Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0511.130612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2012 թվականի N 511-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Բաղիյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը և Ն. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Հասմիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը, Մ. Աբելյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հունիսի 13-ի

N 511-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-8-Ը ԱՍՏԱՆԱ (ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Գ. Բաղիյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

                         (հայկական կողմի համանախագահ)

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ

                         վարչության պետի պաշտոնակատար (2012 թ. հունիսի

                         5-9-ը)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

 

    Գ. Քոչարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

 

    Ս. Սահակյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ (2012 թ. հունիսի 5-9-ը)

 

    Ն. Ավետիսյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         եկամուտների քաղաքականության և վարչարարության

                         մեթոդաբանության վարչության միջազգային հարկային

                         հարաբերությունների բաժնի պետ

 

    Ա. Հասմիկյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ (2012 թ. հունիսի

                         5-9-ը)

 

    Մ. Աբելյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության փորձագետ (2012 թ.

                         հունիսի 5-9-ը)

 

    Մ. Հայրապետյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի

                         պարտականությունները կատարող, խորհրդական

                         (հանձնաժողովի քարտուղար) (2012 թ. հունիսի 5-9-ը)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2012
N 511-Ա
Որոշում