Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 13 զոհեր, որոնցից 12-ը կանայք: Թվով 13 զոհերից 6-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ:
Իրենց համաձայնությունը հետագա աջակցություն ստանալու համար տվել և ՀԿ-ներ են ուղղորդվել վերոգրյալ տուժողներից թվով 4 զոհեր, ինչպես նաև թրաֆիքինգի ենթարկման վտանգի տակ հայտնված 1 անձ: 1 անչափահաս զոհի հնարավոր չի եղել ուղղորդել, քանի որ վերջինս գտնվում է ՀՀ ԳԿՆ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում, իսկ մյուս զոհերը չեն համաձայնել ուղղորդվել ՀԿ-ներ պատճառաբանելով, որ նպատակահարմար են համարում ռեաբիլիտացվել իրենց ընտանիքներում, սակայն շարունակվում են այդ ուղղությամբ նրանց հետ աշխատանքները: 2011 թ.-ի նոր մեղադրյալները թվով 13-ն են:
._____________________________________________________________________.
| 2011 թ. ընթացքում 132 հոդ. նոր հարուցված քր. գործեր |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ |Շահագործման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|___________|__________|____________|___________|________________|
| 5 |7 որից |4 որից |ՀՀ |Թուրքիա |Պոռնկություն |
| |կին-6 |կին-3 | |ՌԴ |Աշխատանքային |
| |Անչափահաս-5| | | | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
| 2011 թ. ընթացքում 132, 132.2 հոդ. վերաորակված քր. գործեր |
|_____________________________________________________________________|
| 1 |1 որից |1 որից |ՀՀ |ՀՀ |Պոռնկություն |
| |կին-1 |կին-1 | | | |
| |Անչափահաս-1| | | | |
|_____________________________________________________________________|
| ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ԸՍՏ ՎԱՐՈՒՅԹԻ |
|_____________________________________________________________________|
| 14 |13 որից |13 որից |ՀՀ |ՀՀ, ԱՄԷ, |Պոռնկություն |
| |կին-12 |կին-7 | |Թուրքիա, ՌԴ|Մուրացկանություն|
| |Անչափահաս-6| | | |Աշխատանքային |
._____________________________________________________________________.
2011 թ.-ի ընթացքում վարույթ իրականացված քրեական 14 գործերից 5-ը ուղարկվել են դատարան, 8-ը գտնվում են քննության ընթացքում, 1-ը կասեցվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետով: Նշված քր. գործերով 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները ուղարկվել են դատարան:
01.01.2011 թ.-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 17 անձինք, 2011 թ. ընթացքում հայտնաբերվել են 5-ը, հետախուզում է հայտարարվել 4-ի նկատմամբ: 31.12.2011 թ.-ի դրությամբ ՀՀ քր.օր.-ի 132-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվում թվով 16 անձինք:
._________________________________________________________________.
| 2011 թ. ՀՀ քր.օր.-ի 132 հոդվածով հետախուզվողներ |
|_________________________________________________________________|
|01.01.2011 թ.-ի|2011 թ.-ի հաշվետու|2011 թ.-ին |31.12.2011 թ.-ի|
|դրությամբ |ժամանակահատվածում |հայտնաբերվել է|դրությամբ |
| |հայտնաբերվել է | | |
|_______________|__________________|______________|_______________|
| 17 | 4 | 5 | 16 |
._________________________________________________________________.
2. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդված` «Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը»
2011 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ` 166-րդ հոդվածի` անչափահասին պոռնկության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու հատկանիշներով վարույթ է իրականացվել նախկինում հարուցված և փոխանցված քրեական 1 գործով: Այդ գործով նոր մեղադրյալներ կամ տուժողներ չեն հայտնաբերվել:
._____________________________________________________________________.
| 2011 թ. 166-րդ հոդվածով փոխանցված քր. գործ |
|_____________________________________________________________________|
|Քր. |Նոր զոհ |Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ |Ներգրավման |
|գործ| |մեղադրյալ |երկիր |երկիր |ձևը |
|____|___________|__________|____________|___________|________________|
| 1 | - | - |ՀՀ |ՀՀ |Պոռնկություն |
._____________________________________________________________________.
3. ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդված` «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»
2011 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով բացահայտվել է հանցագործության 1 դեպք, որի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասով:
4. ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածներ «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը» և «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»
2011 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական 32 նոր գործեր, բացահայտվել է հանցագործության 45 դեպքեր: 45 դեպքերից մեծ մասը վերաբերում է մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 2-ը անչափահասի օգտագործմամբ (1-ը սույն հաշվետվության 132-րդ, 132.2-րդ հոդվածներին առնչվող մասում նկարագրված` վերաորակված գործով անչափահասին վերաբերող այլ դրվագ):
Բացի այդ, 2011 թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, ոստիկանության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 55 աշխատակիցների համար կազմակերպվել են «Թրաֆիքինգի» խնդիրներին վերաբերվող դասընթացներ: Թվով 7 աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպել ՈՒկրաինայում և Բելառուսի Հանրապետությունում, այլ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ: Բաժնի ծառայողների կողմից դասախոսություններ են կարդացվել նաև ՀՀ ոստիկանության Ակադեմիայում վերապատրաստվող ծառայողների համար: Ոստիկանության աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական և միջազգային խորհրդաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին:
ԱՄԿ-ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվել են` իրավապահ մարմիններին դասավանդողների համար թվով 8 մոդուլների և դիդակտիկ նյութերի մշակման աշխատանքները, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 26.10.11 թ.-ին: Մոդուլները արդեն իսկ ներկայացվել են` ոստիկանության ակադեմիայի, դատախազության դպրոցի դասախոսներին, ինչպես նաև թվով 40 աշխատակիցներին: Այն ներառվել է ուսումնական գործընթացում:
Շարունակվել են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ կապված աշխատանքները: Վերջինս 2011 թ.-ի ապրիլի 9-ից մտել է ուժի մեջ: Այն բարձր գնահատականի է արժանացել թե տարբեր գերատեսչությունների և թե միջազգային կազմակերպությունների կողմից:
Կատարելագործվում է համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիրը: Այդ ուղղությամբ ակտիվ փոխհամագործակցություն է իրականացվել ՀՀ-ում ԱՄԿ գրասենյակի հետ, որի կողմից տրամադրվել է համակարգիչ համապատասխան ծրագրով: Ներկայումս ծրագիրը գտնվում է փորձաշրջան անցնելու փուլում:
Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով նյութեր են տրամադրվել զանգվածային լրատվական միջոցներին, հարցազրույցներ տրվել մի շարք լրագրողների: police.am կայքէջում առանձին հղումով ստեղծվել է թրաֆիքինգին վերաբերող հավելվածների շարք:
ԵԽ ԳՐԵՏԱ փորձագիտական խմբի հետ կապված` մշակվել է հարցաշարի շուրջ 50 հարցերի վերաբերյալ պատասխանների նախագիծը, կազմակերպվել խմբի հանդիպումը ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ:
Մի շարք աշխատանքներ են իրականացվել նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցով նախատեսված դրույթների:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Ղեկավարվելով ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման (այսուհետ` Որոշում) պահանջներով, 2011 թ.-ի ընթացքում ԱԱԾ մարմինների կողմից շարունակվել են աշխատանքներ թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում ԱԱԾ ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է թվով 2 դեպք: Այդ դեպքերի ուսումնասիրման, կազմակերպիչների հայտնաբերման և հանցագործության բացահայտման ուղղությամբ ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ: Հիշյալ աշխատանքները շարունակվել են նաև նախկինում հայտնաբերված թրաֆիքինգի դեպքերով: Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում 2011 թ.-ի ընթացքում թվով 22 քաղաքացիների հետ կազմակերպվել են հարցումային աշխատանքներ:
Վերը նշված որոշման 2.1.4 կետի կատարման կապակցությամբ ՀՀ սահմանային բոլոր անցակետերում բնակչության մեկնման ժամանակ հնարավոր թրաֆիքինգի ենթարկվելու տեսանկյունից խոցելի համարվող քաղաքացիներին տրամադրվել են «Միգրանտների տեղեկատվական ուղեցույցներ»:
Որոշման 2.2.4 կետի համաձայն ՀՀ ԱԱԾ ՍԶ ներկայացուցիչը ս.թ. փետրվարի 10-11-ը մասնակցել է ՀՀ ԱՍՀՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Թրաֆիքինգի զոհերի նույնացման և պրոֆիլավորման էությունը» սեմինարին:
Որոշման 4.1.3 կետի համաձայն, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հանդիպումներ են ունեցել օտարերկրյա պատվիրակությունների հետ: Մասնավորապես`
- ՀՀ և ԱՄԷ միջև 2009 թ. դեկտեմբերին ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2011 թ. մարտի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչների և ԱՄԷ պատվիրակության հանդիպումը:
- ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ, որոնք 2011 թ. սեպտեմբերի 28-29-ին այցելել են Հայաստան Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում:
- 2011 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի Կազմակերպված լուրջ հանցագործությունների գործակալության Անկարայի գրասենյակի երկու պաշտոնյաների հետ:
Վերոգրյալ հանդիպումների ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է ՀՀ ԱԱԾ համագործակցությունը ՀՀ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից քննարկվել և ուսումնասիրվել են հետևյալ նախագծերը.
- ՀՀ ԱԳՆ-ից ստացված ԱՄՆ պետքարտուղարության Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին 2010թ.-ի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը և ՏԿՆ-ից ստացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու» նախագիծը, որոնց կապակցությամբ կատարվել են համապատասխան առաջարկություններ;
- ՀՀ ԱԳՆ-ից և ՀՀ ԱՍՀՆ-ից ստացված` «Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կատարման գնահատման հարցաշարի պատասխանների» և «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի 3.1.5 կետի կատարման կապակցությամբ թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման չափանիշների վերաբերյալ» նախագծերը, որոնց վերաբերյալ հայտնվել է ՀՀ ԱԱԾ կարծիքը:
- 2011 թ.-ի դեկտեմբերին ՀՀ ԱԳՆ ներկայացվել է տեղեկատվություն «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ազգային ծրագրի» ժամանակացույցով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին, ինչպես նաև ուսումնասիրվել և քննարկվել է Ազգային ուղղորդման կարգի ԱԱԾ-ին վերաբերող դրույթները` համապատասխան առաջարկներ ներկայացնելու նպատակով:
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի և դրան կից գործող աշխատանքային խմբի աշխատանքներին:
ՀՀ գլխավոր դատախազություն
2011 թ.-ի ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրվել են ԱՄՆ պետքարտուղարության 2010 թ.-ի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին տարեկան զեկույցի պատրաստման համար ՀՀ դատախազությանը վերաբերվող հարցերի պատասխանները, որոնք 11.02.2011 թ. ուղարկվել են ՀՀ ԱԳՆ:
2. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված հարցաշարի ՀՀ դատախազությանը վերաբերվող հարցերի պատասխանները, որոնք 24.01.2011 թ. ուղարկվել են ՀՀ ԱԳՆ:
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը մասնակցել է այդ հարցաշարի լրացման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդին կից աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված ենթախմբի աշխատանքներին:
3. Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի դատախազությունների դատախազները մասնակցել են Աշխատանքի միջազգային կազմակերպության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ ազգային փորձագետների խմբի կողմից մշակած թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնող իրավապահների վերապատրաստման ձեռնարկի հիման վրա մարզերում աշխատող իրավապահների համար կազմակերպված մեկօրյա վերապատրաստման դասընթացներին:
4. «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում դատախազների ամենամյա վերապատրաստման դասընթացների շրջանակներում կազմակերպվել են «Թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում բացահայտվել են թրաֆիքինգի և հարակից հանցագործությունների քրեաիրավական բնութագրերը և քննության մեթոդիկան:
Բացի այդ, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված գիտական հետազոտության արդյունքում տպագրվել է «Մարդկանց թրաֆիքինգ. կանխարգելում, հետապնդում, պաշտպանություն» գիտամեթոդական ձեռնարկ:
2011 թ.-ի ընթացքում «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում մշակվել և ներդրվել է նաև «Մարդկանց թրաֆիքինգ. կանխարգելում, քրեական հետապնդում, պաշտպանություն» թեմայով էլեկտրոնային ծրագիրը:
5. Հանրության ամբողջական և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով ՀՀ դատախազության պաշտոնական կայքում տեղադրվել է տեղեկատվություն ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի վերաբերյալ:
6. ՀՀ գլխավոր դատախազության 2011 թ.-ի 2-րդ կիսամյակի աշխատանքի ծրագրի համաձայն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2010 թ.-ի և 2011 թ.-ի 9 ամիսների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակն ու մեղադրանքի պաշտպանության պրակտիկան: Ամփոփման արդյունքում կազմվել է տեղեկանք, որը քննարկվել է ՀՀ դատախազության կոլեգիայում (23.12.2011 թ.): Նշված տեղեկանքում ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
7. ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը մասնակցել է «Թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի դեմ պայքարը» ծրագրի շրջանակներում Թբիլիսի քաղաքում Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված կոնֆերանսին:
8. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տեղեկատվություն է ներկայացվել 2011-2013 թթ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության ծրագրի հիման վրա ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից մշակված աշխատանքի պլանի կատարման ընթացքի վերաբերյալ, որը 23.12.2011 թ. ուղարկվել է ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից:
9. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրվել են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից նոր համընդհանուր զեկույցի նախապատրաստելու նպատակով մշակված հարցաշարի ՀՀ դատախազությանը վերաբերող հարցերի պատասխանները, որոնք 13.10.2011 թ. ուղարկվել են ՀՀ ԱԳՆ:
10. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ և ԱՄԷ միջև ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագրով նախատեսված երկու երկրների ներկայացուցիչների փոխայցելությունների շրջանակներում ՀՀ ժամանած ԱՄԷ պատվիրակության հետ:
11. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ժամանած մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակության հետ:
12. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին 2010 թ. զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը և դրանում բարձրացված խնդիրներին տալու ուղիների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ, որոնք ուղարկվել են ՀՀ ԱԳՆ և ՀՀ ոստիկանության պետին:
13. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը մասնակցել է «Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN) կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2011 թ.-ի հունիսի 23-25-ը ք. Ալավերդիում կազմակերպված «Թրաֆիքինգի զոհերի նույնացման և պրոֆիլավորման էությունը» թեմայով քննարկում-սեմինարին:
14. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը մասնակցել է 2011 թ.-ի հուլիսի 14-ին Բրյուսելում կայացած Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստի աշխատանքներին, որի ընթացքում ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, զարգացման հեռանկարներն, ինչպես նաև համապատասխան վիճակագրությունը:
15. 2011 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են թվով 6 նյութեր, որոնցից 5-ով հարուցվել են քրեական գործեր, 1-ով` քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Նշված նյութերից 4-ը նախապատրաստվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողների, 1-ը` ոստիկանության Մալաթիայի բաժնի, 1-ը` ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից:
Դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 17 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 6-ը փոխանցվել են 2010 թ.-ից, 5-ը հարուցվել են 2011 թ.-ին, 2-ը վերսկսվել է, 4 քրեական գործից էլ մաս է անջատվել:
Հաշվետու ժամանակահատվածում 8 քրեական գործ 15 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթ կասեցվել է` մեղադրյալի հետախուզման հիմքով, 3 քրեական գործի վարույթ կարճվել է, 2 քրեական գործի նախաքննություն շարունակվում է:
2011 թ.-ին 8 քրեական գործով դատապարտվել են 12 անձինք: Դրանք են`
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 03.10.2011 թ. դատավճռով Ելենա Կալյակինան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 9 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել է անմեղ և դատարանով արդարացված` հանցակազմի բացակայության հիմքով:
Վերա Կալյակինան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել է անմեղ և դատարանով արդարացված` հանցակազմի բացակայության հիմքով: Դատավճռի դեմ մեղադրողների կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի 07.06.2011 թ. դատավճռով Անգին Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 7 տարի ժամկետներով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի ժամկետով:
Արմեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 1-ին մասով և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 7 տարի 6 ամիս ժամկետներով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 10.08.2011թ. որոշմամբ նշված դատավճիռը թողնվել է ուժի մեջ:
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի 10.05.2011 թ. դատավճռով Հարություն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետներով:
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի 06.08.2011 թ. դատավճռով Գ. Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով:
- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 02.06.2011 թ. դատավճռով Իրինա Չինդինան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին և 262-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով` 7 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով:
- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2011թ. դատավճռով Գայանե Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 7 տարի 9 ամիս ժամկետով: Ալեքսան Կիրակոսյանը` 38-132-րդ հոդվածի 1-ին մասով` 4 տարի ժամկետով, Հասմիկ Քարամյանը` 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` 7 տարի ժամկետով: Ամբաստանյալ Ագապի Ասոյանը դատաքննության ընթացքում մահացել է, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 22.07.2011 թ. դատավճռով Ս. Աղրամանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 262 հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` 7 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով` 6 ամիս ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով:
- Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 18.11.2011 թ. դատավճռով Կարինե Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: 6 քրեական գործի դատաքննություն շարունակվում է:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ
2011 թ.-ի ընթացքում հակաթրաֆիքինգային գործունեությունը իրականացվել է 3 ուղղություններով:
1. համագործակցելով ԱՄՔՈՐ կազմակերպության հետ` 2009 թ.-ի սեպտեմբերից համատեղ իրականացվել է «Հայաստանում կատարելագործել զոհերի աջակցությունը և բարելավել մարդկանց շահագործման կանխարգելումը» ծրագիրն, որն ավարտվել է 2011 թ.-ի փետրվարի 28-ին: Ծրագրի նպատակն էր Հայաստանում բարելավել մարդկանց շահագործման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները ու նպաստել զոհերի ավելի արդյունավետ հայտնաբերման, նույնականացման և աջակցության համար ուղղորդման ու վերաինտեգրման գործընթացին: 2011թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվել են հետևյալ միջոցառումները.
- Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման նպատակով խոցելի խմբերի իրազեկման բարձրացում:
Նշված ժամանակահատվածում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման նպատակով բնակչության իրազեկման բարձրացման համար անցկացվել է 5 սեմինար: Գավառի մարզպետարանում, Աշնակ և Լճաշեն գյուղերում սեմինարների մասնակիցները եղել են համայնքների ակտիվ անդամները, սոցիալական աշխատողները, բժիշկներն, ուսուցիչներն, ոստիկաններն, իսկ Զորակ և Առինջ գյուղերում` դպրոցների բարձր դասարանցիները: Սեմինարների մասնակիցները իրազեկվել են թրաֆիքինգի հիմնապատճառների և դրանց կանխարգելման միջոցների մասին, հատկապես ընդգծվել է ռիսկային գործոնը երիտասարդների համար, ներկայացվել են միջազգային փաստաթղթերը և ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիրը: Բաժանվել են «թեժ գծի» հայտարարագրեր, բուկլետներ, թրաֆիքինգի կանխմանն ուղղված անձնագրային ներդիրներ:
- Գյուղական համայնքներում և տեղական իշխանությունների շրջանում իրազեկության բարձրացում:
Այս գործունեությունն իրականացնելու նպատակով ՀԿ-ի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի մարզերի 7 գյուղ` Արմավիրի մարզի Բազմաբերդ և Արաքս, Արարատի մարզի Սայաթ-Նովա և Հայաշատ ու Գեղարքունիքի մարզի Լճափ, Ծովազարդ և Նորաշեն գյուղերը: Տեղական իշխանությունների հետ քննարկվել են գյուղից արտագաղթի դեպքերը, մարդկանց վաճառքի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցները և զոհերին տրամադրվող աջակցության հնարավորությունները:
- Զոհերի նույնականացում և ուղղորդում աջակցության համար:
Նշված ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել ոստիկանությունից թրաֆիքինգի կասկածելի 1 դեպքի վերաբերյալ, անցկացվել է հարցազրույց, որի արդյունքում նույնացվել է 1 զոհ և ուղղորդվել ԱՄՔՈՐ-ի վերականգնողական կենտրոն` աջակցություն ստանալու համար:
«ԱՄՔՈՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ
Թեժ-գիծ
2011 թ.-ի հունվարից-դեկտեմբեր ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի թեժ գծի հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 39 զանգ, որոնցից.
. թրաֆիքինգի վերաբերյալ - 6.1%
. կին - 48.7%
. տղամարդ - 51.3%
. տարիք
. <20-40 - 46%
. 40-60> - 54%
. Երևանից - 92.6%
. Մարզերից - 7.4%
. Տեղեկատվության աղբյուր
. մետրո - 1%
. թերթեր - 6%
. Սփյուռ տեղեկատու - 2%
. հեռուստատեսություն - 91%
Աջակցություն զոհերին (ապաստարան և խորհրդատվական կենտրոն)
Թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով գործում են ապաստարանը և խորհրդատվական կենտրոնը: Ապաստարանում զոհերը բնակվում են անվտանգ պայմաններում (ցանկացած ժամկետով) և ստանում անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ աջակցություն: Այն դեպքում, երբ զոհը չի ցանկանում մնալ ապաստարանում, նա ստանում է անհրաժեշտ օգնություն խորհրդատվական կենտրոնի միջոցով, ուր նույնպես տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ:
2011 թ.-ի ընթացքում ԱՄՔՈՐ-ի կողմից աջակցություն են ստացել ընդհանուր առմամբ 31 թրաֆիքինգի զոհ, որոնցից 6-ը ուղղորդվել են 2011 թ.-ին: ԱՄՔՈՐ-ի ապաստարանում աջակցություն են ստացել 16 թրաֆիքինգի զոհ: Ընդհանուր առմամբ զոհերը ստացել են հետևյալ աջակցություն` հոգեբանական` 26; բժշկական` 14; իրավաբանական-14; բնաիրային` 9; ֆինանսական` 1; մասնագիտական ուսուցում` 2:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կրկին քննարկվել են թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու գործում համագործակցության հնարավորությունները` մասնավորապես ապաստարանի աշխատանքների համաֆինանսավորման ծրագիրը: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ սկսած 2011 թ.-ի հունվար ամսից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի ֆինանսավորել ապաստարանի վարձակալման ծախսերը, իսկ ԱՄՔՈՐ-ը իր վրա կվերցնի մնացած այլ ծախսերը: Այսպիսով ԱՄՔՈՐ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվեց պայմանագիր, որի հիման վրա ԱՄՔՈՐ-ը յուրաքանչյուր ամիս նախարարությանն է ներկայացրել ֆինանսական հաշվետվություն ապաստարանի վարձակալման ծախսերի մասով:
Իրազեկության բարձրացում
Բնակչության շրջանում թրաֆիքինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով ԱՄՔՈՐ-ը վերատպագրել է թրաֆիքինգի կանխարգելման ուղերձներով և թեժ գծի հեռախոսահամարով էջանշաններ (10,000 օրինակ) և բուկլետներ (5,000 օրինակ):
2011 թ.-ի մարտից մինչև մայիս ամիսը ներառյալ ԱՄՔՈՐ-ը «ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի ներքո փակցրել է թեժ գծի մասին տեղեկատվություն` Էրեբունի վարչական տարածքում գտնվող թվով 70 շենքերի 179 վերելակներում տեղադրվող վահանակներում:
Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՔՈՐ-ը տեղադրել է վազող տողով հայտարարություն «Կենտրոն» և «Շանթ» հեռուստաալիքներով, «թեժ գծի» վերաբերյալ հայտարարություն «Եթեր» թերթում, իսկ «ԳԼԱԶԵԹ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի ներքո տեղադրել է պաստառներ թրաֆիքինգի կանխարգելմանը ուղղված թեմայով ու թեժ գծի հեռախոսահամարով մետրոպոլիտենի գնացքների վագոններում և ցուցադրել է թրաֆիկինգի վերաբերյալ տեսահոլովակ մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված մոնիտորների վրա:
ԱՄՔՈՐ-ը կազմակերպել է 2010 թ-ի հուլիսի 26-27-ին տեղի ունեցած «Զոհերի իրավունքները առաջնային են» վերնագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ ներկայացված նյութերի տպագրման աշխատանքները հայերեն և անգլերեն լեզուներով: Ընդհանուր առմամբ տպագրվել է 60 հայերեն և 40 անգլերեն բրոշյուր:
Մարզերում իրազեկության բարձրացման գործընթացն իրականացվել է «Դեմոկրատիան այսօր» տեղական ՀԿ-ի միջոցով «Հայաստանում թրաֆիքինգի զոհերի աջակցության բարելավում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում: Համատեղ գործունեության մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է «Դեմոկրատիան Այսօր» հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունում:
Հայ օգնության միություն (ՀՕՄ)
2011 թ.-ի ՀՕՄ-ի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև հերթական անգամ ստորագրվեց պայմանագիր` «Աջակցություն և խորհրդատվություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում: Պայմանագրի համաձայն 1 տարվա ընթացքում նախատեսված աշխատանքների ցանկով ՀՕՄ-ը իրականացնում է հետևյալ գործողությունները.
- Մանկատան շրջանավարտների ուսումնասիրություն, անհատական ծրագրերի կազմում;
- Բնակարանների նոտարական և կադաստրային ձևակերպումներ;
- Մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում;
- Հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում;
- Բժշկական օգնության տրամադրում, բժշկական խորհրդատվություն;
- Իրավաբանական աջակցության տրամադրում;
- Սոցիալ-հոգեբանական աջակցություն;
- Ծրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, 2003-2011 թթ. ծրագրի շրջանակներում ներգրավվել է 403 շահառու: Հաշվի առնելով այն փաստը, որ մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտները համարվում են թրաֆիքինգի և այլ բացասական երևույթների տեսանկյունից ռիսկային խումբ, թրաֆիքինգի կանխարգելման նպատակով իրականացվում է «Աջակցություն և խորհրդատվություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն, ինչպես նաև պետական բյուջեից շահառուներին հատկացվում են բնակարաններ: Ծրագրի իրականացման ընթացքում թվով 158 շահառուների տրամադրվել է բնակարան` 10 տարի անվարձահատույց օգտագործման իրավունքով: 2011 թ.-ին նախատեսված է շահառուներին տրամադրել սոցիալական տներ հետևյալ աշխարհագրությամբ` 6 շահառուի` Գյումրիում, 12-ին` Մարալիկում, 12-ին` Ստեփանավանում, 24-ին` Սպիտակում:
«Հույս և օգնություն» ՀԿ
Ծրագրի անվանում` «Մարդկանց թրաֆիքինգից տուժածներին աջակցություն և վերաինտեգրում; մարզային իրավապահների կարողությունների զարգացում»
Զոհերի քանակ` 4 տուժող, որից 3-ը վերջնական նույնացված են, մեկը` միջանկյալ:
3-ը տեղավորվել են ապաստարանում:
Տուժողների ապաստարանում գտնվելու ժամանակահատվածը` 19 օր:
Մասնագիտական ուսուցում` ուղեգրվել են 4 հոգի հետևյալ մասնագիտություններով.
վարսահարդար -1, սեղանի ձևավորում-1, մատնահարդարում-1, հաշվապահություն-1:
Թեժ գծի զանգեր` 568:
Թեժ գծի գովազդ «Երկիր Մեդիա» TV, «Գինդ» շաբաթաթերթ` երեքական անգամ:
Ինֆորմացիոն նյութերի տպագրում և տարածում` ավիատոմսերի վաճառքի կետերում, ավտոբուսների կայարաններում, սեմինարների մասնակիցներին, վարսավիրանոցներում` 3000 օրինակ:
Սեմինար վարժանքներ Մարզային ոստիկանության աշխատակիցների համար
4 սեմինար-վարժանք` Արմավիրում, Սևանում, Սիսիանում, Մարտունիում: Անվանումը` «Մարզային իրավապահների կարողությունների զարգացում»: Սեմինար վարժանքը վարել են տեղական փորձագետները:
1 սեմինար-վարժանք Երևանում «Քննչական միջոցառումներ սեռական բռնության և թրաֆիքինգի զոհ դարձած երեխաների հետ» ոստիկանության և դատախազության քննիչների համար: Սեմինար-վարժանքը վարել են միջազգային փորձագետները:
Վերը նշված 5 սեմինարին մասնակցել են ոստիկանության 69 աշխատակիցներ, դատախազության 9 աշխատակիցներ և ՀԿ-ների 11 ներկայացուցիչներ:
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
2011 թ-ի ընթացքում կազմակերպությունն իրականացրել է հետևյալ ծրագրերը և միջոցառումները.
01.01.11-31.12.11 www.antitrafficking.am ինտերնետային կայքի պահպանում և թարմացում`
Կայքն անընդհատ թարմացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին վերաբերող տպագիր և տեսանյութերով: Կայքի պահպանումն ու թարմացումն իրականացվել է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի ֆինանսական և մարդկային ռեսուրսների միջոցով:
14.04.11-17.04.11 «Ընդդեմ երեխաների թրաֆիքինգի» գովազդային հոլովակի մասնակցություն Բելառուսում կայացած «Սպիտակ քառակուսի» գովազդի միջազգային փառատոնին: Փառատոնում հոլովակը շահեց երրորդ մրցանակ:
20.04.11-22.04.11 «Երեխաներն ընդդեմ թրաֆիքինգի» սեմինար Երևանի թիվ 190 դպրոցում Կազմակերպության ներկայացուցիչը դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անց է կացրել ինտերակտիվ սեմինար թրաֆիքինգի դեմ պայքարի թեմայով, որպես տեսանյութ օգտագործելով սոցիալական գովազդի հոլովակներ:
29.11.11-14.12.11 «Ընդդեմ երեխաների թրաֆիքինգի» գովազդային հոլովակի մասնակցություն ՄԱԿ-ի կողմից կազմակերպած մարդու իրավունքներին նվիրված կարճ ֆիլմերի փառատոնին: Փառատոնում հոլովակը ներառվեց լավագույն հոլովակների նախնական ցուցակում (short list), իսկ կազմակերպության մեկ ուրիշ աշխատանք մրցանակ շահեց:
10.12.11-20.12.11 «Ճամպրուկ` 2011» լրագրողական մրցույթում, որը կազմակերպվել էր «Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN) չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից, Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահն ընտրվել է ժյուրիի նախագահ: Նշված մրցանակաբաշխության 3 անվանակարգերում ընտրվեցին լավագույն աշխատանքներ, որոնք արժանացան մրցանակների:
12.12.11-26.12.11 «Ընդդեմ թրաֆիքինգի» գովազդային հոլովակների հեռարձակում Երևանի Արմենիա և 10 մարզային հեռուստաընկերությունների միջոցով` ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ: Նշված հեռուստաընկերություններից յուրաքանչյուրով հեռարձակվեց 52 րոպե ընդհանուր տևողությամբ 9 հոլովակ 15 օրվա ընթացքում, որոնք անվճար տրամադրվել էին Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի կողմից: Պատրաստվում է հեռուստահաղորդում հեռուստադիտողների հարցերի հիման վրա, որոնց պատասխանները կտրվեն փորձագետների կողմից:
Կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի և դրան կից աշխատանքային խմբի նիստերին:
Ծրագրերն ու միջոցառումներն իրականացնելիս կազմակերպությունը սերտ համագործակցում է թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնող կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համար կազմակերպությունն անվճար տրամադրել է տեսանյութեր, ֆիլմեր, սոցիալական հոլովակներ:
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN)
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN) չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղը «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում 2011 թ.-ի իրականացրել է հետևյալ միջոցառումները.
ՈՒսուցում
Համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ` ծրագրի շրջանակներում 2010 թ. անցկացված դասընթացների մշտադիտարկում իրականացնելու համար ծրագրային գործընկեր ՀՕՄ-ի հետ համատեղ անկախ սոցիոլոգի միջոցով իրականացվել է սոց. հարցում ուսուցիչների շրջանում: Սոց.հարցման նպատակն էր պարզելու, կազմակերպության կողմից իրականացված դասընթացների արդյունավետությունը և կարևորությունը:
Սոց. հարցմանը մասնակցել են 173 ուսուցիչներ (դասընթաց անցած ուսուցիչներից յուրաքանչյուր երկրորդը): Այն հարցին, թե խորհուրդ կտայի՞ք ձեր աշխատակիցներին նույնպես մասնակցել նմանատիպ դասընթացների, բոլորն «ԱՅՈ» են պատասխանել: Սա նշանակում է, որ հարցվածները միանշանակ կարևորել են թրաֆիքինգի թեմայով դասընթացը, որին իրենք արդեն մասնակցել են:
Ելնելով այս արդյունքներից և համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ 9 մարզերի 132 դպրոցների 162 ուսուցիչների համար:
Ելնելով ուսումնասիրության արդյունքներից, ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ համագործակցելով, հանրակրթական դպրոցներում «Մարդը դժբախտության մեջ» կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ Հայ Օգնության Միությունը Հայաստանում գործող իր 53 մասնաճյուղերի օգնությամբ իրականացրել է մոնիտորինգային ծրագիր, որի շրջանակներում, օգտագործելով շարադրությունը որպես աշխատանքային գործիք, բացահայտել է մանկավարժների վերապատրաստման դասընթացների և սեմինարների արդյունավետությունը: Ծրագիրն իր հերթին կրել է երևույթի վերաբերյալ իրազեկման տարրեր:
Աշակերտներին հանձնարարվել է «Ինչ եմ հասկանում թրաֆիքինգ ասելով», «Կարող եմ արդյոք ես երբևէ դառնալ թրաֆիքինգի զոհ», «Պատրաստ է արդյոք Հայաստանը լիարժեք դիմակայել թրաֆիքինգ երևույթին» վերնագրերով շարադրություններ: Ներկայացվել է մոտ 3000 աշխատանք: Որպես եզրափակիչ փուլ, 2011 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, համագործակցելով մարզպետարանների Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բաժինների հետ, կազմակերպվել է մրցանակաբաշխություն և արդյունքների մասին հանրության իրազեկում` հեռուստատեսային բարձր վարկանիշ ունեցող և մանկապատանեկան հաղորդումներով: Մամուլի, մասնավորապես հեռուստատեսության դերն այս հարցում կարևոր է, որն ըստ հարցման արդյունքների, հետազոտության մասնակիցների շրջանում վստահելի տեղեկատվության առաջնային աղբյուր է համարվում: Քանի որ ՀՀ մարզերում տեխնիկական պատճառներով առավել քիչ թվով հեռուստահաղորդումներ են դիտում երևույթի մասին, Հայ Օգնության Միության մասնաճյուղերի օգնությամբ, համագործակցելով տեղական/մարզային հեռուստաալիքների հետ, հեռարձակվել են իրազեկման տարրեր կրող հաղորդումներ:
Կազմակերպվել է դասընթաց Երևանի քաղաքապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բաժնի աշխատակիցների և Երևանի համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների հետ: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է քաղաքապետարանի 5 աշխատակից, խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովի` 23 անդամ, որից 21-ը եղել են համայնքային ծառայողներ:
Իրազեկում
Հանրապետության բոլոր դպրոցներին տրվել են «Թրաֆիքինգի զոհերի աջակցության» և «Երեխաների պաշտպանության» թեժ գծերի համարները պարունակող պաստառներ:
Կազմակերպվել է մամլո ասուլիս «Սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանության խնդիրները ՀՀ-ում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ համատեղ «Ազատ քաղաքացի» ծրագրի շրջանակներում նախապատրաստվել և նկարահանվել է 3 հեռուստաբանավեճ` թրաֆիքինգ, երեխաների թրաֆիքինգ թեմաներով: Որին մասնակցել են Երևանի, Վանաձորի և Գյումրու դպրոցների աշակերտներ:
Հուլիսին կազմակերպվել է ասուլիս, որի նպատակն է եղել լրագրողներին ներկայացնել ծրագրի ընթացքում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Կազմվել է ուսումնա-տեղեկատվական գրքույկ լրագրողների համար, որը կոչվում է «Ինչպես գրել երեխաների թրաֆիքինգի մասին»:
Շարունակվել է գործարկվել www.stopchildtrafficking.am կայքը:
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN) ընկերության հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ 2009-2012 թթ. իրականացնում է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը:
2011 թ.-ին ծրագրի շրջանակներում նկարահանվել են միգրացիոն թեմաներով 20 րոպե տևողությամբ 5 ֆիլմեր: Այդ ֆիլմերից մեկը նվիրված է աշխատանքային թրաֆիքինգին: 2011 թ.-ի դեկտեմբեր ամսին ֆիլմերը ցուցադրվել են ՀՀ 4 մարզային (ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Լուսալիք» ՀԸ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Քյավառ» ՀԸ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գալա» ՀԸ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Լոռի» ՀԸ) հեռուստաընկերություններով` յուրաքանչյուր հեռուստաալիքով ֆիլմերը եթեր են հեռարձակվել 5 օր, որից հետո ուղիղ եթերում մասնագետները պատասխանել են հեռուստադիտողների հարցերին և քննարկել միգրացիային և թրաֆիքինգին վերաբերվող հարցեր:
2012 թ.-ի հունվարին կկայանա Երևանի հեռուստաքննարկումը:
«Երեխաների պաշտպանության օրվա» կապակցությամբ Երևանի, Վանաձորի և Գյումրու մանկական այգիներում կազմակերպվել է «Անվճար ատրակցիոններ» միջոցառումը: Միջոցառման ընթացքում բաժանվել են իրազեկող նյութեր (կոմիքսներ, թերթոններ):
UNIMA Հայաստանի «Կարապետ» տիկնիկային թատրոնի ստեղծագործական խումբը ՀՀ 5 մարզերի գյուղական բնակավայրերում (Մեծամոր, Ալագյազ, Սարի գյուղ, Շորժա, Մալիշկա) ներկայացրել է Հովհ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմադրությունը: Ներկայացումը դիտել է ավելի քան 1000 հանդիսատես, ներկայացման ընթացքում բաժանվել են իրազեկող նյութեր (կոմիքսներ, թերթոններ), ներկայացվել է թրաֆիքինգ երևույթը:
2011 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին «Փալանչոներ» մանկական տիկնիկային թատրոնը բեմադրել է թրաֆիքինգի թեմայով «Չար մարդու վերջը» ներկայացումը, որը ներկայացվել է մանկական ամառային ճամբարներում: Դիտել է շուրջ 4000 հանդիսատես, ներկայացման ընթացքում բաժանվել են իրազեկող նյութեր (կոմիքսներ, թերթոններ), ներկայացվել է թրաֆիքինգ երևույթը:
Աջակցություն
Շարունակվել են աշխատանքներ փողոցում հայտնված մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հետ թվով 39` Երևանում (18, որից 1-ը` աղջիկ) և Գյումրիում (21, որից 9-ը` աղջիկ), այդ թվում նաև կատարվել է ուղղորդում համապատասխան հաստատություններ («Օրրան» բարեգործական, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության» կենտրոն, Գյումրու «Սոցիալական հոգածության կենտրոն»):
Ծրագրի շրջանակներում իրականացված «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում. հանրային իրազեկվածություն» հետազոտության արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել է երեխայի թրաֆիքինգի մեկ դեպք:
Ազգային ծրագրի կետերի կատարում
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թթ ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրի 3.1.5 կետի, ՀՀ ԱՍՀՆ և ԵԱՀԿ «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի» հետ համատեղ հրավիրվել է միջազգային փորձագետ` թրաֆիքինգի ենթարկված անձանց նախնական նույնականացման չափորոշիչների մշակման համար, որոնք ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին քննարկման համար:
Ի կատարումն ազգային ծրագրի 3.1.3 կետի, տեղական փորձագետների կողմից ուսումնասիրվել են զոհերի սեռատարիքային առանձնահատկությունների հիման վրա հարցաքննության մեթոդները, անչափահաս զոհերի և վկաների պաշտպանության համակարգը և մշակվել է նախագիծ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, որը ներկայացվել է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին:
Ի կատարումն ազգային ծրագրի 3.1.4 կետի, անցկացվել է եռօրյա սեմինար-քննարկում ՀՀ ոստիկանության, ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցների, սոցիալական աշխատողների, հարցազրույց վարողների համար (թվով 30 մասնակից):
Ի կատարումն ազգային ծրագրի 2.3.6 կետի, ծրագրային գործընկեր «Հույս և օգնություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է Երևանի, Վանաձորի և Գյումրու մանկավարժական համալսարանների թվով 25 ուսանողների համար ամառային դպրոց, որտեղ կատարվել է ուսանողների իրազեկում: