041.0516.130612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2012 թվականի N 516-Ա
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող պարենային ապահովության ոլորտում որոշման ընդունման բարելավմանն ուղղված տեղեկատվական համակարգերի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համատեղ ծրագրի ղեկավար կոմիտեի 4-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ