Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0510.130612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2012 թվականի N 510-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին (համաձայնությամբ) 2012 թվականի հունիսի 15-17-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիա)` Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցչական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Վ. Գաբրիելյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` ներկայացուցչական, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2012
N 510-Ա
Որոշում